040.0230.300697
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«30» ՀՈՒՆԻՍԻ 1997 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 հունիսի 1997 թ. թիվ 230
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹԻՎ 16 ԵՆԹԱԿԱՅԱՆԻ ՇԵՆՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 25-ի «Պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների օտարման կարգի հաստատման մասին» թիվ 92 որոշման և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության ու Հայաստանի գյուղացիական փոխօգնության բանկի միջև 1997 թվականի փետրվարի 11-ին կնքված պայմանագիրը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը`
ա) պետական օժանդակություն ցույց տալու նպատակով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության Երևանի Բայրոնի փողոցի թիվ 16 ենթակայանի վթարային շենքն անհատույց օտարել Հայաստանի գյուղացիական փոխօգնության բանկին` վերջինիս կողմից մեկ տարում նոր ենթակայանի համարժեք շենք կառուցելու պայմանով.
բ) նոր ենթակայանի շենքի շինարարությունն ավարտելուց և շենքը շահագործման հանձնելուց հետո Հայաստանի գյուղացիական փոխօգնության բանկի հետ համատեղ մեկամսյա ժամկետում ապահովել նշված շենքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
2. Երևանի քաղաքապետին` Հայաստանի գյուղացիական փոխօգնության բանկի հետ համատեղ մեկամսյա ժամկետում ապահովել նշված շենքի օգտագործման համար անհրաժեշտ տարածքի սահմանների ճշտումը և համապատասխան փաստաթղթերի սահմանված կարգով ձևակերպումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի հունիսի 30-ից: