Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱՊԱԼԱՏԻՆ, ՄՇԱԿՈՒՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱՊԱԼԱՏԻՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ ...

 

 

111.0468.221204

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «22»         12           2004 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11104340

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

14 դեկտեմբերի 2004 թվականի N 468-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱՊԱԼԱՏԻՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻՆ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ, ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ ԵՎ ԿԻՆՈԱՐՎԵՍՏԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՍՈՒԲՍԻԴԻԱՅԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն ՀՀ կառավարության 2003 թ. դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման կարգը հաստատելու մասին» N 1937-Ն որոշման 6-րդ կետի պահանջի`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել`

ա/ Հայաստանի ազգային գրապալատին պետական բյուջեի միջոցների հաշվին հատկացվող սուբսիդիայի հաշվարկման կարգը` համաձայն հավելված N 1-ի.

բ/ մշակույթի կենտրոններին պետական բյուջեի միջոցների հաշվին հատկացվող սուբսիդիայի հաշվարկման կարգը` համաձայն հավելված N 2-ի.

գ/ մշակութային միջոցառումների իրականացման նպատակով պետական բյուջեի միջոցների հաշվին հատկացվող սուբսիդիայի հաշվարկման կարգը` համաձայն հավելված N 3-ի.

դ/ երիտասարդական ծրագրերի իրականացման նպատակով պետական բյուջեի միջոցների հաշվին հատկացվող սուբսիդիայի հաշվարկման կարգը` համաձայն հավելված N 4-ի.

ե/ կինոարվեստին պետական բյուջեի միջոցների հաշվին հատկացվող սուբսիդիայի հաշվարկման կարգը` համաձայն հավելված N 5-ի:

2. ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչությանը և քարտուղարությանը` սույն հրամանն ուղարկել ՀՀ արդարադատության նախարարություն` սահմանված կարգով գրանցելու` որպես գերատեսչական նորմատիվային ակտ:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարին:

 

Հավելված N 1

ՀՀ մշակույթի և երիտասարդության

հարցերի նախարարի

2004 թվականի դեկտեմբերի 14-ի

N 468-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱՊԱԼԱՏԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՍՈՒԲՍԻԴԻԱՅԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ

 

Հայաստանի ազգային գրապալատի /այսուհետ` գրապալատ/ հիմնական գործունեությունը հանդիսանում է.

ա/ ՀՀ-ում լույս տեսած հրատարակությունների պետական գրանցումը և հաշվառումը.

բ/ հրատարակությունների ազգային անձեռնմխելի ֆոնդերի /հավաքածուների/ համալրումը և պահպանությունը.

գ/ ազգային մատենագիտության կազմումը և հրատարակումը.

դ/ մատենագիտական տեղեկատվության պետական պաշարների համալրումը.

ե/ ՀՀ-ում հրատարակությունների վիճակագրության կազմումը և հրատարակումը.

զ/ ՀՀ-ում գրքերի, պարբերականների և նոտագրական հրատարակությունների միջազգային ստանդարտ համարակալումը:

Գրապալատի ֆինանսական միջոցները գոյանում են ի հաշիվ.

ա/ մշակութային գործունեության համար պետական բյուջեի միջոցների հաշվին հատկացվող սուբսիդիայի.

բ/ մշակութային գործունեության վճարովի ձևերից առաջացած եկամուտների.

գ/ նվիրաբերությունների, դրամական նպաստների և այլն:

1. Գրապալատի մշակութային գործունեության համար պետական բյուջեի միջոցների հաշվին հատկացվող սուբսիդիան պետք է ապահովի գրապալատի կանոնադրական գործունեության անհրաժեշտ պայմանների ստեղծումը:

2. Գրապալատին հատկացվող սուբսիդիայի հաշվարկման հիմքում դրված ծախսերն են`

ա/ աշխատողների աշխատանքի վարձատրության վճարները.

բ/ պարտադիր սոցապահովագրության վճարները /հաստատագրված վճար/.

գ/ գրասենյակային ապրանքների և նյութերի ձեռքբերման ծախսերը.

դ/ էլեկտրաէներգիայի վառելիքի և ջեռուցման ծախսերը.

ե/ գույքի և սարքավորումների ձեռքբերման ծախսերը.

զ/ գործուղման և ծառայողական ուղևորությունների ծախսերը.

է/ տրանսպորտային ծառայությունների վճարները /սեփական տրանսպորտի պահպանում/.

ը/ կապի ծառայությունների վճարները /աբոնենտային վարձ/.

թ/ ջրմուղ-կոյուղուց օգտվելու վարձի վճարման ծախսերը.

ժ/ այլ կոմունալ ծախսերը /աղբ, դեռատիզացիա/.

ժա/ գրքային և մամուլի հավաքածուների համալրման, նրանց պահպանության հատուկ ռեժիմի ապահովման, հավաքածուների վերականգնման իրականացման նյութերի ձեռքբերման և տեղեկատվական գործունեության ծախսերը.

ժբ/ գրապալատի հիմնական գործունեության հետ կապված այլ ծառայությունների ձեռքբերման ծախսերը:

Աշխատավարձի նորմատիվային ծախսերը հաշվարկվում են ելնելով վերջին երեք տարիների միջին ցուցակային թվաքանակից և ձևավորված միջին դրույքաչափերից: Աշխատավարձի նորմատիվային ծախսերում հաշվի են առնվում դրույքաչափերի փոփոխությունների գործակիցը, ինչպես նաև` ՀՀ օրենսդրությանը համապատասխանող` հատուկ պայմաններում աշխատելու համար սահմանված հավելումները:

Շենքի պահպանման, կոմունալ ծառայությունների, էլեկտրաէներգիայի, ջեռուցման, տրանսպորտի պահպանման, գրասենյակային, գործուղման և այլ ծախսերը որոշվում են նախորդ տարվա փաստացի ցուցանիշների, գործող սակագների և պայմանագրային հիմունքներով իրականացվող ծառայությունների գների համաձայն: Գրապալատի պահպանման ծախսերի նորմատիվը խմբագրվում է սպառողական գների աճի տոկոսին համապատասխան:

Գրապալատի հրատարակչական ծախսերը որոշվում են յուրաքանչյուր հրատարակության տեսակով, ծավալով և տպաքանակով:

3. Գրապալատին հատկացվող սուբսիդիայի նորմատիվային չափը կարող է վերանայվել կազմակերպության գործունեության պայմանների էական փոփոխությունների` այլ շենք փոխադրվելու, տարածքների ընդլայնման, վերակառուցման, տեխնիկական վերազինման և այլ դեպքերում:

4. Գրապալատի հիմնադիրը /լիազորված պետական մարմինը/, ելնելով սոցիալ-տնտեսական պայմաններից, կանոնադրական գործունեության լիարժեք իրականացման նպատակով` սուբսիդիայի նորմատիվային չափը հաշվարկելիս կարող է ավելացնել անձնակազմի թվաքանակը, անհրաժեշտ ծախսերի նվազագույնը:

5. Գրապալատին, պետական բյուջեի միջոցների հաշվին հատկացվող սուբսիդիայի նորմատիվի հաշվարկում` որպես մատուցվող ծառայության միավոր, սահմանվում է մեկ միավոր հրապարակման /գիրք, հոդված/ մատենագիտական գրանցումը: Տրամադրվող սուբսիդիայի առավելագույն չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

 

Ս = (Մգնշգ x Մգք) - Ծգ, որտեղ`

 

Ս-ն սուբսիդիայի առավելագույն չափն է,

Մգնշգ-ն մեկ միավոր մատենագիտական գրանցման նվազագույն շահավետ գինն է,

Մգք-ն մատենագիտական գրանցումների տարեկան քանակն է,

Ծգ-ն գրապալատի վճարովի ծառայությունների գինն է և հավասար է 0-ի:

Մեկ միավոր մատենագիտական գրանցման նվազագույն շահավետ գինը որոշվում է հետևյալ բանաձևով.

__

                                  \

                                  /_ Ծ   

                         Մգնշգ = ______ , որտեղ`

                                  Մգք

__

\

/_ Ծ-ն 2-րդ կետում բերված ծախսերի հանրագումարն է:

6. Արտաբյուջետային աղբյուրներից միջոցների ստացումը չի կարող հիմք ծառայել գրապալատի բյուջետային հատկացումների /սուբսիդիայի/ չափն իջեցնելու համար: Գրապալատի եկամուտները ուղղվում են կապիտալ և ընթացիկ նորոգումների, գրասենյակային ապրանքների և նյութերի, աշխատավարձի, լրավճարների, խրախուսման բնույթի այլ վճարումների և ընթացիկ այլ ծախսերի իրականացմանը:

 

Հավելված N 2

ՀՀ մշակույթի և երիտասարդության

հարցերի նախարարի

2004 թվականի դեկտեմբերի 14-ի

N 468-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՍՈՒԲՍԻԴԻԱՅԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ

 

Ժողովրդական ստեղծագործության և արհեստագործության և Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոնների /այսուհետ` կենտրոններ/ ֆինանսական միջոցները գոյանում են ի հաշիվ.

ա/ մշակութային գործունեության համար պետական բյուջեի միջոցների հաշվին հատկացվող սուբսիդիայի.

բ/ մշակութային գործունեության վճարովի ձևերից առաջացած եկամուտների.

գ/ նվիրաբերությունների, դրամական նպաստների և այլն:

1. Կենտրոնների մշակութային գործունեության համար պետական բյուջեի միջոցների հաշվին հատկացվող սուբսիդիան պետք է ապահովի`

ա/ կենտրոնների կանոնադրական գործունեության անհրաժեշտ պայմանների ստեղծումը.

բ/ թանգարանային հավաքածուների համալրումը և պահպանումը.

գ/ ցուցահանդեսների, ցուցադրությունների և միջոցառումների կազմակերպումը:

2. Կենտրոններին հատկացվող սուբսիդիայի հաշվարկման հիմքում դրված ծախսերն են`

ա/ աշխատողների աշխատանքի վարձատրության վճարները.

բ/ պարտադիր սոցապահովագրության վճարները /հաստատագրված վճար/.

գ/ գրասենյակային ապրանքների և նյութերի ձեռքբերման ծախսերը.

դ/ էլեկտրաէներգիայի, վառելիքի և ջեռուցման ծախսերը.

ե/ գույքի և սարքավորումների ձեռքբերման ծախսերը.

զ/ գործուղման և ծառայողական ուղևորությունների ծախսերը.

է/ տրանսպորտային ծառայությունների վճարները /սեփական տրանսպորտի պահպանում/.

ը/ կապի ծառայությունների վճարները /աբոնենտային վարձ/.

թ/ շենքերի, շինությունների վարձակալության ծախսերը.

ժ/ ջրմուղ-կոյուղուց օգտվելու վարձի վճարման ծախսերը.

ժա/ այլ կոմունալ ծախսերը /աղբ, դեռատիզացիա/.

ժբ/ կենտրոնի թանգարանային հավաքածուների համալրման, հաշվառման, նրանց պահպանության հատուկ ռեժիմի ապահովման, հավաքածուների վերականգնման նյութերի ձեռքբերման ծախսերը.

ժգ/ ցուցահանդեսների, ցուցադրությունների, միջոցառումների կազմակերպման ծախսերը.

ժդ/ կենտրոնների հիմնական գործունեության հետ կապված այլ ծառայությունների ձեռքբերման ծախսերը:

Աշխատավարձի նորմատիվային ծախսերը հաշվարկվում են` ելնելով վերջին երեք տարիների միջին ցուցակային թվաքանակից և ձևավորված միջին դրույքաչափերից: Աշխատավարձի նորմատիվային ծախսերում հաշվի են առնվում դրույքաչափերի փոփոխությունների գործակիցը, ինչպես նաև` ՀՀ օրենսդրությանը համապատասխան` հատուկ պայմաններում աշխատելու համար սահմանված հավելումները:

Շենքի պահպանման, կոմունալ ծառայությունների, էլեկտրաէներգիայի, ջեռուցման, վարձակալության, տրանսպորտի պահպանման, գրասենյակային, գործուղման և այլ ծախսերը որոշվում են նախորդ տարվա փաստացի ցուցանիշների, գործող սակագների և պայմանագրային հիմունքներով իրականացվող ծառայությունների գների համաձայն: Կենտրոնների պահպանման ծախսերի նորմատիվը խմբագրվում է սպառողական գների աճի տոկոսին համապատասխան:

3. Կենտրոններին հատկացվող սուբսիդիայի նորմատիվային չափը կարող է վերանայվել կենտրոնի գործունեության պայմանների էական փոփոխությունների` այլ շենք փոխադրվելու, տարածքների ընդլայնման, վերակառուցման, տեխնիկական վերազինման և այլ դեպքերում:

4. Կենտրոնների հիմնադիրը /լիազորված պետական մարմինը/, ելնելով սոցիալ-տնտեսական պայմաններից, կանոնադրական գործունեության լիարժեք իրականացման նպատակով` սուբսիդիայի նորմատիվային չափը հաշվարկելիս կարող է ավելացնել անձնակազմի թվաքանակը, անհրաժեշտ ծախսերի նվազագույնը:

5. Կենտրոններին, պետական բյուջեի միջոցների հաշվին հատկացվող սուբսիդիայի նորմատիվի հաշվարկում` որպես մատուցվող ծառայության միավոր սահմանվում է ժողովրդական ստեղծագործության և արհեստագործության ցուցահանդեսների, ժողովրդական ավանդական ծեսերի և տոնախմբությունների, մշակութային միջոցառումների տարեկան քանակները: Տրամադրվող սուբսիդիայի առավելագույն չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

 

Ս = (Մնշգ x Մք) - Ծգ, որտեղ`

 

Ս-ն սուբսիդիայի առավելագույն չափն է,

Մնշգ-ն մեկ միջոցառման նվազագույն շահավետ գինն է,

Մք-ն միջոցառումների քանակն է,

Ծգ-ն կենտրոնի վճարովի ծառայությունների գինն է և հավասար է 0-ի:

Մեկ միջոցառման նվազագույն շահավետ գինը որոշվում է հետևյալ բանաձևով.

__

                                     \

                                     /_ Ծ   

                             Մնշգ = ______ ,

                                      Մք

որտեղ`

__

\

/_ Ծ-ն 2-րդ կետում բերված ծախսերի հանրագումարն է:

6. Արտաբյուջետային աղբյուրներից միջոցների ստացումը չի կարող հիմք ծառայել կենտրոնի բյուջետային հատկացումների /սուբսիդիայի/ չափն իջեցնելու համար: Կենտրոնի եկամուտները ուղղվում են կապիտալ և ընթացիկ վերանորոգումների, պատմամշակութային արժեքների վերականգնման, տեխնիկական միջոցներով զինելու, հրատարակչական աշխատանքներ իրականացնելու, աշխատավարձի, լրավճարների, խրախուսման բնույթի այլ վճարումների և ընթացիկ այլ ծախսերի իրականացմանը:

 

Հավելված N 3

ՀՀ մշակույթի և երիտասարդության

հարցերի նախարարի

2004 թվականի դեկտեմբերի 14-ի

N 468-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՍՈՒԲՍԻԴԻԱՅԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ

 

1. Իրավաբանական և ֆիզիկական անձանց ստեղծագործական, մշակութային ծրագրերի իրականացմանն ուղղված միջոցառումներն իրականացվում են ի հաշիվ պետական բյուջեի միջոցներից հատկացվող սուբսիդիայի:

2. Մշակութային միջոցառումների իրականացման նպատակով հատկացվող սուբսիդիան ուղղվում է հետևյալ միջոցառումների իրականացմանը.

ա) Աջակցում, խթանում թատերարվեստին` պիեսների գնման և սոցիալ-ստեղծագործական պատվերների միջոցով.

բ) Աջակցում, խթանում երաժշտարվեստին` երաժշտական ստեղծագործությունների գնման և սոցիալ-ստեղծագործական պատվերների միջոցով.

գ) Աջակցում և խթանում կերպարվեստին.

դ) Փառատոների, մրցույթների, ստուգատեսների և այլ մշակութային միջոցառումների անցկացում և մասնակցություն դրանց.

ե) Հոբելյանների անցկացում.

զ) Միջազգային մշակութային համագործակցության իրականացում.

է) Ստեղծագործական ներուժի խթանում:

3. Մշակութային միջոցառումների իրականացման նպատակով հատկացվող սուբսիդիայի հաշվարկման հիմքում դրված ծախսերն են.

ա) աշխատանքի վարձատրության վճարները, հեղինակային հոնորարները,

բ) պարտադիր սոցապահովագրության վճարները,

գ) գործուղման ծախսերը,

դ) ներկայացուցչական ծախսերը,

ե) տրանսպորտային ծախսերը,

զ) վարձակալական ծախսերը,

է) տպագրական ծախսերը,

ը) գովազդային ծախսերը,

թ) մրցանակների համար նախատեսվող ծախսերը,

ժ) մշակութային արժեքների ապահովագրական ծախսերը,

ժա) նոր բեմադրությունների և համերգային ծրագրերի ստեղծման համար անհրաժեշտ նյութական ծախսերը,

ժբ) մշակութային միջոցառումների հետ կապված անհրաժեշտ այլ ծախսերը:

4. Մշակութային միջոցառումների իրականացման նպատակով պետական բյուջեի միջոցների հաշվին հատկացվող սուբսիդիայի նորմատիվի հաշվարկում` որպես մատուցվող ծառայության միավոր, սահմանվում են իրականացվող միջոցառումների տարեկան քանակները: Տրամադրվող սուբսիդիայի առավելագույն չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

n

__

                            \

                        U = /_ (Մնշգi - Եi) x Մքi

                            i=1

 

որտեղ`

Ս-ն սուբսիդիայի առավելագույն չափն է,

Մնշգi-ն մեկ միջոցառման նվազագույն շահավետ գինն է` ըստ միջոցառումների ուղղվածության,

Մքi-ն միջոցառումների քանակն է` ըստ միջոցառումների ուղղվածության,

Եi-ն մատուցված ծառայություններից ստացված եկամուտն է և հավասար է 0-ի:

Մեկ միջոցառման նվազագույն շահավետ գինը որոշվում է հետևյալ բանաձևով.

__

            \

Մնշգi = /_ Ծi,

որտեղ`

__

\

/_ Ծi-ն 2-րդ կետում բերված ծախսերի հանրագումարն է` ըստ միջոցառումների ուղղվածության:

 

Հավելված N 4

ՀՀ մշակույթի և երիտասարդության

հարցերի նախարարի

2004 թվականի դեկտեմբերի 14-ի

N 468-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՍՈՒԲՍԻԴԻԱՅԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ

 

1. Պետական երիտասարդական քաղաքականության իրականացմանն ուղղված ծրագրերին համապատասխան` երիտասարդական միջոցառումներն իրականացվում են ի հաշիվ պետական բյուջեի միջոցներից հատկացվող սուբսիդիայի:

2. Երիտասարդական միջոցառումների իրականացման նպատակով հատկացվող սուբսիդիայի հաշվարկման հիմքում դրված ծախսերն են`

ա) աշխատանքի վարձատրության վճարները,

բ) պարտադիր սոցապահովագրության վճարները /հաստատագրված վճար/,

գ) գրասենյակային ապրանքների և նյութերի ձեռքբերման ծախսերը,

դ) գործուղման և ծառայողական ուղևորությունների ծախսերը,

ե) տրանսպորտային ծառայությունների վճարները,

զ) կապի ծառայությունների վճարները,

է) շենքերի, շինությունների վարձակալության ծախսերը,

ը) կոմունալ ծախսերը,

թ) երիտասարդական միջոցառումների իրականացման հետ կապված այլ ծախսեր:

3. Երիտասարդական միջոցառումների իրականացման նպատակով պետական բյուջեի միջոցների հաշվին հատկացվող սուբսիդիայի նորմատիվի հաշվարկում, որպես մատուցվող ծառայության միավոր, սահմանվում է իրականացվող միջոցառումների տարեկան քանակը: Տրամադրվող սուբսիդիայի առավելագույն չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

n

__

                        \

                    U = /_ (Մնշգi - Եi) x Մքi, որտեղ

                        i=1

 

Ս-ն սուբսիդիայի առավելագույն չափն է,

Մնշգi-ն մեկ միջոցառման նվազագույն շահավետ գինն է` ըստ միջոցառումների ուղղվածության,

Մքi-ն միջոցառումների քանակն է` ըստ միջոցառումների ուղղվածության,

Եi-ն մատուցված ծառայություններից ստացված եկամուտն է և հավասար է 0-ի:

Մեկ միջոցառման նվազագույն շահավետ գինը որոշվում է հետևյալ բանաձևով.

__

            \

Մնշգi = /_ Ծi, որտեղ`

__

\

/_ Ծi-ն 2-րդ կետում բերված ծախսերի հանրագումարն է` ըստ միջոցառումների ուղղվածության:

 

Հավելված N 5

ՀՀ մշակույթի և երիտասարդության

հարցերի նախարարի

2004 թվականի դեկտեմբերի 14-ի

N 468-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ԿԻՆՈԱՐՎԵՍՏԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՍՈՒԲՍԻԴԻԱՅԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ

 

1. Կինոարվեստի պահպանման, տարածման և զարգացման համար պետական աջակցություն ցուցաբերելու հիմնական ձևերն են.

ա/ հայկական կինոնկարների /այդ թվում` մանուկների և պատանիների համար/ և կինոնկար-դեբյուտների ստեղծումը.

բ/ հայկական կինոնկարների պահպանման, հրապարակային ցուցադրման և վարձութային տարածման համար պայմանների ստեղծումը.

գ/ կինոտարեգրության պետական լրիվ ֆինանսավորումը.

դ/ միջազգային կինոփառատոներին և կինոարվեստի բնագավառում միջազգային մշակութային այլ միջոցառումներին մասնակցության ապահովումը.

ե/ կինոարվեստի նյութատեխնիկական և արտադրական հիմքի պահպանումն ու զարգացումը.

զ/ կինոփառատոների ու կինոարվեստի բնագավառում մշակութային այլ միջոցառումների իրականացումն ու մասնակցությունը:

2. Կինոնկարների արտադրության համար հատկացվող սուբսիդիայի հաշվարկման հիմքում դրված ծախսերն են`

ա/ ստեղծագործական և տեխնիկական անձնակազմի աշխատանքի վարձատրության վճարներ.

բ/ պարտադիր սոցապահովագրության վճարներ /հաստատագրված վճար/.

գ/ դեկորների պատրաստման, բեմադրական իրերի և ռեկվիզիտի, ժապավենի ձեռքբերման ծախսեր.

դ/ կինոնկարահանման տեխնիկական միջոցների շահագործման, գործուղման և տրանսպորտային ծախսեր.

ե/ ժապավենի մշակման, կինոնկարի պատճենահանման և կինոարտադրության հետ կապված այլ ծախսեր.

զ/ կինոստուդիաների պահպանման ծախսեր:

2.1. Կինոնկարների արտադրության համար պետական բյուջեի միջոցների հաշվին հատկացվող սուբսիդիայի հաշվարկման, որպես մատուցվող ծառայության միավոր, սահմանվում է 1 րոպե տևողությամբ կինոնկարի արտադրությունը: Խաղարկային, վավերագրական, մուլտիպլիկացիոն կինոնկարների արտադրության համար տրամադրվող սուբսիդիայի առավելագույն չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

Ս = (կտ x րնշգ) - ե, որտեղ`

 

Ս-ն մեկ կինոնկարի համար տրամադրվող սուբսիդիայի առավելագույն չափն է,

կտ-ն կինոնկարի տևողությունն է րոպեներով,

րնշգ-ն կինոնկարի արտադրության համար անհրաժեշտ 1 րոպեի նվազագույն շահավետ գինն է,

ե-ն կինոնկարի արտադրության համար համատեղ արտադրողների մասնակցության չափն է և վավերագրական կինոնկարների համար Ե = 0-ի:

րնշգ-ն որոշվում է հետևյալ բանաձևով.

__

            \

            /_ Ծ

րնշգ = ______ , որտեղ`

կտ

__

\

/_ Ծ-ն 2-րդ կետում բերված ծախսերի հանրագումարն է:

3. Կինոշուկաներին մասնակցության համար անհրաժեշտ սուբսիդիայի հաշվարկման հիմքում դրված ծախսերն են.

ա/ կինոնկարի գովազդային նյութերի պատրաստման ծախսերը.

բ/ տեսանյութերի և կինոնկարների պատճենահանման ծախսերը.

գ/ տաղավարի, կինոդահլիճի, գովազդային վահանակների վարձակալության ծախսերը.

դ/ գործուղման ծախսերը.

ե/ մաքսային վճարները, կապի, տրանսպորտային, բեռի տեղափոխման և այլ ծախսերը:

3.1. Կինոշուկաներին մասնակցության համար պետական բյուջեի միջոցների հաշվին հատկացվող սուբսիդիայի նորմատիվի հաշվարկում, որպես մատուցվող ծառայության միավոր, սահմանվում է կինոշուկաների մասնակցությունը: Սուբսիդիայի առավելագույն չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

Ս = (կք x կնշգ) - Ե, որտեղ`

 

Ս-ն սուբսիդիայի առավելագույն չափն է,

կք-ն կինոշուկաների քանակն է,

կնշգ-ն 1 կինոշուկայի մասնակցության նվազագույն շահավետ գինն է,

Ե-ն կինոշուկայում վաճառված կինոնկարներից ստացվող եկամուտն է, որի ստացման պայմանները ամրագրվում են համապատասխան պայմանագրերում:

կնշգ-ն որոշվում է հետևյալ բանաձևով.

__

            \

            /_ Ծ

կնշգ = ______ , որտեղ`

կք

__

\

/_ Ծ-ն 3-րդ կետում բերված ծախսերի հանրագումարն է:

4. Կինո- ֆոտո- ֆոնոհավաքածուի պահպանման համար հատկացվող սուբսիդիայի հաշվարկման հիմքում դրված ծախսերն են.

ա/ կինոնկարի նեգատիվի վերականգնման, սուբտիտրերի պատրաստման, պատճենահանման ծախսերը.

բ/ պատճենահանման նպատակով գործուղման ծախսերը.

գ/ բեռի տեղափոխման և մաքսային վճարները.

դ/ Կինո- ֆոտո- ֆոնոհավաքածուի պահպանության հատուկ ռեժիմի ապահովման, հավաքածուի վերականգնման նյութերի ձեռքբերման ծախսերը:

4.1. Կինո- ֆոտո- ֆոնոհավաքածուի պահպանման համար պետական բյուջեի միջոցների հաշվին հատկացվող սուբսիդիայի նորմատիվի հաշվարկում, որպես մատուցվող ծառայության միավոր, սահմանվում է կինոնկարի վերականգնումը: Սուբսիդիայի առավելագույն չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

Ս = (կք x կնշգ) - Ե, որտեղ`

 

Ս-ն սուբսիդիայի առավելագույն չափն է,

կք-ն կինոնկարների քանակն է,

Ե-ն եկամուտն է և հավասար է 0-ի,

կնշգ-ն 1 կինոնկարի պահպանման նվազագույն շահավետ գինն է:

կնշգ-ն որոշվում է հետևյալ բանաձևով.

__

            \

            /_ Ծ

կնշգ = ______ , որտեղ`

կք

__

\

/_ Ծ-ն 4-րդ կետում բերված ծախսերի հանրագումարն է:

 

 

pin
Մշակույթի նախարարություն
14.12.2004
N 468-Ն
Հրաման