111.0104.210205
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«21» 02 2005 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11105109
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
14 փետրվարի 2005 թվականի N 104-Ն
i
«ԱՐՄԵՆՊՐԵՍ» ՓԲԸ-ԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԱՐԽԻՎԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՍՈՒԲՍԻԴԻԱՅԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն ՀՀ կառավարության 2003 թ. դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման կարգը հաստատելու մասին» N 1937-Ն որոշման 6-րդ կետի պահանջի`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել`
ա/ «Արմենպրես» ՓԲԸ-ին պետական բյուջեի միջոցների հաշվին տեղեկատվության ձեռքբերման նպատակով հատկացվող սուբսիդիայի հաշվարկման կարգը` համաձայն հավելված N 1-ի.
բ/ «Արմենպրես» ՓԲԸ-ին պետական բյուջեի միջոցների հաշվին տեղեկատվության պահպանման և արխիվացման նպատակով պետական բյուջեի միջոցների հաշվին հատկացվող սուբսիդիայի հաշվարկման կարգը` համաձայն հավելված N 2-ի:
2. ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչությանը և քարտուղարությանը` սույն հրամանն ուղարկել ՀՀ արդարադատության նախարարություն` սահմանված կարգով գրանցելու որպես գերատեսչական նորմատիվային ակտ:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարին:
Հավելված N 1
ՀՀ մշակույթի և երիտասարդության
հարցերի նախարարի
2005 թ. փետրվարի 14-ի
N 104-Ն հրամանի
ԿԱՐԳ
«ԱՐՄԵՆՊՐԵՍ» ՓԲԸ-ԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՍՈՒԲՍԻԴԻԱՅԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ
«Արմենպրես» ՓԲԸ-ի ֆինանսական միջոցները գոյանում են ի հաշիվ`
ա) պետական բյուջեի միջոցների հաշվին հատկացվող սուբսիդիայի,
բ) տեղեկատվության իրացումից ստացվող միջոցների,
գ) այլ միջոցների:
1. «Արմենպրես» ՓԲԸ-ին պետական բյուջեի միջոցների հաշվին հատկացվող սուբսիդիան պետք է ապահովի ՓԲԸ-ի կանոնադրական գործունեության իրականացումը:
2. «Արմենպրես» ՓԲԸ-ին հատկացվող սուբսիդիայի հաշվարկման հիմքում դրված են.
ա) աշխատողների աշխատանքի վարձատրության վճարները.
բ) պարտադիր սոցապահովագրության վճարները.
գ) գրասենյակային ապրանքների և նյութերի ձեռքբերման ծախսերը.
դ) էլեկտրաէներգիայի ծախսերը.
ե) ջրմուղ-կոյուղու ծախսերը.
զ) կապի ծառայությունների վճարները.
է) կոմունալ ծախսերը (աղբահանություն և այլն).
ը) տարածքի սպասարկման ծախսերը.
թ) գործուղման ծախսերը.
ժ) տրանսպորտային (սեփական տրանսպորտի պահպանում) ծախսերը.
ժա) հիմնական միջոցների նորոգման ծախսերը.
ժբ) գույքի և սարքավորումների ձեռքբերման ծախսերը.
ժգ) հարկերը, տուրքերը.
ժդ) ՓԲԸ-ի գործունեության հետ կապված այլ ծախսերը:
Աշխատավարձի նորմատիվային ծախսերը հաշվարկվում են` ելնելով վերջին երեք տարիների միջին ցուցակային թվաքանակից և ձևավորված միջին դրույքաչափից:
Էլեկտրաէներգիայի, վառելիքի, կոմունալ սպասարկման, գործուղման և այլ ծախսերը որոշվում են նախորդ տարիների փաստացի ցուցանիշների, գործող սակագների և պայմանագրային հիմունքներով իրականացվող ծառայությունների գների համաձայն:
3. ՓԲԸ-ին հատկացվող սուբսիդիայի նորմատիվային չափը կարող է վերանայվել ՓԲԸ-ի գործունեության պայմանների էական փոփոխությունների դեպքում:
4. Տրամադրվող սուբսիդիայի առավելագույն չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
Ս=(ՏՆՇԳ x ՏՔ) - ԾԳ, որտեղ`
Ս-ն սուբսիդիայի առավելագույն չափն է,
ՏՆՇԳ-ն մեկ միավոր տեղեկատվության (մեգաբայթ) նվազագույն շահավետ գինն է,
ՏՔ-ն տեղեկատվության քանակն է,
ԾԳ-ն տեղեկատվության իրացումից ստացված միջոցներն են:
Մեկ միավոր տեղեկատվության նվազագույն շահավետ գինը որոշվում է հետևյալ բանաձևով.
__
\
/_ Ծ
ՏՆՇԳ = ________ , որտեղ`
ՏՔ
__
\
/_ Ծ-ն 2-րդ կետում բերված ծախսերի հանրագումարն է:
Հավելված N 2
ՀՀ մշակույթի և երիտասարդության
հարցերի նախարարի
2005 թ. փետրվարի 14-ի
N 104-Ն հրամանի
ԿԱՐԳ
«ԱՐՄԵՆՊՐԵՍ» ՓԲԸ-ԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԱՐԽԻՎԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՍՈՒԲՍԻԴԻԱՅԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ
«Արմենպրես» ՓԲԸ-ի ֆինանսական միջոցները գոյանում են ի հաշիվ`
ա) պետական բյուջեի միջոցների հաշվին հատկացվող սուբսիդիայի,
բ) լուսանկարների արխիվացիայից ստացվող միջոցների,
գ) այլ միջոցների:
1. «Արմենպրես» ՓԲԸ-ին պետական բյուջեի միջոցների հաշվին հատկացվող սուբսիդիան պետք է ապահովի ՓԲԸ-ի կանոնադրական գործունեության իրականացումը:
2. «Արմենպրես» ՓԲԸ-ին հատկացվող սուբսիդիայի հաշվարկման հիմքում դրված են.
ա) աշխատողների աշխատանքի վարձատրության վճարները.
բ) պարտադիր սոցապահովագրության վճարները.
գ) գրասենյակային ապրանքների և նյութերի ձեռքբերման ծախսերը.
դ) էլեկտրաէներգիայի ծախսերը.
ե) ջրմուղ-կոյուղու ծախսերը.
զ) կապի ծառայությունների վճարները.
է) կոմունալ ծախսերը (աղբահանություն և այլն).
ը) տարածքի սպասարկման ծախսերը.
թ) գործուղման ծախսերը.
ժ) տրանսպորտային (սեփական տրանսպորտի պահպանում) ծախսերը.
ժա) հիմնական միջոցների նորոգման ծախսերը.
ժբ) գույքի և սարքավորումների ձեռքբերման ծախսերը.
ժգ) հարկերը, տուրքերը.
ժդ) ՓԲԸ-ի գործունեության հետ կապված այլ ծախսերը:
Աշխատավարձի նորմատիվային ծախսերը հաշվարկվում են` ելնելով վերջին երեք տարիների միջին ցուցակային թվաքանակից և ձևավորված միջին դրույքաչափից:
Էլեկտրաէներգիայի, վառելիքի, կոմունալ սպասարկման, գործուղման և այլ ծախսերը որոշվում են նախորդ տարիների փաստացի ցուցանիշների, գործող սակագների և պայմանագրային հիմունքներով իրականացվող ծառայությունների գների համաձայն:
3. ՓԲԸ-ին հատկացվող սուբսիդիայի նորմատիվային չափը կարող է վերանայվել ՓԲԸ-ի գործունեության պայմանների էական փոփոխությունների դեպքում:
4. Տրամադրվող սուբսիդիայի առավելագույն չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
Ս=(ԼՆՇԳ x ԼՔ) - ԾԳ, որտեղ`
Ս-ն սուբսիդիայի առավելագույն չափն է,
ԼՆՇԳ-ն մեկ լուսանկարի արխիվացման նվազագույն շահավետ գինն է,
ԼՔ-ն արխիվացվող լուսանկարների քանակն է,
ԾԳ-ն վճարովի ծառայությունների գինն է:
Մեկ միավոր արխիվացվող լուսանկարի նվազագույն շահավետ գինը որոշվում է հետևյալ բանաձևով.
__
\
/_ Ծ
ԼՆՇԳ = _________ , որտեղ`
ԼՔ
__
\
/_ Ծ-ն 2-րդ կետում բերված ծախսերի հանրագումարն է: