Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵ ...

28.08.2017 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   11.02.2005  -ից մինչեւ   28.08.2017  -ը:
 

(ուժը կորցրել է 04.08.17 թիվ 425-Ն հրաման)

i

111.0481.110105

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «11»         01           2005 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11105006

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

24 դեկտեմբերի 2004 թվականի N 481-Ն

 

i

ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի պահանջին համապատասխան.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հաստատել «Պետական մարմինների, պետական հիմնարկների և կազմակերպությունների փորձագիտական հանձնաժողովների օրինակելի կանոնակարգը»` համաձայն հավելվածի:

 

Հավելված

ՀՀ մշակույթի և երիտասարդության

հարցերի նախարարի

2004 թ. դեկտեմբերի 24-ի

N 481-Ն հրամանի

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, պետական հիմնարկների և կազմակերպությունների (այսուհետ` պետական մարմին (հիմնարկ, կազմակերպություն) գործունեության ընթացքում առաջացած փաստաթղթերը փորձաքննությամբ արժեքավորելու, մշտական պահպանության կամ ոչնչացման համար դրանց ընտրությունը կազմակերպելու և իրականացնելու նպատակով պետական մարմնի (հիմնարկի, կազմակերպության) ղեկավարին առընթեր ստեղծվում է փորձագիտական հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով):

2. Հանձնաժողովը մշտապես գործող խորհրդակցական մարմին է, որի որոշումներն իրականացվում են պետական մարմնի (հիմնարկի, կազմակերպության) ղեկավարի հրամանով:

3. Հանձնաժողովը գործում է «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներին և իրավական ակտերին, պետական մարմնի (հիմնարկի, կազմակերպության) կանոնադրության և սույն կանոնակարգին, պետական մարմնի (հիմնարկի, կազմակերպության) ղեկավարի հրամաններին, կարգադրություններին, ցուցումներին, հրահանգներին համապատասխան:

4. Հանձնաժողովի կազմում ի պաշտոնե ընդգրկվում են պետական մարմնի (հիմնարկի, կազմակերպության) ստորաբաժանումների ղեկավարներ, մասնագետներ և համապատասխան պետական արխիվի ներկայացուցիչներ:

Հանձնաժողովի անհատական կազմը (նախագահ, քարտուղար, անդամներ) հաստատվում է պետական մարմնի (հիմնարկի, կազմակերպության) ղեկավարի հրամանով:

Հանձնաժողովի նախագահ նշանակվում է պետական մարմնի (հիմնարկի, կազմակերպության) ղեկավարի տեղակալներից մեկը, քարտուղար` արխիվի վարիչը (արխիվային գործի մասնագետը):

5. Հանձնաժողովի գործունեությունը ղեկավարում և կազմակերպում է նախագահը, որը պատասխանատու է հանձնաժողովի առջև դրված խնդիրների կատարման համար:

 

2. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

6. Հանձնաժողովի հիմնական խնդիրներն են.

ա) պետական մարմնում (հիմնարկում, կազմակերպությունում) արխիվային գործի կազմակերպման վերաբերյալ իրավական ակտերի նախագծերի քննարկումը և համապատասխան կարծիքի առաջարկումը.

բ) պետական մարմնի (հիմնարկի, կազմակերպության) գործունեությամբ առաջացած փաստաթղթերի փորձաքննությամբ արժեքավորման աշխատանքների կազմակերպումը անվանակարգերի կազմման և գործերի ձևավորման փուլում` Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի փաստաթղթերը աշխատակազմ կամ պետական արխիվ հանձնելիս:

 

3. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

7. Հանձնաժողովն իրավասու է.

1) Պետական մարմնի (հիմնարկի, կազմակերպության) գործավարությունը իրականացնող ստորաբաժանման և աշխատակազմի արխիվի հետ կազմակերպել փաստաթղթերի ամենամյա ընտրություն` դրանք աշխատակազմի արխիվում պահպանելու կամ ոչնչացնելու համար.

2) Իրականացնել արխիվային փաստաթղթերը պահպանության հանձնման նախապատրաստման, գործերի անվանակարգ կազմելու աշխատանքների մեթոդական ղեկավարումը, ներկայացնել փորձագիտական եզրակացություն պետական մարմնում (հիմնարկում, կազմակերպությունում) արխիվային գործի կազմակերպման վերաբերյալ իրավական ակտերի նախագծերի մասին.

3) քննարկել և եզրակացություն տալ`

ա) պետական մարմնի (հիմնարկի, կազմակերպության) գործունեությամբ առաջացած փաստաթղթերի պահպանության ժամկետների նշումով ցանկին.

բ) փաստաթղթերի պահպանության ժամկետների կամ դրանց փոփոխման վերաբերյալ առաջարկություններին.

գ) մշտական պահպանության գործերի ցուցակներին.

դ) անձնակազմին վերաբերող գործերի ցուցակին.

ե) երկարաժամկետ պահպանման գործերի ցուցակին:

8. Կազմակերպել մասնագիտական խորհրդատվություններ` պետական մարմնում (հիմնարկում, կազմակերպությունում) արխիվային գործին առնչվող աշխատակիցների համար:

9. Ներկայացնել առաջարկություններ պետական մարմնի (հիմնարկի, կազմակերպության) կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներին փաստաթղթերի փորձաքննությամբ արժեքավորման, գործերի ձևավորման, անհատական անվանակարգեր կազմելու հարցերի շուրջ:

10. Իր նիստերում լսել պետական մարմնի (հիմնարկի, կազմակերպության) կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների հաղորդումները փաստաթղթերն արխիվային պահպանության հանձնելու և նմանատիպ այլ հարցերի մասին:

11. Փաստաթղթերի փորձաքննությամբ արժեքավորման աշխատանքների կազմակերպման ժամանակ, անհրաժեշտության դեպքում, համապատասխան պետական արխիվից հրավիրել համապատասխան մասնագետների:

12. Պետական մարմնի (հիմնարկի, կազմակերպության) ղեկավարին ներկայացնել տեղեկատվություն փաստաթղթերի պահպանվածության վիճակի մասին:

13. Ներկայացնել պետական մարմինը (հիմնարկը, կազմակերպությունը) լիազորած մարմնում կամ համապատասխան պետական արխիվում:

 

4. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

14. Հանձնաժողովն իր աշխատանքը կազմակերպում է համապատասխան պետական արխիվի մեթոդական փորձագիտական հանձնաժողովի հետ համագործակցելով:

15. Հանձնաժողովի նիստերը գումարվում են ըստ անհրաժեշտության, սակայն ոչ պակաս, քան տարին մեկ անգամ: Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է անդամների կեսից ավելին:

16. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են յուրաքանչյուր հարցի վերաբերյալ առանձին` ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասար բաշխման դեպքում վճռական է նախագահի ձայնը:

17. Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են, ստորագրվում նախագահի ու քարտուղարի կողմից:

18. Հանձնաժողովի քարտուղարը ապահովում է նիստերի գումարումը և հանձնաժողովի փաստաթղթերի պահպանությունը:

 

 

pin
Մշակույթի նախարարություն
24.12.2004
N 481-Ն
Հրաման