Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ, ԻՆՉՊԵՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՆՐԱՆՑ Ը ...

 

 

112.0006.120705

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «12»         07           2005 Թ.

                                      ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60305254

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՀՐԱՄԱՆ

 

28 հունիսի 2005 թվականի N 6-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ՎԱՅՐ ՄԵԿՆԵԼԻՍ ԵՎ ԱՐՁԱԿՈՒՐԴԻՑ ՎԵՐԱԴԱՌՆԱԼԻՍ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում արձակուրդի անցկացման վայր մեկնելիս և արձակուրդից վերադառնալիս զինծառայողների, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամների` տրանսպորտից օգտվելու կարգը հաստատելու մասին» թիվ 886-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետի `

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել` «Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողներին, ինչպես նաև նրանց ուղեկցող ընտանիքի անդամներին արձակուրդի վայր մեկնելիս և արձակուրդից վերադառնալիս տրանսպորտային ծախսերի փոխհատուցման վճարման կարգը»` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

ՀՀ ոստիկանության պետի

2005 թ. հունիսի 28-ի

թիվ 6-Ն հրամանով

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՆՐԱՆՑ ՈՒՂԵԿՑՈՂ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ՎԱՅՐ ՄԵԿՆԵԼԻՍ ԵՎ ԱՐՁԱԿՈՒՐԴԻՑ ՎԵՐԱԴԱՌՆԱԼԻՍ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՎՃԱՐՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ծառայողների, ինչպես նաև նրանց ուղեկցող ընտանիքի անդամների արձակուրդի վայր մեկնելու և վերադառնալու հետ կապված տրանսպորտային ծախսերի փոխհատուցման կարգը և պայմանները:

2. Ոստիկանության ծառայողների և նրանց ընտանիքների անդամների տրանսպորտային սպասարկման ծախսերը ֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` ոստիկանությանն այդ նպատակով հատկացված միջոցների հաշվին, իսկ պայմանագրային հիմունքներով ծառայություններ իրականացնող ստորաբաժանումները` սեփական միջոցների հաշվին:

3. ՀՀ ոստիկանության ծառայողներին արձակուրդի վայր մեկնելիս և վերադառնալիս, Հայաստանի Հանրապետության տարածքում տարեկան մեկ անգամ (լրացուցիչ արձակուրդի դեպքում նաև մեկից ավելի) տրվում է տրանսպորտից օգտվելու ծախսերի փոխհատուցում, ՀՀ կառավարության 2004թ. մայիսի 6-ի թիվ 886-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետով սահմանված չափերով:

4. Ոստիկանության ծառայողին փոխհատուցումը տրվում է կանխավճարով կամ վերջնահաշվարկի ձևով, համաձայն ՀՀ կառավարության 2003թ. հոկտեմբերի 8-ի թիվ 1408-Ն որոշմամբ սահմանված դրամարկղային գործառնությունների իրականացման կարգի:

5. Ոստիկանության ծառայողի կողմից մեկից ավելի արձակուրդի անցկացման վայր ընտրելու դեպքում փոխհատուցումը վճարվում է մեկ վայրի համար ծառայողի ցանկությամբ:

6. Ոստիկանության ծառայողի արձակուրդի մեկնման զեկուցագրում և արձակուրդի վկայականում նշվում է արձակուրդի անցկացման վայրը, ուղեկցող ընտանիքի անդամների թիվը և նրանց ծննդյան տարեթվերը:

7. Արձակուրդի վայր ժամանելուց ոստիկանության ծառայողի արձակուրդի վկայականում, համապատասխան ստորաբաժանումում կատարվում է ժամանման և մեկնման նշումներ:

8. Արձակուրդից վերադառնալիս ոստիկանության ծառայողը եռօրյա ժամկետում ֆինանսական ծառայությանը վճարման է ներկայացնում արձակուրդի վկայականը արձակուրդի վայրի նշումներով, ստորաբաժանման պետի «վճարել» մակագրության առկայությամբ:

Եթե արձակուրդից վերադառնալուց հետո ոստիկանության ծառայողը չի ներկայացնում արձակուրդի վկայականը, ապա փոխհատուցման վճարը պահվում է ոստիկանության ծառայողի վարձատրությունից:

 

 

pin
Ոստիկանություն (Ներքին գործերի նախարարություն)
28.06.2005
N 6-Ն
Հրաման