040.0184.160697
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«16» ՀՈՒՆԻՍԻ 1997 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
16 հունիսի 1997 թ. թիվ 184
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՆՎԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
i
«Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11 հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին իր անվանման մեջ ունենալ «Հայաստանի» բառը, իսկ կնիքի վրա` Հայաստանի Հանրապետության զինանշանով պատկերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի հունիսի 16-ից: