111.0489.100105
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«10» 01 2005 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11105005
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
27 դեկտեմբերի 2004 թվականի N 489-Ն
i
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ-ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻՆ, ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԻՆ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԵՎ «ՌԵՍՊՈՒԲԼԻԿԱ ԱՐՄԵՆԻԱ» ԹԵՐԹԵՐԻՆ, ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՍՈՒԲՍԻԴԻԱՅԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն ՀՀ կառավարության 2003 թ. դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման կարգը հաստատելու մասին» N 1937-Ն որոշման 6-րդ կետի պահանջի`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել`
ա/ Տեղեկատվական-վերլուծական կենտրոնին պետական բյուջեի միջոցների հաշվին հատկացվող սուբսիդիայի հաշվարկման կարգը` համաձայն հավելված N 1-ի.
բ/ Ոչ պետական մամուլին, «Հայաստանի Հանրապետություն» և «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթերին պետական բյուջեի միջոցների հաշվին հատկացվող սուբսիդիայի հաշվարկման կարգը` համաձայն հավելված N 2-ի.
գ/ Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնին պետական բյուջեի միջոցների հաշվին հատկացվող սուբսիդիայի հաշվարկման կարգը` համաձայն հավելված N 3-ի:
2. ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչությանը և քարտուղարությանը` սույն հրամանն ուղարկել ՀՀ արդարադատության նախարարություն` սահմանված կարգով գրանցելու որպես գերատեսչական նորմատիվային ակտ:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարին:
Հավելված N 1
ՀՀ մշակույթի և երիտասարդության
հարցերի նախարարի
2004 թվականի դեկտեմբերի 27-ի
N 489-Ն հրամանի
ԿԱՐԳ
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ-ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՍՈՒԲՍԻԴԻԱՅԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ
Տեղեկատվական-վերլուծական կենտրոնի /այսուհետ` կենտրոն/ ֆինանսական միջոցները գոյանում են ի հաշիվ`
ա/ մշակութային գործունեության համար պետական բյուջեի միջոցների հաշվին հատկացվող սուբսիդիայի.
բ/ մշակութային գործունեության վճարովի ձևերից առաջացած եկամուտների.
գ/ նվիրատվությունների:
1. Կենտրոնի մշակութային գործունեության համար պետական բյուջեի միջոցների հաշվին հատկացվող սուբսիդիան պետք է ապահովի`
ա/ կենտրոնի կանոնադրական գործունեության անհրաժեշտ պայմանների ստեղծումը.
բ/ զանգվածային և էլեկտրոնային տեղեկատվության միջոցներով հայ մշակույթի ու արվեստի ներկայացումը:
2. Կենտրոնին հատկացվող սուբսիդիայի հաշվարկման հիմքում դրված են`
ա/ աշխատողների աշխատանքի վարձատրության վճարները.
բ/ պարտադիր սոց. ապահովագրության վճարները /հաստատագրված վճար/.
գ/ գրասենյակային ապրանքների և նյութերի ձեռքբերման ծախսերը.
դ/ էլեկտրաէներգիայի, վառելիքի և ջեռուցման ծախսերը.
ե/ գույքի և սարքավորումների ձեռքբերման ծախսերը.
զ/ գործուղման և ծառայողական ուղևորությունների ծախսերը.
է/ տրանսպորտային ծառայությունների վճարները /սեփական տրանսպորտի պահպանում/.
ը/ կապի ծառայությունների վճարները /աբոնենտային վարձ/.
թ/ շենքերի, շինությունների վարձակալության ծախսերը.
ժ/ ջրմուղ-կոյուղուց օգտվելու վարձի վճարման ծախսերը.
ժա/ այլ կոմունալ ծախսերը /աղբ, դեռատիզացիա/.
ժբ/ կենտրոնի հիմնական գործունեության հետ կապված այլ ծառայությունների ձեռքբերման ծախսերը:
Աշխատավարձի նորմատիվային ծախսերը հաշվարկվում են` ելնելով վերջին երեք տարիների միջին ցուցակային թվաքանակից և ձևավորված միջին դրույքաչափերից:
Աշխատավարձի նորմատիվային ծախսերում հաշվի են առնվում դրույքաչափերի փոփոխությունների գործակիցը, ինչպես նաև` ՀՀ օրենսդրությանը համապատասխան` հատուկ պայմաններում աշխատելու համար սահմանված հավելումները:
Շենքի պահպանման, կոմունալ ծառայությունների, էլեկտրաէներգիայի, ջեռուցման, վարձակալության, տրանսպորտի պահպանման, գրասենյակային, գործուղման և այլ ծախսերը որոշվում են նախորդ տարվա փաստացի ցուցանիշների, գործող սակագների և պայմանագրային հիմունքներով իրականացվող ծառայությունների գների համաձայն: Կենտրոնի պահպանման ծախսերի նորմատիվը խմբագրվում է սպառողական գների աճի տոկոսին համապատասխան:
3. Կենտրոնին հատկացվող սուբսիդիայի նորմատիվային չափը կարող է վերանայվել կենտրոնի գործունեության պայմանների էական փոփոխությունների` այլ շենք փոխադրվելու, տարածքների ընդլայնման, վերակառուցման, տեխնիկական վերազինման և այլ դեպքերում:
4. Կենտրոնի հիմնադիրը /լիազորված պետական մարմինը/, ելնելով սոցիալ-տնտեսական պայմաններից, կանոնադրական գործունեության լիարժեք իրականացման նպատակով` սուբսիդիայի նորմատիվային չափը հաշվարկելիս կարող է ավելացնել անձնակազմի թվաքանակը, անհրաժեշտ ծախսերի նվազագույնը:
5. Կենտրոնին, պետական բյուջեի միջոցների հաշվին հատկացվող սուբսիդիայի նորմատիվի հաշվարկում` որպես մատուցվող ծառայության միավոր, սահմանվում է տեղեկատվության տրամադրման տարեկան քանակը: Տրամադրվող սուբսիդիայի առավելագույն չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
Ս = (Տնշգ x Տք) - Ծգ, որտեղ`
Ս-ն սուբսիդիայի առավելագույն չափն է,
Տնշգ-ն մեկ միավոր տեղեկատվության /մեգաբայթ/ նվազագույն շահավետ գինն է,
Տք-ն տեղեկատվության քանակն է,
Ծգ-ն կենտրոնի վճարովի ծառայությունների գինն է և հավասար է 0-ի:
Մեկ միավոր տեղեկատվության նվազագույն շահավետ գինը որոշվում է հետևյալ բանաձևով.
__
\
/_ Ծ
Տնշգ = _______ ,
Տք
որտեղ
__
\
/_ Ծ-ն 2-րդ կետում բերված ծախսերի հանրագումարն է:
6. Արտաբյուջետային աղբյուրներից միջոցների ստացումը չի կարող հիմք ծառայել կենտրոնի բյուջետային հատկացումների /սուբսիդիայի/ չափն իջեցնելու համար: Կենտրոնի եկամուտներն ուղղվում են կապիտալ և ընթացիկ վերանորոգումների, տեխնիկական միջոցներով զինելու, հրատարակչական աշխատանքներ իրականացնելու, աշխատավարձի, լրավճարների, խրախուսման բնույթի այլ վճարումների և ընթացիկ այլ ծախսերի իրականացմանը:
Հավելված N 2
ՀՀ մշակույթի և երիտասարդության
հարցերի նախարարի
2004 թվականի դեկտեմբերի 27-ի
N 489-Ն հրամանի
ԿԱՐԳ
ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԻՆ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԵՎ «ՌԵՍՊՈՒԲԼԻԿԱ ԱՐՄԵՆԻԱ» ԹԵՐԹԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՍՈՒԲՍԻԴԻԱՅԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ
1. Ոչ պետական մամուլին պետական բյուջեի միջոցների հաշվին հատկացվող սուբսիդիայի հաշվարկման հիմքում դրված են.
ա/ գրասենյակային ապրանքների և նյութերի ձեռքբերման ծախսերը,
բ/ էլեկտրաէներգիայի, վառելիքի և կոմունալ ծախսերը,
գ/ գույքի և սարքավորումների ձեռքբերման ծախսերը,
դ/ կապի ծառայությունների վճարները,
ե/ վարձակալության ծախսերը:
1.1. Ոչ պետական մամուլին հատկացվող սուբսիդիայի նորմատիվային չափը կարող է վերանայվել, եթե փոփոխվում են գործունեության պայմանները:
1.2. Պետական բյուջեի միջոցների հաշվին ոչ պետական մամուլին հատկացվող սուբսիդիայի նորմատիվի հաշվարկում մատուցվող ծառայությունը բնակչությանը տեղեկատվությամբ ապահովումն է:
Տրամադրվող սուբսիդիայի առավելագույն չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
Ս = /Թ նշգ X Թ տհք/ - Ե թ., որտեղ`
Ս-ն սուբսիդիայի առավելագույն չափն է,
Թ նշգ-ն լույս տեսնող մեկ միավոր թերթի նվազագույն շահավետ գինն է,
Թ տհք-ն թերթի տարեկան համարների քանակն է,
Ե թ-ն իրացումից ստացած եկամուտն է և հավասար է 0-ի:
Մեկ միավոր թերթի նվազագույն շահավետ գինը որոշվում է հետևյալ բանաձևով`
__
\
/_ Ծ
Թ նշգ = _______ ,
Թ տհք
__
\
որտեղ /_ Ծ-ն` 1-ին կետում բերված ծախսերի հանրագումարն է:
2. «Հայաստանի Հանրապետություն» և «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթերի ֆինանսական միջոցները գոյանում են ի հաշիվ.
ա/ պետական բյուջեի միջոցների,
բ/ թերթի իրացումից ստացվող միջոցների,
գ/ գովազդի:
2.1. «Հայաստանի Հանրապետություն» և «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթերին պետական բյուջեի միջոցների հաշվին հատկացվող սուբսիդիան պետք է ապահովի թերթերի կանոնադրական գործունեության իրականացումը:
2.2. «Հայաստանի Հանրապետություն» և «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթերի սուբսիդիայի հաշվարկման հիմքում դրված ծախսերն են.
ա/ աշխատողների աշխատանքի վարձատրության վճարները,
բ/ պարտադիր սոց. ապահովագրության վճարները /հաստատագրված վճար/,
գ/ գրասենյակային ապրանքների և նյութերի ձեռքբերման ծախսերը,
դ/ էլեկտրաէներգիայի, վառելիքի և կոմունալ ծախսերը,
ե/ գույքի և սարքավորումների ձեռքբերման ծախսերը,
զ/ կապի ծառայությունների վճարները,
է/ վարձակալության ծախսերը,
ը/ գործուղման ծախսերը,
թ/ հիմնական գործունեության հետ կապված այլ ծառայությունների ձեռքբերման ծախսերը:
Աշխատավարձի նորմատիվային ծախսերը հաշվարկվում են` ելնելով վերջին երեք տարիների միջին ցուցակային թվաքանակից և ձևավորված միջին դրույքաչափերից: Էլեկտրաէներգիայի, վառելիքի, կոմունալ, վարձակալության, գործուղման և այլ ծախսերը որոշվում են նախորդ տարվա փաստացի ցուցանիշների, գործող սակագների և պայմանագրային հիմունքներով իրականացվող ծառայությունների գների համաձայն:
2.3. Պետական բյուջեի միջոցների հաշվին «Հայաստանի Հանրապետություն» և «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթերին հատկացվող սուբսիդիայի նորմատիվի հաշվարկում մատուցվող ծառայությունը բնակչությանը տեղեկատվությամբ ապահովումն է:
Տրամադրվող սուբսիդիայի առավելագույն չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
Ս = /Թնշգ X Թտհք/ - Ե, որտեղ`
Ս-ն սուբսիդիայի առավելագույն չափն է,
Թնշգ-ն լույս տեսնող մեկ միավոր թերթի նվազագույն շահավետ գինն է,
Թտհք-ն թերթի տարեկան համարների քանակն է,
Ե -ն թերթերի իրացումից և գովազդից ստացած եկամուտներն են:
Մեկ միավոր թերթի նվազագույն շահավետ գինը որոշվում է հետևյալ բանաձևով.
__
\
/_ Ծ
Թ նշգ = _______ ,
Թ տհք
__
\
որտեղ /_ Ծ-ն 2.2 կետում բերված ծախսերի հանրագումարն է:
Հավելված N 2
ՀՀ մշակույթի և երիտասարդության
հարցերի նախարարի
2004 թվականի դեկտեմբերի 27-ի
N 489-Ն հրամանի
ԿԱՐԳ
ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՍՈՒԲՍԻԴԻԱՅԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ
Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի հիմնական գործունեությունը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության պատմամշակութային ժառանգության ուսումնասիրումը և հանրահռչակումը, Հայաստանի Հանրապետության պատմամշակութային անշարժ հուշարձանների և հատուկ պահպանվող պատմամշակութային տարածքների պետական հաշվառումը` պետական ցուցակների, վկայագրերի, պահպանական գոտիների, վերականգնման և բարեկարգման նախագծերի ու վավերագրերի կազմումը, «Հուշարձան» տարեգրքի կազմումն ու հրատարակումը, հայկական պատմամշակութային ժառանգության գիտատեղեկատու շտեմարանի կազմումը և թվայնացումը, օրենքով սահմանված կարգով պատմամշակութային վտանգված և վերականգնվող անշարժ հուշարձանների պեղումների կատարումը:
Կենտրոնի ֆինանսական միջոցները գոյանում են ի հաշիվ.
ա) մշակութային գործունեության համար պետական բյուջեի միջոցներից հատկացվող սուբսիդիայի,
բ) մշակութային գործունեության վճարովի ձևերից առաջացած եկամուտների,
գ) կամավոր նվիրատվությունների, դրամական նպաստների և այլն:
1. Կենտրոնի մշակութային գործունեության համար պետական բյուջեի միջոցների հաշվին հատկացվող սուբսիդիան պետք է ապահովի կենտրոնի կանոնադրական գործունեության անհրաժեշտ պայմանների ստեղծումը:
2. Կենտրոնին հատկացվող սուբսիդիայի հաշվարկման հիմքում դրված ծախսերն են`
ա) աշխատողների աշխատանքի վարձատրության վճարները.
բ) պարտադիր սոց. ապահովագրության վճարները /հաստատագրված վճար/.
գ) գրասենյակային ապրանքների և նյութերի ձեռքբերման ծախսերը.
դ) էլեկտրաէներգիայի, վառելիքի և ջեռուցման ծախսերը.
ե) գույքի և սարքավորումների ձեռքբերման ծախսերը.
զ) գործուղման և ծառայողական ուղևորությունների ծախսերը.
է) տրանսպորտային ծառայությունների վճարները /սեփական տրանսպորտի պահպանում/.
ը) կապի ծառայությունների վճարները /աբոնենտային վարձ/.
թ) շենքերի, շինությունների վարձակալության ծախսերը.
ժ) արտագերատեսչական պահպանության ծախսերը.
ժա) ջրմուղ-կոյուղուց օգտվելու վարձի վճարման ծախսերը.
ժբ) այլ կոմունալ ծախսերը /աղբ, դեռատիզացիա/.
ժգ) կենտրոնի հիմնական գործունեության հետ կապված այլ ծառայությունների ձեռքբերման ծախսերը:
Աշխատավարձի նորմատիվային ծախսերը հաշվարկվում են` ելնելով վերջին երեք տարիների միջին ցուցակային թվաքանակից և ձևավորված միջին դրույքաչափերից: Աշխատավարձի նորմատիվային ծախսերում հաշվի են առնվում դրույքաչափերի փոփոխությունների գործակիցը, ինչպես նաև` ՀՀ օրենսդրությանը համապատասխանող` հատուկ պայմաններում աշխատելու համար սահմանված հավելումները:
Շենքի պահպանման, կոմունալ ծառայությունների, էլեկտրաէներգիայի, ջեռուցման, պահակային ծառայության, վարձակալության, տրանսպորտի պահպանման, գրասենյակային, գործուղման և այլ ծախսերը որոշվում են նախորդ տարվա փաստացի ցուցանիշների, գործող սակագների և պայմանագրային հիմունքներով իրականացվող ծառայությունների գների համաձայն: Կենտրոնի պահպանման ծախսերի նորմատիվը խմբագրվում է սպառողական գների աճի տոկոսին համապատասխան:
3. Կենտրոնին հատկացվող սուբսիդիայի նորմատիվային չափը կարող է վերանայվել կազմակերպության գործունեության պայմանների էական փոփոխությունների` այլ շենք փոխադրվելու, տարածքների ընդլայնման, վերակառուցման, տեխնիկական վերազինման և այլ դեպքերում:
4. Կենտրոնի հիմնադիրը /լիազորված պետական մարմինը/` ելնելով սոցիալ-տնտեսական պայմաններից, կանոնադրական գործունեության լիարժեք իրականացման նպատակով` սուբսիդիայի նորմատիվային չափը հաշվարկելիս կարող է ավելացնել անձնակազմի թվաքանակը, անհրաժեշտ ծախսերի նվազագույնը:
5. Կենտրոնի պետական բյուջեի միջոցների հաշվին հատկացվող սուբսիդիայի նորմատիվի հաշվարկում, որպես մատուցվող ծառայության միավոր, սահմանվում են հետևյալ աշխատանքները.
5.1. հուշարձանների պահպանական գոտիների նախագծում և թողարկում.
5.2. հուշարձանների հաշվառում և ցուցակագրում.
5.3. հուշարձանների վկայագրում.
5.4. հուշարձանների կադաստրի կազմում.
5.5. հայկական պատմամշակութային ժառանգության գիտատեղեկատու շտեմարանի կազմում.
5.6. «Հուշարձան» տարեգրքի հրատարակում.
5.7. վտանգված և վերականգնվող անշարժ հուշարձանների պեղումների կատարում:
Տրամադրվող սուբսիդիայի առավելագույն չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
__
\
Ս = (/_ Ծնշգ x Ծք) - Ծգ, որտեղ`
Ս-ն սուբսիդիայի առավելագույն չափն է,
__
\
/_ Ծնշգ -ն մեկ միավոր ծառայությունների` 5.1-5.7 կետերում թվարկված ծառայությունների /աշխատանքների/ ձեռքբերման նվազագույն շահավետ գնի հանրագումարն է,
Ծք-ն 5.1-5.7 կետերում թվարկված ծառայությունների /աշխատանքների/ տարեկան քանակն է,
Ծգ-ն կենտրոնի վճարովի ծառայությունների գինն է և հավասար է 0-ի:
Մեկ միավոր ծառայության /աշխատանքի/ նվազագույն շահավետ գնի հանրագումարը որոշվում է հետևյալ բանաձևով.
__
\
__ /_ ծ
\ = ________ , որտեղ`
/_ Ծնշգ Ծք
__
\
/_ ծ-ն 2-րդ կետում բերված ծախսերի հանրագումարն է:
6. Արտաբյուջետային աղբյուրներից միջոցների ստացումը չի կարող հիմք ծառայել կենտրոնի բյուջետային հատկացումների /սուբսիդիայի/ չափն իջեցնելու համար: Կենտրոնի եկամուտներն ուղղվում են կապիտալ և ընթացիկ նորոգումների, մշակութային արժեքների վերականգնման, տեխնիկական միջոցներով զինելու, հրատարակչական աշխատանքներ իրականացնելու, աշխատավարձի, լրավճարների, խրախուսման բնույթի այլ վճարումների և ընթացիկ այլ ծախսերի իրականացմանը:
------------------------------------------------
ԻՐՏԵԿ - Բնագրում «Հավելված 3»-ի փոխարեն գրված է «Հավելված 2»