114.0078.220605
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«22» 06 2005 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11405223
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ
27 մայիսի 2005 թվականի N 78-Ն
i
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎՈՂ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԱԶԴԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 3-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 8-ի N 278 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 313-Ն որոշման 2-րդ կետով սահմանված պահանջների կատարումն ապահովելու նպատակով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել ընկերությունների մասնավորեցվող բաժնետոմսերի թողարկման օրինակելի ազդագիրը` համաձայն հավելվածի:
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարի 1999 թվականի նոյեմբերի 10-ի «Մասնավորեցվող ընկերությունների բաժնետոմսերի թողարկման ազդագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» N 144-Հ հրամանը:
Հավելված
ՀՀ կառավարությանն առընթեր
պետական գույքի կառավարման
վարչության պետի
2005 թ. մայիսի 27-ի
N 78-Ն հրամանի
ԱԶԴԱԳԻՐ
«------------------------------------------------------------------------»
(ընկերության անվանում)
ընկերության մասնավորեցվող
պետական բաժնետոմսերի թողարկման
Սույն ազդագրով ՀՀ կառավարության 200---թ. ----------- «----»-ի N---- որոշմամբ բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման է ներկայացվում «------------------» բաց բաժնետիրական ընկերության սովորական (անվանական) բաժնետոմսերը:
1. Ընդհանուր տեղեկություններ
._________________________________________________________________________.
| 1.1 |Մասնավորեցվող օբյեկտի գտնվելու վայրը | |
|_____|_______________________________________|___________________________|
| 1.2 |Գրանցման ամսաթիվը, գրանցող մարմնի | |
| |անվանումը | |
|_____|_______________________________________|___________________________|
| 1.3 |Զբաղեցրած հողային տարածքը (հա) | |
|_____|_______________________________________|___________________________|
| |տեղեկություններ հողահատկացման հիմքերի |Անշարժ գույքի սեփականության|
| |մասին |(օգտագործման) իրավունքի |
| | |գրանցման վկայական |
|_____|_______________________________________|___________________________|
| 1.4 |Ընկերության շենքերի մակերեսը (ք/մ), | |
| |որից` | |
|_____|_______________________________________|___________________________|
|1.4.1|արտադրական (ք/մ) | |
|_____|_______________________________________|___________________________|
|1.4.2|ոչ արտադրական (ք/մ) | |
|_____|_______________________________________|___________________________|
| 1.5 |Աշխատողների թվաքանակը | |
| |(200--- թ-ի ------- 1-ի դրությամբ) | |
|_____|_______________________________________|___________________________|
| 1.6 |Գնահատված ակտիվները | |
|_____|_______________________________________|___________________________|
| 1.7 |Մեկնարկային գինը | |
|_____|_______________________________________|___________________________|
| |Մասնավորեցման ենթակա |. արժեքը /հազ. | |
| |բաժնետոմսեր |դրամ/ | |
| | |. քանակը /հատ/ | |
| | |. անվանական | |
| | |արժեքը /դրամ/ | |
|_____|_______________________________________|___________________________|
| 1.8 |գաղտնի | |
._________________________________________________________________________.
2. Ընկերության հաշվեկշռի ցուցանիշներ
(-----. ------. 200--թ. դրությամբ)
(հազ. դրամ)
._________________________________________________________________________.
| Հ/Հ | Ցուցանիշի անվանումը |Հաշվեկշռային|Գնահատված|
| | |արժեքը |արժեքը |
|_____|____________________________________________|____________|_________|
| 2.1 |Ոչ ընթացիկ ակտիվներ, այդ թվում | | |
|_____|____________________________________________|____________|_________|
|2.1.1|Հիմնական միջոցներ, այդ թվում` | | |
|_____|____________________________________________|____________|_________|
| . |շենքեր (- հատ), | | |
|_____|____________________________________________|____________|_________|
| . |տրանսպորտային միջոցներ (- հատ) | | |
|_____|____________________________________________|____________|_________|
| . |կառուցվածքներ և փոխանցող հարմարանքներ | | |
| |(-- հատ) | | |
|_____|____________________________________________|____________|_________|
| . |մեքենաներ և սարքավորումներ (-- հատ) | | |
|_____|____________________________________________|____________|_________|
|2.1.2|Անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվներ | | |
|_____|____________________________________________|____________|_________|
|2.1.3|Ոչ նյութական ակտիվներ | | |
|_____|____________________________________________|____________|_________|
|2.1.4|Այլ ոչ ընթացիկ ակտիվներ | | |
|_____|____________________________________________|____________|_________|
| 2.2 |Ընթացիկ ակտիվներ | | |
|_____|____________________________________________|____________|_________|
| 2.3 |Ոչ ընթացիկ պարտավորություններ | | |
|_____|____________________________________________|____________|_________|
| 2.4 |Ընթացիկ պարտավորություններ, այդ թվում` | | |
|_____|____________________________________________|____________|_________|
| . | | | |
|_____|____________________________________________|____________|_________|
| . | | | |
|_____|____________________________________________|____________|_________|
| . | | | |
._________________________________________________________________________.
3. Ընկերության բաժնետոմսերի մեկնարկային գինը
3.1. Ընկերության բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է ------ հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի -------- հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը --------- դրամ անվանական արժեքով:
Ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է -------- հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի --------- հատ մեկնարկային քանակի յուրաքանչյուրը ------- դրամ անվանական արժեքով:
3.2. Բաժնետոմսերի բաժանորդագրությունը համարվում է կայացած, եթե բաժանորդագրության արդյունքներով հաշվարկված փաստացի բաժանորդագրված բաժնետոմսերի ընդհանուր քանակից հանած աշխատավորական կոլեկտիվի կողմից բաժանորդագրված բաժնետոմսերի քանակը գերազանցում է բաժանորդագրությամբ վաճառքի ենթակա բաժնետոմսերի նախնական քանակի և կոլեկտիվի կողմից փաստացի բաժանորդագրված բաժնետոմսերի քանակի տարբերության ----- տոկոսը:
3.3. ՀՀ կառավարության 200---թ. ---------- «----»-ի N--- որոշմամբ ընկերության պարտավորությունները 200---թ. ---------- «----»-ի դրությամբ կազմում են` ------------------ հազ. դրամ, այդ թվում`
.
.
.
4. Տեղեկություններ բաժանորդագրության մասին
Բաժնետոմսերի բաժանորդագրությունը սկսվում է գրանցված ազդագրի մամուլում հրապարակման տասներորդ օրվանից սկսած և ավարտվում է երեսունհինգ օրվա ընթացքում, այդ թվում` աշխատավորական կոլեկտիվի անդամների փակ բաժանորդագրությունը` մեկ ամսվա ընթացքում:
«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության -----թ. ----------- «----»-ի N---- որոշմամբ և այլ նորմատիվ իրավական ակտերով բաժնետոմսերում ներդրումներ կատարողների նկատմամբ սահմանափակումները չեն սահմանված:
Բաժանորդագրության վճարումները կատարվում են դրամով` Հայխնայբանկի մասնաճյուղերում ------- հաշվի համարով: Հաշիվները սպասարկող բանկերի կողմից բաժնետոմսերի բաժանորդագրության համար վճարվող գումարները ընդունվում, հաշվառվում և ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում վերադարձվում են գործող կարգի համաձայն:
Ընկերության բաժնետոմսերի բաժանորդագրության (տեղաբաշխման) հայտերի ընդունումը կատարվում է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից` գործունեության իրականացման հետևյալ վայրում --------------------------------- (բաժանորդագրության ավարտի օրը` մուտքը մինչև ժամը -------):
Բաժնետոմսերի տեղաբաշխումից` մասնավորեցումից ստացված միջոցները «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքի 28 հոդվածի համաձայն փոխանցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
5. Այլ տեղեկություններ բաժանորդագրության մասին
Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ պետական գույքի մասնավորեցումն իրականացվում է փակ բաժանորդագրությամբ` աշխատավորական կոլեկտիվի անդամների համար և բաց բաժանորդագրությամբ այլ անձանց համար, ընդ որում` կոլեկտիվի անդամները բաց բաժանորդագրությանը կարող են մասնակցել ընդհանուր հիմունքներով:
Բաժնետոմսերի տեղաբաշխումն ավարտվելուց հետո Ընկերությունը պարտավոր է ապահովել ռեեստրի վարումը և պահպանումն Ընկերության պետական գրանցման պահից մեկ ամսվա ընթացքում` օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:
Բաժնետոմսերի բաժանորդագրությանը կարող են մասնակցել` իրավաբանական և ֆիզիկական անձինք, «Պետական գույքի մասնավորեցման /սեփականաշնորհման/ մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով սահմանված` մասնավորեցվող ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներ համարվող անձինք, համայնքները, (այսուհետև` մասնակիցներ):
Մեկ մասնակցի կողմից բաժանորդագրվող բաժնետոմսերի քանակը չի սահմանափակվում, բացառությամբ` ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերի: Ընդ որում, մասնակիցը կարող է բաժանորդագրվել բաժանորդագրության ենթակա բաժնետոմսերի նախնական քանակից ավելի բաժնետոմսեր:
Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն իրականացվում է բաժանորդագրման հայտերի (այսուհետև` հայտեր) ընդունման միջոցով: Մասնակիցների կամ նրանց լիազորած անձանց կողմից հայտերը ներկայացվում են ընկերության սույն ազդագրում նշված գտնվելու վայր(եր)ով` հայտում նշված գումարի մուծման մասին անդորրագրի և դրա պատճենի հետ միասին: Մեկ մասնակիցը, տվյալ բաժանորդագրությանը մասնակցելու համար, բաժանորդագրության յուրաքանչյուր օր կարող է ներկայացնել միայն մեկ հայտ:
Հայտի ներկայացման ժամկետ է համարվում այն ընդունողի կողմից հայտի ստացման օրը: Մասնավորեցվող ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին փակ բաժանորդագրության համար վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն իրականացնելու համար պետական կառավարման համապատասխան վերադաս մարմինը կամ ընկերության ղեկավար մարմինը հրավիրում է աշխատավորական կոլեկտիվի ժողով կամ համաժողով (այսուհետև` ժողով):
Ժողովը համարվում է կայացած, եթե նրան մասնակցում են կոլեկտիվի անդամների ընդհանուր թվի երկու երրորդը: Կոլեկտիվի անդամներն ունեն փակ բաժանորդագրության ենթակա բաժնետոմսերի ձեռք բերման հավասար իրավունքներ: Կոլեկտիվի անդամի` իրեն հասանելիք բաժնեմասի բաժանորդագրությունից հրաժարվելու դեպքում այդ բաժնեմասը բաշխվում է ժողովի որոշմամբ` կոլեկտիվի մնացած անդամների միջև:
Աշխատավորական կոլեկտիվի ընդհանուր ժողովի որոշմամբ աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահվում է պետական բաժնեմասի որոշակի մասը, բայց 20 տոկոսից ոչ ավելի, ընդ որում, միայն այն դեպքում, երբ աշխատավորական կոլեկտիվի անդամների ավելի քան 50 տոկոսը ցանկություն է հայտնել և բաժանորդագրվել է ընկերության պետական բաժնեմասի մինչև 20 տոկոսին:
Եթե փակ բաժանորդագրության համար նախատեսված ժամկետում փակ բաժանորդագրությանը մասնակցել ցանկացողների թվաքանակը չի գերազանցում աշխատավորական կոլեկտիվի անդամների 50 տոկոսը, ապա փակ բաժանորդագրությունը չի իրականացվում և կոլեկտիվին փակ բաժանորդագրության համար վերապահված բաժնետոմսերը ենթակա են վաճառքի բաց բաժանորդագրության միջոցով:
Հայտ ներկայացրած անձանց գրավոր պահանջով ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը տալիս է քաղվածք հայտերի գրանցամատյանից պահանջ ներկայացրած անձի վերաբերյալ, որտեղ նշվում է.
անունը, ազգանունը (իրավաբանական անձանց համար` անվանումը),
անձնագրի սերիան և համարը (իրավաբանական անձանց համար` գրանցման համարը),
բաժանորդագրման նպատակով մուծված գումարը (թվերով, տառերով),
տրման ամսաթիվը:
Հայտի մերժման դեպքում հայտատուին, հայտի ներկայացման օրվանից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը գրավոր տեղյակ է պահում մերժման մասին` նշելով մերժման պատճառները:
Բաժանորդագրության արդյունքների մասին տեղեկությունները հրապարակվում են արդյունքների ամփոփումից հետո մեկ ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Բաժնետոմսերի բաժանորդագրությունը համարվում է չկայացած, եթե բաժանորդագրության արդյունքներով հաշվարկված փաստացի բաժանորդագրված բաժնետոմսերի ընդհանուր քանակից հանած աշխատավորական կոլեկտիվի կողմից բաժանորդագրված բաժնետոմսերի քանակը չի գերազանցում բաժանորդագրությամբ վաճառքի ենթակա բաժնետոմսերի նախնական քանակի և կոլեկտիվի կողմից փաստացի բաժանորդագրված բաժնետոմսերի քանակի տարբերության ---- տոկոսը:
Բաժանորդագրության արդյունքում յուրաքանչյուր մասնակցին, բացառությամբ կոլեկտիվի անդամների, հասանելիք բաժնետոմսերի քանակը հավասար է նրանց կողմից ներկայացված և հայտերում նշված (չմերժված) բաժնետոմսերի քանակին:
Բաժնետոմսերի բաժանորդագրության արդյունքում ձևավորված ընկերության կանոնադրական կապիտալը հաշվարկվում է ՀՀ կառավարության 1998թ. մայիսի 8-ի թիվ 278 որոշմամբ հաստատված կարգով:
Մասնավորեցման հետևանքով սեփականության իրավունքի փոխանցումը վավերացվում է պետական գույքի մասնավորեցման գործարքով, որը գրավոր կնքում են լիազորված պետական մարմինը և գնորդը` ՀՀ կառավարության սահմանած կարգով: Բաժնետոմսերի սեփականության իրավունքը համարվում է փոխանցված` բաժնետոմսերը սահմանված կարգով գրանցամատյանում (ռեեստրում) գրանցվելու պահից:
6. Բաց բաժնետիրական ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողով
Բաժնետոմսերի բաժանորդագրության ավարտից հետո ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը բաժանորդագրության արդյունքներն ամփոփելուց հետո մեկամսյա ժամկետում հրավիրում է ընկերության բաժնետերերի ժողովը (այսուհետև ժողով) այդ մասին հրապարակելով տեղեկություն մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներում:
Ընկերության բաժնետերերի ժողովը համարվում է իրավազոր, եթե նրա աշխատանքներին մասնակցում են բաժնետերեր (կամ նրանց լիազոր ներկայացուցիչները), որոնք համատեղ տիրապետում են բոլոր մասնակիցներին հասանելիք բաժնեմասերի 2/3-ից ոչ պակաս մասին:
Ընկերության բաժնետերերի ժողովը`
ա) լսում է տեղեկատվություն բաժանորդագրության արդյունքների վերաբերյալ,
բ) հաստատում է ընկերության բաժնետերերի բաժնեմասերի ամբողջականացումը (կլորացումը),
գ) ընդունում է ընկերության կանոնադրությունը:
Ընկերության բաժնետերերի ժողովի որոշումները ընդունվում են ժողովին մասնակցող բաժնետերերի ձայների պարզ մեծամասնությամբ, ընդ որում, բաժնետերերի ձայները հաշվարկվում են ընկերության մեկ ձայնի իրավունք տվող բաժնետոմս, մեկ ձայն սկզբունքով:
Ընկերության բաժնետերերի ժողովում հաստատված ընկերության բաժնետերերի ցուցակը հանձնվում է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա:
Բաժնետերերի ժողովի քվորումի բացակայության դեպքում ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության կողմից ընկերության բաժնետերերի չկայացած ժողովի ամսաթվից հաշված մեկ ամսվա ընթացքում հրավիրվում է նոր ժողով, որը համարվում է իրավազոր, եթե նրա աշխատանքներին մասնակցում են ընկերության բաժնետերերը (նրանց կողմից լիազորված անձինք), որոնք համատեղ տիրապետում են ընկերության ընդհանուր բաժնեմասերի 50-ից ավելի տոկոսին: Եթե այս պայմանները չեն կատարվում և ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացնում տվյալ ընկերության մասնավորեցման մասին ՀՀ կառավարության որոշման նոր նախագիծ:
Ներդրողը, ծանոթանալով սույն ազդագրին, պետք է ինքնուրույն գնահատի տվյալ արժեթղթերում սեփական ներդրման ռիսկը` մինչև ձեռքբերման որոշման ընդունումը: