(մասնակի ուժը կորցրել է 01.01.98թ և լրիվ 01.03.98թ` 15.12.97 թիվ 329 որոշում)
050.0107.010497
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄ
1 ապրիլի 1997 թվականի թիվ 107
i
«ԲԱՆԿԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ» 3-ՐԴ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Հայաստանի հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1997 թվականի հունվարի 10-ի ««Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության տնտեսական նորմատիվները» 2-րդ կանոնակարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 6 որոշումը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» 3-րդ կանոնակարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
i
ա) 1-ին գլխի 1-ին կետի առաջին պարբերությունը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.
««Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածի համաձայն, բանկերը և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ են ներկայացնում հաշվետվությունների և տեղեկանքների ներքոհիշյալ ձևերը` նշված պարբերականությամբ»,
բ) 2-րդ գլխի 1-ին կետում.
i
- թիվ 8 (ամսական) հաշվետվության լրացման կարգում ավելացնել հետևյալ պարբերությունը.
«Ներգրավված ցպահանջ միջոցների կազմում ընդգրկվում են նաև «այլ դեբիտորներ և կրեդիտորներ» (904, 902, 076, 110) հաշիվներում հաշվառվող գումարները` ըստ հաշվետերերի: «Այլ ժամկետային արժեթղթեր» տողում արտացոլվում են նաև 062 հաշվում առկա արտարժութային միջոցների գումարները»,
i
- թիվ 9 (ամսական) հաշվետվության լրացման կարգում ավելացնել հետևյալ պարբերությունը.
«Ներգրավված ցպահանջ միջոցների կազմում ընդգրկվում են նաև «այլ դեբիտորներ և կրեդիտորներ» (904, 902, 076, 110) հաշիվներում հաշվառվող գումարները` ըստ հաշվետերերի: Տեղաբաշխված միջոցների կազմում, որպես բանկերի հաշիվներ, ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում բացված թղթակցային հաշիվների (161, 096), ինչպես նաև բանկերի «նոստրո» հաշիվների գումարները (163, 093, 072): «Այլ ժամկետային արժեթղթեր» տողում արտացոլվում են նաև 062 հաշվում առկա արտարժութային միջոցների գումարները»,
- թիվ 14 (ամսական) հաշվետվության լրացման կարգում ավելացնել հետևյալ նախադասությունը.
i
««Սեփականության ձև» սյունակում անհրաժեշտ է նշել պետական կամ ոչ պետական հատվածին փոխառուի պատկանելությունը»,
i
- թիվ 4-տ (ամսական) տեղեկանքի լրացման կարգում ավելացնել հետևյալ պարբերությունը.
«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում բացված թղթակցային հաշիվները (161, 096) տեղեկանքում չեն ընդգրկվում: ԱՊՀ երկրներում գործող թղթակից բանկերի անվանումները լրացվում են ռուսերեն, իսկ այլ երկրներում գործող բանկերի անվանումները` անգլերեն լեզվով, ընդ որում, «գտնվելու վայրը» սյունակում լրացվում են միայն քաղաքի և պետության անվանումները (օրինակ` «ԻՆԿՈՄԲԱՆԿ», գ. Մոսկվա, ՌՈՍԻՅԱ, «GENERAL BANK», Brussels, BELGIUM)»,
i
- թիվ 5-տ (շաբաթական) տեղեկանքի լրացման կարգում ավելացնել հետևյալ նախադասությունը.
««I. Դեպոզիտների միջին տոկոսադրույքներ» բաժնում ընդգրկվում են նաև բանկերից ստացված վարկերի, իսկ «II. Վարկերի միջին տոկոսադրույքներ» բաժնում` բանկերում տեղաբաշխված դեպոզիտների գումարները և տոկոսադրույքները».
գ) հաստատել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում պարտադիր պահուստավորման նորմատիվի վերաբերյալ» թիվ 4 (երկշաբաթյա) հաշվետվության ձևի նոր տարբերակը (կցվում է):
i
2. Սահմանել, որ թիվ 4 (երկշաբաթյա) հաշվետվության ձևի նոր տարբերակը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը ներկայացվում է 1997 թվականի օգոստոսի 19-ից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
Ձև թիվ 4
(14-օրյա)
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀՈՒՍՏԱՎՈՐՄԱՆ
Բանկի անվանումը ______________________
Ամսաթիվ ______________ թ.
Արժույթի տեսակը ______________
հազ. դրամ
.________________________________________________________________________.
|Ամսաթիվ |Ռեզիդենտ- |Ոչ ռեզիդենտ-| Այդ թվում`| Ընդամենը| |ՀՀ ԿԲ-ում|
| |ներից |ներից |ոչ ռեզիդենտ|ներգրաված| |պարտադիր |
| |ներգրաված |ներգրաված | բանկերից | միջոցներ| |պահուստ- |
| |միջոցներ |միջոցներ | | | |ների |
| | | | | | |փաստացի |
| | | | | | |մնացորդը |
|________|__________|____________|___________|_________| |_________|
| | | | | | | x |

| | x | x | x | x | | |
|________|__________|____________|___________|_________| |_________|
| Միջինը | | | | | Միջինը| |
|________|__________|____________|___________|_________|_______|_________|
|ենթակա է| | | | |Փաստացի| |
|պահուս- | | | | |պահուս-| |
|տավորման| | | | |տավոր- | |
|(միջինը*| | | | |ված է | |
| 8 %) | | | | | | |
| | | | | | | |
.________________________________________________________________________.
Բանկի վարչության նախագահ` _______________________
Կ.Տ.
Գլխավոր հաշվապահ` _______________________