Սեղմել Esc փակելու համար:
ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱՍՆԱՎՈՐ ՎԱՐՁ ...

25.01.2013 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   25.06.2005  -ից մինչեւ   25.01.2013  -ը:
 

(ուժը կորցրել է 26.11.12 թիվ 655-Ն հրաման)

i

116.0168.010605

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «01»         06           2005 Թ.

                                      ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11605201

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

27 մայիսի 2005 թվականի N 168-Ն

 

i

ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱՍՆԱՎՈՐ ՎԱՐՁԱԿԱԼՎԱԾ ԿԱՊՈՒՂԻՆԵՐԻ ԳՆԱԳՈՅԱՑՄԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 3-ի ««ԱրմենԹել» ՀՁ» փակ բաժնետիրական ընկերության թիվ 60 լիցենզիայի վերախմբագրված և լրացված տարբերակը հաստատելու մասին» թիվ 1465-Ն որոշմամբ հաստատված «Արմենիա Տելեֆոն Կոմպանի» համատեղ ձեռնարկությանը տրամադրված թիվ 60 լիցենզիայի լրացված և վերահաստատված տարբերակի 6.Գ.4 կետի.

1. Հաստատել տվյալների փոխանցման համար միջազգային մասնավոր վարձակալված կապուղիների գնագոյացման բանաձևը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից:

 

Հավելված

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2005 թ. մայիսի 27-ի

N 168-Ն հրամանի

 

ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱՍՆԱՎՈՐ ՎԱՐՁԱԿԱԼՎԱԾ ԿԱՊՈՒՂԻՆԵՐԻ ԳՆԱԳՈՅԱՑՄԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

1. Միջազգային մասնավոր վարձակալված կապուղիների (այսուհետև` ՄՄՎԿ) ծառայությունների հետևյալ տեսակները կմատուցվեն բաժանորդներին` մանրաթելային օպտիկական մալուխային համակարգի (ստորև ներկայացված «ա» ենթակետից մինչև «գ» ենթակետը) և «ԱրմենՏել» Համատեղ Ձեռնարկություն Փակ Բաժնետիրական Ընկերության (այսուհետև` ԱրմենՏել) կողմից տնօրինվող արբանյակային կապի սարքավորումների միջոցով (ստորև ներկայացված «բ» և «գ» ենթակետերը)`

ա) ամբողջական կապուղի Հայաստանի Հանրապետությունում ցանկացած կետի, մի կողմից, և մանրաթելային օպտիկական մալուխային համակարգի (այսուհետև` ՏԱՕՍ) պետական սահմանի հատման կետի միջև, մյուս կողմից, ապահովելով փոխկապակցումը հարևան երկրի մանրաթելային օպտիկական համակարգի հետ.

բ) կես կապուղի Հայաստանի Հանրապետությունում ցանկացած կետի, մի կողմից, և Հայաստանի Հանրապետությունից դուրս ցանկացած կետի միջև, մյուս կողմից: Ենթադրվում է, որ մյուս կես կապուղին կապահովի այն հեռահաղորդակցության օպերատորը, որը գործում է Հայաստանի Հանրապետությունից դուրս, կապուղու ավարտման կետի տարածքում, ԱրմենՏելի հետ համագործակցությամբ, և կպատվիրվի ու կվճարվի Հայաստանի Հանրապետությունից դուրս կապուղին օգտագործողի կողմից ուղղակիորեն այդ արտասահմանյան օպերատորին.

գ) ամբողջական կապուղի Հայաստանի Հանրապետությունում ցանկացած կետի, մի կողմից, և Հայաստանի Հանրապետությունից դուրս ցանկացած կետի միջև, մյուս կողմից:

2. Ծառայությունները կտրամադրվեն միայն տեխնիկական հնարավորության առկայության դեպքում: Հայաստանի Հանրապետության տարածքում վարձակալված կապուղիների տրամադրումը կկարգավորվի ԱրմենՏելին տրամադրված թիվ 60 լիցենզիայի լրացված և վերահաստատված տարբերակի 5.Դ. կետի դրույթների համաձայն:

3. Կապի տեղական գծի գինը Հայաստանի Հանրապետության տարածքում (բաժանորդի բնակավայրից (գործունեության վայրից) մինչև ԱրմենՏելի ամենամոտ կայանը, հաշվի առնելով նաև լրացուցիչ շինարարական աշխատանքները, որոնք անհրաժեշտ են կապի ապահովման համար) չի ընդգրկված բանաձևում և ենթակա է առանձին կարգավորման յուրաքանչյուր դեպքի (կամ յուրաքանչյուր դիմումի) համար` ԱրմենՏելին տրամադրված թիվ 60 լիցենզիայի լրացված և վերահաստատված տարբերակի 5.Դ. կետի դրույթների համաձայն:

4. Գները սահմանված են 2 Մբիթ/վ նվազագույն ունակության համար: 2 Մբիթ/վ-ից մեծ ունակությունների սակագները կհաշվարկվեն համամասնորեն 2 Մբիթ/վ-ի գնի հիման վրա: Բանաձևը և գործակիցները, որոնք կկիրառվեն 2 Մբիթ/վ-ից ավելի ցածր ունակության հաշվարկման համար, ներկայացված են ստորև: Այլ երկրների տարածքում արբանյակային և մալուխային կապակցումների համար զեղչերը կլինեն այն զեղչերը, որոնք կառաջարկվեն միջազգային արբանյակային կամ մալուխային օպերատորների կողմից և ինքնըստինքյան կընդգրկվեն սակագնում:

5. Սույն հավելվածի 1-ին կետի «ա» ենթակետում նկարագրված ծառայության նվազագույն տևողությունը կլինի մեկ ամիս, եթե ձեռք չի բերվում այլ փոխադարձ համաձայնություն ծառայության օգտագործողի և ԱրմենՏելի միջև:

Սույն հավելվածի 1-ին կետի «բ» և «գ» ենթակետերում նկարագրված ծառայությունների նվազագույն տևողությունը կհամապատասխանի այն նվազագույն տևողություններից ամենամեծին, որոնք պահանջվում են կապի կազմակերպմանը մասնակցող տարանցիկ և վերջնային հեռահաղորդակցության օպերատորների կողմից:

6. Ծառայության ակտիվացման վարձավճարը Հայաստանի Հանրապետության տարածքում ունակությունների համար, ներառյալ` փոխկապակցումը այլ երկրների մալուխային համակարգերին, հավասար կլինի ծառայության գնին մեկ ամսվա համար: Ծառայության ակտիվացման վարձավճարը արբանյակային և մալուխային ունակությունների համար այլ երկրների տարածքում հիմնված կլինի արտասահմանյան օպերատորների կողմից պահանջվող ակտիվացման համապատասխան վարձավճարներին և հաշվարկված կլինի այն սկզբունքով, որը կիրառվել է ամսական վարձավճարները հաշվարկելիս: Ակտիվացման վարձավճարները ենթակա են վճարման նախքան ծառայության ակտիվացումը: Ծառայության ակտիվացման վարձավճարը վերադարձման ենթակա չէ, բացառությամբ, եթե ծառայության ակտիվացումը տեղի չի ունեցել ԱրմենՏելի մեղքով:

7. Ծառայությունը օգտագործողի կողմից ծառայության վաղ դադարեցման դեպքում ԱրմենՏելը իրավասու է պահանջել հետևյալ փոխհատուցումները`

ա) եթե ծառայությունը դադարեցվում է ծառայության մատուցման պայմանագրի ստորագրումից հետո, բայց նախքան ծառայության ակտիվացումը, փոխհատուցման գումարը հավասար կլինի ծառայության ակտիվացման վարձավճարին.

բ) եթե սույն հավելվածի 1-ին կետի «ա» ենթակետում նկարագրված ծառայությունը դադարեցվում է ծառայության ակտիվացումից հետո, բայց նախքան համաձայնեցված ժամկետի ավարտը, փոխհատուցման գումարը հավասար կլինի այն գումարին, որը պետք է վճարվեր մնացած ժամանակահատվածի համար, եթե ծառայությունը չդադարեցվեր, բայց ոչ մի դեպքում փոխհատուցման գումարը չպետք է գերազանցի ծառայության մեկ ամսվա վարձավճարը.

գ) եթե սույն հավելվածի 1-ին կետի «բ» կամ «գ» ենթակետերում նկարագրված ծառայությունը դադարեցվում է ծառայության ակտիվացումից հետո, բայց նախքան համաձայնեցված տևողության ավարտը, ապա փոխհատուցման գումարը հավասար կլինի այն գումարին, որը պետք է վճարվեր ԱրմենՏելի կողմից միջազգային օպերատորներին մնացած ժամանակահատվածի համար, եթե ծառայությունը չդադարեցվեր:

8. Սույն հավելվածի 1-ին կետի «բ» կամ «գ» ենթակետերում նկարագրված ծառայությունների համար ԱրմենՏելն իրավասու է պահանջել վճարունակությունը հավաստող փաստաթուղթ (կրեդիտի նամակ) կամ ապահովության կանխավճար, որը հավասար կլինի ծառայության ամբողջ համաձայնեցված ժամանակահատվածի համար հասանելիք գումարին, եթե ծառայության տևողությունը գերազանցում է 1 տարին: Եթե ծառայության տևողությունը պակաս կամ հավասար է 1 տարվա, ԱրմենՏելը իրավասու է պահանջել վճարունակությունը հավաստող փաստաթուղթ (կրեդիտի նամակ) կամ ապահովության կանխավճար, որը հավասար է ծառայության ամբողջ համաձայնեցված ժամանակահատվածի համար հասանելիք գումարի 33%-ին:

9. ԱրմենՏելն իրավասու է դադարեցնել ծառայությունը չվճարման դեպքում: Չվճարման պատճառով ծառայության դադարեցումը չի ազատի օգտագործողին իր վճարման պարտականություններից` համաձայն ծառայության մատուցման պայմանագրի պայմանների:

10. Ծառայություն օգտագործողն իրավասու է պահանջել գումարի վերադարձ 3 հաջորդական ժամերից (մայրցամաքային կապուղիների դեպքում) կամ 1 ժամից (միջմայրցամաքային կապուղիների դեպքում) ավելի ծառայության դադարեցման դեպքում, համամասնական հիմքերով, այն ամբողջ ժամանակահատվածի համար, որի ընթացքում ծառայությունը չի մատուցվել:

11. Ավելացված արժեքի հարկն ընդգրկված չէ բանաձևում և կկիրառվի ըստ գործող կարգի:

12. Ծառայություն օգտագործողն իրավասու է ստանալ տեղեկություններ այն գների վերաբերյալ, որոնք ԱրմենՏելը կվճարի միջազգային օպերատորներին` կապված ծառայություն օգտագործողի կողմից պահանջվող ծառայության մատուցման հետ: ԱրմենՏԵլը կտրամադրի այդպիսի տեղեկություններ միայն ծառայություն օգտագործողի հետ չբացահայտման պայմանագիր ստորագրելուց հետո:

 

II. ԳՆԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ ՄԱՆՐԱԹԵԼԱՅԻՆ ՕՊՏԻԿԱԿԱՆ ՄԱԼՈՒԽԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՄՄՎԿ-Ի ՀԱՄԱՐ

 

13. Սույն հավելվածի 1-ին կետի «ա» ենթակետով նախատեսված` Հայաստանի Հանրապետությունում որևէ կետի և Հայաստանի Հանրապետության սահմանի հետ ՏԱՕՍ-ի հատման կետի միջև 2 Մբիթ/վ ամբողջական կապուղու գնի հաշվարկման բանաձևը հետևյալն է`

 

                    Pսահման = T + I              (1),

 

որտեղ`

 

Pսահման ՄՄՎԿ-ի ամսական արժեքն է Հայաստանի Հանրապետությունում որևէ

կետի և Հայաստանի Հանրապետության սահմանում հատման կետի միջև.

    T       2 Մբիթ/վ թվային միջքաղաքային (Հայաստանի Հանրապետության տարածք)

            տվյալների փոխանցման կապուղու (առանց հանրային համակցման

            հեռախոսացանց մուտքի իրավունքի) հաստատված ամսական սակագինն է.

    I       հարևան  երկրի տարածքում մալուխային համակարգին Հայաստանի

            Հանրապետության տարածքի ՄՄՎԿ-ի փոխկապակցման արժեքն է և

            հավասար է ամսական 500 ԱՄՆ դոլարի:

 

14. Սույն հավելվածի 1-ին կետի «բ» ենթակետով նախատեսված` Հայաստանի Հանրապետությունում որևէ կետի և Հայաստանի Հանրապետությունից դուրս որևէ կետի միջև կես կապուղու գնի հաշվարկման բանաձևը հետևյալն է`

 

                 PԿես = T+I+(CԿես Տր+A)+R         (2),

 

որտեղ`

    PԿես    կես կապուղու ամսական արժեքն է Հայաստանի Հանրապետությունում

            որևէ կետի և Հայաստանի Հանրապետության սահմանից դուրս որևէ

            կետի միջև.  

    T       2 Մբիթ/վ թվային միջքաղաքային (Հայաստանի Հանրապետության տարածք)

            տվյալների փոխանցման կապուղու (առանց հանրային համակցման

            հեռախոսացանց մուտքի իրավունքի) հաստատված ամսական սակագինն է.

    I       հարևան  երկրի տարածքում մալուխային համակարգին Հայաստանի

            Հանրապետության տարածքի ՄՄՎԿ-ի փոխկապակցման արժեքն է և հավասար

            է ամսական 500 ԱՄՆ դոլարի.

CԿես Տր ԱրմենՏելի կողմից տարանցիկ և վերջնային հեռահաղորդակցության

օպերատորներին վճարվող ընդհանուր գումարն է Հայաստանի

Հանրապետությունից դուրս կես կապուղու համար.

    A       ԱրմենՏելի վարչական ծախսն է, որը հավասար է CԿես Տր-ի 6%*-ին.

    R       արտացոլում է շահութաբերությունը և  հավասար է (CԿես Տր + A)-ի

            20%-ին:

 

15. Սույն հավելվածի 1-ին կետի «գ» ենթակետով նախատեսված` Հայաստանի Հանրապետությունում որևէ կետի և Հայաստանի Հանրապետությունից դուրս որևէ կետի միջև ամբողջական կապուղու գնի հաշվարկման բանաձևը հետևյալն է`

 

                 Pամբողջ = T+I+(Cամբողջտր+A)+R      (3),

 

որտեղ`

Pամբողջ  ամբողջ կապուղու ամսական արժեքն է Հայաստանի

Հանրապետությունում որևէ կետի և Հայաստանի Հանրապետությունից

դուրս որևէ կետի միջև.

    T         2 Մբիթ/վ թվային միջքաղաքային (Հայաստանի Հանրապետության

              տարածք) տվյալների փոխանցման կապուղու (առանց հանրային

              համակցման հեռախոսացանց մուտքի իրավունքի) հաստատված ամսական

              սակագինն է.

    I         հարևան  երկրի տարածքում մալուխային համակարգին Հայաստանի

              Հանրապետության տարածքի ՄՄՎԿ-ի փոխկապակցման արժեքն է և

              հավասար  է ամսական 500 ԱՄՆ դոլարի.

Cամբողջտր ԱրմենՏելի կողմից տարանցիկ և վերջնային հեռահաղորդակցության

օպերատորներին վճարվող ընդհանուր գումարն է Հայաստանի

Հանրապետությունից դուրս ամբողջ կապուղու համար.

    A         ԱրմենՏելի վարչական ծախսն է, որը հավասար է Cամբողջտր-ի 6%-ին.

    R         արտացոլում է շահութաբերությունը և  հավասար է (Cամբողջտր+A)-ի

              20%-ին:

 

III. ԳՆԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ ԱՐՄԵՆՏԵԼԻ ԿՈՂՄԻՑ ՏՆՕՐԻՆՎՈՂ ԱՐԲԱՆՅԱԿԱՅԻՆ ԿԱՊԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՄՄՎԿ-Ի ՀԱՄԱՐ

 

16. Սույն հավելվածի 1-ին կետի «բ» ենթակետով նախատեսված` Հայաստանի Հանրապետությունում որևէ կետի և Հայաստանի Հանրապետությունից դուրս որևէ կետի միջև կես կապուղու գնի հաշվարկման բանաձևը հետևյալն է`

 

                   PԿես = T+(SԿես+A)+R            (4),

 

որտեղ`

    PԿես    կես կապուղու ամսական արժեքն է Հայաստանի Հանրապետությունում

            որևէ կետի և Հայաստանի Հանրապետությունից դուրս որևէ կետի

            միջև.

    T       2 Մբիթ/վ թվային միջքաղաքային (Հայաստանի Հանրապետության տարածք)

            տվյալների փոխանցման կապուղու (առանց հանրային համակցման

            հեռախոսացանց մուտքի իրավունքի) հաստատված ամսական սակագինն է:

            T-ն ընդգրկում է նաև ԱրմենՏԵլի արբանյակային երկրային կայանի

            օգտագործման գինը.

    SԿես    ԱրմենՏելի կողմից արբանյակային սեգմենտի դիմաց (կես-կապուղի)

            վճարվող գումարն է արբանյակային կազմակերպություններին.

    A       ԱրմենՏելի վարչական ծախսն է, որը հավասար է SԿես -ի 6%-ին.

    R       արտացոլում է շահութաբերությունը և  հավասար է (SԿես+A)-ի

            20%-ին:

 

17. Սույն հավելվածի 1-ին կետի «գ» ենթակետով նախատեսված` Հայաստանի Հանրապետությունում որևէ կետի և Հայաստանի Հանրապետությունից դուրս որևէ կետի միջև ամբողջական կապուղու գնի հաշվարկման բանաձևը հետևյալն է`

 

                 Pամբողջ = T+(Sամբողջ+A)+R          (5),

 

որտեղ`

Pամբողջ ամբողջ կապուղու ամսական արժեքն է Հայաստանի

Հանրապետությունում որևէ կետի և Հայաստանի Հանրապետությունից

դուրս որևէ կետի միջև.

    T 2     Մբիթ/վ թվային միջքաղաքային (Հայաստանի Հանրապետության տարածք)

            տվյալների փոխանցման կապուղու (առանց հանրային համակցման

            հեռախոսացանց մուտքի իրավունքի) հաստատված ամսական սակագինն է:

            T-ն ընդգրկում է նաև ԱրմենՏԵլի արբանյակային երկրային կայանի

            օգտագործման գինը.

Sամբողջ ԱրմենՏելի կողմից արբանյակային սեգմենտի դիմաց

(ամբողջ-կապուղի), վճարման գումարն է արբանյակային

կազմակերպություններին.

    A       ԱրմենՏելի վարչական ծախսն է, որը հավասար է Sամբողջ-ի 6%-ին.

    R       արտացոլում է շահութաբերությունը և  հավասար է (Sամբողջ+A)-ի

            20%-ին:

 

IV. ԳՆԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ ԱՎԵԼԻ ՑԱԾՐ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

 

18. 2 Մբիթ/վ-ից ցածր ՄՄՎԿ ունակության համար (տեխնիկական հնարավորության դեպքում) գինը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

 

                       Plc=P2Mb/K            (6),

 

որտեղ`

Plc ցածր ունակությամբ ՄՄՎԿ-ի գինն է (64 կբիթ/վ-ից մինչև 2 Մբիթ/վ),

P2Mb 2 Մբիթ/վ ունակությամբ ՄՄՎԿ-ի գինն է` հաշվարկված 1-5

բանաձևերով,

    K    գործակից է, որի արժեքները տարբեր ունակությունների համար

         ներկայացված են ստորև`

 

._________________________________.

|  ՈՒնակություն,  |       K       |

|     կբիթ/վ      |               |

|_________________|_______________|

|        64       |     22.86     |

|_________________|_______________|

|       512       |      3.08     |

|_________________|_______________|

|      1024       |      1.67     |

|_________________|_______________|

|      1544       |      1.21     |

._________________________________.

 

Միջանկյալ ունակությունների համար գները սահմանվում են համամասնորեն, հիմնվելով անհրաժեշտ ունակությանը նախորդող ավելի փոքր ունակության գնի վրա: Օրինակ` 128 կբիթ/վ ունակությամբ ՄՄՎԿ-ի գինը հաշվարկվում է 64 կբիթ/վ ունակությամբ ՄՄՎԿ-ի գինը (ըստ 6 բանաձևի) երկուսով բազմապատկելու ճանապարհով:

 

 

pin
Տրանսպորտի, կապի և տեղեկատվ նախա
27.05.2005
N 168-Ն
Հրաման