Սեղմել Esc փակելու համար:
«ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱՆԵՐԻՆ, ԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱՆԵՐԻՆ, ԿԱԲԻՆԵՏՆԵՐԻՆ ՈՒ ...

28.12.2011 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   25.12.2005  -ից մինչեւ   28.12.2011  -ը:
 

(ուժը կորցրել է 05.12.11 թիվ 25-Ն հրաման)

i

100.0983.241105

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «24»         11           2005 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10005435

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

26 հոկտեմբերի 2005 թվականի N 983-Ն

 

i

«ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱՆԵՐԻՆ, ԿԱԲԻՆԵՏՆԵՐԻՆ ՈՒ ԱՏԱՄՆԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ» N 2-III-2.2.5 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը և դրա ենթակայության մարմինները վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 15.08.2002թ. N 1316-Ն որոշմամբ հաստատված ՀՀ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրության կետ 7-ի «ե» ենթակետի, ելնելով բնակչության առողջության պահպանման շահերից` ստոմատոլոգիական պոլիկլինիկաների, կաբինետների ու ատամնատեխնիկական լաբորատորիաների կազմակերպմանը, տեղակայմանը, շահագործմանը, կահավորմանը, սանիտարահամաճարակային ռեժիմին, աշխատողների անձնական հիգիենային ներկայացվող հիգիենիկ պահանջները սահմանելու նպատակով,

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Ստոմատոլոգիական պոլիկլինիկաներին, կաբինետներին ու ատամնատեխնիկական լաբորատորիաներին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2-III-2.2.5 սանիտարական կանոնները և նորմերը (կցվում է):

2. ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության տարածքային կենտրոնների պետերին.

սահմանել հսկողություն «Ստոմատոլոգիական պոլիկլինիկաներին, կաբինետներին ու ատամնատեխնիկական լաբորատորիաներին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2-III-2.2.5 սանիտարական կանոնների և նորմերի պահանջների կատարման նկատմամբ:

 

Հաստատված է

ՀՀ առողջապահության

նախարարության

26 հոկտեմբերի 2005թ.

N 983-Ն հրամանով

 

ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱՆԵՐԻՆ, ԿԱԲԻՆԵՏՆԵՐԻՆ ՈՒ ԱՏԱՄՆԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

Սանիտարական կանոններ և նորմեր

N 2-III-2.2.5

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1.1 Սույն սանիտարական կանոնները և նորմերը (այսուհետ` Սանիտարական կանոններ) սահմանում են ստոմատոլոգիական պոլիկլինիկաների, կաբինետների, ատամնատեխնիկական լաբորատորիաների և դրանց սենքերի կազմակերպմանը, տեղակայմանը, սարքավորմանը, շահագործմանը, սանիտարահամաճարակային ռեժիմին, աշխատողների անձնական և աշխատանքային հիգիենային ներկայացվող հիգիենիկ պահանջները:

1.2 Սանիտարական կանոնների պահանջների կատարումը պարտադիր է Հայաստանի Հանրապետության բոլոր ստոմատոլոգիական պոլիկլինիկաների, կաբինետների ու ատամնատեխնիկական լաբորատորիաների համար, անկախ սեփականության ձևից:

1.3 Ստոմատոլոգիական պոլիկլինիկաների, կաբինետների ու ատամնատեխնիկական լաբորատորիաների տեղակայումը, սենքերի ցանկը և դրանց մակերեսները սահմանվում են սույն կանոնների և «Հասարակական շենքեր և շինություններ» ՍՆԻՊ N 2.08.02-89 շինարարական նորմերի և դրան կից բուժական կազմակերպությունների նախագծման ձեռնարկի (բաժին 4) համաձայն:

1.4 Կլինիկական վիրաբուժության ստոմատոլոգիայի սենքերի ցանկը և մակերեսները սահմանվում են «Հասարակական շենքեր և շինություններ» ՍՆԻՊ N 2.08.02-89 շինարարական նորմերի և դրան կից բուժական կազմակերպությունների նախագծման ձեռնարկի (բաժին 4) համաձայն:

1.5 Առանձին շինությունում, բնակելի և հասարակական շենքերում տեղակայված ստոմատոլոգիական կաբինետները պետք է ապահովված լինեն առանձին մուտքով, սպասասրահով, իր հանդերձարանով (1,2 մ2-1 աշխատատեղի հաշվարկով, բայց 6 մ2-ից ոչ պակաս), հանգստի սենյակով և սան. հանգույցով:

1.6 Ստոմատոլոգիական պոլիկլինիկաներում, կաբինետներում 1-4 աշխատատեղով շահագործման դեպքում մանրէազերծման աշխատանքները կարող է կազմակերպվել 10մ2 մակերեսով սենքում: 4-ից ավելի աշխատատեղով ստոմատոլոգիական կաբինետների համար այն կազմակերպվում է «Հասարակական շենքեր և շինություններ» ՍՆԻՊ N 2.08.02-89 շինարարական նորմերի և դրան կից բուժական կազմակերպությունների նախագծման ձեռնարկի (բաժին 4) պահանջների համաձայն:

1.7 Ռենտգեն ստոմատոլոգիական կաբինետների սենքերի կազմը, մակերեսները, ինչպես նաև բուժական հիմնարկների և բնակելի շենքերի տարածքներում դրանց տեղակայման պայմանները սահմանվում են «Իոնացնող ճառագայթման աղբյուրների օգտագործման կարգն ու պայմանները» սանիտարական կանոնների և նորմերի պահանջների համաձայն:

1.8 Բուժաշխատող անձնակազմը առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության է ենթարկվում համաձայն ՀՀ կառավարության «Առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության կարգը, գործունեության ոլորտների, որոնցում զբաղված անձինք ենթակա են առողջական վիճակի պարտադիր բժշկական զննության և բժշկական զննության ծավալի ու հաճախականությունների ցանկը և անձնական սանիտարական (բժշկական) գրքույկի ու բժշկական զննության ենթակա անձանց անվանացանկի ձևերը հաստատելու մասին» 27.03.03թ. թիվ 347-Ն որոշման:

 

2. Ստոմատոլոգիական պոլիկլինիկաների, կաբինետների ու

ատամնատեխնիկական լաբորատորիաների սենքերին, սարքավորումներին,

ջրամատակարարմանը, միկրոկլիմային, օդափոխանակությանը և

լուսավորությանը ներկայացվող պահանջներ

 

2.1 Ստոմատոլոգիական պոլիկլինիկաների, կաբինետների ու ատամնատեխնիկական լաբորատորիաների սենքերի պատերը, առաստաղը և հատակը պետք է լինեն հարթ, ամբողջական, ջրաանթափանց, մակերեսները ծածկող նյութերը հնարավորություն ընձեռեն որակյալ խոնավ մաքրման և ախտահանման համար:

2.2 Միևնույն աշխատասենյակում տեղակայված աշխատատեղերը պետք է միմյանցից բաժանվեն անթափանց միջնապատերով:

2.3 Թերապևտիկ և օրթոպեդիկ ստոմատոլոգիայի աշխատասենյակները ամալգամի և պոլիմերային նյութերի հետ աշխատելու դեպքում ապահովվում են մեխանիկական ձգումով քարշիչ պահարաններով, որը պետք է ապահովի հետևյալ պահանջները`

- պահարանի աշխատանքային 30 x 60 սմ բացվածք, օդի ավտոնոմ մեխանիկական արտաձգմամբ և օդի շարժման 0,7 մ/վրկ արագության ապահովմամբ,

- պահարանի բոլոր գոտիներից օդի հեռացում,

- պահարանի հարթ, ամբողջական, սնդիկաանթափանց ներքին մակերեսներ,

- պահարանի աշխատանքային մակերեսի 1 գծամետրի վրա 1-2 սմ թեքություն դեպի ջրհորդան, ապահովված հատուկ անոթով` սնդիկի կաթիլների հավաքման համար,

- սնդիկորսիչ հարմարանք ունեցող լվացարան,

- փոքրիկ պահարան` ամալգամի, սնդիկի, ամալգամի պատրաստման ամանեղենի, ամալգամ խառնիչի և դեմերկուրիզացիոն միջոցների օրվա պաշարները պահելու համար:

2.4 Ամալգամով աշխատանքներ տարվող սենքերում կահույքը պետք է ապահովված լինի հատակից 20 սմ բարձրություն ունեցող ոտքերով, իսկ աշխատանքային սեղանների մակերեսները պատվում են սնդիկաանթափանց նյութով (վինիպլաստ, ռելին, լինոլեում), եզրերը` կողիկներով, սնդիկի կաթիլների հոսքը դեպի հատակ հոսքը խոչընդոտելու համար:

2.5 Ատամնատեխնիկի աշխատատեղը ապահովվում է`

- 1,0 x 0,7 մ չափսեր ունեցող ատամնատեխնիկական հատուկ սեղանով,

- տեղային փոշեկլանիչով ապահովված էլեկտրական հղկող մեքենայով,

- գազատրման սարքով (թույլատրվում է նաև անվտանգ սպիրտայրոցներ կամ էլեկտրատաքացուցիչ սարքեր):

2.6 Ձուլման տեղամասի վառարանի, զոդման տեղամասի գազօջախի և պոլիմերիզացիոն տեղամասի աշխատասեղանների վրա տեղադրվում են քարշիչ զոնդեր:

2.7 Սնդիկի գոլորշիների և ծանր մետաղների փոշու հեռացման օդափոխիչ սարքավորումները ապահովվում են համապատասխան ֆիլտրերով:

2.8 Ստոմատոլոգիական պոլիկլինիկաները, կաբինետները ու ատամնատեխնիկական լաբորատորիաները ապահովվում են կենտրոնացված ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերով: Օգտագործվող խմելու ջուրը պետք է համապատասխանի «Խմելու ջուր: Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ: Որակի հսկողություն» N 2-III-Ա2-1 սանիտարական նորմերի և կանոնների պահանջներին:

2.9 Բուժական և ատամնատեխնիկական լաբորատորիայի սենքերում անձնակազմի ձեռքերի լվացման համար հատկացվում են մշտական կենտրոնացված սառը և տաք ջրով ապահովված արմնկային կամ ոտքային կառավարման ծորակներով առանձին լվացարաններ և հատուկ ավազաններ` այլ արտադրական նպատակների համար (գործիքների, գույքի սարքավորումների և այլնի լվացման համար): Սանհանգույցների լվացարանները ևս պետք է ապահովված լինեն արմնկային կամ ոտքային կառավարման ծորակներով:

2.10 Ստոմատոլոգիական կաբինետները և գործիքների մանրէազերծման բաժինները պետք է ապահովվեն մանրէասպան լամպերով:

2.11 Սնդիկ պարունակող կեղտաջրերի հեռացման համակարգը պետք է ապահովված լինի հատուկ սիֆոններով: Սիֆոնների մաքրումը սնդիկի մնացորդներից կատարվում է 3-4 ամիսը մեկ անգամ: Գիպս պարունակող կեղտաջրերը նախքան ջրահեռացման համակարգ բաց թողելը մաքրվում են գիպսից:

2.12 Յուրաքանչյուր ստոմատոլոգիական աշխատասենյակում տեղադրվում է սեղան` մանրէազերծված նյութերի և գործիքների համար:

2.13 Սպասասրահներում և ընդունարաններում տեղադրվում է էմալապատ կամ ճենապակյա թքամաններ:

2.14 Բոլոր բաժանմունքներն ապահովվում են առաջին բուժօգնության դեղորայքի արկղիկներով:

2.16 Ստոմատոլոգիական պոլիկլինիկաների, կաբինետների ու ատամնատեխնիկական լաբորատորիաների միկրոկլիմայի չափորոշիչների նորմավորումը, ջեռուցման, օդափոխանակության, օդի լավորակման համակարգերի տեղադրումը և շահագործումը կատարվում է համաձայն սույն կանոնների և «Ջեռուցում, օդափոխանակում և օդի լավորակում» ՀՀՇՆ IV-12.01-2000-շինարարական նորմերի:

2.17 Բոլոր սենքերը պետք է ապահովված լինեն հեշտ բացվող օդանցքերով կամ վերնափեղկերով:

2.18 Ստոմատոլոգիական պոլիկլինիկաների, կաբինետների և ատամնատեխնիկական լաբորատորիաների արտադրական սենքերի արհեստական լուսավորվածությունը սահմանվում է «Հասարակական շենքեր և շինություններ» ՍՆԻՊ N 2.08.02-89 շինարարական նորմերում և դրան կից բուժական կազմակերպությունների նախագծման ձեռնարկում (բաժին 1) տրված նորմերին համապատասխան:

2.19 Լուսային գործակիցը (պատուհանների ապակեպատ մակերեսի և հատակի մակերեսի հարաբերությունը) հիմնական սենքերում պետք է լինի 1:4-1:5, իսկ օժանդակ սենքերում` 1:8 հարաբերությամբ:

2.20 Բնական լուսավորվածության գործակիցը (աշխատատեղում և բաց երկնքի տակ բնական լուսավորության տոկոսային հարաբերությունը) մշտական աշխատատեղերում պետք է լինի 1.5%-ից ոչ պակաս:

2.21 Լուսատուները պետք է ունենան պաշտպանիչ լուսամփոփներ:

2.22 Ստոմատոլոգիական և ատամնատեխնիկական աշխատատեղերը պետք է ապահովված լինեն նաև տեղային լուսավորությամբ:

 

3. Ստոմատոլոգիական պոլիկլինիկաների, կաբինետների, ատամնատեխնիկական

լաբորատորիաների անձնակազմի անձնական և աշխատանքի

հիգիենայի կանոնները

 

3.1 Բոլոր աշխատողները պետք է ապահովված լինեն հատուկ արտահագուստով, անձնական պաշտպանիչ միջոցներով և անհատական հիգիենայի պարագաներով (միանվագ օգտագործման կամ հեղուկ օճառ, անհատական սրբիչ կամ թղթե անձեռոցիկ, ձեռքերի լվացման խոզանակ և այլն):

3.2 Աշխատանքի ընթացքում առաջացող զանազան աերոզոլներից շնչուղիները պաշտպանելու համար կրում են մանրէազերծված թանզիֆից պատրաստված 4 շերտանի դիմակ, որը 4 ժամը մեկ փոխվում և վարակազերծվում է: Կարելի է նաև օգտագործել միանվագ օգտագործման շնչադիմակներ: Տեսողական օրգանները պետք է պաշտպանել հատուկ պաշտպանիչ ակնոցներով:

3.3 Ձեռքերը ախտահանում են հետևյալ մանրէասպան պատրաստուկներից որևէ մեկով, այդ թվում` 80%-անոց էթիլ սպիրտ, 0.5%-անոց քլորհեքսիդին բիգլյուկոնատի լուծույթ 70%-անոց էթիլ սպիրտում, քլորամինի 0.5%-անոց լուծույթ (1.125% քլորի ակտիվությամբ), որից հետո ձեռքերը լվանում են 40 oC ջրով:

3.4 Էթիլ սպիրտով կամ քլորհեքսիդինի պատրաստուկով ձեռքերի ախտահանման դեպքում, վերջիններս 5-8 մլ քանակությամբ քսում են ափային մակերեսներին և շփում 2 րոպեի ընթացքում:

3.5 Քլորամինի լուծույթով ախտահանման դեպքում, 3 լ քանակությամբ լուծույթը լցվում է թասի մեջ, որում ձեռքերը ընկղմվում են 2 րոպե տևողությամբ: Նշված լուծույթը պիտանի է ձեռքերի 10 մշակման համար: Բանվորական լուծույթներով տարողությունները տեղադրվում են աշխատասենյակներում:

3.6 Աշխատանքային օրվա վերջում ձեռքերի մաշկը քլորի ազդեցությունից պաշտպանելու նպատակով մշակում են 1%-անոց նատրիում հիպոսուլֆիդի լուծույթով թրջած վիրախծուծով:

3.7 Ամալգամի հետ աշխատելիս` սնդիկով շրջակա միջավայրի աղտոտումը կանխելու նպատակով անհրաժեշտ է խստորեն կատարել հետևյալ միջոցառումները.

- սնդիկի արծաթային ամալգամի պատրաստումն իրականացնել միայն քարշիչ պահարանի ներսում` միացված արտաձգման պայմաններում,

- պատրաստի ամալգամը պահել կափարիչով ամուր փակված ջրով լցված լայնաբերան ապակյա կամ ճենապակյա անոթների մեջ, քարշիչ պահարանում,

- ատամը պլոմբելու ժամանակ ավելցուկ ամալգամը պետք է հավաքել ջրով լցված անոթի մեջ,

- սնդիկի հետքերից սպասքի մաքրումը կատարել քրոմային խառնուրդով մանրակրկիտ մշակմամբ, որից հետո ողողել ջրով, ապա լվանալ 2.5%-ոց յոդի լուծույթով, 30%-անոց կալիում յոդիտի լուծույթում,

- անզգուշորեն թափված սնդիկն անհապաղ հավաքել ռետինե տանձիկով, իսկ մանր կաթիլները` պղնձե մետաղալարից պատրաստված վրձնի միջոցով և տեղափոխել քարշիչ պահարանում դրված ջրով լցված անոթի մեջ: Սնդիկով աղտոտված մակերեսներն անմիջապես ենթարկել դեմերկուրիզացիայի 20%-անոց քլորային երկաթի կամ կալիումի պերմանգանատի թթվեցրած լուծույթի միջոցով (1լ 0.2%-անոց կալիումի պերմանգանատի լուծույթին ավելացնել 5 մլ կոնցենտրիկ աղաթթու),

- այն աշխատանքների ժամանակ, երբ ձեռքերը կարող են կեղտոտվել ամալգամով, թքով, խորխով, վերքի արտադրությամբ, կրել միանվագ օգտագործման ձեռնոցներ:

- ամալգամի հետ աշխատելիս կրել առանց գրպանների արտահագուստ,

- սնունդ չընդունել այն սենքերում, որտեղ կատարվում են աշխատանքներ սնդիկի հետ,

- ամալգամի հետ աշխատելիս օգտագործող արտահագուստը պահել առանձին մյուս արտահագուստներից և անձնական հագուստից,

- այն սենքերում, որտեղ աշխատում են ամալգամի հետ, 2 շաբաթը մեկ անգամ ինդիկատորային թղթերի օգնությամբ իրականացնել օդի որակական հետազոտություն` սնդիկի գոլորշիների առկայության նկատմամբ,

- կատարել դիմերկուրիզացիոն աշխատանքներ, եթե հայտնաբերվում են սնդիկի գոլորշիների սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի /0.01մգ մ3/ գերազանցում: Դիմերկուրիզացիայի համար նախատեսված լուծույթների և ինդիկատորների պատրաստումը կատարվում է` համաձայն հավելված 1-ի:

 

4. Ստոմատոլոգիական պոլիկլինիկաների, կաբինետների, ատամնատեխնիկական

լաբորատորիաների սանիտարահակահամաճարակային ռեժիմը

 

4.1 Բոլոր գործիքները, վիրակապական նյութերը, որոնք շփվում են վերքային մակերեսի, լորձաթաղանթների, արյան և ներարկիչ պատրաստուկների հետ, ենթարկում են նախամանրէազերծումային մշակման և մանրէազերծման` համաձայն սույն կանոններում տրված (հավելված 4) կամ սահմանված կարգով թույլատրված այլ մեթոդներից որևէ մեկի: Գործիքների նախամանրէազերծումային մշակման որակի հսկողությունը ևս կատարվում է սույն կանոններում տրված (հավելված 3) կամ սահմանված կարգով թույլատրված այլ մեթոդներից որևէ մեկի համաձայն:

4.2 Այն գործիքները, որոնք շփում չունեն լորձաթաղանթների, վերքային մակերեսի, արյան կամ ներարկման դեղորայքի հետ, գույքի և սարքավորումների մակերեսները պետք է ենթարկվեն ախտահանման` համաձայն սույն կանոններում տրված (հավելված 5) կամ սահմանված կարգով թույլատրված մեթոդներից որևէ մեկի, թույլատրված ախտահանիչ նյութերով, վերջիններիս կիրառման հրահանգին համապատասխան:

4.3 Թարախային վիրահատությունների և վարակիչ հիվանդություններով հիվանդների բուժման ժամանակ օգտագործված ստոմատոլոգիական գործիքները նախքան նախամանրէազերծումային մշակումը պետք է ախտահանվեն /500 oC-ում 30 րոպե/ 3%-անոց ջրածնի գերօքսիդով և լվացող նյութով պատրաստված հեղուկում կամ էլ 45 րոպե տևողությամբ եռակի լուծույթում:

4.4 Լվացող, ախտահանող և մանրէազերծող լուծույթների պատրաստումը կատարվում է համաձայն հավելված 2-ի:

4.5 Ամալգամի հետ աշխատանքներ տարվող սենքերում ամիսը մեկ անգամ կատարվում է հատուկ մաքրում, որի ժամանակ սենքի մակերեսները, կահույքը, սարքավորումները և ամանեղենը մշակվում են կալիումի պերմանգանատի թթվեցրած լուծույթով: Այդ նպատակով օգտագործվող մաքրող պարագաները առանձնացվում են և պահվում քարշիչ պահարանի ներքևի հատվածում առանձնացված տեղում: Մյուս մաքրող պարագաները ևս մակնշվում և պահվում են առանձին:

4.6 Ստոմատոլոգիական պոլիկլինիկաների, կաբինետների և ատամնատեխնիկական լաբորատորիաների սենքերի ամենօրյա մաքրումը կատարվում է խոնավ եղանակով թույլատրված ախտահանիչ լուծույթից որևէ մեկի օգտագործմամբ, օրը 2 անգամից ոչ պակաս հաճախականությամբ:

4.7 Ստոմատոլոգիական աշխատասենյակների, լաբորատոր սենքերի հիմնական մաքրումը կատարվում է շաբաթը մեկ անգամ ախտահանիչ նյութերի օգտագործմամբ /6%-անոց ջրածնի գերօքսիդի և 0.5%-անոց լվացող նյութի խառնուրդով/: Ախտահանումից հետո սենքերը ենթակա են ճառագայթման մանրէազերծիչ լամպերի միջոցով` 1 խմ 1 վատտ հզորության հաշվարկով: Մյուս ստոմատոլոգիական աշխատասենյակների հիմնական մաքրումը կատարվում է ամիսը 1 անգամ:

 

Հավելված 1

 

I Ինդիկատորային թղթի պատրաստումը

 

Ապակյա թասի մեջ /քարշիչ պահարանի ներքո/ լցնում են 10%-անոց կալիում յոդիտի և պղնձարջասպի հավասար ծավալներ: 1օր հետո առաջացած հեղուկ շերտը հեռացնում են, իսկ նստվածքը ֆիլտրում են: Ֆիլտրի վրա առաջացած նստվածքը բազմակի լվանում են թորած ջրով, իսկ հետո 1%-անոց նատրիում սուլֆիդի լուծույթով մինչև անգունացումը, որից հետո մի քանի անգամ լվանում են: Նստվածքը ֆիլտրից տեղափոխում են հերմետիկ փակվող մաքուր անոթի մեջ, ավելացնում են էթիլ սպիրտ մինչև ստացվի մածուկանման զանգված, որը թթվեցնում են 25%-անոց ազոտաթթվով, 50մլ զանգվածին 1 կաթիլ հաշվարկով և ապակյա ձողիկով քսում են 10մմ լայնությամբ ֆիլտրի թղթերի վրա և չորացնում են էքսիկատորում: Ստացված ինդիկատորային թղթերը պահվում են մուգ հերմետիկ փակվող տարայի մեջ: Ռեակտիվ թղթի ներկման և սնդիկի կոնցենտրացիաների միջև եղած կապը արտահայտվում է հետևյալով`

 

.____________________________________________________________.

|      Ներկման սկիզբը      | Սնդիկի գոլորշիների կոնցենտրացիա |

|__________________________|_________________________________|

|       15 րոպե հետո       |          0.7 մգ/մ3              |

|__________________________|_________________________________|

|           20             |            0.3                  |

|__________________________|_________________________________|

|           50             |            0.2                  |

|__________________________|_________________________________|

|           70             |            0.1                  |

|__________________________|_________________________________|

|           90             |            0.05                 |

|__________________________|_________________________________|

|          180             |            0.03                 |

|__________________________|_________________________________|

|       1140 /1օր/         |            0.01                 |

.____________________________________________________________.

 

II Դեմերկուրիզացնող լուծույթի պատրաստումը

 

1 լ 20%-անոց քլորերկաթային լուծույթի պատրաստման համար 200գր քլորային երկաթի փոշին սառը միջավայրում աստիճանաբար լուծում են 800մլ ջրի մեջ: Լուծումը կատարվում է ապակյա անոթի մեջ:

 

Հավելված 2

 

Լվացող, ախտահանող և մանրէազերծող լուծույթների պատրաստումը

 

._________________________________________________________________________.

|  Բաղադրամասերի   |    Բաղադրամասերի     |           Կիրառումը           |

|    անվանումը     |քանակը 1 լ լուծույթում|                               |

|__________________|______________________|_______________________________|

|Պերհիդրոլ /մլ/    |         20           |Գործիքների լվացման համար       |

|լվացող նյութ /գր/ |          5           |                               |

|խմելու ջուր /մլ/  |         975          |                               |

|__________________|______________________|_______________________________|

|Պերհիդրոլ /մլ/    |         100          |գործիքների ախտահանման համար    |

|լվացող նյութ /գր/ |          5           |                               |

|խմելու ջուր /մլ/  |         895          |                               |

|__________________|______________________|_______________________________|

|30%-անոց պերհիդրոլ|         200          |6%-անոց ջրածնի գերօքսիդի       |

|թորած ջուր        |         800          |լուծույթը նախատեսվում է        |

|__________________|______________________|ստոմատոլոգիական գործիքների     |

|31%-անոց պերհիդրոլ|         193          |մանրէազերծման համար            |

|թորած ջուր        |         807          |                               |

|__________________|______________________|                               |

|32%-անոց պերհիդրոլ|         187          |                               |

|թորած ջուր        |         813          |                               |

|__________________|______________________|                               |

|33%-անոց պերհիդրոլ|         182          |                               |

|թորած ջուր        |         818          |                               |

._________________________________________________________________________.

 

Հավելված 3

 

Գործիքների նախամանրէազերծումային մշակման որակի հսկողության փորձեր

 

Ազոպիրամային փորձ

 

Ազոպիրամ ստանալու համար խառնում են իրար ամիդոպիրինի փոշի, թորած ջուր և ջրածնի գերօքսիդի 3%-անոց լուծույթ: Արյան հետքերի դեպքում առաջանում է մանուշակագույն երանգավորում, որը մի քանի վայրկյանի ընթացքում փոխվում է վարդայասամանի կամ գորշ գույնի:

 

Ֆենոլֆտալեինային փորձ

 

Լվացված գործիքին կաթեցվում է 3 կաթիլ ֆենոլֆտալեինի 1%-անոց սպիրտային լուծույթ: Լվացող նյութի մնացորդային քանակների առկայության դեպքում առաջանում է վարդագույն երանգավորում:

 

Հավելված 4

 

           Մանրէազերծման եղանակներ         Գոլորշու եղանակ

 

._________________________________________________________________________.

|Օբյեկտների անվանումը|Մանրէազերծման      |Օգտագործվող    |Մանրէազերծման   |

|                    |ռեժիմը             |սարքավորումները|պայմանները      |

|                    |___________________|               |                |

|                    |գոլորշու |պահման   |               |                |

|                    |ճնշումը  |ժամանակա-|               |                |

|                    |կգ/քառ.սմ|հատվածը  |               |                |

|                    |         |րոպեներով|               |                |

|____________________|_________|_________|_______________|________________|

|վիրակապական նյութեր,|2.0+/-0.1| 20+/-2  |գոլորշային     |մանրէազերծման   |

|հակակոռոզիոն մետաղից|/132 oC/ |         |մանրէազերծիչ   |արկղերում կամ   |

|պատրաստված          |         |         |               |երկշերտ քաթանե  |

|գործիքներ,          |         |         |               |փափուկ          |

|սարքավորումների և   |         |         |               |փաթեթավորում կամ|

|ապարատների մասեր,   |         |         |               |Ա և  Բ          |

|ներարկիչներ 200 oC  |1.1+/-0.1| 45+/-3  |               |մակնիշների      |

|գրառումով: Ապակյա   |/120 oC/ |         |               |մագաղաթաթղթում  |

|սպասք               |         |         |               |                |

|____________________|         |         |_______________|________________|

|Ռետինե իրեր         |միայն    | 45+/-3  |գոլորշային     |    -//-//-     |

|                    |1.1+/-0.1|         |մանրէազերծիչ   |                |

|                    |/120 oC/ |         |               |                |

._________________________________________________________________________.

 

Օդային եղանակ

 

._________________________________________________________________________.

|Օբյեկտների անվանումը|Մանրէազերծման      |Օգտագործվող    |Մանրէազերծման   |

|                    |ռեժիմը             |սարքավորումները|պայմանները      |

|                    |___________________|               |                |

|                    |ջերմաստի-|պահման   |               |                |

|                    |ճանը /oC/|ժամանակա-|               |                |

|                    |         |հատվածը  |               |                |

|                    |         |րոպեներով|               |                |

|____________________|_________|_________|_______________|________________|

|հակակոռոզիոն        |180+/-11 | 60+/-5  |օդային         |չոր իրեր        |

|մետաղներից          |         |         |մանրէազերծիչ   |                |

|պատրաստված          |         |         |մինչև  25 դմ3  |                |

|վիրաբուժական և      |         |         |խցիկի ծավալով  |                |

|ստոմատոլոգիական     |180+/-12 | 60+/-5  |               |                |

|գործիքներ,          |         |         |               |փաթեթավորված    |

|սարքավորումների և   |         |         |-//-//-25-500  |կամ բաց         |

|ապարատների մասեր    |         |         |դմ3 ծավալով    |տարողությունում |

|____________________|         |         |_______________|________________|

|Ներարկիչներ 200 oC  |180+/-14 | 60+/-5  |-//-//-500 դմ3 |-//-//-         |

|գրառումով, ապակյա   |         |         |               |                |

|սպասք               |         |         |               |                |

._________________________________________________________________________.

 

Քիմիական եղանակ /քիմիական պատրաստուկների լուծույթներով/

 

._________________________________________________________________________.

|Օբյեկտների   |Մանրէազերծման|Մանրէազերծման   |Օգտագործվող|Մանրէազերծման   |

|անվանումը    |գործոնը      |ռեժիմը          |սարքերը    |պայմանները      |

|             |             |________________|           |                |

|             |             |ջերմաս-|պահման  |           |                |

|             |             |տիճանը |ժամանակա|           |                |

|             |             |/oC/   |հատվածը |           |                |

|             |             |       |րոպե-   |           |                |

|             |             |       |ներով   |           |                |

|_____________|_____________|_______|________|___________|________________|

|Հակակոռոզիոն |Փակ անոթում  |ոչ     |360+/-15|ապակյա կամ |Լրիվ            |

|մետաղներից   |ջրածնի       |պակաս  |        |չվնասված   |ընկղմում են     |

|գործիքներ    |գերօքսիդի    |18     |        |էմալե      |լուծույթում     |

|             |6%-անոց      |       |        |փակ տարո-  |ամբողջ          |

|             |լուծույթ,    |       |        |ղություններ|պահպանման       |

|             |պիտանի է     |       |        |           |ժամանակամիջոցի  |

|             |մինչև  7 օր  |       |        |           |ընթացքում,      |

|             |             |       |        |           |որից հետո       |

|             |             |       |        |           |լվանում են      |

|             |             |       |        |           |մանրէազերծված   |

|             |             |       |        |           |ջրով            |

._________________________________________________________________________.

 

Հավելված 5

 

Տարբեր օբյեկտների ախտահանման ռեժիմները

 

._________________________________________________________________________.

|Օբյեկտների   |Ախտահանող    |Ախտահանման      |Օգտագործվող|Մշակման եղանակը |

|անվանումը    |ռեագենտը     |ռեժիմը          |սարքը      |                |

|             |             |________________|           |                |

|             |             |լուծույթի|ժամանա|           |                |

|             |             |խտ.      |կահատ-|           |                |

|             |             |տոկոս-   |վածը  |           |                |

|             |             |ներով    |րոպե- |           |                |

|             |             |         |ներով |           |                |

|_____________|_____________|_________|______|___________|________________|

|Զննման համար |ա) եռման     |    -    |  30  |ախտահանիչ  |ջրում           |

|օգտագործվող  |ջերմաստիճան  |         |      |եռացուցիչ  |                |

|մետաղյա և    |             |         |      |           |                |

|ապակյա ստոմա-|բ) եռակի     |2%       |  45  |ապակե և    |լրիվ ընկղմվում է|

|տոլոգիական   |լուծույթ     |ֆորմալին |      |պլաստմասսե |լուծույթի մեջ   |

|գործիքներ    |             |0.3%     |      |փակ տարո-  |                |

|             |             |ֆենոլ    |      |ղություններ|                |

|             |             |1.5%     |      |կամ անոթներ|                |

|             |             |երկածխա- |      |անոթներ    |                |

|             |             |թթվային  |      |չվնասված   |                |

|             |             |սոդա     |      |էմալից     |                |

|             |գ) չոր տաք   |    -    |  45  |օդային     |մանրէազերծիչում |

|             |օդ 120       |         |      |մանրէա-    |                |

|             |+/-4 oC      |         |      |զերծիչ     |                |

|_____________|_____________|_________|______|___________|________________|

|Բոր          |ա) քլորամին Բ|    1    |  30  |           |ախտահանիչ       |

|մեքենաների և |             |         |      |           |լուծույթների մեջ|

|տուրբինների  |բ)           |         |      |           |թրջած           |

|համար        |ֆորմալդեհիդ  |    3    |  30  |           |մանրէազերծված   |

|կիրառվող     |             |         |      |           |վիրախծուծով ամեն|

|ստոմա-       |գ) եռակի     |         |  45  |           |15 րոպեն մեկ 2  |

|տոլոգիական   |լուծույթ     |         |      |           |անգամ մաքրվում  |

|ծայրադիրներ  |             |         |      |           |են ծայրադիրների |

|             |             |         |      |           |մակերեսները և   |

|             |             |         |      |           |բորի անցքերը    |

|_____________|_____________|_________|______|___________|________________|

|Ստոմա-       |ա) ջրածնի    |    3    |  80  |ապակե տա-  |ընկղմվում է     |

|տոլոգիական   |գերօքսիդ     |         |      |րողություն |լուծույթի մեջ,  |

|հայելիներ    |բ) եռակի     |         |  45  |լուծույթով |ապա լվացվում    |

|             |լուծույթ     |         |      |           |ջրով            |

|_____________|_____________|_________|______|___________|________________|

|Մետաղական    |եռման        |    -    |  15  |ախտահանիչ  |ջրի մեջ         |

|մածկիչներ    |ջերմաստիճան  |         |      |եռացուցիչ  |                |

|_____________|_____________|_________|______|___________|________________|

|Բժշկական     |ա) քլորամին Բ|   0.5   |  30  |ապակե տա-  |լրիվ ընկղմվում է|

|ջերմաչափեր   |բ) ջրածնի    |    3    |  80  |րողություն |լուծույթի մեջ,  |

|             |գերօքսիդ     |         |      |լուծույթով |ապա լվացվում    |

|             |             |         |      |           |ջրով            |

|_____________|_____________|_________|______|___________|________________|

|Ռետինե և     |ա) քլորամին Բ|   0.5   |  30  |չվնասված   |լրիվ ընկղմվում է|

|պլաստմասսե   |             |         |      |էմալապատ   |լուծույթի մեջ,  |

|գործիքներ և  |             |         |      |տարո-      |ապա լվացվում    |

|իրեր         |             |         |      |ղություն   |ջրով            |

|(թաղանթներ,  |բ) քլորամին  |   0.5   |  15  | -//-//-   |                |

|մոմլաթներ և  |Բ-ի և  0.5%  |         |      |           |                |

|այլն)        |լվացող       |         |      |           |                |

|             |նյութերի     |         |      |           |                |

|             |լուծույթ     |         |      |           |                |

|             |գ) ջրածնի    |    3    |  80  | -//-//-   |                |

|             |գերօքսիդ     |         |      |           |                |

|             |դ) ջրածնի    |    3    |  30  | -//-//-   |                |

|             |գերօքսիդի    |         |      |           |                |

|             |և  0.5%-անոց |         |      |           |                |

|             |լվացող նյութի|         |      |           |                |

|             |լուծույթ     |         |      |           |                |

|_____________|_____________|_________|______|___________|________________|

|Լաքապատված,  |ա) քլորամին Բ|    1    |      |           |շփում 2 անգամ   |

|գալվանապատված|             |         |      |           |                |

|կամ          |բ) քլորամին  |   0.75  |      |           |                |

|պոլիմերային  |Բ-ի և        |         |      |           |                |

|ծածկույթ     |0.5%-անոց    |         |      |           |                |

|ունեցող      |լվացող նյութի|         |      |           |                |

|բժշկական     |խառնուրդ     |         |      |           |                |

|սարքեր,      |             |         |      |           |                |

|ապարատներ և  |գ) ջրածնի    |    3    |      |           |                |

|գործիքներ    |գերօքսիդի    |         |      |           |                |

|             |և  0.5%-անոց |         |      |           |                |

|             |լվացող նյութի|         |      |           |                |

|             |խառնուրդ     |         |      |           |                |

|_____________|_____________|_________|______|___________|________________|

|Մաքրման      |ա) քլորամին Բ|    1    |  60  |չվնասված   |ընկղմվում են    |

|պարագաներ    |             |         |      |էմալապատ   |լուծույթի մեջ,  |

|             |             |         |      |տարողու-   |հետո լվացվում   |

|             |             |         |      |թյուններ   |և  չորացվում են |

|_____________|_____________|_________|______|___________|________________|

|Սանիտարա-    |ա) լվացող    |0.5 գ    |  5   |           |մաքրում են      |

|տեխնիկական   |ախտահանող    |100(2) սմ|      |           |խոնավացրած      |

|սարքեր       |նյութեր      |մակերեսի |      |           |հնոտիով         |

|(լվացարաններ,|             |վրա      |      |           |                |

|դռան         |բ) մաքրող-   | -//-//- |      |           |                |

|բռնակներ,    |ախտահանող    |         |      |           |                |

|ջրի փականներ |նյութեր      |         |      |           |                |

|և  այլն)     |             |         |      |           |                |

|             |գ) քլորամին Բ|    1    |      |           |շփում 2 անգամ   |

|             |             |         |      |           |                |

|             |դ) 0.5%-անոց |   0.75  |      |           |                |

|             |լվացող նյութի|         |      |           |                |

|             |և  քլորամին  |         |      |           |                |

|             |Բ-ի խառնուրդ |         |      |           |                |

|             |             |         |      |           |                |

|             |ե) 0.5%-անոց |    3    |      |           |                |

|             |լվացող նյութի|         |      |           |                |

|             |և  ջրածնի    |         |      |           |                |

|             |գերօքսիդի    |         |      |           |                |

|             |խառնուրդ     |         |      |           |                |

|_____________|_____________|_________|______|___________|________________|

|Սենքեր,      |ա) քլորամին Բ|    1    |      |           |                |

|կահավորման   |             |         |      |           |                |

|իրեր         |բ) քլորամին  |   0.75  |      |           |շփում 2 անգամ   |

|             |Բ-ի 0.5%-անոց|         |      |           |                |

|             |լվացող նյութի|         |      |           |                |

|             |խառնուրդ     |         |      |           |                |

|             |             |         |      |           |                |

|             |գ) 0.5%-անոց |    3    |      |           |                |

|             |լվացող նյութի|         |      |           |                |

|             |և  ջրածնի    |         |      |           |                |

|             |գերօքսիդի    |         |      |           |                |

|             |խառնուրդ     |         |      |           |                |

._________________________________________________________________________.

 

------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - Բնագրում չկա «2.15» կետը

 

 

pin
Առողջապահության նախարարություն
26.10.2005
N 983-Ն
Հրաման