041.0265.270697
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
27 հունիսի 1997 թ. թիվ 265
ՇԵՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի փետրվարի 21-ի թիվ 53 կարգադրությամբ կառավարական շենքի 3-րդ մասնաշենքի շարունակությունը հանդիսացող շինության նվիրատվությունը սահմանված կարգով ձևակերպելու նպատակով նշված շենքի սեփականության փոխանցման իրավունքով հանձնել Ամերիկայի հայկական համագումարին:
2. Լիազորել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի տնտեսական վարչության պետ Գ. Շարաֆյանին ստորագրել սեփականության փոխանցման և շահագործման համաձայնագիրը:
3. Երևանի քաղաքապետին` մեկշաբաթյա ժամկետում Ամերիկայի հայկական համագումարի հետ սահմանված կարգով կնքել նշված շենքի տակ գտնվող և օգտագործման համար անհրաժեշտ հողամասի վարձակալության պայմանագիր և տրամադրել նրան հատակագիծը հողամասի չափերով և սահմաններով: