Սեղմել Esc փակելու համար:
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՆ ԽՈՏԱՆ ՃԱՆԱՉԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՆ ԽՈՏԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵ ...

 

 

106.0217.161205

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «16»         12           2005 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10605472

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

22 նոյեմբերի 2005 թվականի N 217-Ն

 

i

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՆ ԽՈՏԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԵՎ ԽՈՏԱՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի օգոստոսի 30-ի «Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 668-Ա որոշմամբ հաստատված ցանկի 5-րդ կետին համապատասխան

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել`

ա) գյուղատնտեսական տեխնիկան խոտան ճանաչելու չափանիշները` համաձայն N 1 հավելվածի,

բ) գյուղատնտեսական տեխնիկայի ոչնչացման և խոտանման դեպքում տեխնիկական վկայագրի և պետական համարանիշի վերադարձման դիմումի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

2. Գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության պետ Վ. Ղուշչյանին` յոթնօրյա ժամկետում սույն հրամանը «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համաձայն` ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել նախարարության աշխատակազմի ղեկավար Կ. Միքայելյանին:

 

Հավելված N 1

ՀՀ գյուղատնտեսության նախարարի

2005 թ. նոյեմբերի 22-ի

N 217-Ն հրամանի

 

ՉԱՓԱՆԻՇՆԵՐ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՆ ԽՈՏԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ

 

Սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում գրանցված տրակտորների, ինքնագնաց գյուղատնտեսական մեքենաների, տրակտորային կցասայլերի և ինքնագնաց շասսիների (այսուհետ` գյուղատնտեսական տեխնիկա) խոտանման չափանիշները.

1. Գյուղատնտեսական տեխնիկան խոտանվում է, եթե`

ա) այն հետագա շահագործման համար ոչ պիտանի է դարձել ֆիզիկական մաշվածության, վթարների, տարերային աղետների, շահագործման նորմալ պայմանների խախտման և նմանատիպ այլ պատճառներով,

բ) դրա հետագա օգտագործումը, իրացումը կամ օտարումը անհնար է կամ տնտեսապես աննպատակահարմար է,

գ) գյուղատնտեսական տեխնիկայից բացակայում են կամ ենթակա չեն վերանորոգման շարժիչը, փոխանցման տուփը, առջևի կամ հետին կամրջակները, խցիկը, կախովի սարքավորումները:

2. Խոտանված գյուղատնտեսական տեխնիկան սահմանված կարգով հանվում է հաշվառումից:

 

Հավելված N 2

ՀՀ գյուղատնտեսության նախարարի

2005 թ. նոյեմբերի 22-ի

N 217-Ն հրամանի

 

Ձև

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչությանը

 

Սեփականատեր ______________________________________________________ -ից

անուն, ազգանուն, հայրանուն կամ կազմակերպության անվանումը

Բնակավայրը կամ գտնվելու վայրը ________________________________________

______________________________________________________________________

 

ԴԻՄՈՒՄ

 

գյուղատնտեսական տեխնիկայի ոչնչացման և խոտանման դեպքում տեխնիկական

վկայագրի և պետական համարանիշի վերադարձման

 

Խնդրում եմ հանել հաշվառումից հետագա շահագործման համար ոչ պիտանի խոտանման կամ ոչնչացման ենթակա գյուղատնտեսական տեխնիկան և ընդունել տեխնիկական վկայագիրն ու պետական համարանիշը

 

Գյուղատնտեսական տեխնիկայի տվյալները

 

Մեքենայի տեսակը ___________________ Մակնիշը __________________________

Արտադրության տարեթիվը______________ Շարժիչի համարը ___________________

Գործարանային համարը _______________ Պետական համարանիշը _______________

Տեխնիկական վկայագիրը _________________________________________________

(սերիա, համար)

 

Դիմումին կից ներկայացնում եմ`

 

ա) տեխնիկական վկայագիրը __________________________________

(սերիա, համար)

 

բ) պետական համարանիշը ____________________________________

(սերիա, համար)

գ) ______________________

«___»____________200_ թ. Սեփականատեր կամ լիազորված անձ _______________

ստորագրություն

Հանձնվել է` պետական համարանիշ` ____________________________

(սերիա, համար)

տեխնիկական վկայագիր` _________________________

(սերիա, համար)

 

    «_____»_____________200__թ.            Տեսուչ` ____________________

                                                      ստորագրություն

 

 

pin
Գյուղատնտեսության նախարարություն
22.11.2005
N 217-Ն
Հրաման