041.1020.281205
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
28 դեկտեմբերի 2005 թվականի N 1020-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-Ի N 215-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի ապրիլի 1-ի «Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 215-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
i
որոշմամբ հաստատված միջոցառումների ցանկի 3-րդ կետի` «Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը» սյունակում «1-ին փուլ` 2005 թ. նոյեմբերի 3-րդ տասնօրյակ, 2-րդ փուլ` 2006 թ. դեկտեմբերի 1-ին տասնօրյակ» բառերը փոխարինել «1-ին փուլ` 2007 թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ, 2-րդ փուլ` 2008 թ. դեկտեմբերի 1-ին տասնօրյակ» բառերով:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-ԻՆ