010.0097.040605
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է Հայաստանի Հանրապետության
Նախագահի առաջարկությամբ 2005 թվականի
մայիսի 24-ին
«ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (6 դեկտեմբերի 2004 թվականի, ՀՕ-176, այսուհետ` օրենք) 7-րդ հոդվածի 1-ին մասը 3-րդ կետի «հաստատում է» բառից հետո լրացնել «վերջին 50 տարում» բառերով:
i
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-4.3-րդ կետերով.
«4.1) կազմում է վերջին 50 տարում մահացած այն հեղինակների ցանկը, որոնց ստեղծագործությունները Հայաստանի Հանրապետությունից կարող են արտահանվել միայն մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագրի հիման վրա.
4.2) մշակում է Հայաստանի Հանրապետության մշակութային ժառանգության առանձնակի արժեքավոր մշակութային արժեքների ցանկը, որոնց արտահանումը և ժամանակավոր արտահանումը Հայաստանի Հանրապետության տարածքից արգելվում է.
4.3) կազմում է պետական սեփականություն չհամարվող մշակութային արժեքների պահպանական ցուցակը.»:
ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
4 հունիսի 2005 թվականի
ՀՕ-97-Ն