Սեղմել Esc փակելու համար:
ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ

01.01.2000 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   27.09.1997  -ից մինչեւ   01.01.2000  -ը:
 

(ուժը կորցրել է 01.01.00 թվականից` 29.11.99 թիվ 34 որոշում)

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

8 օգոստոսի 1997 թ. թիվ 7

 

ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Էներգետիկայի մասին» օրենքով և հաշվի առնելով բնական գազի տեղափոխման, պահեստավորման և բաշխման համակարգերի անվտանգ շահագործման և բնակչության գազամատակարարումը վերահսկելու անհրաժեշտությունը`

1. Սահմանել Հայաստանի Հանրապետությունում բնական գազի վաճառքի հետևյալ առավելագույն սակագները (ներառյալ ավելացված արժեքի հարկը).

ա). ամսական 10.0 հազար նորմալ խորանարդ մետրը գերազանցող սպառում

ունեցող սպառողներին վաճառվող 1000.0 նորմալ խորանարդ մետր բնական

գազի համար` 79.1 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ

բ). Բնակչությանը և ամսական մինչև 10.0 հազար նորմալ խորանարդ մետր

սպառում ունեցող սպառողներին վաճառվող մեկ նորմալ խորանարդ մետր

բնական գազի համար` 51.0 դրամ

 

2. Ընդունել ի գիտություն, որ`

- նշված 51.0 դրամ/ն.խմ սակագնի մեջ հաշվի են առնված

գազամատակարարման վերսկսման և կենցաղային գազահաշվիչների

ձեռքբերման ու տեղադրման ծախսերը;

- գազամատակարարման վերսկսման և կենցաղային գազահաշվիչների

ձեռքբերման ու տեղադրման համար, Հայաստանի Հանրապետության

բնակչության մուծումները համարվում են կանխավճար ստանալիք գազի

դիմաց և մատակարարողի կողմից ենթակա են փոխհատուցման

 

3. Սույն որոշումով սահմանված սակագները ուժի մեջ են մտնում 1997 թվականի սեպտեմբերի 10-ից:

 

Ծանոթություն. 1. Նորմալ խորանարդ մետր բնական գազ - նշանակում է

բնական գազի այն քանակը, որը 20 օ C ջերմաստիճանի և

760 մմ. սնդիկի սյան ճնշման պայմաններում զբաղեցնում

է մեկ խորանարդ մետր ծավալ:

2. Սակագինը սահմանվում է բնական գազի համար, որի

որակական ցուցանիշները համապատասխանում են

ԳՈՍՏ 5542-87-ին:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
08.08.1997
N 7
Որոշում