041.1019.281205
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
28 դեկտեմբերի 2005 թվականի N 1019-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի N 158-Ա ԵՎ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 792-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
i
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի մարտի 14-ի «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 158-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշման հավելվածի`
1-ին կետում «2005 թ. 4-րդ եռամսյակ» բառերը փոխարինել «2006 թ. 2-րդ եռամսյակ» բառերով,
ուժը կորցրած ճանաչել 3-րդ կետը:
i
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի հոկտեմբերի 13-ի «Քրեակատարողական ծառայության մասին», «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ու «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 792-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշման հավելվածի 2-րդ և 11-րդ կետերում «2005 թ. 4-րդ եռամսյակ» բառերը փոխարինել «2006 թ. 2-րդ եռամսյակ» բառերով:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-ԻՆ