041.0258.240697
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
24 հունիսի 1997 թ. թիվ 258
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
1. «Հայմարմարգրանիտ» ՍՊԸ-ին վարձակալության հանձնված պետական գույքի կազմը և վարձակալության իրավական հիմքերն ուսումնասիրելու նպատակով ստեղծել հանձնաժողով հետևյալ կազմով`
Դ. Գրիգորյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի
նախարարության վարչության պետ
(հանձնաժողովի նախագահ)
Վ. Յավրյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի
նախարարության վարչության պետի տեղակալ
Ա. Աբրահամյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի
նախարարության բաժնի պետ
Ս. Հայրապետյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի
նախարարության բաժնի պետ
Լ. Մագսուդյան - ՀՀ սեփականաշնորհման նախարարության
բաժնի պետ
Ռ. Աբրահամյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի
նախարարության վերահսկիչ-վերստուգիչ
Ռ. Չիտչյան - ՀՀ կառավարության աշխատակազմի
վերահսկողության վարչության գլխավոր
մասնագետ
2. Հանձնաժողովին` 10-օրյա ժամկետում ավարտել ուսումնասիրությունները և արդյունքների մասին տեղեկատվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետին: