Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՐԱՀՐԱ ...

 

 

040.0133.13597

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«13» ՄԱՅԻՍԻ 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 մայիսի 1997 թ. թիվ 133

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ելնելով տեղեկատվության և գրահրատարակչության բնագավառներում բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունից և ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի նոյեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի 1996 թվականի նոյեմբերի 8-ի հրամանագրի կատարմանն ուղղված միջոցառումների մասին» թիվ 360 որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության նախկին տեղեկատվության նախարարության լուծարքային հանձնաժողովի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչություն:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչության ենթակայությանը հանձնել Հայաստանի Հանրապետության նախկին տեղեկատվության նախարարության պետական ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները (ցանկը կցվում է):

3. Հայաստանի Հանրապետության նախկին տեղեկատվության նախարարության կողմից ոչ պետական ձեռնարկություններում պետական բաժնեմասի տնօրինման իրավունքը փոխանցել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանը:

4. Հայաստանի Հանրապետության նախկին տեղեկատվության նախարարության կենտրոնական ապարատի գույքը, վարչական շենքը, տրանսպորտի և կապի միջոցները սահմանված կարգով հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչության տնօրինությանը:

i

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանը` 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել վարչության կենտրոնական ապարատի աշխատողների թվաքանակը, իսկ երկամսյա ժամկետում` վարչության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը:

6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչության պահպանման ծախսերի վերաբերյալ:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի մայիսի 13-ից:

 

ՑԱՆԿ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

1. «Հայաստանի հեռուստաընկերություն» պետական ձեռնարկություն

 

2. «Հայաստանի ռադիոընկերություն» պետական ձեռնարկություն

 

3. Գյումրիի «Շիրակ» հեռուստառադիովարչություն» պետական ձեռնարկություն

 

4. Կարգադրիչ տնօրինություն

 

5. «Եթեր» ստեղծագործական տուն» տնտհաշվարկային ձեռնարկություն

 

6. Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոն

 

7. «Տեխնիկական տեսչություն» պետական ձեռնարկություն

 

8. Հայաստանի Հանրապետության մամուլի տարածման գործակալություն

 

9. Հայկական հանրագիտարան

 

10. Հայաստանի ազգային գրապալատ

 

11. Գրադարանային կոլեկտոր

 

12. «Գրքերի աշխարհ» թերթի խմբագրություն» տնտհաշվարկային ձեռնարկություն

 

13. Մատակարարման և արտադրավերանորոգման կենտրոն

 

14. «Երևանգիրք» պետական ձեռնարկություն (ներառում է Երևան քաղաքի

27 գրատուն, որոնք ներկայացված են ապապետականացման և

սեփականաշնորհման)

 

15. «Շիրազ» գրատուն

 

16. Աբովյանի քաղաքային գրատուն

 

17. Գյումրիի գրատների միավորում (ներառում է 11 գրատուն)

 

18. Վանաձորի գրատների միավորում (ներառում է 12 գրատուն)

 

19. Կապանի գրատների միավորում (ներառում է 3 գրատուն)

 

20. Հրազդանի գրատների միավորում (ներառում է 3 գրատուն)

 

21. «Բարեկամություն» գրատուն

 

22. «Կոնդ» գրատուն

 

23. «Խ.Աբովյան» գրատուն

 

24. «Բուկինիստ» գրատուն

 

25. Ալավերդու գրատուն

 

26. Դիլիջանի գրատուն

 

27. «Սեբաստիա» գրատուն

 

28. Ստեփանավանի գրատուն

 

29. Ջերմուկի գրատուն

 

30. «Անիի» գրատուն

 

31. Ախուրյանի տպարան

 

32. Գրականության տարածման հանրապետական կենտրոն

 

33. Թիվ 2 ավտոձեռնարկություն

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.05.1997
N 133
Որոշում