Սեղմել Esc փակելու համար:
ԶԲՈՍԱՎԱՐԻ ԵՎ ՈՒՂԵԿՑՈՐԴԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ Ե...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԶԲՈՍԱՎԱՐԻ ԵՎ ՈՒՂԵԿՑՈՐԴԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄ ...

18.01.2013 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   13.10.2005  -ից մինչեւ   18.01.2013  -ը:
 

(ուժը կորցրել է 03.12.12 թիվ 1024-Ն հրաման)

i

103.0190.031204

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «03»         12           2004 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10304320

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

23 նոյեմբերի 2004 թվականի N 190-Ն

 

i

ԶԲՈՍԱՎԱՐԻ ԵՎ ՈՒՂԵԿՑՈՐԴԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ, ԶԲՈՍԱՎԱՐԻ ԵՎ ՈՒՂԵԿՑՈՐԴԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով և 14 հոդվածով, ՀՀ կառավարության 2001թ-ի սեպտեմբերի 24-ի N 895 և 2004 թ-ի հունիսի 10-ի N 945-Ն որոշումներով

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել.

ա) Զբոսավարի և ուղեկցորդի որակավորման և լիցենզավորման հանձնաժողովի կանոնադրությունը համաձայն N 1 հավելվածի,

բ) զբոսավարի որակավորման վկայականի ձևը համաձայն N 2 հավելվածի,

գ) ուղեկցորդի որակավորման վկայականի ձևը համաձայն N 3 հավելվածի:

2. Ստեղծել զբոսավարի և ուղեկցորդի որակավորման և լիցենզավորման հանձնաժողով` համաձայն N 4 հավելվածի:

3. Նախարարի տեղակալ Ա. Պետրոսյանին` ապահովել հավելված 4-ի 6-9 կետերով նախատեսված կազմակերպությունների ներկայացրած թեկնածուների ընդգրկումը հանձնաժողովի կազմում` հանձնաժողովի կանոնադրության 5-րդ կետի բ) ենթակետին համապատասխան:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահում եմ ինձ:

 

Հավելված N 1

ՀՀ առևտրի և տնտեսական

զարգացման նախարարի

23.11.2004 թ. N 190-Ն հրամանի

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԲՈՍԱՎԱՐԻ ԵՎ ՈՒՂԵԿՑՈՐԴԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

I ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետությունում զբոսավարի և ուղեկցորդի որակավորման և լիցենզավորման հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) ստեղծվել է Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի 2004 թվականի նոյեմբերի 23-ի N 190-Ն հրամանով` սույն կանոնադրությամբ սահմանված խնդիրներն իրականացնելու նպատակով:

2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:

 

II ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

3. Հանձնաժողովի հիմնական խնդիրը Հայաստանի Հանրապետությունում զբոսավարի և ուղեկցորդի լիցենզավորման գործընթացի իրականացումն է:

4. Հանձնաժողովն իր առջև դրված խնդիրների լուծման նպատակով`

i

ա) իրականացնում է մասնագիտական որակավորման ստուգումներ` ըստ գործունեության տեսակների.

բ) եզրակացություն է տալիս Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին լիցենզիա տալու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ.

գ) ներկայացնում է առաջարկություններ զբոսաշրջության բնագավառի` մասնավորապես զբոսավարների և ուղեկցորդների լիցենզավորման գործընթացի կատարելագործման վերաբերյալ.

դ) հաստատում է որակավորման ստուգման թեստային հարցաշարերի և դրանց լրացման ձևը:

(4-րդ կետը փոփ. 08.02.05 թիվ 20-Ն հրաման)

 

III ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

5. Հանձնաժողովը կազմված է ինն անդամներից, որոնցից.

ա/ հինգը Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության ներկայացուցիչներ են և հանդիսանում են Հանձնաժողովի մշտական անդամներ.

բ/ չորսը հավելված 4-ի 6-9 կետերով նախատեսված կազմակերպությունների ներկայացուցիչներ են, որոնք Հանձնաժողովի հերթական նիստին մասնակցելու համար Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության հրավերով` ռոտացիոն սկզբունքով, ազգանունների այբբենական կարգով:

6. Հանձնաժողովը իր իրավասության հարցերը քննարկում է նիստերում, որոնք հրավիրվում է հանձնաժողովի նախագահի կողմից ըստ անհրաժեշտության:

7. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում են Հանձնաժողովի անդամների կեսից ավելին:

8. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ` փակ գաղտնի քվեարկությամբ: Ձայների հավասարության դեպքում որոշումը համարվում է ընդունված հօգուտ հայտատուի կամ լիցենզավորված անձի (այսուհետ` հրավիրված անձ):

9. Հարցերի քննարկման մասին հրավիրված անձին պատշաճ ձևով հայտնվում է քննարկումից ոչ ուշ, քան յոթ օր առաջ` տեղեկացնելով նրան քննարկման վայրի, ամսաթվի ու ժամի մասին:

10. Հանձնաժողովի նիստի նախագահողը նիստը բացելիս հայտարարում է նիստի օրակարգը, հրավիրված անձանց կազմը: Հրավիրված անձանց բացատրում է նրանց իրավունքներն ու պարտականությունները, հրապարակում է հայտի, ինչպես նաև քննարկվող այլ փաստաթղթի բովանդակությունը:

11. Հանձնաժողովի նիստին հրավիրված անձանց չմասնակցելը հիմք չի հանդիսանում նիստի օրակարգի հարցերը չքննարկելու կամ այն մերժելու համար, եթե հրավիրված անձը չի խնդրել քննարկումն անցկացնել այլ ժամկետում: Հրավիրված անձի սույն կետով նախատեսված խնդրանքը կարող է բավարարվել, եթե նա քննարկմանը չի կարող մասնակցել հարգելի պատճառով և, եթե քննարկումը հետաձգելիս չեն խախտվի օրենքով նախատեսված քննարկման ժամկետները: Եթե հրավիրված անձը խանգարում է նիստի բնականոն ընթացքը, ապա հանձնաժողովի նախագահի կրկնակի զգուշացումից հետո Հանձնաժողովի նախագահը իրավունք ունի դուրս հրավիրել հրավիրված անձին:

12. Հրավիրված անձն իրավունք ունի Հանձնաժողովի նիստի ժամանակ իրեն վերաբերող հարցերի քննարկմանը մասնակից դարձնել մասնագետի, փորձագետի, աուդիտորի, իրավաբանի կամ թարգմանչի: Հրավիրված անձը կամ նրա շահերի պաշտպաններն իրավունք ունեն ելույթներ ունենալ, պատասխանել հանձնաժողովի անդամների հարցերին, միջնորդություններ հարուցել:

13. Հանձնաժողովի նիստերում հարցերը քննարկվում են դռնբաց:

Դռնբաց քննարկվող հարցերի քննարկմանը կարող են մասնակցել լրագրողներ, մասնագետներ, պաշտոնատար և այլ անձինք:

14. Հանձնաժողովի որոշումը կայացվում է հարցի քննության ավարտից հետո առանձին սենյակում` դռնփակ: Հանձնաժողովի կողմից որոշման կայացման ժամանակ այդ սենյակում կարող են գտնվել միայն հանձնաժողովի անդամները:

15. Հանձնաժողովում հարցերի քննարկման ժամանակ կազմվում է արձանագրություն, որտեղ նշվում է`

ա) հանձնաժողովի նիստի անցկացման ամսաթիվը և տեղը.

բ) հանձնաժողովի տեսակը և կազմը.

գ) քննարկվող հարցի բովանդակությունը.

դ) տեղեկություններ քննարկմանը մասնակցող անձանց մասին.

ե) հարցի քննարկմանը մասնակցող անձանց բացատրությունները, նրանց միջնորդությունները և դրանց քննարկման արդյունքները.

զ) հարցի քննարկման ընթացքում հետազոտված փաստաթղթերը.

Է) հանձնաժողովի եզրակացության բովանդակությունը.

ը) տեղեկություններ ընդունված եզրակացության հրապարակման մասին:

Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները ստորագրում են նիստի նախագահողը և քարտուղարը;

16. Հանձնաժողովի եզրակացությունները հրապարակվում են և պատշաճ ձևով հանձնվում կամ ուղարկվում են Հրավիրված անձին:

17. Հանձնաժողովի եզրակացությունն այն կայացնելու օրը հանձնվում է լիցենզավորող մարմնի ղեկավարին:

Հանձնաժողովը ղեկավարում է Հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում` Հանձնաժողովի նախագահի տեղակալը;

Հանձնաժողովի նիստերի աշխատանքները նախապատրաստում է Հանձնաժողովի քարտուղարը:

18. Հանձնաժողովի նախագահը`

ա) հրավիրում է հանձնաժողովի նիստերը և նախագահում դրանք.

բ) կազմակերպում է հանձնաժողովի աշխատանքները.

գ) ստորագրում է հանձնաժողովի որոշումները, նիստերի արձանագրությունները և դրանց գործունեության հետ առնչվող մյուս փաստաթղթերը և գրագրությունները.

դ) իրականացնում է ՀՀ օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

19. Հանձնաժողովի քարտուղարը`

ա) նախապատրաստում է հանձնաժողովի նիստերը.

բ) ստորագրում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները.

գ) հանձնաժողովի քննարկմանն է ներկայացնում վերջինիս գործունեությանը վերաբերող նյութերն ու ընթացիկ տեղեկությունները, նախապատրաստում առաջարկություններ դրանց վերաբերյալ.

ե) կազմում է հանձնաժողովի որոշումների նախագիծը և կազմակերպում հանձնաժողովի որոշումների սահմանված ձևով հանձնումը կամ ուղարկումը Հրավիրված անձին:

20. Հանձնաժողովի անդամները`

ա) մասնակցում են հանձնաժողովի նիստերին, հանձնաժողովի աշխատանքային պլանների մշակման և դրանց իրականացման հետ կապված աշխատանքներին.

բ) հանձնաժողովի նիստերին հարգելի պատճառով չմասնակցելու դեպքում նախապես տեղեկացնում են հանձնաժողովի նախագահին կամ քարտուղարին:

 

IV ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ ԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

21. Հանձնաժողովը ստեղծվում և հանձնաժողովի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի հրամանով:

22. Հանձնաժողովի նախագահը, նախագահի տեղակալը, քարտուղարը և մյուս մշտական անդամները նշանակվում են և նրանց լիազորությունները դադարեցվում են Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի հրամանով:

23. Հանձնաժողովի գործունեության դադարումից հետո հանձնաժողովի գործունեությանն առնչվող փաստաթղթերը և այլ նյութերը ենթակա են պահպանման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հավելված N 2

ՀՀ առևտրի և տնտեսական

զարգացման նախարարի

23.11.2004 թ. N 190-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ԶԲՈՍԱՎԱՐԻ ԵՎ ՈՒՂԵԿՑՈՐԴԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՎԿԱՅԱԿԱՆ N 0000

 

ԶԲՈՍԱՎԱՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ

 

__________________________________________________________________________

                     (անունը, ազգանունը, հայրանունը)

 

ՎԿԱՅԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ`                Արձանագրություն N _____

 

    ԱՆԺԱՄԿԵՏ                                   «____»»___________» 200__թ.

 

Հանձնաժողովի նախագահ`                      __________________

                                            (ստորագրություն)

Հանձնաժողովի քարտուղար`                    __________________

                                            (ստորագրություն)

 

Հավելված N 3

ՀՀ առևտրի և տնտեսական

զարգացման նախարարի

23.11.2004 թ. N 190-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ԶԲՈՍԱՎԱՐԻ ԵՎ ՈՒՂԵԿՑՈՐԴԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՎԿԱՅԱԿԱՆ N 0000

 

ՈՒՂԵԿՑՈՐԴԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ

 

__________________________________________________________________________

                     (անունը, ազգանունը, հայրանունը)

 

ՎԿԱՅԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ`                Արձանագրություն N _____

 

    ԱՆԺԱՄԿԵՏ                                   «____»»___________» 200__թ.

 

Հանձնաժողովի նախագահ`                      __________________

                                            (ստորագրություն)

Հանձնաժողովի քարտուղար`                    __________________

                                            (ստորագրություն)

 

Հավելված N 4

i

ՀՀ առևտրի և տնտեսական

զարգացման նախարարի

23.11.2004 թ. N 190-Ն հրամանի

 

ԿԱԶՄ

ԶԲՈՍԱՎԱՐԻ ԵՎ ՈՒՂԵԿՑՈՐԴԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    1. Արա Պետրոսյան           - ՀՀ առևտրի  և  տնտեսական զարգացման

                                 նախարարի տեղակալ (Հանձնաժողովի նախագահ)

    2. Մեխակ Ապրեսյան          - ՀՀ առևտրի  և  տնտեսական զարգացման

                                 նախարարության զբոսաշրջության վարչության

                                 պետ (Հանձնաժողովի նախագահի տեղակալ)

    3. Սուսաննա Ասլիզադյան     - ՀՀ առևտրի  և  տնտեսական զարգացման

                                 նախարարության զբոսաշրջության վարչության

                                 առաջատար մասնագետ (Հանձնաժողովի

                                 քարտուղար)

    4. Արտաշես Հովհաննիսյան    - ՀՀ առևտրի  և  տնտեսական զարգացման

                                 նախարարության 1-ին բաժնի պետ

    5. Լիաննա Գևորգյան         - Հայաստանի Հանրապետության առևտրի  և

                                 տնտեսական զարգացման նախարարության

                                 օրենսդրության և իրավաբանական վարչության

                                 առաջատար մասնագետ

6. Ներկայացուցիչ զբոսաշրջության բնագավառում կրթական գործունեություն իրականացնող կազմակերպություններից (համաձայնությամբ)

7. Ներկայացուցիչ գիտական կազմակերպություններից (համաձայնությամբ)

8. Ներկայացուցիչ ՀՀ նախարարություններից և պետական կառավարման այլ մարմիններից (համաձայնությամբ)

9. Ներկայացուցիչ ոչ առևտրային կազմակերպություններից (համաձայնությամբ)

(կազմը փոփ. 16.09.05 թիվ 196-Ն հրաման)

 

-------------------------------------

ԻՐՏԵԿ - նախաբանում N 945-Ն-ի փոխորեն պետք  է լինի N 954-Ն

 

 

pin
Էկոնոմիկայի / Տնտեսական զարգ. եւ նե
23.11.2004
N 190-Ն
Հրաման