Սեղմել Esc փակելու համար:
«ՄԱՆԿԱՏՆԵՐՈՒՄ ԽՆԱՄՎՈՂ ԵՐԵԽԱՅԻՆ (ԵՐԵԽԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 
«ՄԱՆԿԱՏՆԵՐՈՒՄ ԽՆԱՄՎՈՂ ԵՐԵԽԱՅԻՆ (ԵՐԵԽԱՆԵՐԻՆ) ԿԵՆՍԱԲ ...

115.0126.291104

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «29»         11           2004 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11504318

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

15 հոկտեմբերի 2004 թվականի N 126-Ն/1

i

«ՄԱՆԿԱՏՆԵՐՈՒՄ ԽՆԱՄՎՈՂ ԵՐԵԽԱՅԻՆ (ԵՐԵԽԱՆԵՐԻՆ) ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԸՆՏԱՆԻՔԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԵՎ «ԸՆՏԱՆԻՔԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ» ԱԿՏԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թ. հուլիսի 1-ի ««Մանկատների բեռնաթափում» փորձնական ծրագիրը հաստատելու մասին» N 988-Ն որոշման 3-րդ կետով

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. Հաստատել մանկատներում խնամվող երեխայի (երեխաների) կենսաբանական ընտանիք վերադարձնելու կապակցությամբ ընտանիքին աջակցություն տրամադրելու մասին պայմանագրի ձևը` համաձայն 1 հավելվածի:

2. Հաստատել ընտանիքի սոցիալ-տնտեսական վիճակի ուսումնասիրման ակտի ձևը` համաձայն 2 հավելվածի:

Հավելված 1

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

Մանկատներում խնամվող երեխային (երեխաներին) կենսաբանական ընտանիք

վերադարձնելու կապակցությամբ ընտանիքին աջակցություն

տրամադրելու մասին

_____________________________________           «_____»________________ թ.

            կնքման վայրը

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը (այսուհետ` նախարարություն) ի դեմս ________________________

__________________________________________________________________________

                       պաշտոնը, ազգանունը, անունը

մի կողմից, և քաղաքացի ___________________________________________________

ծնողների (ծնողի) ազգանունը, անունը

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

               անձնագրի համարը, սերիան, ում կողմից է տրվել

__________________________________________________________________________

                            բնակության վայրը

____________________________________________________________ մյուս կողմից,

կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին:

1. Պայմանագրի առարկան

Կողմերը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թ. հուլիսի 1-ի «Մանկատների բեռնաթափում» փորձնական ծրագիրը հաստատելու մասին» N 988-Ն որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում, կնքեցին սույն պայմանագիրը համաձայն որի ___________________________________ համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմնի կողմից 200__թ. _________________ N _____ որոշմամբ ծնողներին վերադարձված __________________________ մանկատանը խնամվող երեխայի (երեխաների) ______________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

անուն, հայրանուն, ազգանուն, ծննդյան վկայականի համարը, սերիան,

__________________________________________________________________________

                           ում կողմից է տրվել

խնամքի համար ընտանիքին կտրամադրվի սոցիալական աջակցություն:

2. Կողմերի իրավունքներն ու պարտավորությունները

Ծնողը պարտավոր է.

2.1. ապահովել մանկատնից ընտանիք վերադարձած երեխայի (երեխաների) խնամքի, բնականոն զարգացման և դաստիարակության համար նպաստավոր պայմաններ,

2.2. իրականացնել երեխայի իրավունքների ու շահերի պաշտպանությունը,

2.3. ապահովել դպրոցահասակ երեխայի հաճախումը հանրակրթական հաստատություն, հետևել նրա առաջադիմությանը,

2.4. տալ գրավոր համաձայնություն սոցիալական ծառայության տարածքային գործակալությունների և խնամակալության և հոգաբարձության մարմինների աշխատակիցների կողմից ընտանիքում երեխաների խնամքի և դաստիարակության իրականացման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով օրվա ցանկացած ժամին բնակարան մուտք գործելու վերաբերյալ:

Ծնողը իրավունք ունի.

2.5. զբաղվածության տարածքային կենտրոնների միջոցով ապահովել ընտանիքի անդամների զբաղվածությունը, անհրաժեշտության դեպքում ընդգրկվելով մասնագիտական վերապատրաստման կամ վերաորակավորման համապատասխան դասընթացներում:

2.6. ստանալ սույն պայմանագրի 2.8 կետով նախատեսված 30 հազ. դրամ դրամական օգնություն մանկատնից ընտանիք վերադարձած յուրաքանչյուր երեխայի համար:

2.7. ստանալ սոցիալ-հոգեբանական աջակցություն համապատասխան սոցիալական ծառայության տարածքային գործակալության միջոցով իրականացվող ընտանիքների սոցիալ-հոգեբանական վերականգնմանն ուղղված ծրագրերի շրջանակներում:

Նախարարությունը պարտավոր է.

2.8. յուրաքանչյուր ամիս ծնողներից մեկի անվամբ նրա բնակության վայրի բանկային գործառույթներն իրականացնող հաստատությունում բացված անձնական հաշվին փոխանցել 30 հազ. դրամ ընտանիք վերադարձած յուրաքանչյուր երեխայի համար:

2.9. աջակցել ապահովելու համար ընտանիքի անդամների զբաղվածությունը, անհրաժեշտության դեպքում ընդգրկվելով մասնագիտական վերապատրաստման կամ վերաորակավորման համապատասխան դասընթացներում:

3. Պայմանագրի վաղաժամկետ լուծման հիմքերը

3.1. Նախարարությունը կարող է ժամկետից շուտ լուծել պայմանագիրը.

ա) եթե ծնողը չի կատարում սույն պայմանագրի 2.1, կամ 2.2, կամ 2.3, կամ 2.4 կետերով նախատեսված պարտավորությունները,

բ) սոցիալական ծառայության տարածքային գործակալության պետի եզրակացության հիման վրա, ընտանիքում երեխայի խնամքի և դաստիարակության համար առկա խոչընդոտները վերանալու և ընտանիքի մեկ շնչին ընկնող փաստացի եկամտի և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված կենսապահովման նվազագույն բյուջեի չափի համապատասխանության դեպքում:

3.2. Ծնողը կարող է ժամկետից շուտ լուծել պայմանագիրը սույն պայմանագրի 2.5, կամ 2.6, կամ 2.7 կետերով նախատեսված աջակցությունը չստանալու դեպքում:

4. Եզրափակիչ դրույթներ

4.1. Սույն պայմանագիրը կնքվել է մեկ տարի ժամկետով և ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

4.2. Սույն պայմանագրի ժամկետը յուրաքանչյուր տարի կարող է երկարացվել կողմերի համաձայնությամբ:

4.3. Սույն պայմանագիրը կնքված է հայերեն լեզվով 2 օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ: Յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ:

ՀՀ աշխատանքի և  սոցիալական                        Ծնողներ (ծնող)

հարցերի նախարարություն

______________________________              ______________________________

    պաշտոն, ազգանուն, անուն                   անուն, հայրանուն, ազգանուն

______________________________              ______________________________

______________________________              ______________________________

       ստորագրություն                               ստորագրություն

            Կ.Տ.                                          Կ.Տ.

Հավելված 2

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱԿՏ

ընտանիքի սոցիալ-տնտեսական վիճակի

Ես, ______________________________________________________________________

ՄԾՏԳ-ի աշխատակցի ազգանունը, անունը, պաշտոնը ուսումնասիրել եմ _________________________________________________________

բնակության վայրը բնակվող __________________________________________________________________

ազգանունը, անունը, հայրանունը ընտանիքի սոցիալ-տնտեսական վիճակը:

Այդ նպատակով ս/թ ________________-ին, կատարել եմ տնային այցելություն, որին

ամիս, օր ներկա էր ընտանիքի անդամներից _____________________________________________

__________________________________________________________________________

նշել առավելագույն ներկա չափահաս անդամներից երկուսի ազգանունը,

__________________________________________________________________________

                           անունը, հայրանունը

ՈՒսումնասիրության արդյունքում.

. ծնողն իրականացնում է «Մանկատներում խնամվող երեխային (երեխաներին) կենսաբանական ընտանիք վերադարձնելու կապակցությամբ ընտանիքին աջակցություն տրամադրելու մասին» պայմանագրով նախատեսված իր պարտականությունները, սակայն ընտանիքի սոցիալ-տնտեսական վիճակը բավարար չէ.

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

                     նշել առավել ցայտուն գործոնները

. ծնողն իրականացնում է «Մանկատներում խնամվող երեխային (երեխաներին) կենսաբանական ընտանիք վերադարձնելու կապակցությամբ ընտանիքին աջակցություն տրամադրելու մասին» պայմանագրով նախատեսված իր պարտականությունները և ընտանիքի սոցիալ-տնտեսական վիճակը բավարար է.

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

                     նշել առավել ցայտուն գործոնները

. ծնողը չի իրականացնում «Մանկատներում խնամվող երեխային (երեխաներին) կենսաբանական ընտանիք վերադարձնելու կապակցությամբ ընտանիքին աջակցություն տրամադրելու մասին» պայմանագրով նախատեսված իր պարտականությունները.

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

                     նշել առավել ցայտուն գործոնները

ՍԾԳՏ-ի տնօրեն

______________________________

ազգանուն, անուն, հայրանուն

______________________________               «____»________________ 200 թ.

ստորագրություն

Կ.Տ.

pin
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
15.10.2004
N 126-Ն/1
Հրաման