Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎ» ՊՈԱԿ-ԻՆ ՊԵՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎ» ՊՈԱԿ-ԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ...

 

 

111.0002.270105

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «27»         01           2005 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11105061

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

19 հունվարի 2005 թվականի N 02-Ն

 

i

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎ» ՊՈԱԿ-ԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՍՈՒԲՍԻԴԻԱՅԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն ՀՀ կառավարության 2003 թ. դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման կարգը հաստատելու մասին» N 1937-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետի պահանջների`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել`

«Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ին պետական բյուջեի միջոցների հաշվին հատկացվող սուբսիդիայի հաշվարկման կարգը` համաձայն հավելվածի:

2. ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչությանը և քարտուղարությանը` սույն հրամանն ուղարկել ՀՀ արդարադատության նախարարություն` սահմանված կարգով գրանցելու որպես գերատեսչական նորմատիվ ակտ:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարին:

 

Հավելված

ՀՀ մշակույթի և երիտասարդության

հարցերի նախարարի

2005 թվականի հունվարի 19-ի

N 02-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎ» ՊՈԱԿ-ԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՍՈՒԲՍԻԴԻԱՅԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ

 

1. «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի (այսուհետ` արխիվի) գործունեությունը Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի համալրումը, հաշվառումը, պահպանումը, օգտագործումը և հանրահռչակումն է:

2. Արխիվի ֆինանսական միջոցները գոյանում են ի հաշիվ`

ա) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից հատկացվող սուբսիդիայի.

բ) միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերի միջոցների.

գ) պայմանագրային հիմունքներով իրավաբանական և ֆիզիկական անձանց մատուցված ծառայությունների եկամուտների.

դ) կամավոր նվիրատվությունների, դրամական նպաստների և այլն:

3. Արխիվի գործունեության համար պետական բյուջեի միջոցների հաշվին հատկացվող սուբսիդիան պետք է ապահովի`

ա) արխիվի կանոնադրական գործունեությանը անհրաժեշտ պայմանների ստեղծումը.

բ) Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի համալրումը, հաշվառումը, պահպանումը, օգտագործումը և հանրահռչակումը.

գ) ցուցադրությունների և միջոցառումների կազմակերպումը:

4. Արխիվին հատկացվող սուբսիդիայի հաշվարկման հիմքում դրված են`

ա) աշխատողների աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարները.

բ) պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները.

գ) գրասենյակային ապրանքների և նյութերի ձեռքբերման ծախսերը.

դ) գույքի, սարքավորումների, փափուկ գույքի և հանդերձանքի ձեռքբերման ծախսերը.

ե) գործուղումների և ծառայողական ուղևորությունների ծախսերը.

զ) տրանսպորտային ծառայությունների վճարները (սեփական տրանսպորտի պահպանման ծախսեր).

է) կապի ծառայությունների ծախսերը.

ը) հրդեհային անվտանգության ապահովման ծախսերը.

թ) արտագերատեսչական պահպանության ծախսերը.

ժ) էլեկտրաէներգիայի, վառելիքի և ջեռուցման ծախսերը.

ժա) ջրմուղ-կոյուղուց օգտվելու վարձի վճարման ծախսերը.

ժբ) այլ կոմունալ ծախսերը (աղբահանություն, դեռատիզացիա).

ժգ) շենքերի, շինությունների վարձակալության ծախսերը.

ժդ) արխիվային հավաքածուի համալրման, հաշվառման, նրա պահպանության հատուկ ռեժիմի ապահովման, հավաքածուի վերականգնման նյութերի ձեռքբերման ծախսերը.

ժե) ցուցադրությունների և միջոցառումների իրականացման ծախսերը.

ժզ) արխիվի գործունեության համար այլ ծառայությունների ձեռքբերման ծախսերը:

5. Արտաբյուջետային աղբյուրներից միջոցների ստացումը չի կարող հիմք ծառայել արխիվի բյուջետային հատկացումների (սուբսիդիայի) չափն իջեցնելու համար:

6. Աշխատավարձի նորմատիվային ծախսերը հաշվարկվում են` ելնելով վերջին երեք տարիների միջին ցուցակային թվաքանակից և ձևավորված միջին դրույքաչափերից: Աշխատավարձի նորմատիվային ծախսերում հաշվի են առնվում դրույքաչափերի փոփոխության գործակիցը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխանող` հատուկ պայմաններում աշխատելու համար սահմանված հավելումները:

7. Շենքերի պահպանման, կոմունալ ծառայությունների, էլեկտրաէներգիայի, ջեռուցման, պահակային և հրդեհային ծառայության, վարձակալության, տրանսպորտի պահպանման, գրասենյակային, գործուղման և այլ ծախսերը որոշվում են նախորդ տարվա փաստացի ցուցանիշների, գործող սակագների և պայմանագրային հիմունքներով իրականացվող ծառայությունների գների համաձայն: Արխիվի պահպանման ծախսերի նորմատիվը խմբագրվում է սպառողական գների աճի տոկոսին համապատասխան:

8. Արխիվային հավաքածուների համալրման, վերականգնման համար անհրաժեշտ նյութերի ձեռքբերումը, արխիվային հավաքածուի հանրահռչակման համար անհրաժեշտ ծախսերը որոշվում են` ելնելով արխիվային հավաքածուի պահպանվածության վիճակից և արխիվային տեղեկատվության հասարակական պահանջից:

9. Արխիվին հատկացվող սուբսիդիայի նորմատիվային չափը կարող է վերանայվել արխիվի գործունեության պայմանների էական փոփոխությունների (այլ շենք փոխադրվելը, տարածքների ընդլայնումը, վերակառուցումը, տեխնիկական վերազննումը և այլն) դեպքում:

10. Արխիվի հիմնադիրը, ելնելով սոցիալ-տնտեսական պայմաններից, կանոնադրական գործունեության լիարժեք իրականացման նպատակով` սուբսիդիայի նորմատիվային չափը հաշվարկելիս, կարող է ավելացնել անձնակազմի թվաքանակը, անհրաժեշտ ծախսերի նվազագույնը:

11. Արխիվին պետական բյուջեի միջոցների հաշվին հատկացվող սուբսիդիայի նորմատիվի հաշվարկման համար, որպես մատուցվող ծառայության միավոր, սահմանվում է պահպանվող միավորների քանակը:

Տրամադրվող սուբսիդիայի առավելագույն չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

U = (ԱՀպմշգ x ԱՀպմք) - Ծգ, որտեղ`

 

U-ն սուբսիդիայի առավելագույն չափն է,

ԱՀպմշգ-ն մեկ պահպանվող միավորի պահպանման նվազագույն շահավետ գինն է,

ԱՀպմք-ն արխիվային հավաքածուի պահպանվող միավորների քանակն է,

Ծգ-ն արխիվի վճարովի ծառայությունների գինն է և հավասար է 0-ի:

Մեկ պահպանվող միավորի նվազագույն շահավետ գնի նորմատիվի նկատմամբ պահպանվող միավորի առանձին տեսակների համար սահմանվում են հետևյալ գործակիցները.

    ստանդարտ պայմաններով պահպանվող միավորի համար           1.0

    հատուկ պայմաններով պահպանվող միավորի համար             1.5

    ապահովագրական միավորի համար                            2.0

Մեկ պահպանվող միավորի պահպանման նվազագույն շահավետ գինը որոշվում է հետևյալ բանաձևով.

__

                                   \

                                   /_ Ծ                              

              ԱՀպմշգ = ___________________________, որտեղ`

                        Մ.1 + 1,5 x Մ.2 + 2 x Մ.3

__

\

/_ Ծ-ն չորրորդ կետում բերված ծախսերի հանրագումարն է,

Մ.1-ն ստանդարտ պայմաններով պահպանվող միավորների քանակն է,

Մ.2-ն հատուկ պայմաններով պահպանվող միավորների քանակն է,

Մ.3-ն ապահովագրական միավորների քանակն է:

 

 

pin
Մշակույթի նախարարություն
19.01.2005
N 02-Ն
Հրաման