Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ...

 

 

112.0004.061204

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «06»         12           2004 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11204323

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՀՐԱՄԱՆ

 

19 նոյեմբերի 2004 թվականի N 4-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՐՈՒՑՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ, ԴՐԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թ. հունիսի 25-ի «Վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների և վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգն ու պայմանները սահմանող օրինակելի կարգը հաստատելու մասին» թիվ 975-Ն որոշման 3-րդ կետի պահանջների`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Սահմանել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից հարուցվող վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների և վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգն ու պայմանները»` համաձայն հավելվածի:

2. Հրամանն ուժի մեջ է մտնում 2005 թ. հունվարի 1-ից:

 

Հավելված

ՀՀ կառավարությանն առընթեր

ՀՀ ոստիկանության պետի

19 նոյեմբերի 2004 թ.

թիվ 4-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՐՈՒՑՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ, ԴՐԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` ոստիկանություն) կողմից հարուցվող վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների և վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգն ու պայմանները:

2. Ոստիկանությունում հարուցվող վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների և վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարումն իրականացվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենքի) և սույն կարգի դրույթներին համապատասխան:

3. Ոստիկանության ստորաբաժանումներում հարուցվող վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների, վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման և այդ գործընթացների նկատմամբ հսկողության համար պատասխանատու է տվյալ ստորաբաժանման պետը:

4. Սույն կարգի գործողությունը տարածվում է ոստիկանության ստորաբաժանումների կողմից իրականացվող վարչական վարույթի վերաբերյալ գործերի վրա:

Սույն կարգի գործողությունը տարածվում է օրենքով սահմանված կարգով անձանց դիմումի կամ նրանց բողոքի (այսուհետ` դիմում) հիման վրա, ինչպես նաև իրենց նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցած ոստիկանության ստորաբաժանումների վրա, եթե դիմումի կամ նախաձեռնության նպատակը գրավոր վարչական ակտ ընդունելն է:

 

II. ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

5. Ոստիկանությունում վարչական վարույթի վերաբերյալ գործերը (այսուհետ` գործեր) կազմվում և վարվում են անձանց դիմումի հիման վրա կամ ոստիկանության նախաձեռնությամբ, օրենքի 30-րդ հոդվածի համաձայն վարչական վարույթ հարուցելու պահից:

6. Եթե ոստիկանության կողմից օրենքի 33-րդ հոդվածի համաձայն դիմումը վերահասցեագրվում է իրավասու այլ վարչական մարմնին կամ վերադարձվում է դիմողին, ապա տվյալ դիմումի առնչությամբ գործ չի կազմվում, իսկ դիմումի և դրան կից փաստաթղթերի պատճենները նախապես հանվում են, առանձնացվում վարչական վարույթ հարուցած գործերից և պահվում են առանձին` տանելով առանձին հաշվառում:

Եթե օրենքի 33-րդ հոդվածի համաձայն վերահասցեագրված կամ վերադարձված դիմումը օրինական հիմքով (սխալ վերահասցեագրման կամ վերադարձման կամ այլ պատճառով) ենթակա է ոստիկանության կողմից քննարկման, ապա դրա վերաբերյալ վարչական վարույթ հարուցելու պահից ևս կազմվում է գործ սույն կարգին համապատասխան:

7. Ոստիկանությունում վարչական վարույթի վերաբերյալ գործերը կազմվում և վարվում են առանձին-առանձին հետևյալ խմբերով`

ա) անձի դիմումի հիման վրա հարուցված վարույթներով գործեր.

բ) ոստիկանության նախաձեռնությամբ հարուցված վարույթներով գործեր:

Հարուցված յուրաքանչյուր վարչական վարույթով կազմվում է առանձին գործ, որում ժամանակագրական կարգով ներառվում են տվյալ վարույթի հետ կապված անձի դիմումը և մյուս բոլոր փաստաթղթերը (ծանուցումներ, միջնորդություններ և այլն), տեղեկությունները, գործով ձեռք բերված ապացույցները` ներառյալ մյուս իրեղեն նյութերը, տվյալ գործով ոստիկանության ստորաբաժանում կամ վերադաս մարմնից բերված բողոքը, դատարան ներկայացված հայցը և դատարան բերված բողոքը, դրանց կապակցությամբ կայացված վարչական կամ դատական ակտերը, հարկադիր կատարման դեպքում նաև դրան առնչվող փաստաթղթերը, ինչպես նաև վարույթի ընթացքում ընդունված վարչական ակտը:

Եթե վարչական վարույթի գործով բողոք է բերվել ոստիկանության վերադաս մարմին, ապա բողոքի վերաբերյալ այդ մարմնի ընդունած վարչական ակտի, իսկ դրա դեմ դատարան հայց ներկայացնելու, այնուհետև դատարան բողոք բերելու դեպքերում համապատասխան դատական ակտի (ակտերի) պատճենները, որոնք առկա են ոստիկանության վերադաս մարմնում, վերջինս պատշաճ ձևով ուղարկում է ոստիկանության այն մարմնին, որի հարուցած վարույթով ընդունվել կամ կայացվել են հետագա վարչական կամ դատական ակտերը:

Վարչական վարույթի վերաբերյալ գործում պահվում են դրան առնչվող փաստաթղթերի բնօրինակները, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` դրանց պատճենները:

Իրեղեն ապացույցները գործին կցվում են որևէ եղանակով փաթեթավորված կամ ամրակարված վիճակով` կնքված ոստիկանության կնիքով:

8. Վարչական վարույթի վերաբերյալ գործերը համարակալվում են, որն իրականացվում է աճող թվերով, յուրաքանչյուր տարվա կտրվածքով` տվյալ տարվա հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հարուցված վարույթներով գործերի ընդգրկմամբ:

Ոստիկանությունում գործերը համարակալվում և դրանց վարման գործառույթները իրականացվում են կենտրոնացված ու միասնական համարակալման համակարգի կիրառմամբ:

Որոշակի համակարգված կարգավորում ապահովելու նպատակով` ըստ առանձին ոլորտների վարչական վարույթի վերաբերյալ խմբային գործերը (անձանց դիմումի հիման վրա կամ ոստիկանության մարմնի նախաձեռնությամբ) ենթախմբերի բաժանելու դեպքում, ինչպես ըստ ենթախմբերի, այնպես էլ ըստ կառուցվածքային և առանձին ստորաբաժանումների, կարող են սահմանվել գործերի համարակալման թվային կամ այբբենական պայմանանշաններ կամ դրանց զուգորդություններ:

9. Վարչական վարույթի վերաբերյալ գործի շապիկի (կազմի) վրա գրվում են`

ա) վարչական վարույթ իրականացնող ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանման լրիվ անվանումը.

բ) վարչական վարույթը հարուցելու տարին.

գ) գործի հերթական համարը` արաբական թվերով:

Եթե նախատեսված է պայմանանշան (պայմանանշանների զուգորդություն), ապա հերթական համարի սկզբում գծիկով անջատմամբ, նշվում է այդ պայմանանշանը (պայմանանշանների զուգորդությունը):

Գործի հերթական համարից առաջ պետք է լինի հետևյալ գրառումը «Վարչական վարույթ. գործ N-».

դ) այն վարչական ակտի հակիրճ անվանումը, որը նախատեսվում է ընդունել վարույթի արդյունքում.

ե) նշում այն մասին, թե ում նախաձեռնությամբ է վարույթը հարուցվել (օրինակ «Անձի դիմումի հիման վրա», «Անձի բողոքի հիման վրա», իսկ եթե ոստիկանության կողմից է վարույթ հարուցվել, ապա «Նախաձեռնության հիման վրա»):

Գործի շապիկի (կազմի) ներքևի աջ անկյունում նշվում են տվյալ վարույթի իրականացման համար պատասխանատու պաշտոնատար անձի անունը, հայրանունը և ազգանունը` պաշտոնի և կոչման նշումով, ինչպես նաև վարույթը սկսելու և ավարտելու տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը:

Վարույթը սկսելու տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը նշվում են օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված ժամկետներին համապատասխան:

Վարույթն ավարտելու տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը նշվում են ըստ այն տարեթվի, ամսվա և ամսաթվի, երբ վարչական վարույթի վերաբերյալ տվյալ գործով ըստ էության որոշում է ընդունվել կամ վարույթը կարճվել է (օրենքի 50-րդ և 58-րդ հոդվածներ):

զ) Գործի վարույթն ավարտելուց հետո վարույթն իրականացնող ոստիկանության մարմինը կազմում է գործում առկա փաստաթղթերի անվանական ցանկը` նշելով դրանցից յուրաքանչյուրի էջերի թիվը:

Ցանկում պետք է նշվեն նաև գործում առկա իրեղեն ապացույցների անվանումները, դրանց քանակը: Ցանկի վերջին էջի վրա ստորագրում է վարչական վարույթն իրականացնող պաշտոնատար անձը` նշելով իր անունը, հայրանունը և ազգանունը, ցանկը կազմելու տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը:

10. Եթե գործերը համարակալվել են պայմանանշանների (դրանց զուգորդությունների) կիրառմամբ, ապա նման գործերը պահվում են առանձին` ըստ համապատասխան պայմանանշանների (դրանց զուգորդությունների):

11. Տվյալ վարչական գործով ոստիկանության վերադաս մարմին բողոք բերելու կամ դատարան հայց ներկայացնելու (օրենքի 70-րդ հոդված) կապակցությամբ գործը համապատասխան մարմին փոխանցելու դեպքում գործը վարող ոստիկանության ստորաբաժանումը` ներառյալ վերադաս մարմինը, եթե վերջինս այդ գործով վարչական բողոք է քննարկել և դրա վերաբերյալ ըստ էության որոշում ընդունել, հանում է դրանում առկա բոլոր փաստաթղթերի պատճենները և սույն կարգին համապատասխան կազմում այդ գործի կրկնօրինակը, որի շապիկի վրա, վերին աջ անկյունում նշվում է «Բողոքարկվել է»:

Գործի կրկնօրինակի մեջ պահվում են նաև բողոքարկման կամ հայցային վարույթի ընթացքում ոստիկանության մարմին ուղարկված կամ ձեռք բերված փաստաթղթերը:

12. Եթե ոստիկանությունում բողոքարկման վարույթի կամ դատական վարույթների (երբ բողոքի վերաբերյալ ոստիկանության մարմնի կամ վերադաս մարմնի ընդունած որոշման դեմ հայց է ներկայացվել դատարան, ինչպես նաև վերջինիս վճիռը կամ որոշումը դատական կարգով բողոքարկվել է) ավարտից հետո տվյալ վարույթին առնչվող գործն ամբողջությամբ օրենքով սահմանված կարգով վերադարձվում է վարույթ հարուցած ոստիկանության մարմին, ապա հիմնական գործը և դրա կրկնօրինակը պահվում են միասին:

13. Բողոքարկված գործերն առանձնացվում են չբողոքարկված գործերից և պահվում առանձին, նաև բողոքարկման վարույթն ավարտելուց հետո:

14. Վարչական վարույթների վերաբերյալ գործերը տարվա ավարտից հետո սահմանված կարգի համաձայն պահվում են ոստիկանության այն ստորաբաժանումներում, որոնք իրականացնում են դրանց հետ կապված գործառույթներ:

15. Ավարտված գործերը կարվում են և կնքվում ոստիկանության համապատասխան ստորաբաժանման կնիքով: Կարված մասում պետք է լինի գործերի վարման համար պատասխանատու պաշտոնատար անձի ստորագրությունը, պետք է նշվեն տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը:

16. Ֆիզիկական և իրավաբանական անձինք գործի նյութերին, փաստաթղթերին ծանոթանում, դրանցից քաղվածքներ կամ պատճեններ, այդ թվում լուսապատճեններ կատարում են օրենքով սահմանված կարգով:

 

III. ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

17. Ոստիկանությունում կազմվում և վարվում են վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման առանձին գրանցամատյաններ` ըստ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված իրավասությունների կամ վարույթներն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումների:

18. Բացի սույն կարգի 17-րդ կետով նախատեսված դեպքերից, ոստիկանությունն առանձին գրանցամատյաններ է վարում դիմումի հիման վրա և առանձին` ոստիկանության նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման համար:

19. Վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման գրանցամատյանը (գրանցամատյանները) կազմվում և լրացվում է յուրաքանչյուր տարվա համար առանձին:

20. Գրանցամատյանի շապիկի (կազմի) վրա նշվում են համապատասխան գրանցամատյանը կազմող և լրացնող ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանման լրիվ անվանումը, տարեթիվը, որի ընթացքում հարուցված գործերի մասին տեղեկությունները գրանցվում են տվյալ գրանցամատյանում և գործերի ընդհանուր թիվը: Եթե գրանցամատյանը կազմված է ըստ գործերի խմբերի ու ենթախմբերի, ապա գրվում է նաև խմբի և ենթախմբի պայմանանիշը (դրանց զուգորդությունը):

Գրանցամատյանի շապիկի (կազմի) կենտրոնական մասում պետք է լինի հետևյալ գրառումը «Գրանցամատյան վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման»:

21. Նպատակահարմար է գրանցամատյանը կազմել և դրա մեջ տեղեկությունները գրանցել համաձայն ձև 1-ում ներկայացված` վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման գրանցամատյանների կազմման սխեմայի:

Դիմումի հիման վրա և ոստիկանության նախաձեռնությամբ հարուցված վարույթներով գործերը հաշվառվում են առանձին` հետևյալ կարգով` գործերի հաշվառման համար սահմանել 3 աղյուսակ հետևյալ սխեմայով`

ա) N 1 աղյուսակում նշել ոստիկանությունում ստացված դիմումի հիման վրա կամ ոստիկանության նախաձեռնությամբ հարուցված վարույթով գործին ընթացք տալու մասին տեղեկությունները:

բ) N 2 աղյուսակում նշել տվյալ գործով բերված բողոքը ոստիկանությունում քննարկելու և դրա վերաբերյալ ըստ էության որոշում ընդունելու մասին տեղեկությունները:

գ) N 3 աղյուսակում նշել տվյալ գործով դատարան ներկայացված հայցի, դատարան բերված բողոքի քննարկման և դրանց վերաբերյալ ըստ էության որոշում կայացնելու մասին տեղեկությունները:

22. N 1 աղյուսակում լրացվում են հետևյալ տեղեկությունները`

ա) հաշվառվող գործի հերթական համարը, որը պետք է համընկնի տվյալ գործի շապիկի (կազմի) վրա նշված համարակալմանը.

բ) ոստիկանությունում անձի դիմումն ստանալու տարեթիվը, ամիսը և ամսաթիվը: Եթե վարչական վարույթը հարուցվել է ոստիկանության նախաձեռնությամբ, ապա նշվում են նախաձեռնության տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը:

գ) դիմողի անունը, հայրանունը, ազգանունը (անվանումը), նրա հասցեն (գտնվելու վայրը):

Եթե վարչական վարույթը հարուցվել է ոստիկանության նախաձեռնությամբ, ապա նշվում են այն անձի մասին տեղեկությունները, որի նկատմամբ նախատեսվում է ընդունել համապատասխան վարչական ակտ.

դ) դիմումի հիման վրա հայցվող պահանջի համառոտ շարադրանքը, իսկ եթե ոստիկանության նախաձեռնությամբ է վարույթ հարուցվել, ապա դրանով հետապնդվող նպատակի համառոտ շարադրանքը.

ե) դիմումի քննարկման կամ ոստիկանության նախաձեռնության արդյունքում ոստիկանության ընդունած վարչական ակտի համարը, դրա ընդունման տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը, այդ ակտով ընդունված որոշման համառոտ շարադրանքը.

զ) վարչական ակտի մասին դիմողին (դրա հասցեատիրոջը) իրազեկելու եղանակի (առձեռն, փոստով և այլն) և իրազեկման, ամսվա, ամսաթվի վերաբերյալ տեղեկությունները:

23. N 2 աղյուսակը լրացվում է միայն այն դեպքում, երբ տվյալ գործով բողոք է բերվել և այն օրենքին համապատասխան քննարկել և դրա վերաբերյալ ըստ էության որոշում է ընդունել վարչական ակտն ընդունած ոստիկանության ստորաբաժանումը կամ վերադաս մարմինը:

24. N 2 աղյուսակում պետք է լինի N 1 աղյուսակի շարունակությունը և բովանդակի հետևյալ տեղեկությունները`

ա) բողոք բերելու տարեթիվը, ամիսը և ամսաթիվը.

բ) բողոք բերողի անունը, հայրանունը, ազգանունը (անվանումը), նրա հասցեն (գտնվելու վայրը).

գ) բողոքի համառոտ շարադրանքը.

դ) բողոքը քննարկած և դրա վերաբերյալ ըստ էության որոշում ընդունած ոստիկանության ստորաբաժանման անվանումը.

ե) բողոքի վերաբերյալ ընդունված վարչական ակտի համարը, ընդունման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, այդ ակտով ընդունված որոշման համառոտ շարադրանքը.

զ) բողոքի վերաբերյալ ընդունված վարչական ակտի մասին բողոք բերողին իրազեկելու եղանակի (առձեռն, փոստով և այլն) և իրազեկման տարեթվի, ամսվա, ամսաթվի վերաբերյալ տեղեկությունները:

Եթե բողոքը քննարկել և դրա վերաբերյալ ըստ էության որոշում է ընդունել վարչական ակտն ընդունած ոստիկանության ստորաբաժանման վերադաս մարմինը, ապա NN 1 և 2 աղյուսակները պետք է լրացնեն այդ երկու մարմինները:

25. N 3 աղյուսակը լրացվում է միայն այն դեպքում, երբ տվյալ գործով հայց, իսկ հետագայում նաև բողոք է ներկայացվել դատարան: Այն պետք է կազմի N 2 աղյուսակի շարունակությունը, իսկ եթե բողոքը վարչական կարգով չի բերվել, ապա N 1 աղյուսակի շարունակությունը: Ընդ որում, պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ վարչական վարույթի վերաբերյալ գործը կարող է քննվել դատական մի քանի ատյաններում: Այդ պատճառով նպատակահարմար է N 3 աղյուսակը բաժանել 3 հավասար մասի, յուրաքանչյուրում նշելով`

ա) տվյալ դատարան հայց ներկայացնելու կամ բողոք բերելու տարեթիվը, ամիսը և ամսաթիվը, հայցով կամ բողոքով ներկայացված պահանջի համառոտ շարադրանքը.

բ) հայցը ներկայացնողի կամ բողոքը բերողի անունը, հայրանունը, ազգանունը (անվանումը), նրա դատավարական կարգավիճակը.

գ) հայցի կամ բողոքի վերաբերյալ ընդունված դատական ակտի տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և այդ ակտի համառոտ շարադրանքը:

Այն դեպքում, երբ օրենքով սահմանված հիմքերով և կարգով գործին մասնակցող անձանց կամ օրենքով իրավասու այլ անձանց կամ կազմակերպությունների դիմումի հիման վրա գործի վերանայման վերաբերյալ դատական վարույթ է հարուցվում, ապա N 3 աղյուսակը լրացվում է նոր սյունակներով և կախված նրանից, թե որ ատյանի դատարանն է վերանայել գործը, համապատասխան սյունակներում նշվում են դիմումի հիման վրա գործի վերանայման, այդ թվում դիմումի առնչությամբ կայացված դատական ակտի բողոքարկման ընթացքի մասին տեղեկությունները:

26. Հաշվառվող յուրաքանչյուր գործի մասին ամբողջական ու ամփոփ տեղեկություններ ունենալու և դրանցից օգտվելը հեշտացնելու նպատակով` վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման գրանցամատյանների յուրաքանչյուր էջ կարող է պարունակել NN 1, 2 և 3 աղյուսակները: Այդ էջերից յուրաքանչյուրում կարող են գրանցվել մի գործի վերաբերյալ տեղեկությունները` N 1 աղյուսակը` պարտադիր, բողոքի դեպքում նաև N 2 աղյուսակը, իսկ դատարան հայց ներկայացնելու կամ բողոք բերելու դեպքում նաև N 3 աղյուսակը լրացնելով:

Գրանցամատյանում գործերի մասին տեղեկությունները լրացվում են տվյալ գործով վարչական վարույթ հարուցելու օրվանից և վարչական վարույթի ընթացքին զուգընթաց` ամբողջացվում:

Եթե դատարան ներկայացված հայցը կամ դատարան բերված բողոքին վերաբերող գործը մինչև այդ վարչական կարգով բողոքարկված է եղել և դրա վերաբերյալ ըստ էության որոշում է ընդունվել վարչական ակտն ընդունած ոստիկանության ստորաբաժանման վերադաս մարմնի կողմից, ապա NN 1, 2 և 3 աղյուսակները պետք է լրացնեն այդ երկու մարմինները:

27. Գործերի հաշվառման գրանցամատյանը տեղեկություններ է պարունակում տվյալ տարվա ընթացքում հարուցված բոլոր վարչական գործերի մասին, որի վերջին էջի վրա ոստիկանության ստորաբաժանման պատասխանատու պաշտոնատար անձը նշում է «Գրանցամատյանը լրացված է», և ստորագրում` նշելով ստորագրման տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը: Գրանցամատյանը կարվում է և կնքվում ոստիկանության ստորաբաժանման կնիքով:

28. Համապատասխան պաշտոնատար անձը գրանցամատյանում ուղղումներ կատարելու դեպքում տվյալ էջի աջ անկյունում ուղղմանը զուգահեռ մասում նշում է, որ ուղղումները կատարել է ինքը և ստորագրում է:

 

IV. ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

29. Ոստիկանությունը վարում է նաև վարչական վարույթով ընդունված վարչական ակտերի հաշվառման գրանցամատյան (այսուհետ` ակտերի հաշվառման գրանցամատյան):

Վարչական ակտերը կարող են հաշվառվել մեկից ավելի գրանցամատյաններում կամ մեկ միասնական գրանցամատյանում (ակտերի հաշվառման գրանցամատյանների կազմման օրինակելի սխեման ներկայացված է ձև 2-ում):

30. Ակտերի հաշվառման գրանցամատյանի շապիկի (կազմի) վրա գրվում է վարույթի հետ կապված գործառույթները իրականացնող ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանման լրիվ անվանումը, տարեթիվը, որի ընթացքում ընդունված ակտերը հաշվառվել են տվյալ գրանցամատյանում և դրանում հաշվառված ակտերի ընդհանուր թիվը:

Գրանցամատյանի շապիկի (կազմի) կենտրոնական մասում պետք է լինի հետևյալ գրառումը «Գրանցամատյան վարչական վարույթի վերաբերյալ գործերով ընդունված վարչական ակտերի հաշվառման»:

31. Ակտերի հաշվառման գրանցամատյանում լրացվում են ոստիկանության կողմից տվյալ տարվա ընթացքում ընդունված վարչական ակտերի վերաբերյալ տեղեկություններ, այդ թվում, եթե դրանք փոխկապակցված են կամ միմյանց լրացնում են կամ առնչվում են որևէ ակտի հարկադիր կատարման ապահովմանը:

Հաշվառման ենթակա են ոստիկանության մարմնի ընդունած սույն կարգի 4-րդ կետի 2-րդ պարբերությամբ նախատեսված բոլոր վարչական ակտերը: Դրանք են`

ա) անձի դիմումի հիման վրա կամ ոստիկանության նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթի արդյունքում ընդունված ակտը, այդ թվում օրենքի 50-րդ հոդվածի համաձայն վարույթը կարճելու մասին ակտը, ինչպես նաև օրենքի 13-րդ գլխի դրույթներին համապատասխան վնասի հատուցման վերաբերյալ ոստիկանության ընդունած ակտը.

բ) վարչական ակտի բողոքարկման հիման վրա` օրենքի 73-րդ հոդվածի համաձայն դրա վերաբերյալ տվյալ ոստիկանության ընդունած վարչական ակտը, եթե օրենքի համաձայն տվյալ բողոքի հիման վրա վարույթն այդ մարմինն է իրականացրել` ներառյալ բողոքն առանց քննության թողնելու մասին որոշումը.

գ) օրենքի 76-րդ հոդվածի «ա» կետով նախատեսված դեպքերում ոստիկանության վերադաս մարմնի հանձնարարության հիման վրա, իսկ օրենքով սահմանված կարգով դատարան հայց ներկայացնելու կամ հետագայում նաև դատարան բողոք բերելու դեպքերում դատական ակտի հիման վրա տվյալ ոստիկանության ստորաբաժանման ընդունած նոր վարչական ակտը, ինչպես նաև օրենքի 76-րդ հոդվածի «գ» և «դ» կետերի համաձայն ոստիկանության վերադաս մարմնի կամ դատարանի կողմից ոստիկանության ստորաբաժանման գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու կամ վիճարկվող գործողություն կատարելու պարտականություն դնելու մասին որոշման հիման վրա ոստիկանության մարմնի ընդունած նոր վարչական ակտերը.

դ) վարչական ակտի կատարումն ապահովելու նպատակով օրենքի 84-րդ հոդվածի համաձայն հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին պարտավոր անձին գրավոր նախազգուշացումը.

ե) օրենքի 85-րդ հոդվածի համաձայն տվյալ ոստիկանության ստորաբաժանման իրավասության սահմաններում հարկադրանքի միջոց նշանակելու մասին ակտը:

Ելնելով նպատակահարմարությունից` ոստիկանության կողմից կարող են հաշվառվել նաև վարչական վարույթին

առնչվող մյուս փաստաթղթերը (օրինակ` վարույթը կասեցնելու, փորձագետ հրավիրելու, զննում կատարելու, վարույթի ժամկետը երկարաձգելու, բացարկի վերաբերյալ ակտերը և այլն):

32. Ակտերի հաշվառման գրանցամատյանում հաշվառվող ակտի վերաբերյալ նշվում են հետևյալ տեղեկությունները`

ա) վարչական վարույթ հարուցելու հիմքը` անձի դիմումը (բողոքը) կամ ոստիկանության նախաձեռնությունը.

բ) հաշվառվող ակտի անվանումը (հրաման, ցուցում և այլն), ընդունման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և համարը.

գ) վարչական ակտի հասցեատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը (անվանումը), նրա հասցեն (գտնվելու վայրը):

Եթե վարչական ակտն ուղղված է որոշակի անհատական չափանիշներով առանձնացված անձանց խմբի (օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերություն), ապա նշվում է միայն առանձնացված խմբի անվանումը:

դ) վարչական ակտի եզրափակիչ մասի (օրենքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի «զ» կետ) շարադրանքը.

ե) վարչական ակտին կից ներդիրների, հավելվածների կամ այլ լրացուցիչ փաստաթղթերի անվանումները մեծաթիվ լինելու դեպքում` նշում դրանց քանակի մասին.

զ) վարչական ակտի ընդունմանը մասնակցած այլ վարչական մարմինների անվանումները, եթե այդ վարչական ակտն ընդունվել է օրենքի 52-րդ հոդվածին համապատասխան, ինչպես նաև վարչական ակտի ընդունման համար անհրաժեշտ այլ վարչական մարմինների կողմից ստացված թույլտվությունները կամ համաձայնությունները, մեծաթիվ լինելու դեպքում` նշում դրանց քանակի մասին.

է) վարչական ակտի էջերի և ակտի բաղկացուցիչ մասը կազմող մյուս փաստաթղթերի էջերի ընդհանուր թիվը:

33. Ելնելով անհրաժեշտությունից` ոստիկանությունը կարող է ակտերի հաշվառման գրանցամատյանում ներառել այդ ակտերին վերաբերող նաև այլ տեղեկություններ:

34. Ակտերի հաշվառման գրանցամատյանում ուղղումներ կատարելու դեպքում համապատասխան պաշտոնատար անձը տվյալ էջի աջ անկյունում ուղղմանը զուգահեռ մասում նշում է, որ ուղղումները կատարել է ինքը և ստորագրում է:

 

V. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

35. Ոստիկանությունում յուրաքանչյուր տարվա ավարտից հետո` մինչև դրան հաջորդող տարվա մարտ ամիսը ստուգվում է վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների և ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման սահմանված կարգի պահպանման վիճակը, ուսումնասիրվում և վերլուծվում են այդ գործում առկա թերությունների և բացթողումների պատճառները, միջոցառումներ են իրականացվում դրանց վերացման, ինչպես նաև այդ գործի համար պատասխանատու աշխատողների աշխատանքների բարելավման ուղղությամբ:

36. Վարչական վարույթի վերաբերյալ գործերը, դրանց հաշվառման և ակտերի հաշվառման գրանցամատյանները պահպանվում են ոստիկանությունում` սահմանված գործավարության կանոններին համապատասխան և օրենքով սահմանված կարգով ենթակա են արխիվ հանձնման:

 

Ձև 1

 

ՍԽԵՄԱ

 

ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ

 

Աղյուսակ 1.

 

Տեղեկություններ գործը ՀՀ ոստիկանությունում քննարկելու ընթացքում

 

._______________________________________________________________________.

|հ/հ|Դիմումը        |Դիմողի (ակտի|Դիմումի        |Վարույթի   |Նշում     |

|   |ստանալու       |հասցեատիրոջ)|հիման վրա      |արդյունքում|վարչական  |

|   |(ոստիկանության |անունը,     |(ոստիկանության |ընդունված  |ակտի մասին|

|   |նախաձեռնության)|հայրանունը, |նախաձեռնությամբ|վարչական   |դիմողին   |

|   |տարեթիվը,      |ազգանունը   |հայցվող        |ակտի       |(վարչական |

|   |ամիսը, ամսաթիվը|(անվանումը) |(ներկայացվող)  |տարեթիվը,  |ակտի հաս- |

|   |               |            |պահանջի համառոտ|ամիսը,     |ցեատիրոջը)|

|   |               |            |շարադրանքը     |ամսաթիվը,  |իրազեկելու|

|   |               |            |               |համարը և   |եղանակի   |

|   |               |            |               |դրանով     |(փոստով,  |

|   |               |            |               |ընդունված  |առձեռն և  |

|   |               |            |               |որոշման    |այլն) և   |

|   |               |            |               |համառոտ    |իրազեկելու|

|   |               |            |               |շարադրանքը |տարեթվի,  |

|   |               |            |               |           |ամսվա,    |

|   |               |            |               |           |ամսաթվի   |

|   |               |            |               |           |մասին     |

|___|_______________|____________|_______________|___________|__________|

| 1 |        2      |      3     |       4       |     5     |     6    |

|___|_______________|____________|_______________|___________|__________|

._______________________________________________________________________.

 

Աղյուսակ 2.

 

Տեղեկություններ բողոքը ոստիկանությունում քննարկելու ընթացքի մասին

 

._______________________________________________________________________.

|Բողոքը   |Բողոքը      |Բողոքի    |Բողոքը    |Բողոքի    |Նշում բողոք    |

|բերելու  |բերողի      |համառոտ   |քննարկող  |վերաբերյալ|բերողին        |

|տարեթիվը,|անունը,     |շարադրանքը|և  դրա    |ակտի      |վարչական       |

|ամիսը,   |հայրանունը, |          |վերաբերյալ|ընդունման |ակտի մասին     |

|ամսաթիվը |ազգանունը   |          |ըստ       |տարեթիվը, |իրազեկելու     |

|         |(անվանումը),|          |էության   |ամիսը,    |եղանակը        |

|         |նրա         |          |որոշում   |ամսաթիվը, |(փոստով,       |

|         |կարգավիճակը |          |ընդունող  |համարը և  |առձեռն և       |

|         |(դիմող      |          |վարչական  |այդ ակտով |այլն) և        |

|         |երրորդ անձ) |          |մարմնի    |ընդունված |իրազեկելու     |

|         |            |          |անվանումը |որոշման   |տարեթվի, ամսվա,|

|         |            |          |          |համառոտ   |ամսաթվի մասին  |

|         |            |          |          |շարադրանքը|               |

|_________|____________|__________|__________|__________|_______________|

|    7    |     8      |     9    |    10    |    11    |      12       |

|_________|____________|__________|__________|__________|_______________|

._______________________________________________________________________.

 

Աղյուսակ 3.

 

Տեղեկություններ հայցը (բողոքը) դատարանում քննարկելու ընթացքի մասին

 

._________________________________________________________________________

|  Հայցի քննությունը դատարանում       |Բողոքի քննությունը գործը վերստին  |

|                                     |        քննող դատարանում          |

|_____________________________________|__________________________________|

|Հայցը        |Հայցը       |Հայցի     |Գործը     |Բողոքը      |Բողոքի    |

|ներկայացնելու|ներկայացնողի|վերաբերյալ|վարույթ   |բերողի      |վերաբերյալ|

|տարեթիվը,    |անունը,     |կայացված  |ընդունելու|անունը,     |կայացված  |

|ամիսը,       |հայրանունը, |դատական   |տարեթիվը, |հայրանունը, |դատական   |

|ամսաթիվը     |ազգանունը   |ակտի      |ամիսը,    |ազգանունը,  |ակտի      |

|և  հայցի     |(անվանումը) |տարեթիվը, |ամսաթիվը  |(անվանումը),|տարեթիվը, |

|համառոտ      |            |ամիսը,    |և  համառոտ|նրա         |ամիսը,    |

|շարադրանքը   |            |ամսաթիվը  |շարադրանքը|դատավարական |ամսաթիվը  |

|             |            |և  համառոտ|          |կարգավիճակը |և  համառոտ|

|             |            |շարադրանքը|          |            |շարադրանքը|

|_____________|____________|__________|__________|____________|__________|

|      13     |     14     |    15    |    16    |     17     |    18    |

|_____________|____________|__________|__________|____________|__________|

._________________________________________________________________________

___________________________________.

|    Բողոքի քննությունը վճռաբեկ    |

|            դատարանում            |

|__________________________________|

|Բողոքը    |Բողոքը      |Բողոքի    |

|վարույթ   |բերողի      |վերաբերյալ|

|ընդունելու|անունը,     |կայացված  |

|տարեթիվը, |հայրանունը, |որոշման   |

|ամիսը,    |ազգանունը,  |տարեթիվը, |

|ամսաթիվը  |(անվանումը),|ամիսը,    |

|և  բողոքի |նրա         |ամսաթիվը  |

|համառոտ   |դատավարական |և  համառոտ|

|շարադրանքը|կարգավիճակը |շարադրանքը|

|__________|____________|__________|

|    19    |     20     |    21    |

|__________|____________|__________|

___________________________________.

 

Ձև 2

 

ՍԽԵՄԱ

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ

 

.________________________________________________________________________

|հ/հ|Վարչական վարույթ|Վարչական ակտի|Վարչական ակտի        |Վարչական ակտի |

|   |հարուցելու      |անվանումը    |հասցեատիրոջ անունը,  |եզրափակիչ մասի|

|   |հիմքը` անձի     |(հրաման,     |հայրանունը, ազգանունը|(օրենքի 55-րդ |

|   |դիմումը (բողոքը)|ցուցում      |(անվանումը), նրա     |հոդվածի 4-րդ  |

|   |կամ ՀՀ          |և  այլն),    |հասցեն (գտնվելու     |մասի «զ» կետ) |

|   |ոստիկանության   |ընդունման    |վայրը), խմբային      |համառոտ       |

|   |նախաձեռնությունը|տարեթիվը,    |չափանիշներով         |շարադրանքը    |

|   |                |ամիսը        |առանձնացվող          |              |

|   |                |ամսաթիվը և   |հասցեատերերի դեպքում |              |

|   |                |համարը       |խմբի անվանումը       |              |

|___|________________|_____________|_____________________|______________|

| 1 |       2        |      3      |                     |       4      |

|___|________________|_____________|_____________________|______________|

.________________________________________________________________________

_____________________________________________________________________.

|Վարչական ակտին  |Վարչական ակտի |Վարչական ակտի   |Վարչական ակտի`     |

|կից ներդիրների, |ընդունմանը    |ընդունման համար |ներառյալ           |

|հավելվածների,   |մասնակցած այլ |անհրաժեշտ այլ   |ներդիրների, էջերի  |

|այլ փաստաթղթերի |վարչական      |վարչական ակտերի |և  ակտի բաղկացուցիչ|

|անվանումները    |մարմնի        |(թույլտվություն,|մասը կազմող        |

|(դրանց ընդհանուր|(մարմինների)  |համաձայնություն |հավելվածների, այլ  |

|թիվը)           |անվանումը     |և  այլն)        |փաստաթղթերի էջերի  |

|                |(անվանումները)|անվանումները    |ընդհանուր թիվը     |

|                |(օրենքի 52-րդ |(դրանց ընդհանուր|(օրենքի 55-րդ      |

|                |հոդված)       |թիվը)           |հոդվածի 3-րդ մաս)  |

|________________|______________|________________|___________________|

|                |              |        5       |         6         |

|________________|______________|________________|___________________|

_____________________________________________________________________.

 

 

pin
Ոստիկանություն (Ներքին գործերի նախարարություն)
19.11.2004
N 4-Ն
Հրաման