040.0306.280797
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«28» ՀՈՒԼԻՍԻ 1997 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
28 հուլիսի 1997 թ. թիվ 306
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇՌԻՑ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐՑՐԱԾ ԲԱԶՄԱՄՅԱ ՏՆԿԱՐԿՆԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետների առաջարկությունները գյուղացիական, գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների, պետական գյուղատնտեսական ձեռնարկությունների ու պետական պահեստային ֆոնդի հողերի` արտադրական նշանակությունը կորցրած խաղողի և պտղատու այգիների դուրսգրման մասին, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշռից դուրս գրել 3804,24 հեկտար խաղողի և 7443,68 հեկտար պտղատու այգիներ` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշռից դուրս գրված 11247,92 հեկտար բազմամյա տնկարկներից 11100 հեկտարը դասել վարելահողերի, իսկ 147,92 հեկտարը` արոտների շարքը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի հուլիսի 28-ից:
-------------------------------------------------
հեղինակների կողմից - հավելվածները չեն բերվում