(ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-243-Ն օրենք)
i
010.0184.291204
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2004 թվականի դեկտեմբերի 14-ին
«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (19 նոյեմբերի 2002 թվականի, ՀՕ-519) 41-րդ հոդվածի 1-ին մասում «գործատուների և ֆիզիկական անձանց կողմից» բառերը փոխարինել «գործատուների և ֆիզիկական անձանց կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով» բառերով:
i
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 42-րդ հոդվածի վերջին պարբերությունում «կառավարող» բառը փոխարինել «ձևավորող» բառով:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 43-րդ հոդվածում`
i
ա) վերնագրից հանել «կառավարումը և» բառերը.
բ) առաջին պարբերությունում «կառավարում» բառը փոխարինել «վարում» բառով:
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 65-րդ հոդվածում`
i
ա) 1-ին մասի 1-ին կետում «կազմակերպություններից և ֆիզիկական անձանցից օրենքով» բառերը փոխարինել «պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հավաքագրումը, գանձումը և հսկողությունը ապահովող լիազորված մարմնից Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից» բառերով.
բ) ուժը կորցրած ճանաչել 1-ին մասի 3-րդ կետը և 2-րդ մասի 3-րդ կետը:
ՀՈԴՎԱԾ 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 1-ից:
29 դեկտեմբերի 2004 թվականի
ՀՕ-184-Ն