(ուժը կորցրել է 23.08.16 թիվ 443-Ն հրաման)
i
111.0496.170105
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«17» 01 2005 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11105017
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
29 դեկտեմբերի 2004 թվականի N 496-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի պահանջին համապատասխան
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի պետության սեփականություն համարվող փաստաթղթերի պահպանության կարգը` համաձայն հավելվածի.
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարի 2003 թվականի ապրիլի 1-ի «Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի պետական սեփականություն հանդիսացող փաստաթղթերի պահպանության կարգը հաստատելու մասին» N 151-Ն և «Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերը պետական արխիվին ի պահ հանձնելու կարգը հաստատելու մասին» N 154-Ն հրամանները:
Հավելված
ՀՀ մշակույթի և երիտասարդության
հարցերի նախարարի
2004 թ. դեկտեմբերի 29-ի
N 496-Ն հրամանի
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի պետության սեփականություն համարվող փաստաթղթերի (այսուհետ` փաստաթղթեր) պահպանության կազմակերպման կարգն ու պայմանները:
2. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են`
ա) փաստաթղթերի պահպանություն - դրանց պահպանության պատշաճ կազմակերպման` բարենպաստ պայմանների ստեղծման, նորմատիվային պայմանակարգի (ռեժիմի) պահպանման, կորուստների կանխարգելման և պահպանվածության վիճակի ապահովման միջոցառումների համալիր, որը ներառում է նաև փաստաթղթերի ռացիոնալ տեղաբաշխման, շարժի և պահպանվածության վիճակի վերահսկման, ապահովագրական և օգտագործման ֆոնդերի ստեղծման նպատակով պատճենահանման, վնասվածության և արտաքին հատկանիշների փոփոխության դեպքում դրանց վերականգնման ու վերանորոգման միջոցառումների իրականացումը.
բ) նորմատիվային պայմանակարգ (ռեժիմ) - փաստաթղթերի պահպանության պայմանների ամբողջություն, որը սահմանում է.
ջերմության ու խոնավության թույլատրելի նվազագույն և առավելագույն չափաքանակները,
լույսի թույլատրելի նվազագույն և առավելագույն չափաքանակները, ինչպես նաև արհեստական լուսավորության սարքերի կիրառման կարգը,
կենսաբանական վնասվածքներից և օդի աղտոտումից փաստաթղթերի պաշտպանման կարգը,
կորուստն ու հափշտակումը, ինչպես նաև առանց սահմանված կարգի արխիվապահոցից փաստաթղթերի դուրսբերման կանխումը.
դ) արխիվապահոց - փաստաթղթերի պահպանության համար առանձնացված, այդ նպատակով կահավորված տարածք:
3. Փաստաթղթերի պահպանությունն իրականացվում է պետական արխիվներում և պետական մարմինների, պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատակազմերի արխիվներում` համաձայն պահպանության ժամկետների:
2. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԽԻՎՈՒՄ
4. Պետական արխիվում փաստաթղթերը պահպանվում են հատուկ կառուցված կամ այդ նպատակի համար հարմարեցված շենքերում, որոնք պետք է մեկուսացված լինեն արտաքին պարիսպով, հեռու` օդը գազերով և փոշով աղտոտող արդյունաբերական արտադրություններից և հրդեհավտանգ կառույցներից` փաստաթղթերի անվտանգությունն ապահովելու նպատակով:
5. Փաստաթղթերի պահպանությունը իրականացվում է նորմատիվային պայմանակարգի (ռեժիմի) պայմանները ապահովող արխիվապահոցներում:
6. Արխիվապահոցները պետք է ապահովված լինեն պահպանական և հրդեհային անվտանգության ազդանշանային համակարգերով և հրդեհաշեջ միջոցներով:
7. Արխիվապահոցների դռներն ու պատուհանները պետք է համապատասխանեն փաստաթղթերի պահպանության անվտանգության պահանջներին: Արխիվապահոցը պետք է ունենա պահեստային դուռ` անհրաժեշտության դեպքում փաստաթղթերը տարահանելու համար:
8. Արխիվի շենքերում էլեկտրահաղորդալարերի ցանցը պետք է լինի փակ, բաշխիչ էլեկտրավահանակները, ապահովիչները պետք է տեղադրվեն արխիվապահոցից դուրս, իսկ էլեկտրասարքավորումները` լինեն հողակցված:
9. Փաստաթղթերը արխիվապահոցներում պահպանվում են մետաղյա պահարաններում կամ դարակաշարերի վրա` թղթապանակներով կամ տուփերով:
Փաստաթղթերի տեղադրման համար կազմվում են դարակաշարային տեղագրության ցուցիչներ, որոնցում արտացոլվում են փաստաթղթերի տեղաշարժի և համալրման հետ կապված յուրաքանչյուր փոփոխություն:
10. Արխիվապահոց պահպանության ընդունվող փաստաթղթերը և գործերը նախօրոք ենթարկվում են փոշեհանման և ախտահանման` այդ նպատակով առանձնացված տարածքում, համապատասխան սարքավորումների միջոցով:
11. Արխիվապահոցներում փաստաթղթերը տեղաբաշխվում են հաշվառման փաստաթղթերին համապատասխան խմբերի կամ առանձին ֆոնդերի դասակարգման սահմաններում` նրանց համալիր պահպանության ապահովման, ինչպես նաև արագացված որոնման սկզբունքով:
12. Արխիվապահոցում առանձնացված պահպանվում են`
ա) գաղտնի,
բ) հազվագյուտ,
գ) ինքնաբռնկվող (նիտրոկրիչի վրա),
դ) կենսաբանական վնասատուներով վարակված,
ե) պահատվությամբ պահպանության ընդունված փաստաթղթերը:
13. Արխիվապահոցից փաստաթղթերը (գործերը) օգտագործման համար դուրս տալը և հետ ընդունումը գրանցվում է համապատասխան մատյանում (հավելված, N 1 ձև)` թերթերի քանակային ստուգմամբ:
14. Արխիվապահոցներում պահպանման միավորների (գործերի) փաստացի առկայությունը, հաշվառման փաստաթղթերի տվյալների հետ դրանց փաստական քանակության համապատասխանությունը որոշելու, վերականգնման ու վերանորոգման, կոնսերվացման, նախապահպանական և տեխնիկական մշակման ենթակա փաստաթղթերը հայտնաբերելու նպատակով անցկացվում է փաստաթղթերի առկայության և պահպանվածության վիճակի ստուգում:
15. Փաստաթղթերի առկայության և պահպանվածության վիճակի ստուգման ընթացքում`
ա) որոշվում է պահպանվող փաստաթղթերի փաստացի առկայությունը.
բ) հայտնաբերվում և հաշվառվում են վերականգնման ու վերանորոգման, կոնսերվացման, նախապահպանական և տեխնիկական մշակման ենթակա փաստաթղթերը:
16. Փաստաթղթերի առկայության և պահպանվածության վիճակի ստուգումն անցկացվում է`
ա) ամենամյա` հազվագյուտ փաստաթղթերի.
բ) 10 տարին մեկ անգամ` թղթե հիմքով առանձնապես արժեքավոր փաստաթղթերի.
գ) 5 տարին մեկ անգամ` աուդիովիզուալ (լսատեսագրական) ու էլեկտրոնային (մեքենաընթեռնելի) փաստաթղթերի:
Այլ փաստաթղթերի առկայության և պահպանվածության վիճակի ստուգման պարբերականությունը սահմանվում է պետական արխիվի համապատասխան խորհրդակցական մարմնի (մեթոդական-փորձագիտական հանձնաժողով, գիտական խորհուրդ և այլն) որոշման հիման վրա, հաշվի առնելով փաստաթղթերի օգտագործման արդյունավետությունն ու փաստաթղթերի հաշվառման վիճակը, սակայն ոչ պակաս, քան 15 տարին մեկ անգամ:
17. Փաստաթղթերի առկայության և պահպանվածության վիճակի ստուգման արդյունքները հաշվառման փաստաթղթերում գրանցվում են փաստաթղթերի որոշակի համալիրի շրջանակում աշխատանքներն ավարտելուց հետո` ստուգման թերթի (ձև N 2) և ակտի (ձև N 3) հիման վրա:
18. Փաստաթղթերի կոնսերվացման, նախապահպանական և տեխնիկական հատուկ մշակման (վերականգնման, վերանորոգման, ախտահանման) աշխատանքները կատարվում են արխիվում գործող լաբորատորիաներում` մեթոդական-փորձագիտական հանձնաժողովի սահմանած կարգի համաձայն:
19. Պետական արխիվի արխիվապահոցի կանոնակարգը, պահպանության պայմանակարգը (ռեժիմը) և փաստաթղթերի տեղաբաշխման կառուցվածքը հաստատում է պետական արխիվի տնօրենը:
3. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՐԽԻՎՈՒՄ
20. Աշխատակազմի արխիվում փաստաթղթերը պահպանվում են այդ նպատակով կահավորված արխիվապահոցում` սույն կարգով պետական արխիվի համար նախատեսված պայմաններին համապատասխան:
21. Աշխատակազմի արխիվի արխիվապահոցի կանոնակարգը, պահպանության պայմանակարգը (ռեժիմը) և փաստաթղթերի տեղաբաշխման կառուցվածքը հաստատում է պետական մարմնի աշխատակազմի ղեկավարը, պետական հիմնարկի և կազմակերպության ղեկավարը:
4. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀԱՏՎՈՒԹՅԱՄԲ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԽԻՎՈՒՄ
22. Փաստաթղթերը պետական արխիվներ պահատվությամբ պահպանության են հանձնվում «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներին համապատասխան:
23. Փաստաթղթերը պետական արխիվներ են հանձնվում սեփականատիրոջ գրավոր դիմումի հիման վրա:
24. Փաստաթղթերը պետական արխիվներ պահատվությամբ պահպանության ընդունվում են պետական արխիվի տնօրենի հրամանով:
25. Փաստաթղթերը պետական արխիվներ պահատվությամբ պահպանության են հանձնվում համապատասխան ցուցակներով: Առանձին դեպքերում փաստաթղթերը կարող են հանձնվել զմռսված պարկերով կամ արկղերով:
26. Փաստաթղթերի` պետական արխիվներ պահատվությամբ պահպանության հանձնումն իրականացվում է պայմանագրով (N 4 ձև) և ընդունման-հանձնման ակտով (N 5 ձև), որոնք կազմվում են երկուական օրինակից:
5. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
27. Պետական արխիվում փաստաթղթերի պահպանության պատասխանատվությունը արխիվի տնօրենի հրամանով դրվում է ֆոնդապահի (ֆոնդապահների) վրա:
28. Աշխատակազմի արխիվում փաստաթղթերի պահպանության պատասխանատվությունը համապատասխան պետական մարմնի աշխատակազմի ղեկավարի, պետական հիմնարկի և կազմակերպության ղեկավարի հրամանով դրվում է արխիվի վարիչի (աշխատակազմի արխիվային գործի մասնագետի) վրա:
29. Պետական արխիվի արխիվապահոցի (աշխատակազմի արխիվի) ընդունում-հանձնումն իրականացվում է պետական արխիվի տնօրենի (պետական մարմնի աշխատակազմի ղեկավարի, պետական հիմնարկի կամ կազմակերպության ղեկավարի) հրամանով ստեղծված հանձնաժողովի միջոցով` ձևակերպվում ակտով:
30. Պետական արխիվի արխիվապահոցը (աշխատակազմի արխիվը) ընդունելու դեպքում համապատասխան հաշվառման փաստաթղթերով ստուգվում է դրանցում պահպանվող արխիվային ֆոնդերի լրակազմի, հաշվառման փաստաթղթերի, ինչպես նաև տեղադրված սարքավորումների առկայությունն ու գործածելիությունը: Ըստ անհրաժեշտության կարող է կատարվել նաև արխիվային ֆոնդերի ու գործերի առկայության և պահպանվածության վիճակի ընդհանուր ստուգում:
Ձև N 1
_________________________________________
(արխիվի անունը)
ԱՐԽԻՎԱՊԱՀՈՑԻՑ ԳՈՐԾԵՐԻ ԴՈՒՐՍ ՏՐՄԱՆ ՄԱՏՅԱՆ
Սկսված է _________________
Ավարտված է _______________
Չափս` Ա4 (210x297)
._________________________________________________________________________.
|NN |Դուրս |Ֆոնդ N|Ցուցակ|Գործ N|ՈՒմ է|Ստացողի |Գործերը հետ |Ծանոթու-|
|ը/կ|տրման | |N | |տրված|ստորագրու-|ընդունողի |թյուն |
| |թվագրումը| | | | |թյունը |ստորագրու- | |
| | | | | | | |թյունը | |
|___|_________|______|______|______|_____|__________|____________|________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 |
|___|_________|______|______|______|_____|__________|____________|________|
| | | | | | | | | |
| | | | | | | | | |
| | | | | | | | | |
| | | | | | | | | |
| | | | | | | | | |
| | | | | | | | | |
| | | | | | | | | |
._________________________________________________________________________.
Չափս` Ա4 (210x297)
Ձև N 2
_______________________________
(արխիվի անունը)
ՍՏՈՒԳՄԱՆ ԹԵՐԹ N
______________ N____ ՖՈՆԴԻ ԳՈՐԾԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ
(ֆոնդի անունը)
Ստուգումն անցկացրել են ___________________________________________________
(ստուգման թվագրումը, պաշտոնը, ազգանունը, անվան ու
հայրանվան սկզբնատառերը)
._________________________________________________________________________.
| Փաստաթղթերի առկայությունը |
|_________________________________________________________________________|
|Ցուցակների|Ցուցակում|Չհատյնա-|Ամփոփագրում |Ամփոփագրում |Տվյալ |
|համարները |հաշվված |բերված |չարտացոլված |չարտացոլված, |ֆոնդում|
| |գործերի |գործերի |գործերի |բաց թողնված |սխալ |
| |քանակը |համար- |լիտերային NN |գործերի NN |տեղադր-|
| | |ները |_________________|_________________|ված |
| | | |Չհաշ- |Չթվարկված,|Չհաշ- |Չթվարկված,|գործերի|
| | | |վառված|սակայն |վառված|սակայն |շիֆրերը|
| | | | |ծավալի մեջ| |ծավալի մեջ| |
| | | | |հաշվառված | |հաշվառված | |
|__________|_________|________|______|__________|______|__________|_______|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 |
|__________|_________|________|______|__________|______|__________|_______|
| | | | | | | | |
| | | | | | | | |
| | | | | | | | |
._________________________________________________________________________.
__________________________________________________________________________.
Փաստաթղթերի | Փաստաթղթերի վիճակը |
առկայությունը | |
_________________________|________________________________________________|
Ժամանա-|Առկա |Չմշակված| Գործերի NN, որոնք ենթակա են |Վնասված,|Ծանո-|
կավոր |(մշակ- |գործերի |_________________________________|վերա- |թու- |
օգտա- |ված) |ժամանա- |Ախտա- |Միջա- |Վերա-|Կազմա-|Խամրած|կանգնման|թյուն|
գործման|գործերի|կավոր |հանման|տազեր-|կանգ-|պատման|տեքս- |ոչ | |
տրված |քանակը |շիֆրերը | |ծում |նման |կամ |տերի |ենթակա | |
գործերի| | | | | |կարի |վերա- |գործերի | |
համար- | | | | | | |կանգ- |համար- | |
ները | | | | | | |նման |ները | |
________|_______|________|______|______|_____|______|______|________|_____|
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 |
________|_______|________|______|______|_____|______|______|________|_____|
| | | | | | | | | |
| | | | | | | | | |
| | | | | | | | | |
__________________________________________________________________________.
Ընդամենը ____________________________________ գործ
(թվերով և տառերով)
Աշխատողների պաշտոնները Ստորագրություններ Ստորագրությունների
վերծանում
Թվագրում
Ձև N 3
__________________________
(արխիվի անունը)
ԱԿՏ
ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ ____________ N ___________ (թվագրում)
Տնօրեն (վարիչ) գործերի առկայության ու ֆիզիկական
վիճակի ստուգման մասին Ստորագրություն Ստորագրության
վերծանում
Թվագրում
Ֆոնդ N________
Ֆոնդի անունը _____________________________________________________________
__________________________________________________________________________
Ստուգումը կատարվել է ____________ -ից _______________________ ներառյալ
Ստուգումից պարզվել է`
1. Ըստ ցուցակների հաշվված է ____________________________ գործ
(քանակը) 2. Բացակայում է` _______________________________ գործ
(քանակը) 3. Տառանշովի համարներով է`
ա) ամփոփագրում չհաշվառված ____________________ գործ
(քանակը)
բ) չթվարկված, սակայն ամփոփագրում հաշվառված ________________ գործ
(քանակը) 4. Բաց թողնված համարներով է`
ա) ամփոփագրում չհաշվառված ________________________ գործ
(քանակը)
բ) չթվարկված, սակայն ամփոփագրում հաշվառված ___________________ գործ
(քանակը) 5. Այլ ֆոնդերի պատկանող, սխալ տեղադրված ________________ գործ
(քանակը) 6. Տվյալ ֆոնդում առկա են (ցուցակագրված) ____________________ գործ
(քանակը) դրանցից ենթակա են`
ա) ախտահանման և միջատաջնջման ________________ գործ
(քանակը)
բ) վերականգնման, վերանորոգման ________________ գործ
(քանակը)
գ) կազմապատման կամ կարի ________________ գործ
(քանակը)
դ) խամրած տեքստերի վերականգնման ____________________ գործ
(քանակը)
ե) վնասված ___________________________________________ գործ
(քանակը)
զ) ____________________________________________________________
է) ____________________________________________________________
ը) ____________________________________________________________
թ) ____________________________________________________________
ժ) ____________________________________________________________
7. Առկա է չցուցակագրված____________________________________ գործ
(քանակը) 8. Այսպիսով տվյալ ֆոնդում (ցուցակագրված և չցուցակագրված) առկա է ___________________________ գործ
(քանակը) 9. Դրանց պահպանման պայմանների բնութագիրը.
Պահպանության վիճակի ու պայմանների բացասական երևույթները
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
Ստուգումը կատարեցին ______________________________________________________
(աշխատողների պաշտոնները, ստորագրություն,
ստորագրության վերծանում)
ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է
Բաժնի վարիչ Ստորագրություն Ստորագրության
վերծանում
Թվագրում
Չափս` Ա4 (210x297)
Ձև N 4
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ N
փաստաթղթերը պահատվությամբ պահպանության հանձնելու մասին
վայրը «____»_____________ 200 թ.
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. Սույն պայմանագրի կնքման համար իրավական հիմք է հանդիսանում ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության 2004 թ. դեկտեմբերի -ի N հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի պետության սեփականություն համարվող փաստաթղթերի պահպանության կարգը»: _____________________________________, որը հետագայում կոչվելու է «պահառու»
(պետական արխիվի անվանումը) մի կողմից և մյուս կողմից _______________________________________________,
(կազմակերպության անվանումը) որը հետագայում կոչվելու է «պահատու», կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին:
2. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ
2.1. Պահատուի դիմումի հիման վրա պահառուն ի պահ է ընդունում ___________
__________________________________________________________________________
(ծայրային տարեթվերը, քանակը գործերով, պարկերով, արկղերով)
_______________________ փաստաթղթերը ________________ ժամկետով:
(տարի, ամիս)
3. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
3.1. Պահատուն պարտավորվում է.
- ապահովել փաստաթղթերի տեղափոխումը և սահմանված կարգով դրանց հանձնումը պետական արխիվ,
- պայմանագրի ժամկետը լրանալուց հետո հետ վերցնել փաստաթղթերը կամ կնքել նոր պայմանագիր,
- պահատվության համար նախատեսված պայմանագրային գումարի 50%-ը վճարել պայմանագիրը կնքելու պահին, իսկ մնացած մասը` ժամկետի 2-րդ կեսի սկզբին.
- այլ պարտավորություններ:
3.2. Պահառուն պարտավորվում է.
- ապահովել փաստաթղթերի պահպանությունը` գործող արխիվային կանոններին համապատասխան.
- առանց պահատուի համաձայնության փաստաթղթերն օգտագործման չտալ.
- պայմանագրի ժամկետն ավարտվելուց հետո փաստաթղթերն ամբողջությամբ վերադարձնել պահատուին.
- այլ պարտավորություններ:
4. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳԻՆԸ
4.1. Պահատվությամբ պահպանության ընդունված փաստաթղթերի պահպանության համար սահմանվում է ________________________________ դրամ` պետական արխիվի կողմից իրականացվող ծառայությունների դիմաց սահմանված վճարի գանձման կարգի համաձայն:
5. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
5.1. Սույն պայմանագիրը գործում է ստորագրման պահից:
5.2. Պայմանագրային պարտավորությունների կատարման հետ կապված վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ համաձայնություն ձեռք չբերելու դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
5.3. Պահատուի կողմից փաստաթղթերը պայմանագրով նախատեսված ժամկետում հետ չվերցնելու դեպքում փաստաթղթերը պահառուի կողմից ընդունվում են պետական պահպանության կամ ոչնչացվում են սահմանված կարգով:
ՊԱՀԱՏՈՒ ՊԱՀԱՌՈՒ
__________________ __________________
__________________ __________________
__________________ __________________
Ձև N 5
Պետական արխիվի անվանումը
ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ
տնօրեն
_________________________________
(ստորագրություն, անուն, ազգանուն)
_________________________________
(թվագրում)
ԱԿՏ
_____________________________
թվագրում
_____________________________
կազմման վայրը
փաստաթղթերը պահատվությամբ պահպանության ընդունելու-հանձնելու մասին
Հիմք` պայմանագիր N _____ _________________________________________________________________ հանձնեց,
(հանձնող, կազմակերպության անվանումը)
իսկ ________________________________________ _________________________
(պետարխիվի անվանումը) (տարի, ամիս)
ժամկետով ի պահ ընդունեց __________________________________________________
(ծայրային տարեթվերը, քանակը գործերով, պարկերով,
արկղերով) փաստաթղթերը:
Հանձնող _____________________________________________
ստորագրություն, անուն, ազգանուն
Ընդունող _____________________________________________
ստորագրություն, անուն, ազգանուն