(ուժը կորցրել է 17.03.08 թիվ 141-Ա որոշում)
i
041.0273.270405
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
27 ապրիլի 2005 թվականի N 273-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 902-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի հոկտեմբերի 24-ի N 715 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 902-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
i
որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի կենտրոնական ապարատի կառուցվածքը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ԿԱՌՈՒՑՎԱԾՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ
Իրավական ապահովման և անձնակազմի կառավարման վարչություն
Ֆինանսաբյուջետային և ակտուարական հաշվարկների վարչություն
Վերահսկողության և մոնիտորինգի վարչություն
Սոցիալական ապահովագրության և առանձին ծրագրերի վարչություն
Տեղեկատվական համակարգերի և վերլուծության վարչություն
Անհատական (անձնավորված) հաշվառման վարչություն
Արտաքին և հասարակայնության հետ կապերի բաժին
Վճարումների ծառայություն
Գործերի կառավարչություն»:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-ԻՆ