041.0199.270597
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
27 մայիսի 1997 թ. թիվ 199
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության նախարարությունների, վարչությունների, պետական կառավարման մյուս հանրապետական մարմինների կենտրոնական ապարատների աշխատողների որակավորման ստուգում անցկացնելու մասին» թիվ 363 որոշումը, Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարման համակարգում կառուցվածքային բարեփոխումների գործընթացն արագացնելու նպատակով միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» թիվ 366 որոշման 2-րդ կետը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի հուլիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարման համակարգում կառուցվածքային բարեփոխումների գործընթացն արագացնելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նոր կազմը հաստատելու մասին» թիվ 435 որոշումը: