Սեղմել Esc փակելու համար:
ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ,...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ, ԴՐԱՆՑ ՀԱՇՎԱՌ ...

 

 

331.0279.231204

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «23»         12           2004 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 33104345

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ՀՐԱՄԱՆ

 

9 դեկտեմբերի 2004 թվականի N 279-Ն

 

i

ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ, ԴՐԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՈՂ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թ. հունիսի 25-ի N 975-Ն որոշմամբ հաստատված «Վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների և վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգն ու պայմանները սահմանող օրինակելի կարգը»,

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել ՀՀ ջրտնտպետկոմիտեում «Վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների և վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգն ու պայմանները սահմանող կարգը»` համաձայն հավելվածի:

2. ՀՀ ջրտնտպետկոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Ս. Մաճկալյանին` սույն հրամանի 1-ին կետում նշված կարգը ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

 

Հավելված

ՀՀ կառավարությանն առընթեր

ջրային տնտեսության

պետական կոմիտեի

նախագահի 9 դեկտեմբերի 2004 թ.

N 279-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ, ԴՐԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՈՂ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը հաստատվել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 28-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին համապատասխան:

2. Սույն կարգը նպատակ ունի օժանդակել ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին (այսուհետ` կոմիտե)` որպեսզի վարչական ակտերի ընդունման հետ կապված գործառույթների իրականացման ժամանակ ապահովվեն վարչական վարույթի վերաբերյալ գործերի կանոնավոր վարումը և ֆիզիկական ու իրավաբանական անձանց համար դրանցում առկա տեղեկությունների, փաստաթղթերի և այլ նյութերի մասին արագ ու հեշտ իրազեկման հնարավորության ստեղծումը:

3. Սույն կարգով սահմանվում է կոմիտեում վարչական վարույթի վերաբերյալ գործերի վարման, այդ գործերի հաշվառման գրանցամատյանների, ինչպես նաև վարչական վարույթի գործերով կոմիտեի ընդունած վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգը:

4. Սույն կարգի գործողությունը տարածվում է օրենքով սահմանված կարգով անձանց դիմումի կամ նրանց բողոքի (այսուհետ` դիմում) հիման վրա, ինչպես նաև կոմիտեի նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցած գործերի նկատմամբ, եթե դիմումի կամ նախաձեռնության նպատակը գրավոր վարչական ակտ ընդունելն է:

5. Եթե որոշակի բնագավառներ կարգավորող առանձին (հատուկ) օրենքով կամ դրա հիման վրա ընդունված այլ իրավական ակտով վարչական վարույթի վերաբերյալ գործերի վարման, դրանց հաշվառման և վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման այլ կարգ է սահմանված, ապա գործում է այդ առանձին (հատուկ) օրենքով սահմանված կարգը:

6. Վարչական վարույթին առնչվող` սույն կարգում օգտագործվող տերմինները կամ հասկացություններն ունեն նույն նշանակությունը, ինչ նշանակությամբ դրանք օգտագործվում են օրենքում:

 

II. ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

7. Կոմիտեում վարչական վարույթի վերաբերյալ գործերը (այսուհետ` գործեր) կազմվում և վարվում են կոմիտեի կողմից` անձանց դիմումի հիման վրա կամ կոմիտեի նախաձեռնությամբ, օրենքի 30-րդ հոդվածի համաձայն վարչական վարույթ հարուցվելու պահից:

8. Եթե կոմիտեն օրենքի 33-րդ հոդվածի համաձայն դիմումը վերահասցեագրում է իրավասու վարչական մարմնին կամ վերադարձնում դիմողին, ապա տվյալ դիմումի առնչությամբ գործ չի կազմվում, իսկ դիմումի և դրան կից փաստաթղթերի պատճենները նախապես հանվում են, առանձնացվում վարչական վարույթ հարուցած գործերից և պահվում առանձին` կոմիտեի սահմանած կարգով:

Եթե օրենքի 33-րդ հոդվածի համաձայն վերահասցեագրված կամ վերադարձված դիմումը որևէ օրինական հիմքով (սխալ վերահասցեագրման կամ վերադարձման կամ այլ պատճառով) ենթակա է կոմիտեի կողմից քննարկման, ապա դրա վերաբերյալ վարչական վարույթ հարուցվելու պահից ևս կազմվում է գործ` սույն կարգին համապատասխան:

9. Կոմիտեն վարչական վարույթի վերաբերյալ գործերը կազմում և վարում է առանձին-առանձին` հետևյալ խմբերով`

ա) անձի դիմումի հիման վրա հարուցված վարույթներով գործեր.

բ) կոմիտեի նախաձեռնությամբ հարուցված վարույթներով գործեր:

Հարուցված յուրաքանչյուր վարչական վարույթով կազմվում է առանձին գործ, որում ժամանակագրական կարգով ներառվում են տվյալ վարույթի հետ կապված անձի դիմումը և մյուս բոլոր փաստաթղթերը (ծանուցումներ, միջնորդություններ և այլն), տեղեկությունները, գործով ձեռք բերված ապացույցները` ներառյալ մյուս իրեղեն նյութերը, տվյալ գործով կոմիտե բերված բողոքը, դատարան ներկայացված հայցը և դատարան բերված բողոքը, դրանց կապակցությամբ կայացված վարչական կամ դատական ակտերը, հարկադիր կատարման դեպքում` նաև դրան առնչվող փաստաթղթերը, ինչպես նաև վարույթի ընթացքում ընդունված վարչական ակտը:

Վարչական վարույթի վերաբերյալ գործում պահվում են դրան առնչվող փաստաթղթերի բնօրինակները, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` դրանց պատճենները: Իրեղեն ապացույցները գործին կցվում են որևէ եղանակով փաթեթավորված կամ ամրակարված վիճակով` կնքված կոմիտեի կնիքով:

10. Վարչական վարույթի վերաբերյալ գործերը համարակալվում են, որն իրականացվում է աճող թվերով, յուրաքանչյուր տարվա կտրվածքով` տվյալ տարվա հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հարուցված վարույթներով գործերի ընդգրկմամբ:

11. Որպես կանոն, գործերի համարակալումները և դրանց վարման գործառույթները կոմիտեում իրականացվում են կենտրոնացված և միասնական համարակալման համակարգի կիրառմամբ:

Դրա անհնարինության դեպքում, մասնավորապես, եթե տարբեր հարցերի կամ ոլորտների վերաբերյալ վարչական ակտեր և դրանցից յուրաքանչյուրի հետ կապված վարչական վարույթներով գործերը հարուցում են կոմիտեի տարբեր կառուցվածքային ստորաբաժանումներ, ապա այդ ստորաբաժանումներից յուրաքանչյուրի գծով համապատասխան գործերի համարակալումը և դրանց վարման հետ կապված գործողությունները կարող են իրականացվել առանձնացված կարգով և ըստ գործերի խմբերի` ենթախմբերի բաժանելով:

Կոմիտեն որոշակի համակարգված կարգավորում ապահովելու նպատակով` ըստ առանձին ոլորտների վարչական վարույթների վերաբերյալ խմբային գործերը (անձանց դիմումի հիման վրա կամ կոմիտեի նախաձեռնությամբ) ենթախմբերի բաժանելու դեպքում, ինչպես ըստ ենթախմբերի, այնպես էլ ըստ կառուցվածքային ստորաբաժանումների, կարող է սահմանել գործերի համարակալման թվային կամ այբբենական պայմանանշաններ կամ դրանց զուգորդություններ:

12. Վարչական վարույթի վերաբերյալ գործի շապկի (կազմի) վրա գրվում են`

ա) կոմիտեի լրիվ անվանումը.

բ) վարչական վարույթի իրականացման գործառույթներ իրականացնող կառուցվածքային ստորաբաժանման լրիվ անվանումը.

գ) տարին, որի ընթացքում վարչական վարույթը հարուցվել է.

դ) գործի հերթական համարը` արաբական թվերով:

Եթե նախատեսված է պայմանանշան (պայմանանշանների զուգորդություն), ապա հերթական համարի սկզբում` գծիկով անջատմամբ, նշվում է այդ պայմանանշանը (պայմանանշանների զուգորդությունը):

Գործի հերթական համարից առաջ պետք է լինի հետևյալ գրառումը` «Վարչական վարույթ. գործ N-».

ե) այն վարչական ակտի հակիրճ անվանումը, որը նախատեսվում է ընդունել վարույթի արդյունքում.

զ) նշում այն մասին, թե ում նախաձեռնությամբ է վարույթը հարուցվել (օրինակ` «Անձի դիմումի հիման վրա», «Անձի բողոքի հիման վրա», իսկ եթե վարչական մարմինն է վարույթ հարուցել, ապա` «Նախաձեռնության հիման վրա»):

Գործի շապկի (կազմի) ներքևի աջ անկյունում նշվում են տվյալ վարույթի իրականացման համար պատասխանատու պաշտոնատար անձի անունը, հայրանունը և ազգանունը` պաշտոնի նշումով: Բացի պաշտոնատար անձի մասին տեղեկություններից` պետք է տեղ հատկացված լինի նաև վարույթն սկսելու և ավարտելու տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը նշելու համար:

Վարույթն սկսելու տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը նշվում են օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված ժամկետներին համապատասխան:

Վարույթն ավարտելու տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը նշվում են ըստ այն տարեթվի, ամսվա և ամսաթվի, երբ վարչական վարույթի վերաբերյալ տվյալ գործով ըստ էության որոշում է ընդունվել կամ վարույթը կարճվել է (օրենքի 50-րդ և 58-րդ հոդվածներ):

13. Տվյալ վարչական գործով դատարան հայց ներկայացնելու (օրենքի 70-րդ հոդված) կապակցությամբ գործը համապատասխան դատական մարմին փոխանցելու դեպքում կոմիտեն հանում է դրանում առկա բոլոր փաստաթղթերի պատճենները և սույն կարգին համապատասխան` կազմում այդ գործի կրկնօրինակը, որի շապկի վրա, վերին աջ անկյունում, նշվում է` «Բողոքարկվել է»:

Գործի կրկնօրինակի մեջ պահվում են նաև բողոքարկման կամ հայցային վարույթի ընթացքում կոմիտե ուղարկված կամ նրա կողմից ձեռք բերված փաստաթղթերը:

14. Եթե կոմիտեում դատարանի վճիռը կամ որոշումը դատական կարգով բողոքարկվել է` ավարտից հետո տվյալ վարույթին առնչվող գործն ամբողջությամբ` օրենքով սահմանված կարգով վերադարձվում է կոմիտե և հիմնական գործն ու դրա կրկնօրինակը պահվում են միասին:

15. Բողոքարկված գործերն առանձնացվում են չբողոքարկված գործերից և պահվում առանձին, նաև` բողոքարկման վարույթն ավարտվելուց հետո:

16. Գործի վարույթն ավարտելուց հետո (սույն կարգի 12-րդ կետի վերջին պարբերություն), կոմիտեն կազմում է գործում առկա փաստաթղթերի անվանական ցանկը` նշելով դրանցից յուրաքանչյուրի էջերի թիվը:

Ցանկում պետք է նշվեն նաև գործում առկա իրեղեն ապացույցների անվանումները, դրանց քանակը: Ցանկի վերջին էջի վրա ստորագրում է վարչական վարույթի իրականացման համար պատասխանատու պաշտոնատար անձը` նշելով իր անունը, հայրանունը և ազգանունը, ցանկը կազմելու տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը:

17. Եթե գործերը համարակալվել են պայմանանշանների (դրանց զուգորդությունների) կիրառմամբ, ապա նման գործերը նույնպես պահվում են առանձին` ըստ համապատասխան պայմանանշանների (դրանց զուգորդությունների):

18. Վարչական վարույթների վերաբերյալ գործերը հերթական տարվա ավարտից հետո, ելնելով նպատակահարմարությունից կամ կոմիտեում սահմանված կարգից, կարող են կենտրոնացված կարգով պահվել նրա որևէ ստորաբաժանումում կամ առանձին` այն ստորաբաժանումներում, որոնք իրականացնում են դրանց հետ կապված գործառույթներ:

19. Ավարտված գործերը կարվում են և կնքվում կոմիտեի կնիքով:

Կարված մասում պետք է լինի գործերի վարման համար պատասխանատու պաշտոնատար անձի ստորագրությունը, և պետք է նշվեն տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը:

20. Ֆիզիկական և իրավաբանական անձինք գործերի նյութերին, փաստաթղթերին ծանոթանում, դրանցից քաղվածքներ կամ պատճեններ, այդ թվում` լուսապատճեններ կատարում են օրենքով սահմանված կարգով:

 

III. ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

21. Կոմիտեում կազմվում և վարվում է վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման գրանցամատյան:

Հաշվի առնելով սույն կարգի 9-11-րդ կետերի պահանջները` կոմիտեն կարող է վարել առանձին գրանցամատյաններ` ըստ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված իրավասությունների կամ վարույթներն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումների:

22. Բացի սույն կարգի 21-րդ կետով նախատեսված դեպքերից` կոմիտեն առանձին գրանցամատյաններ է վարում դիմումի հիման վրա և առանձին` իր նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման համար:

23. Վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման գրանցամատյանը (գրանցամատյանները) կազմվում և լրացվում է յուրաքանչյուր տարվա համար առանձին:

24. Գրանցամատյանի շապկի (կազմի) վրա գրվում են կոմիտեի լրիվ անվանումը, համապատասխան գրանցամատյանը կազմող և լրացնող կառուցվածքային ստորաբաժանման լրիվ անվանումը, տարեթիվը, որի ընթացքում հարուցված գործերի մասին տեղեկությունները գրանցվում են տվյալ գրանցամատյանում, գործերի ընդհանուր թիվը: Եթե գրանցամատյանը կազմված է ըստ գործերի խմբերի ու ենթախմբերի, ապա գրվում է նաև խմբի և ենթախմբի պայմանանիշը (դրանց զուգորդությունը):

Գրանցամատյանի շապիկի (կազմի) կենտրոնական մասում պետք է լինի հետևյալ գրառումը` «Գրանցամատյան վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման»:

25. Նպատակահարմար է գրանցամատյանը կազմել և դրա մեջ տեղեկությունները գրանցել համաձայն N 1 ձևում ներկայացված` վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման գրանցամատյանների կազմման սխեմայի:

Դիմումի հիման վրա և կոմիտեի նախաձեռնությամբ հարուցված վարույթներով գործերը հաշվառվում են առանձին` հետևյալ կարգով`

գործերի հաշվառման համար սահմանել երեք աղյուսակ` հետևյալ սխեմայով`

ա) N 1 աղյուսակում նշել կոմիտեում ստացված դիմումի հիման վրա կամ կոմիտեի նախաձեռնությամբ հարուցված վարույթով գործին ընթացք տալու մասին տեղեկությունները.

բ) N 2 աղյուսակում նշել տվյալ գործով բերված բողոքը կոմիտեում քննարկելու և դրա վերաբերյալ ըստ էության որոշում ընդունելու մասին տեղեկությունները.

գ) N 3 աղյուսակում նշել տվյալ գործով դատարան ներկայացված հայցի, դատարան բերված բողոքի քննարկման և դրանց վերաբերյալ ըստ էության որոշում կայացնելու մասին տեղեկությունները:

26. N 1 աղյուսակում լրացվում են հետևյալ տեղեկությունները`

ա) հաշվառվող գործի հերթական համարը, որը պետք է համընկնի տվյալ գործի շապկի (կազմի) վրա նշված համարակալմանը.

բ) կոմիտեում անձի դիմումն ստանալու տարեթիվը, ամիսը և ամսաթիվը:

Եթե վարչական վարույթը հարուցվել է կոմիտեի նախաձեռնությամբ, ապա նշվում են նախաձեռնության տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը.

գ) դիմողի անունը, հայրանունը, ազգանունը (անվանումը), նրա հասցեն (գտնվելու վայրը):

Եթե վարչական վարույթը հարուցվել է կոմիտեի նախաձեռնությամբ, ապա նշվում են այն անձի մասին տեղեկությունները, որի նկատմամբ կոմիտեն նախատեսում է ընդունել համապատասխան վարչական ակտ.

դ) դիմումի հիման վրա հայցվող պահանջի համառոտ շարադրանքը, իսկ եթե կոմիտեի նախաձեռնությամբ է վարույթ հարուցվել, ապա` դրանով հետապնդվող նպատակի համառոտ շարադրանքը.

ե) դիմումի քննարկման կամ կոմիտեի նախաձեռնության արդյունքում կոմիտեի ընդունած վարչական ակտի համարը, դրա ընդունման տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը, այդ ակտով ընդունված որոշման համառոտ շարադրանքը.

զ) վարչական ակտի մասին դիմողին (դրա հասցեատիրոջը) իրազեկելու եղանակի (առձեռն, փոստով և այլն) և իրազեկման տարեթվի, ամսվա, ամսաթվի վերաբերյալ տեղեկությունները:

27. N 2 աղյուսակը լրացվում է միայն այն դեպքում, երբ տվյալ գործով բողոք է բերվել և այն, օրենքին համապատասխան, քննարկել և դրա վերաբերյալ ըստ էության որոշում է ընդունել կոմիտեն:

28. N 2 աղյուսակում պետք է լինի N 1 աղյուսակի շարունակությունը և բովանդակի հետևյալ տեղեկությունները`

ա) բողոք բերելու տարեթիվը, ամիսը և ամսաթիվը.

բ) բողոք բերողի անունը, հայրանունը, ազգանունը (անվանումը), նրա հասցեն (գտնվելու վայրը).

գ) բողոքի համառոտ շարադրանքը.

դ) բողոքը քննարկած և դրա վերաբերյալ ըստ էության որոշում ընդունած վարչական մարմնի անվանումը.

ե) բողոքի վերաբերյալ ընդունված վարչական ակտի համարը, ընդունման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, այդ ակտով ընդունված որոշման համառոտ շարադրանքը.

զ) բողոքի վերաբերյալ ընդունված վարչական ակտի մասին բողոք բերողին իրազեկելու եղանակի (առձեռն, փոստով և այլն) և իրազեկման տարեթվի, ամսվա, ամսաթվի վերաբերյալ տեղեկությունները:

29. N 3 աղյուսակը լրացվում է միայն այն դեպքում, երբ տվյալ գործով հայց, իսկ հետագայում` նաև բողոք է ներկայացվել դատարան: Այն պետք է կազմի N 2 աղյուսակի շարունակությունը, իսկ եթե բողոքը վարչական կարգով չի բերվել, ապա N 1 աղյուսակի շարունակությունը: Ընդ որում, պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ վարչական վարույթի վերաբերյալ գործը կարող է քննվել դատական մի քանի ատյաններում: Այդ պատճառով նպատակահարմար է N 3 աղյուսակը բաժանել երեք հավասար մասերի` յուրաքանչյուրում նշելով`

ա) տվյալ դատարան հայց ներկայացնելու կամ բողոք բերելու տարեթիվը, ամիսը և ամսաթիվը, հայցով կամ բողոքով ներկայացված պահանջի համառոտ շարադրանքը.

բ) հայցը ներկայացնողի կամ բողոքը բերողի անունը, հայրանունը, ազգանունը (անվանումը), նրա դատավարական կարգավիճակը.

գ) հայցի կամ բողոքի վերաբերյալ ընդունված դատական ակտի տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և այդ ակտի համառոտ շարադրանքը:

Այն դեպքում, երբ օրենքով սահմանված հիմքերով և կարգով գործին մասնակցող անձանց կամ օրենքով իրավասու այլ անձանց կամ կազմակերպությունների դիմումի հիման վրա գործի վերանայման դատական վարույթ է հարուցվում, ապա N 3 աղյուսակը լրացվում է նոր սյունակներով և, կախված նրանից, թե որ ատյանի դատարանն է վերանայել գործը, համապատասխան սյունակներում նշվում են դիմումի հիման վրա գործի վերանայման, այդ թվում` դիմումի առնչությամբ կայացված դատական ակտի բողոքարկման ընթացքի մասին տեղեկությունները:

30. Հաշվառվող յուրաքանչյուր գործի մասին ամբողջական ու ամփոփ տեղեկություններ ունենալու և դրանցից օգտվելը հեշտացնելու նպատակով` վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման գրանցամատյանների յուրաքանչյուր էջ կարող է պարունակել NN 1, 2 և 3 աղյուսակները, այդ էջերից ամեն մեկում կարող են գրանցվել մի գործի վերաբերյալ տեղեկությունները` N 1 աղյուսակը` պարտադիր, բողոքի դեպքում` նաև N 2 աղյուսակը, իսկ դատարան հայց ներկայացնելու կամ բողոք բերելու դեպքում` նաև N 3 աղյուսակը լրացնելով:

Գրանցամատյանում գործերի մասին տեղեկությունները լրացվում են տվյալ գործով վարչական վարույթ հարուցելու օրվանից և վարչական վարույթի ընթացքին զուգընթաց` ամբողջացվում:

31. Գործերի հաշվառման գրանցամատյանը տեղեկություններ է պարունակում տվյալ տարվա ընթացքում հարուցված բոլոր վարչական գործերի մասին, որի վերջին էջի վրա կոմիտեի պատասխանատու պաշտոնատար անձը նշում է` «Գրանցամատյանը լրացված է», և ստորագրում` նշելով ստորագրման տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը: Գրանցամատյանը կարվում է և կնքվում կոմիտեի կնիքով:

32. Համապատասխան պաշտոնատար անձը գրանցամատյանում ուղղումներ կատարելու դեպքում տվյալ էջի աջ անկյունում` ուղղմանը զուգահեռ մասում նշում է, որ ուղղումները կատարել է ինքը, և ստորագրում է:

 

IV. ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

33. Կոմիտեն վարում է նաև վարչական վարույթով ընդունված վարչական ակտերի հաշվառման գրանցամատյան (այսուհետ` ակտերի հաշվառման գրանցամատյան):

Ակտերի հաշվառման գրանցամատյանը նպատակահարմար է վարել` ելնելով այն հանգամանքից, թե տվյալ կոմիտեն ինչ սկզբունքներով է վարում վարչական վարույթի վերաբերյալ գործերը (խմբավորված, ենթախմբերի բաժանված համապատասխան պայմանանշանների, դրանց զուգորդությունների օգտագործմամբ, կենտրոնացված միասնական համակարգի կիրառմամբ և այլն):

Վարչական ակտերն ըստ այդմ կարող են հաշվառվել մեկից ավելի գրանցամատյաններում կամ մեկ միասնական գրանցամատյանում (ակտերի հաշվառման գրանցամատյանների կազմման օրինակելի սխեման ներկայացվում է N 2 ձևում):

34. Ակտերի հաշվառման գրանցամատյանի շապկի (կազմի) վրա գրվում են կոմիտեի լրիվ անվանումը, վարույթի հետ կապված գործառույթներն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանման անվանումը, տարեթիվը, որի ընթացքում ընդունված ակտերը հաշվառվել են տվյալ գրանցամատյանում, և դրանում հաշվառված ակտերի ընդհանուր թիվը:

Գրանցամատյանի շապկի (կազմի) կենտրոնական մասում պետք է լինի հետևյալ գրառումը` «Գրանցամատյան վարչական վարույթի վերաբերյալ գործերով ընդունված վարչական ակտերի հաշվառման»:

35. Ակտերի հաշվառման գրանցամատյանում լրացվում են կոմիտեի կողմից տվյալ տարվա ընթացքում ընդունված վարչական ակտերի վերաբերյալ տեղեկություններ, այդ թվում` եթե դրանք փոխկապակցված են կամ միմյանց լրացնում են, կամ առնչվում են որևէ ակտի հարկադիր կատարման ապահովմանը:

Հաշվառման ենթակա են կոմիտեի ընդունած` սույն կարգի 4-րդ կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված բոլոր վարչական ակտերը: Դրանք են`

ա) անձի դիմումի հիման վրա կամ կոմիտեի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթի արդյունքում ընդունված ակտը, այդ թվում` օրենքի 50-րդ հոդվածի համաձայն վարույթը կարճելու մասին ակտը, ինչպես նաև օրենքի 13-րդ գլխի դրույթներին համապատասխան վնասի հատուցման վերաբերյալ կոմիտեի ընդունած ակտը.

բ) վարչական ակտի բողոքարկման հիման վրա` օրենքի 73-րդ հոդվածի համաձայն դրա վերաբերյալ կոմիտեի ընդունած վարչական ակտը, եթե օրենքի համաձայն տվյալ բողոքի հիման վրա վարույթը կոմիտեն է իրականացրել` ներառյալ բողոքն առանց քննության թողնելու մասին որոշումը.

գ) օրենքով սահմանված կարգով դատարան հայց ներկայացնելու կամ հետագայում նաև դատարան բողոք բերելու դեպքերում` դատական ակտի հիման վրա կոմիտեի ընդունած նոր վարչական ակտը, ինչպես նաև օրենքի 76-րդ հոդվածի «գ» և «դ» կետերի համաձայն դատարանի կողմից կոմիտեի գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու կամ վիճարկվող գործողություն կատարելու պարտականություն դնելու մասին որոշման հիման վրա կոմիտեի ընդունած նոր վարչական ակտերը.

դ) վարչական ակտի կատարման ապահովման նպատակով օրենքի 84-րդ հոդվածի համաձայն հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին պարտավոր անձին գրավոր նախազգուշացումը.

ե) օրենքի 85-րդ հոդվածի համաձայն կոմիտեի իրավասության սահմաններում հարկադրանքի միջոց նշանակելու մասին ակտը:

Ելնելով նպատակահարմարությունից` կոմիտեն կարող է հաշվառել նաև վարչական վարույթին առնչվող մյուս փաստաթղթերը (օրինակ` վարույթը կասեցնելու, փորձագետ հրավիրելու, զննում կատարելու, վարույթի ժամկետը երկարաձգելու, բացարկի վերաբերյալ ակտերը և այլն):

36. Ակտերի հաշվառման գրանցամատյանում հաշվառվող ակտի վերաբերյալ նշվում են հետևյալ տեղեկությունները`

ա) վարչական վարույթ հարուցելու հիմքը` անձի դիմումը (բողոքը) կամ կոմիտեի նախաձեռնությունը.

բ) հաշվառվող ակտի անվանումը (որոշում, հրաման, կարգադրություն և այլն), ընդունման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և համարը.

գ) վարչական ակտի հասցեատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը (անվանումը), նրա հասցեն (գտնվելու վայրը):

Եթե վարչական ակտն ուղղված է որոշակի անհատական չափանիշներով առանձնացված անձանց խմբի (օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերություն), ապա նշվում է միայն առանձնացված խմբի անվանումը.

դ) վարչական ակտի եզրափակիչ մասի (օրենքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի «զ» կետ) շարադրանքը.

ե) վարչական ակտին կից ներդիրների, հավելվածների կամ այլ լրացուցիչ փաստաթղթերի անվանումները, մեծաթիվ լինելու դեպքում` նշում դրանց քանակի մասին.

զ) վարչական ակտի ընդունմանը մասնակցած այլ վարչական մարմինների անվանումները, եթե այդ վարչական ակտն ընդունվել է օրենքի 52-րդ հոդվածին համապատասխան, ինչպես նաև վարչական ակտի ընդունման համար անհրաժեշտ` այլ վարչական մարմիններից ստացված թույլտվությունները կամ համաձայնությունները, մեծաթիվ լինելու դեպքում` նշում դրանց քանակի մասին.

է) վարչական ակտի էջերի և ակտի բաղկացուցիչ մասը կազմող մյուս փաստաթղթերի էջերի ընդհանուր թիվը:

37. Անհրաժեշտությունից ելնելով, կոմիտեն կարող է ակտի հաշվառման գրանցամատյանում ներառել այդ ակտերին վերաբերող նաև այլ տեղեկություններ:

38. Ակտերի հաշվառման գրանցամատյանում ուղղումներ կատարելու դեպքում` համապատասխան պաշտոնատար անձը տվյալ էջի աջ անկյունում` ուղղմանը զուգահեռ մասում նշում է, որ ուղղումները կատարել է ինքը և ստորագրում է:

 

V. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

39. Կոմիտեն յուրաքանչյուր տարվա ավարտից հետո` մինչև դրան հաջորդող տարվա մարտ ամիսն ստուգում է վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների և ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման սահմանված կարգի պահպանման վիճակը, ուսումնասիրում և վերլուծում է այդ գործում առկա թերությունների և բացթողումների պատճառները, միջոցառումներ է իրականացնում դրանց վերացման, ինչպես նաև այդ գործի համար պատասխանատու աշխատողների աշխատանքների բարելավման ուղղությամբ:

40. Վարչական վարույթի վերաբերյալ գործերը, դրանց հաշվառման և ակտերի հաշվառման գրանցամատյանները պահպանվում են կոմիտեում` սահմանված գործավարության կանոններին համապատասխան և օրենքով սահմանված կարգով ենթակա են արխիվ հանձնման:

 

Ձև 1

 

ՍԽԵՄԱ

 

ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ

 

Աղյուսակ 1

 

Տեղեկություններ գործը կոմիտեում քննարկելու ընթացքի մասին

 

._________________________________________________________________________.

|NN |Դիմումն     |Դիմողի (ակտի|Դիմումի հիման|Վարույթի     |Նշում վարչական |

|ը/կ|ստանալու    |հասցեատիրոջ)|վրա (կոմիտեի |արդյունքում  |ակտի մասին     |

|   |(կոմիտեի    |անունը,     |նախաձեռնու-  |ընդունված    |դիմողին        |

|   |նախաձեռնու- |հայրանունը, |թյամբ)       |վարչական ակտի|(վարչական ակտի |

|   |թյունը      |ազգանունը   |հայցվող      |տարեթիվը,    |հասցեատիրոջը)  |

|   |դրսևորելու) |(անվանումը) |(ներկայացվող)|ամիսը,       |իրազեկելու     |

|   |տարեթիվը,   |            |պահանջի      |ամսաթիվը,    |եղանակի        |

|   |ամիսը,      |            |համառոտ      |համարը և     |(փոստով, առձեռն|

|   |ամսաթիվը    |            |շարադրանքը   |դրանով       |և  այլն) և     |

|   |            |            |             |ընդունված    |իրազեկելու     |

|   |            |            |             |որոշման      |տարեթվի, ամսվա,|

|   |            |            |             |համառոտ      |ամսաթվի մասին  |

|   |            |            |             |շարադրանքը   |               |

|___|____________|____________|_____________|_____________|_______________|

| 1 |      2     |      3     |      4      |      5      |       6       |

|___|____________|____________|_____________|_____________|_______________|

|   |            |            |             |             |               |

._________________________________________________________________________.

 

Աղյուսակ 2

 

Տեղեկություններ բողոքը կոմիտեում քննարկելու ընթացքի մասին

 

._________________________________________________________________________.

|Բողոքը   |Բողոքը     |Բողոքի    |Բողոքը     |Բողոքի      |Նշում բողոք    |

|բերելու  |բերողի     |համառոտ   |քննարկող   |վերաբերյալ  |բերողին        |

|տարեթիվը,|անունը,    |շարադրանքը|և  դրա     |ակտի        |վարչական       |

|ամիսը,   |հայրանունը,|          |վերաբերյալ |ընդունման   |ակտի մասին     |

|ամսաթիվը |ազգանունը  |          |ըստ էության|տարեթիվը,   |իրազեկելու     |

|         |(անվանումը)|          |որոշում    |ամիսը,      |եղանակի        |

|         |նրա        |          |ընդունող   |ամսաթիվը,   |(փոստով,       |

|         |կարգավիճակը|          |վարչական   |համարը և    |առձեռն և       |

|         |(դիմող,    |          |մարմնի     |այդ ակտով   |այլն) և        |

|         |երրորդ անձ)|          |անվանումը  |ընդունված   |իրազեկելու     |

|         |           |          |           |որոշման     |տարեթվի, ամսվա,|

|         |           |          |           |համառոտ     |ամսաթվի մասին  |

|         |           |          |           |շարադրանքը  |               |

|_________|___________|__________|___________|____________|_______________|

|    7    |     8     |     9    |     10    |     11     |       12      |

|_________|___________|__________|___________|____________|_______________|

|         |           |          |           |            |               |

._________________________________________________________________________.

 

Աղյուսակ 3

 

Տեղեկություններ հայցը (բողոքը) դատարանում քննարկելու ընթացքի մասին

 

._________________________________________________________________________.

|    Հայցի քննությունը դատարանում     | Բողոքի քննությունը գործը վերստին  |

|                                     |         քննող դատարանում          |

|_____________________________________|___________________________________|

|Հայցը        |Հայցը       |Հայցի     |Գործը     |Բողոքը     |Բողոքի      |

|ներկայացնելու|ներկայացնողի|վերաբերյալ|վարույթ   |բերողի     |վերաբերյալ  |

|տարեթիվը,    |անունը,     |կայացված  |ընդունելու|անունը,    |կայացված    |

|ամիսը,       |հայրանունը, |դատական   |տարեթիվը, |հայրանունը,|դատական ակտի|

|ամսաթիվը և   |ազգանունը   |ակտի      |ամիսը,    |ազգանունը  |տարեթիվը,   |

|հայցի համառոտ|(անվանումը) |տարեթիվը, |ամսաթիվը  |(անվանումը)|ամիսը,      |

|շարադրանքը   |            |ամիսը,    |և  բողոքի |նրա        |ամսաթիվը    |

|             |            |ամսաթիվը  |համառոտ   |դատավարական|և  համառոտ  |

|             |            |և  համառոտ|շարադրանքը|կարգավիճակը|շարադրանքը  |

|             |            |շարադրանքը|          |           |            |

|_____________|____________|__________|__________|___________|____________|

|     13      |     14     |    15    |    16    |     17    |     18     |

|_____________|____________|__________|__________|___________|____________|

|             |            |          |          |           |            |

._________________________________________________________________________.

____________________________________.

Բողոքի քննությունը վճռաբեկ    |

դատարանում            |

____________________________________|

Բողոքը    |Բողոքը     |Բողոքի      |

վարույթ   |բերողի     |վերաբերյալ  |

ընդունելու|անունը,    |կայացված    |

տարեթիվը, |հայրանունը,|որոշման     |

ամիսը,    |ազգանունը  |տարեթիվը,   |

ամսաթիվը  |(անվանումը)|ամիսը,      |

և  բողոքի |նրա        |ամսաթիվը    |

համառոտ   |դատավարական|և  համառոտ  |

շարադրանքը|կարգավիճակը|շարադրանքը  |

___________|___________|____________|

19    |     20    |     21     |

___________|___________|____________|

|           |            |

____________________________________.

 

Ձև 2

 

ՍԽԵՄԱ

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ

 

._________________________________________________________________________.

|NN |Վարչական   |Վարչական   |Վարչական ակտի|Վարչական ակտի |Վարչական ակտին  |

|ը/կ|վարույթ    |ակտի       |հասցեատիրոջ  |եզրափակիչ     |կից ներդիրների, |

|   |հարուցելու |անվանումը  |անունը,      |մասի (օրենքի  |հավելվածների,   |

|   |հիմքը` անձի|(որոշում,  |հայրանունը,  |55-րդ հոդվածի |այլ փաստաթղթերի |

|   |դիմումը    |հրաման,    |ազգանունը,   |4-րդ մասի     |անվանումները    |

|   |(բողոքը)   |կարգադրու- |(անվանումը), |«զ» կետ)      |(դրանց ընդհանուր|

|   |կամ        |թյուն և    |նրա հասցեն   |համառոտ       |թիվը)           |

|   |կոմիտեի    |այլն),     |(գտնվելու    |շարադրանքը    |                |

|   |նախաձեռնու-|ընդունման  |վայրը),      |              |                |

|   |թյունը     |տարեթիվը,  |խմբային      |              |                |

|   |           |ամիսը,     |չափանիշներով |              |                |

|   |           |ամսաթիվը   |առանձնացվող  |              |                |

|   |           |և  համարը  |հասցեատերերի |              |                |

|   |           |           |դեպքում` խմբի|              |                |

|   |           |           |անվանումը    |              |                |

|___|___________|___________|_____________|______________|________________|

| 1 |     2     |     3     |      4      |       5      |        6       |

|___|___________|___________|_____________|______________|________________|

|   |           |           |             |              |                |

._________________________________________________________________________.

_________________________________________________________.

Վարչական ակտի  |Վարչական ակտի   |Վարչական ակտի` ներառյալ|

ընդունմանը     |ընդունման համար |ներդիրների էջերի և     |

մասնակցած այլ  |անհրաժեշտ այլ   |ակտի բաղկացուցիչ մասը  |

վարչական մարմնի|վարչական ակտերի |կազմող հավելվածների,   |

(մարմինների)   |(թույլտվություն,|այլ փաստաթղթերի էջերի  |

անվանումը      |համաձայնություն |ընդհանուր թիվը         |

(անվանումները) |և  այլն)        |(օրենքի 55-րդ հոդվածի  |

(օրենքի 52-րդ  |անվանումները    |3-րդ մաս)              |

հոդված)        |(դրանց ընդհանուր|                       |

|թիվը)           |                       |

________________|________________|_______________________|

7       |        8       |           9           |

________________|________________|_______________________|

|                |                       |

_________________________________________________________.

 

Սխեմայի 1-ին ցանկում նշվում են հաշվառվող վարչական ակտերի հերթական համարները (1, 2, 3 ...):

Սխեմայի 9-րդ սյունակում էջերի թվերը պետք է գրվեն գծիկով անջատմամբ, օրինակ` «3-7», որտեղ «3»-ը ցույց կտա վարչական ակտի` ներառյալ ներդիրների էջերի թիվը, իսկ «7»-ը` այդ վարչական ակտին կից հավելվածների և այլ փաստաթղթերի էջերի ընդհանուր թիվը:

 

 

pin
Ջրային տնտեսության կոմիտե
09.12.2004
N 279-Ն
Հրաման