111.0287.170605
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«17» 06 2005 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11105215
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
31 մայիսի 2005 թվականի N 287-Ն
i
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ կետի
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Սահմանել մշակութային արժեքի լուսանկարին ներկայացվող հետևյալ պահանջները.
ա/ գունավոր` 13x18 չափսի,
բ/ հստակ, պարզորոշ, ոչ մթագնած,
գ/ պատկերված ամբողջական` դիմային,
դ/ համալիրի դեպքում` բաղադրիչների առանձին պատկերով,
ե/ դրամների, լարային նվագարանների համար` նաև շրջերեսի պատկերով,
զ/ գեղազարդված կազմով գրքերի դեպքում` կազմը և տիտղոսաթերթը: