(ուժը կորցրել է 03.12.12 թիվ 1024-Ն հրաման)
i
103.0212.311005
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«31» 10 2005 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10305415
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
17 հոկտեմբերի 2005 թվականի N 212-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԶԲՈՍԱՎԱՐԻ ԵՎ ՈՒՂԵԿՑՈՐԴԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՎԱՆԱՔԱՐՏ ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 10-ի N 945-Ն որոշման հավելված 1-ի 12-րդ և 13-րդ կետերի բ) ենթակետերով
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում զբոսավարի և ուղեկցորդի կողմից անվանաքարտ կրելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Ա. Պետրոսյանին:
Հավելված
ՀՀ առևտրի և տնտեսական
զարգացման նախարարի
2005թ. հոկտեմբերի 17-ի
N 212 - Ն հրամանի
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԶԲՈՍԱՎԱՐԻ ԵՎ ՈՒՂԵԿՑՈՐԴԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՎԱՆԱՔԱՐՏ ԿՐԵԼՈՒ
1. Հայաստանի Հանրապետությունում լիցենզավորված զբոսավարը և ուղեկցորդը (այսուհետ` Լիցենզավորված անձ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 10-ի «Զբոսավարի և ուղեկցորդի գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 945-Ն որոշման հավելված 1-ի 12-րդ և 13-րդ կետերի բ) ենթակետերով նախատեսված անվանաքարտը կրում են սույն կարգին համապատասխան:
2. Լիցենզավորված անձն անվանաքարտ կրում է լիցենզավորվող գործունեություն իրականացնելու ողջ ժամանակահատվածի ընթացքում:
3. Լիցենզավորված անձը անվանաքարտը կրում է տեսանելի տեղում իր արտահագուստի կամ հագուստի վրա, կամ արտահագուստի վրա թափանցիկ նյութից կարված գրպանիկի մեջ:
4. Անվանաքարտի նվազագույն չափսերն են` 54մմx86մմ:
5. Անվանաքարտը պետք է պարունակի լիցենզավորված անձի գունավոր լուսանկարը` առնվազն 30մմx40մմ չափսերով:
6. Անվանաքարտը լրացվում է հայերեն և անգլերեն տպագիր տառերով:
7. Անհատ ձեռնարկատեր հանդիսացող լիցենզավորված անձի անվանաքարտի վրա լրացվում է`
ա/ լիցենզավորված անձի անունը, ազգանունը և «Անհատ ձեռնարկատեր» նշումը,
բ/ լիցենզավորված անձի լիցենզիայի համարը, տրման ամսաթիվը,
գ/ անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման համարը:
8. Աշխատանքային պայմանագրով աշխատող լիցենզավորված անձի անվանաքարտի վրա լրացվում է`
ա/ լիցենզավորված անձի անունը, ազգանունը,
բ/ լիցենզավորված անձի լիցենզիայի համարը, տրման ամսաթիվը,
գ/ գործատու-կազմակերպության անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը):
9. Անվանաքարտը վավերացվում է գործատուի ստորագրությամբ և կնիքով, կամ անհատ ձեռնարկատիրոջ ստորագրությամբ և կնիքով (առկայության դեպքում), եթե լիցենզավորված անձը գործունեություն է իրականացնում իր անունից:
10. Անվանաքարտի վրա կնիքը դրվում է այնպես, որ այն ծածկի լուսանկարի ներքևի մասը: