(ուժը կորցրել է 01.01.99թ` 17.06.98 թիվ ՀՕ-229 օրենք)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
Ընդունված է Ազգային Ժողովի կողմից
«25» հոկտեմբերի 1995 թ. Ն-048-I
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
I. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում կատարել հետևյալ փոփոխությունները.
1. Օրենսգրքի 192 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«Հոդված 192 . Գ Ր Ա Վ
Գրավի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենսգրքով և «Գրավի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով»:
i
2. Օրենսգրքի 277 հոդվածի առաջին մասում «սույն օրենսգրքի 192-201 հոդվածներ» բառերը փոխարինել «Գրավի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք» բառերով:
3. Օրենսգրքի 98, 193-202 հոդվածները վերացնել:
i
II. Սույն օրենքը կիրարկել հրապարակման պահից: