103.0073.010705
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«01» 07 2005 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10305238
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
1 ապրիլի 2005 թվականի N 73-Ն
i
ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻՆ, ՆՅՈՒԹԵՐԻՆ ԿԱՄ ԲԱՂԱԴՐԱՆՅՈՒԹԵՐԻՆ, ՈՐՈՆՔ ՈՒՆԵՆ ՄԱՐԴՈՒ ԿԱՄ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՎՐԱ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԿԱՄ ԲՈՒԺԱԿԱՆ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԻՄԻԱԿԱՆ ԿԱՄ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻՆ, ԴՐԱՆՑ ՍՏԱՑՄԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐԻՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՅԴ ՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻ, ՆՅՈՒԹԵՐԻ ԿԱՄ ԲԱՂԱԴՐԱՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՆՅՈՒԹԵՐԻՆ և ԴՐԱՆՑ ՍՏԱՑՄԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԳՅՈՒՏԻ
ՀՀ ԱՐՏՈՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Արտոնագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հաստատել Դեղագործական պատրաստուկներին, նյութերին կամ բաղադրանյութերին, որոնք ունեն մարդու կամ կենդանիների վրա կանխարգելիչ կամ բուժական ներգործության հատկություններ, բույսերի պաշտպանության քիմիական կամ կենսաբանական նյութերին, դրանց ստացման եղանակներին, ինչպես նաև այդ պատրաստուկների, նյութերի կամ բաղադրանյութերի արտադրության համար անհրաժեշտ նյութերին և դրանց ստացման եղանակներին վերաբերող գյուտի ՀՀ արտոնագրի գործողության ժամկետի երկարաձգման կարգը` համաձայն հավելվածի:
Հավելված
Հաստատված է
ՀՀ առևտրի և տնտեսական
զարգացման նախարարի
2005թ. ապրիլի 1-ի
N 73-Ն հրամանով
ԿԱՐԳ
ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻՆ, ՆՅՈՒԹԵՐԻՆ ԿԱՄ ԲԱՂԱԴՐԱՆՅՈՒԹԵՐԻՆ, ՈՐՈՆՔ ՈՒՆԵՆ ՄԱՐԴՈՒ ԿԱՄ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՎՐԱ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԿԱՄ ԲՈՒԺԱԿԱՆ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԻՄԻԱԿԱՆ ԿԱՄ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻՆ, ԴՐԱՆՑ ՍՏԱՑՄԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐԻՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՅԴ ՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻ, ՆՅՈՒԹԵՐԻ ԿԱՄ ԲԱՂԱԴՐԱՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՆՅՈՒԹԵՐԻՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՍՏԱՑՄԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԳՅՈՒՏԻ ՀՀ ԱՐՏՈՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ
Սույն Կարգը սահմանված է «Արտոնագրերի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, դեղագործական պատրաստուկներին, նյութերին կամ բաղադրանյութերին, որոնք ունեն մարդու կամ կենդանիների վրա կանխարգելիչ կամ բուժական ներգործության հատկություններ, բույսերի պաշտպանության քիմիական կամ կենսաբանական նյութերին, դրանց ստացման եղանակներին, ինչպես նաև այդ պատրաստուկների, նյութերի կամ բաղադրանյութերի արտադրության համար անհրաժեշտ նյութերին և դրանց ստացման եղանակներին վերաբերող գյուտի ՀՀ արտոնագրի (այսուհետ` արտոնագիր) գործողության ժամկետը երկարաձգելու նպատակով:
1. Օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, գյուտի Հայաստանի Հանրապետության արտոնագիրը գործում է մինչև հայտը ներկայացնելու օրվանից 20 տարին լրանալը, եթե այն տրվել է գյուտի ըստ էության փորձաքննության հիման վրա (հիմնական արտոնագիր), կամ մինչև 10 տարին լրանալը, եթե այն տրվել է առանց գյուտի ըստ էության փորձաքննության անցկացման (նախնական արտոնագիր):
2. Օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, արտոնագրված գյուտի օբյեկտ հանդիսացող դեղագործական պատրաստուկներին, նյութերին կամ բաղադրանյութերին, որոնք ունեն մարդու կամ կենդանիների վրա կանխարգելիչ կամ բուժական ներգործության հատկություններ, բույսերի պաշտպանության քիմիական կամ կենսաբանական նյութերին, դրանց ստացման եղանակներին, ինչպես նաև այդ պատրաստուկների, նյութերի կամ բաղադրանյութերի արտադրության համար անհրաժեշտ նյութերին և դրանց ստացման եղանակներին կարող է տրամադրվել լրացուցիչ իրավական պահպանություն գյուտի հայտի ներկայացման թվականի և այդ օբյեկտը Հայաստանի Հանրապետության շուկայում շրջանառության մեջ մտցնելու համար համապատասխան իրավասու մարմնի կողմից թույլտվություն տալու թվականների միջև ընկած ժամկետով, բայց 5 տարուց ոչ ավելի:
3. Լրացուցիչ իրավական պահպանություն խնդրարկելու մասին դիմումը (այսուհետ` դիմում), որին կցվում է սույն Կարգի 2-րդ կետում նշված համապատասխան իրավասու մարմնի կողմից տրված թույլտվությունը, ՀՀ մտավոր սեփականության գործակալություն (այսուհետ` Գործակալություն) ներկայացվում է այդ թույլտվության տրման օրվանից 6-ամսյա ժամկետում կամ մինչև հիմնական արտոնագիր տալու օրվանից 6 ամիսը լրանալը, եթե նշված թույլտվությունը տրվել է ավելի շուտ, քան հիմնական արտոնագիրը:
4. Արտոնագրի գործողության ժամկետի երկարաձգման գործերը վարելու համար արտոնագրատերը կարող է լիազորել արտոնագրային հավատարմատարին կամ Օրենքով նախատեսված դեպքերում այլ ներկայացուցչի` տալով նրան լիազորագիր:
5. Դիմումը ներկայացվում է հայերեն կամ այլ լեզվով, համաձայն սույն Կարգին կից ներկայացված օրինակի (ձև 1):
Հրապարակման նպատակների համար հայերենով ներկայացված դիմումում անուններն ու անվանումները կարող են նշվել և այլ լեզվով:
Այլ լեզվով ներկայացված դիմումին կցվում է դրա հայերեն թարգմանությունը:
6. Դիմումն ստորագրում է արտոնագրատերը կամ արտոնագրային հավատարմատարը կամ այլ ներկայացուցիչ, եթե նրանք նշանակված են:
Իրավաբանական անձի անունից դիմումն ստորագրում է դրա ղեկավարը կամ իրավաբանական անձի հիմնադիր փաստաթղթով լիազորված այլ անձ` նշելով պաշտոնը, որի ստորագրությունը վավերացվում է իրավաբանական անձի կնիքով:
Ստորագրությունը վերծանվում է ստորագրող անձի անվան և ազգանվան նշումով:
7. Դիմումին կցվում են`
գյուտի արտոնագիրը.
պաշտոնական փաստաթղթի վավերացված պատճենը (պաշտոնական փաստաթղթերի վավերացված պատճենները), որը ներառում է արգասիքի մասին տեղեկություններ, որոնք թույլ են տալիս այն նույնականացնել արտոնագրված գյուտի հավակնության սահմանման մեջ բնութագրված արգասիքի հետ, ինչպես նաև այդ արգասիքի կիրառման վերաբերյալ համապատասխան իրավասու մարմնի կողմից տրված առաջին թույլտվության գրանցման համարը և ստացման թվականը:
Դիմումին, որը Գործակալություն է ներկայացվում արտոնագրային հավատարմատար չհանդիսացող ներկայացուցչի միջոցով, լրացուցիչ կցվում է արտոնագրատիրոջ կողմից տրված լիազորագիրը կամ դրա պատճենը` վավերացված սահմանված կարգով:
8. Դիմումը և դրան կից փաստաթղթերը ներկայացվում են Գործակալություն անձամբ կամ ուղարկվում են փոստով:
9. Գործակալություն անձամբ ներկայացված կամ փոստով ուղարկված դիմումը քննարկվում է Գործակալությունում դրա ստացման թվականից մեկամսյա ժամկետում:
10. Սույն Կարգի 1-8-րդ կետերում նշված դիմումի ներկայացման պայմանների և փաստաթղթերի պահանջների պահպանման դեպքում արտոնագրի գործողության ժամկետը երկարաձգվում է Օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն հաշվարկված ժամկետով: Գյուտի արտոնագրի գործողության ժամկետի երկարաձգման մասին գրառումը կատարվում է արտոնագրի մեջ, որը վերադարձվում է արտոնագրատիրոջը:
Գյուտի արտոնագրի գործողության ժամկետի երկարաձգման մասին տեղեկությունները գրանցվում են ՀՀ գյուտերի պետական գրանցամատյանում և հրապարակվում են Գործակալության պաշտոնական տեղեկագրում:
11. Սույն Կարգի 1-8-րդ կետերում նշված փաստաթղթերից որևէ մեկի բացակայության կամ ոչ ճիշտ ձևակերպման դեպքում արտոնագրատիրոջն ուղարկվում է ծանուցագիր` առաջարկելով ծանուցագիրն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում Գործակալություն ներկայացնել բացակայող և (կամ) ուղղված փաստաթղթերը:
Ընդ որում, սույն Կարգի 9-րդ կետում նշված դիմումի քննարկման ժամկետը հաշվարկվում է բացակայող և (կամ) ուղղված փաստաթղթերի ստացման օրվանից:
12. Այն դեպքում, երբ չեն պահպանվել սույն Կարգի 1-8-րդ կետերում նշված պայմաններն ու պահանջները, ինչպես նաև բացակայող և (կամ) ուղղված փաստաթղթերը չեն ներկայացվել Գործակալություն ծանուցագիրն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում, ապա դիմումը չի բավարարվում, ինչի մասին արտոնագրատերը ծանուցվում է: Արտոնագիրը վերադարձվում է արտոնագրատիրոջը:
Ձև 1
Հայաստանի Հանրապետության
մտավոր սեփականության
գործակալություն
375010, Երևան, Գլխավոր պող.,
Կառավարական տուն, 3
-------------------------------------------
-------------------------------------------
---------------------------------------- ից
(ֆիզիկական անձի անունը, ազգանունը կամ
իրավաբանական անձի անվանումը,
նամակագրության հասցեն)
ԴԻՄՈՒՄ
գյուտին լրացուցիչ իրավական պահպանություն տրամադրելու մասին
Խնդրում եմ (ենք) երկարաձգել ------------------ գյուտի N --- արտոնագրի գործողության ժամկետը, որը վերաբերում է ----------------------- ---------- և բնութագրված է հավակնության սահմանման ------- անկախ կետում:
Կից ներկայացվում է`
գյուտի արտոնագիրը (բնօրինակը)
համապատասխան իրավասու մարմնի կողմից տրված առաջին թույլտվության վավերացված պատճենը` համաձայն սույն Կարգի 7-րդ կետի
լիազորագիրը, որն արտոնագրատիրոջ կողմից տրվում է արտոնագրային հավատարմատարին կամ այլ ներկայացուցչի:
Արտոնագրատեր
Ստորագրություն
Թվական
________________________________________________________________