Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 2 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

26 հոկտեմբերի 2004 թվականի N 10

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 2-Ի ԹԻՎ 88 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 8-Ի ՈՐՈՇ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետը և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «իէ» կետը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը պարզաբանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի ապրիլի 2-ի թիվ 88 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում արժութային կարգավորումը և արժութային վերահսկողությունը» կանոնակարգ 8-ի (այսուհետև` Կանոնակարգ 8) հետևյալ դրույթները.

i

1. Ըստ Կանոնակարգ 8-ի 11 կանոնի և 4.2, 4.3 ենթականոնների` Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքների իրացման աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման դիմաց կանխիկ եղանակով վճարումներն իրականացվում են միայն Հայաստանի Հանրապետության դրամով: Հայաստանի Հանրապետության ռեզիդենտների միջև ապրանքների իրացման աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման դիմաց անկանխիկ եղանակով վճարումներն իրականացվում են միայն Հայաստանի Հանրապետության դրամով: Իսկ ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների միջև ապրանքների իրացման աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման (այսինքն` ընթացիկ հաշվի գործարքների) դիմաց անկանխիկ վճարումները կարող են իրականացվել նաև արտարժույթով` բանկային պրակտիկայում կիրառվող վճարումների ցանկացած եղանակով:

i

2. Կանոնակարգ 8-ի 2-րդ կանոնում օգտագործված «փոքրածավալ գումարներ» հասկացությունը սահմանված է կապիտալի շարժի հետ կապված գործարքների նկատմամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից, Կանոնակարգ 8-ի 5.1 կանոնի համաձայն, սահմանափակումներ նախատեսելու անհրաժեշտության առաջացման դեպքում` այդ «փոքրածավալ գումարները» կապիտալի շարժի հետ կապված գործարքներից բացառելու նպատակով: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից, ինչպես փոքրածավալ գումարների չափը, այնպես էլ կապիտալի շարժի հետ կապված գործարքների նկատմամբ սահմանափակումներ ներկայումս սահմանված չեն:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-ԻՆ

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
26.10.2004
N 10
Պաշտոնական պարզաբանում