Սեղմել Esc փակելու համար:
ԹԱՏՐՈՆՆԵՐԻՆ, ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԹԱՏՐՈՆՆԵՐԻՆ, ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ԳՐԱ ...

 

 

111.0446.081204

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «08»         12           2004 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11104330

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

24 նոյեմբերի 2004 թվականի N 446-Ն

 

i

ԹԱՏՐՈՆՆԵՐԻՆ, ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻՆ, ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻՆ, ԱՐԳԵԼՈՑՆԵՐԻՆ, ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՍՈՒԲՍԻԴԻԱՅԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն ՀՀ կառավարության 2003 թ. դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման կարգը հաստատելու մասին» N 1937-Ն որոշման 6-րդ կետի պահանջի`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել`

ա/ թատրոններին պետական բյուջեի միջոցների հաշվին հատկացվող սուբսիդիայի հաշվարկման կարգը` համաձայն հավելված 1-ի.

բ/ համերգային կազմակերպություններին պետական բյուջեի միջոցների հաշվին հատկացվող սուբսիդիայի հաշվարկման կարգը` համաձայն հավելված N 2-ի.

գ/ թանգարաններին, արգելոցներին, արգելոց-թանգարաններին պետական բյուջեի միջոցների հաշվին հատկացվող սուբսիդիայի հաշվարկման կարգը` համաձայն հավելված N 3-ի.

դ/ գրադարաններին պետական բյուջեի միջոցների հաշվին հատկացվող սուբսիդիայի հաշվարկման կարգը` համաձայն հավելված N 4-ի:

2. ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչությանը և քարտուղարությանը` սույն հրամանն ուղարկել ՀՀ արդարադատության նախարարություն` սահմանված կարգով գրանցելու որպես գերատեսչական նորմատիվային ակտ:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարին:

 

Հավելված N 1

ՀՀ մշակույթի և երիտասարդության

հարցերի նախարարի

2004 թվականի նոյեմբերի 24-ի

N 446-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ԹԱՏՐՈՆՆԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՍՈՒԲՍԻԴԻԱՅԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ

 

1. Թատրոններին տրամադրվող սուբսիդիան պետք է ապահովի.

ա/ թատերական արվեստի պահպանումը, տարածումը և զարգացումը.

բ/ թատրոնների ստեղծագործական գործունեության համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը:

2. Թատրոնների գործունեության ֆինանսական միջոցները գոյանում են ի հաշիվ.

ա/ թատրոնների գործունեության համար պետական բյուջեի միջոցների հաշվին հատկացվող սուբսիդիայի.

բ/ ներկայացումների տոմսերի վաճառքի հասույթի.

գ/ ըստ պայմանագրերի` իրավաբանական և ֆիզիկական անձանց ծառայություններ մատուցելու վճարների.

դ/ կամավոր նվիրատվությունների, դրամական նպաստների և այլն.

ե/ այլ գործունեության մուտքերի` ներառյալ ձեռնարկատիրական գործունեության եկամուտները:

3. Թատրոններին տրամադրվող սուբսիդիայի հաշվարկման հիմքում դրված ծախսերն են.

ա/ աշխատողների /մասնագետների, ստեղծագործական, արտադրական, ղեկավարման և օժանդակ կազմի/ աշխատանքի վարձատրություն` ինչպես հաստիքային ցուցակներում ընդգրկվածների, այնպես էլ պայմանագրերով հրավիրվածների, թատրոնների կողմից օգտագործվող ստեղծագործությունների հեղինակների հոնորարների վճարում.

բ/ պարտադիր սոցապ վճարներ.

գ/ նոր և վերականգնված բեմադրությունների ծախսեր.

դ/ ընթացիկ խաղացանկի համալրում.

ե/ պահպանման, շենքի շահագործման և ընթացիկ գործունեության համար այլ անհրաժեշտ ծախսեր /էլեկտրաէներգիա, վառելիք և ջեռուցում, ջրմուղ-կոյուղի, կապ, տրանսպորտ, գործուղում, այլ կոմունալ, վարձակալություն, պահակային և հակահրդեհային ծառայություն, գովազդային, հեղինակային իրավունքի գործակալության մասհանումներ, տոմսեր տարածողների վարձատրություն, այլ ծախսեր/:

4. Գեղարվեստաբեմադրական, վարչական, ղեկավար և սպասարկող անձնակազմի աշխատավարձի նորմատիվային ծախսերը հաշվարկվում են` ելնելով վերջին 3 տարիների միջին ցուցակային թվաքանակից և ձևավորված միջին դրույքաչափերից: Աշխատավարձի նորմատիվային ծախսերում հաշվի են առնվում դրույքաչափերի փոփոխությունների գործակիցը, ինչպես նաև` ՀՀ օրենսդրությանը համապատասխանող հատուկ պայմաններում աշխատելու համար սահմանված հավելումները:

5. Նոր բեմադրությունների և ընթացիկ խաղացանկի նորոգման ու համալրման նորմատիվային առավելագույն ծախսերը հաշվարկվում են համաձայն աղյուսակ 1-ի:

 

Աղյուսակ 1

 

._________________________________________________________________________.

|         Թատրոններ        |      Նոր      |  Մեկ նոր   |Ընթացիկ խաղացանկի|

|                          |ներկայացումների|բեմադրության|   նորացում և    |

|                          |     քանակը    |  արժեքը    |  համալրում մեկ  |

|                          |               |/հազ. դրամ/ |  միավորի համար  |

|                          |               |            |   /հազ. դրամ/   |

|__________________________|_______________|____________|_________________|

|1. Օպերայի և  բալետի      |       1       |  20000.0   |      6000.0     |

|2. Երաժշտական             |       1       |  12000.0   |      3600.0     |

|3. Դրամատիկ               |       2       |  10000.0   |      3000.0     |

|4. Տիկնիկային             |       3       |   5000.0   |      1500.0     |

|5. Կամերային,             |       2       |   5000.0   |      1800.0     |

|   երիտասարդական, մնջախաղի|               |            |                 |

._________________________________________________________________________.

 

Նշված գումարները խմբագրվում են` հաշվի առնելով գների և սակագների փոփոխությունները:

6. Թատրոնի պահպանման և շենքի շահագործման ծախսերը որոշվում են նախորդ տարվա փաստացի ցուցանիշների, գործող սակագների և պայմանագրային հիմունքներով իրականացվող ծառայությունների գների համաձայն:

7. Եկամուտների նորմատիվային մեծությունը որոշվում է ներկայացումների քանակով /հիմնական բեմահարթակում/, մեկ ներկայացման միջին հաճախելիությամբ, տոմսերի գործող գնով և այլ եկամուտներով:

8. Տարաժանր թատրոնների համար սահմանվում են ներկայացումների առավելագույն թվի հետևյալ նորմատիվները /աղյուսակ 2/.

 

Աղյուսակ 2

 

._________________________________________________________________________.

|                                        |Ներկայացումների քանակը /տարեկան/|

|________________________________________|________________________________|

|1. Օպերայի և  բալետի                    |               60               |

|2. Երաժշտական                           |              110               |

|3. Դրամատիկ                             |               90               |

|4. Տիկնիկային                           |              200               |

|5. Կամերային, երիտասարդական, մնջախաղի   |               90               |

._________________________________________________________________________.

 

Նշված նորմատիվները կոնկրետ թատրոնի աշխատանքի ռեժիմի սահմանման հիմք չեն: Յուրաքանչյուր թատրոն ինքնուրույն է ծրագրում իր գործունեությունը, որոշում ստացիոնար, արտագնա և հյուրախաղային համերգների քանակը, սահմանում հաստիքները, դրույքաչափերը, աշխատանքի ռեժիմը` նկատի ունենալով, որ գերնորմատիվային ծախսերի ծածկումը պետք է իրականացվի տոմսերի վաճառքից հասույթի և եկամուտների ավելացման հաշվին:

9. Տոմսեր տարածողների վարձատրության չափը սահմանվում է իրացրած տոմսերի հասույթի մինչև 25%-ի չափով:

10. Ստացիոնար մեկ ներկայացման միջին հաճախելիությունը հաշվարկվում է թատրոնի վերջին 3 տարիների հաշվետվական տվյալների հիման վրա: Դահլիճի միջին բեռնվածությունը 55%-ից պակաս չի կարող լինել:

11. Նորմատիվային եկամուտների հաշվարկման ժամանակ կիրառվում են տոմսերի գործող գները, իսկ այլ եկամուտների գծով հաշվարկվում է վերջին 5 տարիների փաստացի ստացված եկամուտների միջինը:

12. Թատրոններին տրամադրվող սուբսիդիայի առավելագույն չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

Ս = Հք x Հշգ - Ե, որտեղ`

 

Հք - ն հանդիսատեսի ընդհանուր քանակն է,

Ե - ն նորմատիվային եկամուտներն են,

ՀՇԳ - ն մեկ հանդիսատեսի սպասարկման նվազագույն շահավետ գինն է և հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

Ծ

Հշգ = _________

Ն x ՄՆՀ, որտեղ`

 

Ծ - ն նորմատիվային ծախսերն են,

Ն - ն ներկայացումների նորմատիվային առավելագույն քանակն է,

ՄՆՀ - ն մեկ ներկայացման հաճախելիության նորմատիվն է:

Նորմատիվային եկամուտները հաշվարկվում են հետևյալ բանաձևով.

 

Ե = Հք x Գմգ + եայլ, որտեղ`

 

Հք - ն հանդիսատեսի ընդհանուր քանակն է,

Գմգ - ն տոմսի գործող միջին գինն է,

եայլ - ն այլ եկամուտներն են, որոնք գոյանում են դահլիճի, տարածքի վարձակալությունից և այլ վճարովի ծառայություններից:

13. Կազմակերպության հիմնադիրը /լիազորված պետական մարմինը/, ելնելով սոցիալ-տնտեսական պայմաններից, թատրոնի ստեղծագործական մտահղացումների լիարժեք իրականացման նպատակով` սուբսիդիայի նորմատիվային չափը հաշվարկելիս, կարող է ավելացնել անձնակազմի թվաքանակը, անհրաժեշտ ծախսերի նվազագույնը, նվազեցնել ներկայացումների քանակը: Թատրոնին հատկացվող սուբսիդիայի նորմատիվային չափը կարող է վերանայվել կազմակերպության գործունեության պայմանների էական փոփոխությունների` այլ շենք փոխադրվելու, վերակառուցման, տեխնիկական վերազինման և այլ դեպքերում:

14. Թատերական արվեստի պահպանման, տարածման, ինչպես նաև ստեղծագործական ներուժի վերարտադրման և զարգացման նպատակով այլ աղբյուրներից ստացված միջոցները չեն կարող նվազեցնել թատրոնի համար պետական բյուջեից հատկացվող ֆինանսական միջոցների ծավալը:

15. Կարգում բերված նորմատիվները և ցուցանիշները կիրառվում են բացառապես պետական բյուջեից թատրոններին հատկացվող սուբսիդիայի չափի հաշվարկման համար:

 

Հավելված N 2

ՀՀ մշակույթի և երիտասարդության

հարցերի նախարարի

2004 թվականի նոյեմբերի 24-ի

N 446-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՍՈՒԲՍԻԴԻԱՅԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ

 

1. Համերգային կազմակերպություններին համերգային գործունեության համար տրամադրվող սուբսիդիան պետք է ապահովի.

ա/ համերգային կազմակերպության ստեղծագործական գործունեության անհրաժեշտ պայմանների ստեղծումը.

բ/ գեղարվեստական բարձրարժեք ստեղծագործությունների կատարմանն ընդունակ համերգային կոլեկտիվների ձևավորումը.

գ/ համերգային կոլեկտիվի ստեղծագործական մտահղացումների գեղարվեստական մարմնավորման լիարժեք ապահովման համար անհրաժեշտ ծախսերի նվազագույնը:

2. Համերգային կազմակերպության ֆինանսական միջոցները գոյանում են ի հաշիվ.

ա/ համերգային կազմակերպության գործունեության համար պետական բյուջեի միջոցների հաշվին հատկացվող սուբսիդիայի.

բ/ համերգների տոմսերի վաճառքի հասույթի.

գ/ ըստ պայմանագրերի` իրավաբանական և ֆիզիկական անձանց ծառայություններ մատուցելու վճարների.

դ/ կամավոր նվիրատվությունների, դրամական նպաստների և այլն.

ե/ այլ գործունեության մուտքերի` ներառյալ ձեռնարկատիրական գործունեության եկամուտները:

3. Համերգային կազմակերպություններին տրամադրվող սուբսիդիայի հաշվարկման հիմքում դրված ծախսերն են`

ա/ աշխատողների /մասնագետների, ստեղծագործական, արտադրական, կառավարման և օժանդակ կազմի/ աշխատանքի վարձատրություն` ինչպես հաստիքային ցուցակներում ընդգրկվածների, այնպես էլ պայմանագրերով հրավիրվածների, համերգային կազմակերպության կողմից օգտագործվող ստեղծագործությունների հեղինակների հոնորարների վճարում.

բ/ պարտադիր սոց. ապահովագրության վճարներ.

գ/ նոր և վերականգնված համերգային ծրագրերի ծախսեր.

դ/ համերգային ծրագրերի ընթացիկ նորոգում.

ե/ համերգային դահլիճի և համերգային կազմակերպության պահպանման, շենքի շահագործման և ընթացիկ գործունեության համար այլ անհրաժեշտ ծախսեր /էլեկտրաէներգիա, վառելիք, ջեռուցում, ջրմուղ-կոյուղի, կապ, տրանսպորտ, գործուղում, այլ կոմունալ, վարձակալություն, պահակային և հակահրդեհային ծառայություն, գովազդային, հեղինակային իրավունքի գործակալության մասհանումներ, տոմսեր տարածողների վարձատրություն, այլ ծախսեր/:

4. Գեղարվեստաբեմադրական, վարչական, ղեկավար և սպասարկող անձնակազմի աշխատավարձի նորմատիվային ծախսերը հաշվարկվում են` ելնելով վերջին 3 տարիների միջին ցուցակային թվաքանակից և ձևավորված միջին դրույքաչափերից: Աշխատավարձի նորմատիվային ծախսերում հաշվի են առնվում դրույքաչափերի փոփոխությունների գործակիցը, ինչպես նաև` ՀՀ օրենսդրությանը համապատասխանող հատուկ պայմաններում աշխատելու համար սահմանված հավելումները:

5. Նոր համերգային ծրագրերի բեմադրման և ընթացիկ ծրագրի նորոգման ու համալրման նորմատիվային ծախսերը հաշվարկվում են համաձայն աղյուսակ 1-ի:

 

Աղյուսակ 1

 

._________________________________________________________________________.

|  Համերգային կազմակերպության ժանրը   |   Նոր    |  Մեկ նոր  |  Ընթացիկ   |

|                                     |համերգային|համերգային | համերգային |

|                                     | ծրագրերի |  ծրագրի   |   ծրագրի   |

|                                     |  քանակը  |  արժեքը   |համալրում և |

|                                     |          |/հազ. դրամ/|  նորացում  |

|                                     |          |           |/հազ. դրամ/ |

|_____________________________________|__________|___________|____________|

| 1.|Ֆիլհարմոնիկ նվագախումբ           |    1     |   6000,0  |   1000,0   |

|___|_________________________________|__________|___________|____________|

| 2.|Կամերային նվագախումբ             |    1     |   4000,0  |    500,0   |

|___|_________________________________|__________|___________|____________|

| 3.|Ակադեմիական երգչախումբ           |    1     |   8000,0  |    500,0   |

|___|_________________________________|__________|___________|____________|

| 4.|Երգի-պարի, պարային համույթներ    |    1     |  10000,0  |   1000,0   |

|___|_________________________________|__________|___________|____________|

| 5.|Ժողովրդական, գուսանական, հնագույն|    1     |   4000,0  |    300,0   |

|   |երաժշտության համույթներ          |          |           |            |

|___|_________________________________|__________|___________|____________|

| 6.|Էստրադային-ջազային               |    1     |   2000,0  |    300,0   |

|___|_________________________________|__________|___________|____________|

| 7.|Երգի թատրոն, ֆիլհարմոնիա         |    1     |   2000,0  |    300,0   |

|___|_________________________________|__________|___________|____________|

| 8.|Քառյակ, հոգևոր  երաժշտության     |    1     |   1000,0  |    300,0   |

|   |կենտրոն                          |          |           |            |

._________________________________________________________________________.

 

Նոր համերգային ծրագրերի բեմադրման և ընթացիկ համերգային ծրագրերի համալրման և նորոգման համար նախատեսված նորմատիվը կարող է փոփոխվել` ելնելով համերգային կոլեկտիվի ստեղծագործական առանձնահատկություններից:

Համերգային ծրագիրն իր մեջ ընդգրկում է 10-15 համար:

6. Համերգային կազմակերպության պահպանման և շենքի /դահլիճի/ շահագործման ծախսերը որոշվում են նախորդ տարվա փաստացի ցուցանիշների, գործող սակագների և պայմանագրային հիմունքներով իրականացվող ծառայությունների գների համաձայն:

7. Երաժշտական գործիքների, սարքավորումների մաշվածությունը հաշվարկվում է համաձայն գործող նորմատիվների:

8. Եկամուտների նորմատիվային մեծությունը որոշվում է համերգների քանակով, մեկ համերգի միջին հաճախելիությամբ, տոմսերի գործող գնով, այլ եկամուտներով:

Համերգային դահլիճների համար եկամուտների նորմատիվային մեծությունը որոշվում է նախորդ տարվա փաստացի ցուցանիշներով, գործող պայմանագրային հիմունքներով իրականացվող ծառայությունների գների համաձայն:

9. Տարաժանր համերգային կազմակերպությունների համար սահմանվում են համերգների առավելագույն թվի հետևյալ նորմատիվները /աղ. 2/.

 

Աղյուսակ 2

 

._________________________________________________________________________.

|           Համերգային կազմակերպության ժանրը            |Համերգների քանակը|

|                                                       |    /տարեկան/    |

|_______________________________________________________|_________________|

| 1.|Ֆիլհարմոնիկ նվագախումբ                             |        50       |

|___|___________________________________________________|_________________|

| 2.|Կամերային նվագախումբ                               |        50       |

|___|___________________________________________________|_________________|

| 3.|Ակադեմիական երգչախումբ                             |        30       |

|___|___________________________________________________|_________________|

| 4.|Երգի-պարի, պարային համույթներ                      |      30-50      |

|___|___________________________________________________|_________________|

| 5.|Ժողովրդական, գուսանական, հնագույն երաժշտության     |        40       |

|   |համույթներ                                         |                 |

|___|___________________________________________________|_________________|

| 6.|Էստրադային-ջազային                                 |        30       |

|___|___________________________________________________|_________________|

| 7.|Երգի թատրոն, ֆիլհարմոնիա                           |       100       |

|___|___________________________________________________|_________________|

| 8.|Քառյակ, հոգևոր  երաժշտության կենտրոն               |        20       |

._________________________________________________________________________.

 

Նշված նորմատիվները կոնկրետ համերգային կազմակերպության աշխատանքի ռեժիմի սահմանման հիմք չեն: Յուրաքանչյուր համերգային կազմակերպություն ինքնուրույն է ծրագրում իր գործունեությունը, որոշում ստացիոնար, արտագնա և հյուրախաղային համերգների քանակը, սահմանում հաստիքները, դրույքաչափերը, աշխատանքի ռեժիմը` նկատի ունենալով, որ գերնորմատիվային ծախսերի ծածկումը պետք է իրականացվի տոմսերի վաճառքից հասույթի և եկամուտների ավելացման հաշվին:

10. Տոմսեր տարածողների վարձատրության չափը սահմանվում է իրացրած տոմսերի հասույթի մինչև 25%-ի չափով:

11. Մեկ համերգի միջին հաճախելիությունը հաշվարկվում է համերգային կազմակերպության վերջին 3 տարիների հաշվետվական տվյալների հիման վրա: Դահլիճի միջին բեռնվածությունը 55%-ից պակաս չի կարող լինել:

12. Նորմատիվային եկամուտների հաշվարկման ժամանակ կիրառվում են տոմսերի գործող գները, իսկ այլ եկամուտները հաշվարկվում են վերջին հինգ տարիների փաստացի ստացված եկամուտների միջինով:

13. Համերգային կազմակերպությանը հատկացվող սուբսիդիայի առավելագույն չափը որոշվում է հետևյալ բանաձևով.

 

Ս = Հք x Հշգ - Ե, որտեղ`

 

Հք - ն հանդիսատեսի ընդհանուր քանակն է,

Ե - ն նորմատիվային եկամուտներն են,

Հշգ - ն մեկ հանդիսատեսի նվազագույն շահավետ գինն է և հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

Ծ

Հշգ = ________

Հ x մհհ, որտեղ`

 

Հշգ - ն մեկ հանդիսատեսի նվազագույն շահավետ գինն է,

Ծ - ն նորմատիվային ծախսերն են,

Հ - ն համերգների առավելագույն քանակն է,

մհհ- ն մեկ համերգի հաճախելիությունն է:

Նորմատիվային եկամուտները հաշվարկվում են հետևյալ բանաձևով.

 

Ե = Հք x Գմգ + եայլ, որտեղ`

 

Ե - ն նորմատիվային եկամուտներն են,

Հք - ն հանդիսատեսի ընդհանուր քանակն է,

Գմգ - ն տոմսի գործող միջին գինն է,

եայլ - ն այլ եկամուտներն են, որոնք գոյանում են դահլիճի, տարածքի վարձակալությունից և այլ վճարովի ծառայություններից:

14. Կազմակերպության հիմնադիրը /լիազորված պետական մարմինը/, ելնելով սոցիալ-տնտեսական պայմաններից, կոլեկտիվի ստեղծագործական մտահղացումների լիարժեք իրականացման նպատակով` սուբսիդիայի նորմատիվային չափը հաշվարկելիս կարող է ավելացնել անձնակազմի թվաքանակը, անհրաժեշտ ծախսերի նվազագույնը, նվազեցնել համերգների քանակը: Համերգային կազմակերպությանը հատկացվող սուբսիդիայի նորմատիվային չափը կարող է վերանայվել համերգային կազմակերպության գործունեության պայմանների էական փոփոխությունների` այլ շենք փոխադրվելու, վերակառուցման, տեխնիկական վերազինման և այլ դեպքերում:

15. Երաժշտարվեստի պահպանման, տարածման, ինչպես նաև ստեղծագործական ներուժի վերարտադրման և զարգացման նպատակով այլ աղբյուրներից ստացված միջոցները չեն կարող նվազեցնել թատրոնների համար պետական բյուջեից հատկացվող ֆինանսական միջոցների ծավալը:

16. Կարգում բերված նորմատիվները և ցուցանիշները կիրառվում են բացառապես պետական բյուջեից համերգային կազմակերպություններին հատկացվող սուբսիդիաների չափի հաշվարկման համար:

 

Հավելված N 3

ՀՀ մշակույթի և երիտասարդության

հարցերի նախարարի

2004 թվականի նոյեմբերի 24-ի

N 446-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻՆ, ԱՐԳԵԼՈՑՆԵՐԻՆ, ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՍՈՒԲՍԻԴԻԱՅԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ

 

Թանգարանների, արգելոցների, արգելոց-թանգարանների /այսուհետ` թանգարաններ/ հիմնական գործունեությունն է` թանգարանային առարկաների ու թանգարանային հավաքածուների, հուշարձան-համալիրների պահպանումը, համալրումը, հաշվառումը և հանրահռչակումը` ցուցահանդեսների, մշտական ցուցադրությունների և էլեկտրոնային հրապարակումների եղանակներով:

Թանգարանների ֆինանսական միջոցները գոյանում են ի հաշիվ.

ա/ մշակութային գործունեության համար պետական բյուջեի միջոցների հաշվին հատկացվող սուբսիդիայի,

բ/ մշակութային գործունեության վճարովի ձևերից առաջացած եկամուտների /թանգարանային առարկաների լուսանկարահանում, պատճենահանում, հուշանվերների պատրաստում և իրացում, ցուցադրությունների մուտքի և բացատրությունների վճարներ/,

գ/ նվիրաբերությունների, դրամական նպաստների և այլն:

1. Թանգարանների մշակութային գործունեության համար պետական բյուջեի միջոցների հաշվին հատկացվող սուբսիդիան պետք է ապահովի`

ա/ թանգարանների կանոնադրական գործունեության անհրաժեշտ պայմանների ստեղծումը.

բ/ թանգարանային հավաքածուների համալրումը և պահպանումը.

գ/ ցուցահանդեսների, ցուցադրությունների և միջոցառումների կազմակերպումը:

2. Թանգարաններին հատկացվող սուբսիդիայի հաշվարկման հիմքում դրված ծախսերն են`

ա/ աշխատողների աշխատանքի վարձատրության վճարները.

բ/ պարտադիր սոց. ապահովագրության վճարները /հաստատագրված վճար/.

գ/ գրասենյակային ապրանքների և նյութերի ձեռք բերման ծախսերը.

դ/ էլեկտրաէներգիայի վառելիքի և ջեռուցման ծախսերը.

ե/ գույքի և սարքավորումների ձեռք բերման ծախսերը.

զ/ գործուղման և ծառայողական ուղևորությունների ծախսերը.

է/ տրանսպորտային ծառայությունների վճարներ /սեփական տրանսպորտի պահպանում/.

ը/ կապի ծառայությունների վճարներ /աբոնենտային վարձ/.

թ/ շենքերի, շինությունների վարձակալության ծախսերը.

ժ/ արտագերատեսչական պահպանության ծախսերը.

ժա/ ջրմուղ-կոյուղուց օգտվելու վարձի վճարման ծախսերը.

ժբ/ այլ կոմունալ ծախսերը /աղբ, դեռատիզացիա/.

ժգ/ թանգարանային հավաքածուների համալրման, հաշվառման, նրանց պահպանության հատուկ ռեժիմի ապահովման, հավաքածուների վերականգնման նյութերի ձեռք բերման ծախսերը.

ժդ/ ցուցահանդեսների, ցուցադրությունների, միջոցառումների կազմակերպման ծախսերը.

ժե/ թանգարանների հիմնական գործունեության հետ կապված այլ ծառայությունների ձեռք բերման ծախսերը:

Աշխատավարձի նորմատիվային ծախսերը հաշվարկվում են` ելնելով վերջին երեք տարիների միջին ցուցակային թվաքանակից և ձևավորված միջին դրույքաչափերից: Աշխատավարձի նորմատիվային ծախսերում հաշվի են առնվում դրույքաչափերի փոփոխությունների գործակիցը, ինչպես նաև` ՀՀ օրենսդրությանը համապատասխանող` հատուկ պայմաններում աշխատելու համար սահմանված հավելումները:

Շենքի պահպանման, կոմունալ ծառայությունների, էլեկտրաէներգիայի, ջեռուցման, պահակային ծառայության, վարձակալության, տրանսպորտի պահպանման, գրասենյակային, գործուղման և այլ ծախսերը որոշվում են նախորդ տարվա փաստացի ցուցանիշների, գործող սակագների և պայմանագրային հիմունքներով իրականացվող ծառայությունների գների համաձայն: Թանգարանների պահպանման ծախսերի նորմատիվը խմբագրվում է սպառողական գների աճի տոկոսին համապատասխան:

Թանգարանային հավաքածուների համալրման, ցուցադրման վերականգնման համար անհրաժեշտ նյութերի ձեռք բերումը, միջոցառումների կազմակերպման համար անհրաժեշտ ծախսերը որոշվում են յուրաքանչյուր թանգարանի համար անհատական` ելնելով հավաքածուի բնույթից և առանձնահատկություններից:

3. Թանգարաններին հատկացվող սուբսիդիայի նորմատիվային չափը կարող է վերանայվել թանգարանի գործունեության պայմանների էական փոփոխությունների` այլ շենք փոխադրվելու, տարածքների ընդլայնման, վերակառուցման, տեխնիկական վերազինման և այլ դեպքերում:

4. Թանգարանի հիմնադիրը /լիազորված պետական մարմինը/, ելնելով սոցիալ-տնտեսական պայմաններից, կանոնադրական գործունեության լիարժեք իրականացման նպատակով` սուբսիդիայի նորմատիվային չափը հաշվարկելիս կարող է ավելացնել անձնակազմի թվաքանակը, անհրաժեշտ ծախսերի նվազագույնը:

5. Թանգարաններին պետական բյուջեի միջոցների հաշվին հատկացվող սուբսիդիայի նորմատիվի հաշվարկում, որպես մատուցվող ծառայության միավոր, սահմանվում է պահպանվող, ինչպես նաև ցուցադրվող թանգարանային առարկաների, հավաքածուների և հուշարձան-համալիրների քանակը: Տրամադրվող սուբսիդիայի առավելագույն չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

 

Ս = (Թպաշգ x Թաք) - Ծգ, որտեղ`

 

Ս - ն սուբսիդիայի առավելագույն չափն է,

Թպաշգ - ն մեկ միավոր թանգարանային առարկաների, հուշարձան-համալիրների պահպանման նվազագույն շահավետ գինն է,

Թաք - ն թանգարանային առարկաների, հուշարձան-համալիրների քանակն է,

Ծգ - ն թանգարանի վճարովի ծառայությունների գինն է և հավասար է 0-ի:

Մեկ միավոր թանգարանային առարկայի, հուշարձան-համալիրի պահպանման նվազագույն շահավետ գինը որոշվում է հետևյալ բանաձևով.

__

                                      \  

                                      /_ Ծ

                             Թպաշգ = ______

                                      Թաք

 

որտեղ`

__

\

/_ Ծ - ն 2-րդ կետում բերված ծախսերի հանրագումարն է:

6. Արտաբյուջետային աղբյուրներից միջոցների ստացումը չի կարող հիմք ծառայել թանգարանի բյուջետային հատկացումների /սուբսիդիայի/ չափն իջեցնելու համար: Թանգարանի եկամուտները ուղղվում են կապիտալ վերանորոգումների, պատմամշակութային արժեքների վերականգնման, տեխնիկական միջոցներով զինելու, հրատարակչական աշխատանքներ իրականացնելու, աշխատավարձի, լրավճարների, խրախուսման բնույթի այլ վճարումների և ընթացիկ այլ ծախսերի իրականացմանը:

 

Հավելված N 4

ՀՀ մշակույթի և երիտասարդության

հարցերի նախարարի

2004 թվականի նոյեմբերի 24-ի

N 446-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՍՈՒԲՍԻԴԻԱՅԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ

 

Գրադարանների հիմնական գործունեությունն է` ազգային, արտասահմանյան տպագիր արտադրանքի /գրքերի, պարբերական մամուլի/ հավաքածուի պահպանումը, համալրումը, մշակումը, գրադարանային հավաքածուի տեղեկատվական շտեմարանի ստեղծումը, բնակչության գրադարանային, տեղեկատվական, մատենագիտական սպասարկումը:

Գրադարանների ֆինանսական միջոցները գոյանում են ի հաշիվ.

ա/ մշակութային գործունեության համար պետական բյուջեի միջոցների հաշվին հատկացվող սուբսիդիայի.

բ/ մշակութային գործունեության վճարովի ձևերից առաջացած եկամուտների /ընթերցողներին գրադարանի հավաքածուից տրամադրվող գրականության պատճենահանում, լրացուցիչ մատենագիտական խորհրդատվություններ, գրադարանի կողմից ընթերցողներին գրքերի առաքում/.

գ/ նվիրաբերությունների, դրամական նպաստների և այլն:

1. Գրադարանների մշակութային գործունեության համար պետական բյուջեի միջոցների հաշվին հատկացվող սուբսիդիան պետք է ապահովի`

ա/ գրադարանների կանոնադրական գործունեության անհրաժեշտ պայմանների ստեղծումը.

բ/ գրադարանային հավաքածուների համալրումը և օգտագործման տրամադրումը.

գ/ ցուցահանդեսների և միջոցառումների կազմակերպումը:

2. Գրադարաններին հատկացվող սուբսիդիայի հաշվարկման հիմքում դրված են`

ա/ աշխատողների աշխատանքի վարձատրության վճարները.

բ/ պարտադիր սոց. ապահովագրության վճարները /հաստատագրված վճար/.

գ/ գրասենյակային ապրանքների և նյութերի ձեռք բերման ծախսերը.

դ/ էլեկտրաէներգիայի վառելիքի և ջեռուցման ծախսերը.

ե/ գույքի և սարքավորումների ձեռք բերման ծախսերը.

զ/ գործուղման և ծառայողական ուղևորությունների ծախսերը.

է/ տրանսպորտային ծառայությունների վճարները /սեփական տրանսպորտի պահպանում/.

ը/ կապի ծառայությունների վճարները /աբոնենտային վարձ/.

թ/ շենքերի, շինությունների վարձակալության ծախսերը.

ժ/ արտագերատեսչական պահպանության ծախսերը.

ժա/ ջրմուղ-կոյուղուց օգտվելու վարձի վճարման ծախսերը.

ժբ/ այլ կոմունալ ծախսերը /աղբ, դեռատիզացիա/.

ժգ/ գրադարանային հավաքածուների համալրման ու օգտագործման տրամադրման, նրանց պահպանության հատուկ ռեժիմի ապահովման, հավաքածուների վերականգնման աշխատանքների իրականացման նյութերի ձեռք բերման և տեղեկատվական գործունեության ծախսերը.

ժդ/ ցուցահանդեսների, միջոցառումների կազմակերպման ծախսերը.

ժե/ գրադարանների հիմնական գործունեության հետ կապված այլ ծառայությունների ձեռք բերման ծախսերը:

Աշխատավարձի նորմատիվային ծախսերը հաշվարկվում են` ելնելով վերջին երեք տարիների միջին ցուցակային թվաքանակից և ձևավորված միջին դրույքաչափերից: Աշխատավարձի նորմատիվային ծախսերում հաշվի են առնվում դրույքաչափերի փոփոխությունների գործակիցը, ինչպես նաև` ՀՀ օրենսդրությանը համապատասխանող` հատուկ պայմաններում աշխատելու համար սահմանված հավելումները:

Շենքի պահպանման, կոմունալ ծառայությունների, էլեկտրաէներգիայի, ջեռուցման, պահակային ծառայության, վարձակալության, տրանսպորտի պահպանման, գրասենյակային, գործուղման և այլ ծախսերը որոշվում են նախորդ տարվա փաստացի ցուցանիշների, գործող սակագների և պայմանագրային հիմունքներով իրականացվող ծառայությունների գների համաձայն: Գրադարանների պահպանման ծախսերի նորմատիվը խմբագրվում է սպառողական գների աճի տոկոսին համապատասխան:

Գրադարանային հավաքածուների համալրման, օգտագործման տրամադրման, վերականգնման համար անհրաժեշտ նյութերի ձեռք բերման, միջոցառումների կազմակերպման համար անհրաժեշտ ծախսերը որոշվում են յուրաքանչյուր գրադարանի համար անհատական` ելնելով գրադարանի բնույթից:

3. Գրադարաններին հատկացվող սուբսիդիայի նորմատիվային չափը կարող է վերանայվել կազմակերպության գործունեության պայմանների էական փոփոխությունների` այլ շենք փոխադրվելու, տարածքների ընդլայնման, վերակառուցման, տեխնիկական վերազինման և այլ դեպքերում:

4. Գրադարանի հիմնադիրը /լիազորված պետական մարմինը/, ելնելով սոցիալ-տնտեսական պայմաններից, կանոնադրական գործունեության լիարժեք իրականացման նպատակով` սուբսիդիայի նորմատիվային չափը հաշվարկելիս կարող է ավելացնել անձնակազմի թվաքանակը, անհրաժեշտ ծախսերի նվազագույնը:

5. Գրադարաններին պետական բյուջեի միջոցների հաշվին հատկացվող սուբսիդիայի նորմատիվի հաշվարկում, որպես մատուցվող ծառայության միավոր, սահմանվում է սպասարկվող գրքերի տարեկան քանակը: Տրամադրվող սուբսիդիայի առավելագույն չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

 

Ս = (սշգ x սգք) - Ծգ

 

որտեղ`

Ս - ն սուբսիդիայի առավելագույն չափն է,

սշգ - ն մեկ միավոր գրքի սպասարկման նվազագույն շահավետ գինն է,

սգք - ն սպասարկվող գրքերի տարեկան քանակն է,

Ծգ - ն գրադարանի վճարովի ծառայությունների գինն է և հավասար է 0-ի:

Մեկ միավոր սպասարկվող գրքի նվազագույն շահավետ գինը որոշվում է հետևյալ բանաձևով.

__

                                     \  

                                     /_ Ծ

                              սշգ = ______

                                     սգք

 

որտեղ`

__

\

/_ Ծ - ն 2-րդ կետում բերված ծախսերի հանրագումարն է:

6. Արտաբյուջետային աղբյուրներից միջոցների ստացումը չի կարող հիմք ծառայել գրադարանի բյուջետային հատկացումների /սուբսիդիայի/ չափն իջեցնելու համար: Գրադարանի եկամուտները ուղղվում են կապիտալ վերանորոգումների, գրքային հավաքածուի համալրման, մշակութային արժեքների վերականգնման, տեխնիկական միջոցներով զինելու, հրատարակչական աշխատանքներ իրականացնելու, աշխատավարձի, լրավճարների, խրախուսման բնույթի այլ վճարումների և ընթացիկ այլ ծախսերի իրականացմանը:

 

 

pin
Մշակույթի նախարարություն
24.11.2004
N 446-Ն
Հրաման