(ուժը կորցրել է 29.12.2023 թիվ 2687-Ն հրաման)
i
106.0164.111005
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«11» 10 2005 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10605398
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
29 սեպտեմբերի 2005 թվականի N 164-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՍԵՐՄՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԳԱՅՈՒԹՅՈՒՆԸ /ՍԽԵՄԱՆ/ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Սերմերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի դրույթին և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի օգոստոսի 29-ի «Սերմերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 659-Ա որոշմամբ հաստատված ցանկի 3-րդ կետի պահանջին համապատասխան
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Սահմանել հացահատիկային, բանջարաբոստանային, յուղատու մշակաբույսերի և խոտաբույսերի սերմնաբուծության հետևյալ հերթագայությունը (սխեման)`
ա) առաջին տարվա փորձարկման տնկարան,
բ) երկրորդ տարվա փորձարկման տնկարան,
գ) բազմացման տնկարան, որտեղից ստացվում են նախահիմնային (օրիգինալ) սերմեր,
դ) սուպերէլիտային (հիմնային) սերմեր` նախահիմնային սերմերից ստացված սերմեր,
ե) էլիտային (հիմնային) սերմեր` սուպերէլիտային սերմերից` ստացված սերմեր,
զ) 1-ին վերարտադրության սերմեր` էլիտային սերմերից ստացված սերմեր,
է) 2-րդ վերարտադրության սերմեր` 1-ին վերարտադրության սերմերից ստացված սերմեր:
2. Սահմանել կարտոֆիլի սերմնաբուծության հետևյալ հերթագայությունը (սխեման).
ա) նախահիմնային (օրիգինալ) տնկանյութ` ընտրասերողի կողմից ստացված տնկանյութ կամ մերիստեմային հյուսվածքից ստացված մինի պալարներ,
բ) սուպերէլիտային (հիմնային) տնկանյութ` նախահիմնային տնկանյութից ստացված տնկանյութ,
գ) էլիտային (հիմնային) տնկանյութ` սուպերէլիտային տնկանյութից ստացված տնկանյութ,
դ) 1-ին վերարտադրության տնկանյութ` էլիտային տնկանյութից ստացված տնկանյութ,
ե) 2-րդ վերարտադրության տնկանյութ` 1-ին վերարտադրության տնկանյութից ստացված տնկանյութ: