Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈ ...

12.02.2009 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   11.10.2004  -ից մինչեւ   12.02.2009  -ը:
 

(ուժը կորցրել է 30.12.08 թիվ 285-Ն հրաման)

i

103.0144.130904

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «13»         09           2004 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10304231

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

27 օգոստոսի 2004 թվականի N 144-Ն

 

i

ՀՀ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն ՀՀ կառավարության 2002 թ. հունիսի 20-ի «ՀՀ կառավարության գործավարության կարգը հաստատելու մասին» N 890-Ն որոշման

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության գործավարության կարգը համաձայն հավելվածի:

2. Նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Ա. Գիլոյանին`

5-օրյա ժամկետում նախարարության գործավարության կարգը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պետական գրանցմանը:

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի 2002թ. նոյեմբերի 7-ի «Առևտրի և տնտեսական զարգացման նախարարության գործավարության կարգը հաստատելու մասին» N 127 հրամանը:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել նախարարության աշխատակազմի ղեկավար Ս. Ղազարյանին:

 

Հավելված

ՀՀ առևտրի և տնտեսական

զարգացման նախարարի

27 օգոստոսի 2004 թ.

N 144-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՀՀ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության գործավարության կարգը:

2. ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության գործավարության կազմակերպումն իրականացնում է նախարարության աշխատակազմը (այսուհետ աշխատակազմ):

3. ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներում գործավարությունը կազմակերպվում է սույն կարգի պահանջներին համապատասխան և նրա կատարումը պարտադիր է բոլոր աշխատողների համար:

4. Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներում գործավարության կազմակերպման և վարման պատասխանատվությունը դրվում է համապատասխան ստորաբաժանման ղեկավարի վրա:

5. Գաղտնի գործավարությունը իրականացվում է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 1997թ. դեկտեմբերի 30-ի N 626 որոշմամբ հաստատված հրահանգի պահանջներին համապատասխան:

6. Նախարարության իրավասությանը վերաբերող օրենքով նախատեսված այլ ժամկետներում կատարման ենթակա առանձին թղթակցությունների շարժը և նախարարի հրամանների նախապատրաստումը կարող են իրականացվել նախարարի այլ հրամաններով սահմանված կարգով:

 

II. ՀՀ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑՎԱԾ ԹՂԹԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ, ԳՐԱՆՑՈՒՄԸ ԵՎ ՇԱՐԺԸ

 

7. Աշխատակազմ ստացված ամբողջ պաշտոնական և ոչ պաշտոնական թղթակցությունը ընդունվում և գրանցվում է աշխատակազմի քարտուղարությունում (այսուհետ քարտուղարություն) ապարատածրագրային միջոցներով (զուգահեռ նաև մատյանների), որտեղ արտացոլվում են փաստաթղթի համառոտ բովանդակությունը, շարժը և կատարման ընթացքը:

Գրանցված փաստաթղթի առաջին էջի ներքևի աջ անկյունում դրվում է դրոշմակնիք, որի վրա նշվում են մտից գրանցման համարը և ամսաթիվը:

8. Ստացված բոլոր ծրարները (բացառությամբ «Անձամբ» մակագրությամբ ծրարներից, որոնք չեն գրանցվում և փակ վիճակում հանձնվում են հասցեատերերին) բացվում են քարտուղարության համապատասխան աշխատակցի կողմից, որը պարտավոր է ստուգել փաստաթղթերի առկայությունը (ներառյալ հավելվածները), համեմատելով փաստաթղթերի համարները ծրարի վրա նշվածների հետ:

Փաստաթղթերի պակասի կամ վնասված լինելու դեպքում կազմվում է ակտ` երեք օրինակից, որոնցից մեկը մնում է քարտուղարությունում, երկրորդը կցվում է փաստաթղթին, իսկ երրորդն ուղարկվում է այն կազմակերպություն, որտեղից ստացվել է ծրարը: Եթե ծրարում հայտնաբերվում են սխալներ, սխալմամբ դրված փաստաթղթեր, դրանք նոր ծրարներով ուղարկվում են ըստ պատկանելության` փաստաթղթերին կցելով այն ծրարները, որոնցով դրանք ստացվել են, անհրաժեշտության դեպքում տեղյակ պահելով այն կազմակերպությանը, որտեղից ստացվել է ծրարը:

9. Ծրարները, որոնցով ստացվել է թղթակցությունը, պահպանվում և փաստաթղթերին են կցվում այն դեպքում, երբ միայն ծրարի միջոցով կարելի է պարզել ուղարկողի հասցեն, կամ եթե ծրարի վրա փոստային դրոշմակնիքի ամսաթիվը նշանակություն ունի տվյալ նյութի ուղարկման ու ստացման ժամանակը որոշելու համար:

10. Մտից փաստաթղթերը, որոնք ստացվում են ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության համակարգչային ցանցով /այսուհետ համակարգչային ցանց/ պետք է հաստատված լինեն ուղարկողի կամ համապատասխան պաշտոնատար անձի էլեկտրոնային թվային ստորագրությամբ: Ստացված էլեկտրոնային օրինակն անհրաժեշտության դեպքում վերծանվում է և տեղական «լոկալ» համակարգչային ցանցով ուղարկվում հասցեատիրոջը:

11. Այն դեպքում, երբ փաստաթուղթն ունի գաղտնիության աստիճան, անհրաժեշտության դեպքում պետք է վերծանվի հրահանգի համաձայն և հետո հանձնվի հասցեատիրոջը:

12. Մտից փաստաթղթերը, որոնք ստացվել են թղթի կրիչի վրա, էլեկտրոնային ձևի ապարատածրագրային միջոցների օգնությամբ ենթակա են վերափոխման հետագայում տվյալների շտեմարան գրանցելու համար:

13. ՀՀ նախարարություններից, մարզպետարաններից, աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումներից, ընկերություններից, տեղեկատվական բնույթի փաստաթղթերը, եթե դրանք ներկայացնելու անհրաժեշտությունը չի բխում որևէ հանձնարարականի կատարման պահանջներից, դրվում է դրոշմակնիք` նշելով միայն մուտքի ամսաթիվը, որից հետո դրանք ստորագրությամբ հանձնվում են աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումներին:

14. ՀՀ Նախագահի, ՀՀ ԱԺ, ՀՀ կառավարության, ՀՀ վարչապետի աշխատակազմերից ստացված նյութերը և «Շտապ» թղթակցությունները գրանցվում ու հանձնվում են զեկուցման անմիջապես: Մյուս թղթակցությունները հասցեատերերին են տրվում աշխատանքային մեկ օրվա ընթացքում` սույն կարգին համապատասխան:

15. ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն և նախարարին հասցեագրված ու մուտքագրված գրությունները, նամակները և մյուս փաստաթղթերը գրանցումից հետո ուղարկվում են աշխատակազմի ղեկավարին:

Փաստաթղթերը նախարարի կողմից մակագրվելուց հետո ստորագրությամբ հանձնվում են կատարողներին, կամ առաքվում ըստ մակագրության համապատասխան հասցեատերերին:

16. ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալներին, աշխատակազմի ղեկավարին հասցեագրված գրությունները, նամակները, հեռագրերն ու մյուս փաստաթղթերը քարտուղարության կողմից գրանցվում և փոխանցվում են նրանց օգնականներին` զեկուցելու համար:

Նախարարի տեղակալները, աշխատակազմի ղեկավարը, հանձնարարականներ են տալիս կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին` կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության ոլորտներին համապատասխան:

17. Նախարարի տեղակալների, աշխատակազմի ղեկավարի օգնականները, աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումները, ստանալով ուղարկված փաստաթղթերը, դրանք գրանցում են համակարգչում կամ գրանցման մատյանում և նախարարի տեղակալի, աշխատակազմի ստորաբաժանման ղեկավարի մակագրությամբ հանձնում անմիջական կատարողներին` համակարգչում, մատյանում արտացոլելով փաստաթղթաշրջանառությունն ստորաբաժանման ներսում:

18. Նախարարի տեղակալների, աշխատակազմի ղեկավարի, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մակագրությունից հետո փաստաթղթերի հետագա շարժը (հանձնումը կատարողին, ստորաբաժանման ներսում կատարման ժամկետի հսկողությունը, բազմացումը) կազմակերպվում է նախարարի տեղակալների, աշխատակազմի ղեկավարի օգնականների ստորաբաժանման փաստաթղթաշրջանառության պատասխանատու աշխատակցի միջոցով:

19. Փաստաթղթերի պատասխանատու կատարող համարվում է առաջին հասցեատերը, կամ, որի անվան դիմաց գրառվում է «հավաք» նշումը: Մյուս հասցեատերերը պարտավոր են նշված ժամկետից 2-3 օր առաջ պատասխանատու կատարողին ներկայացնել անհրաժեշտ նյութեր և նշագրել պատասխան նամակի կրկնօրինակի վրա:

Եթե հանձնարարականում բացակայում է «հավաք» նշումը, ապա դրանում նշված պատասխանատու կատարողները հանձնարարականի կատարման վերաբերյալ կարծիքներն ուղղակի ներկայացնում են առաջին հասցեատիրոջը, որը ամփոփում է դրանք և ներկայացնում հանձնարարությունը տվող ղեկավարին:

20. Հսկողության վերցված հանձնարարականների կատարման համար պատասխանատու անձը մանրամասն վերլուծում է բարձրացված հարցերը, առաջադրված խնդիրները և իր եզրակացությունները փաստաթղթին կից նամակով (որոշման նախագծով, զեկուցագրով) ներկայացնում հանձնարարություն տվող ղեկավարին:

21. Լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող որոշումների, նամակների, հանձնարարականների դեպքում պատասխանատու անձը ժամկետի երկարացման թույլտվություն ստանալու նպատակով գրավոր դիմում է հանձնարարություն տվող ղեկավարին կամ վերադաս մարմնին:

22. Քարտուղարությունը գործին կցելու համար փաստաթուղթն ընդունում է այն դեպքում, երբ դրան կից նախարարի տեղակալների, կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարների կողմից ներկայացված համապատասխան հիմնավորման վրա առկա է նախարարի, աշխատակազմի ղեկավարի կամ նրա տեղակալի «գործին» մակագրությունը:

23. Աշխատակազմի աշխատողները պատասխանատու են իրենց մոտ գտնվող փաստաթղթերի պահպանության համար և պարտավոր են խնամքով վերաբերել դրանց:

Չի թույլատրվում աշխատակազմում ստացված փաստաթղթերի բնագրային տեքստում կամ դրա ֆայլում նշում կատարել:

24. Արձակուրդ գնալիս, երկարատև գործուղման մեկնելիս կամ այլ պատճառներով բացակայելիս, աշխատողը պարտավոր է իր մոտ եղած անավարտ գործերի փաստաթղթերը հանձնել իրեն փոխարինողին կամ անմիջական ղեկավարին:

 

III. ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎՈՂ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

25. ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացվող.

ՀՀ օրենքների և ՀՀ ԱԺ նորմատիվ բնույթի որոշումների, ՀՀ Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի որոշումների նախագծերը համաձայնեցվում են ՀՀ արդարադատության նախարարի և շահագրգիռ նախարարների հետ:

Նախքան ՀՀ արդարադատության նախարարի համաձայնեցման ներկայացնելը, ՀՀ օրենքների և ՀՀ ԱԺ նորմատիվ բնույթի որոշումների, ՀՀ նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի որոշումների նախագծերը պետք է համաձայնեցվեն մյուս շահագրգիռ նախարարների հետ.

    շահագրգիռ նախարարներ`       - մինչև  5 օր

ՀՀ արդարադատության նախարար` - մինչև 15 օր:

Եթե վերը նշված ժամկետներում նախագծի վերաբերյալ առարկություններ և առաջարկություններ չեն ստացվում, ապա նախագիծը առանց դրանց կարող է ներկայացվել ՀՀ կառավարության աշխատակազմ:

Վերը նշված նախագծերի վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարի, շահագրգիռ նախարարների առարկությունները և առաջարկությունները կցվում են այդ ակտերի նախագծերին:

ՀՀ կառավարության քննարկմանը հարց ներկայացնելիս ՀՀ արդարադատության նախարարի, ինչպես նաև շահագրգիռ այլ նախարարների առարկությունների և առաջարկությունների հիման վրա ճշգրտումներ և ուղղումներ են կատարվում նախագծում և դրանք ներկայացվում կառավարության աշխատակազմ:

Եթե ՀՀ արդարադատության նախարարը, շահագրգիռ նախարարները առարկություններ և առաջարկություններ չունեն նախագծի վերաբերյալ, ապա համաձայնեցումը ձևակերպվում է նախագծի վրա նշագրում կատարելով կամ առանձին նամակով:

Եթե ՀՀ արդարադատության նախարարը, շահագրգիռ նախարարները առարկություններ և առաջարկություններ ունեն նախագծի վերաբերյալ, ապա ներկայացվող նախագծին կցվում է նաև տեղեկանք` ընդունված առարկությունների և առաջարկությունների, ինչպես նաև առկա տարաձայնությունների վերաբերյալ` չընդունման պատճառների հիմնավորմամբ:

ՀՀ կառավարության քննարկմանը հարց ներկայացնող վարչությունը հետևում է, որ տեղեկանքների տակ գրվեն ամսաթվեր, նշագիր տվողի պաշտոնը, անվանատառերը և ազգանունը, էլեկտրոնային պատճենների ճիշտ ձևավորած լինելը:

26. ՀՀ կառավարության, ՀՀ նախարարությունների, այլ պետական մարմինների կողմից ներկայացված, ՀՀ կառավարության քննարկմանը ենթակա հարցերի /եթե այլ ժամկետներ նախատեսված չեն/ համար`

կատարման ժամկետ է սահմանվում - մինչև 5 օր:

ՀՀ Նախագահի աշխատակազմից, ՀՀ Ազգային ժողովից, ՀՀ կառավարությունից, ՀՀ վարչապետից, ՀՀ նախարարություններից, քաղաքապետարանից, մարզպետարաններից, այլ պետական մարմիններից, կազմակերպություններից ստացված նախարարության լուծումը պահանջող գրությունների /եթե ժամկետներ նախատեսված չեն/ համար կատարման ժամկետ է սահմանվում`

    լրացուցիչ ուսումնասիրություն չպահանջող հարցեր          - մինչև  5 օր

լրացուցիչ ուսումնասիրություններ, հիմնավորումներ

պահանջող հարցեր                                            - մինչև  15 օր:

Ընկերություններից ստացված գրությունների, քաղաքացիների նամակների, դիմումների համար. կատարման ժամկետ է սահմանվում`

    լրացուցիչ ուսումնասիրություն չպահանջող հարցեր          - մինչև  10 օր.

լրացուցիչ ուսումնասիրություններ, քննարկումներ

պահանջող հարցեր                                            - մինչև  25 օր:

27. ՀՀ օրենքները, ՀՀ ԱԺ նորմատիվ բնույթի որոշումները, ՀՀ Նախագահի հրամանագրերը, կարգադրությունները, ՀՀ կառավարության, ՀՀ վարչապետի որոշումները, ինչպես նաև դրանց տեղեկագրերը նախարարության քարտուղարությունից, արխիվից դուրս են տրվում միայն վերադարձնելու պայմանով, դրանք ենթակա են 5-օրյա ժամկետում վերադարձման, որի համար նշված ստորաբաժանումներում տարվում է հաշվառում:

 

IV. ԿԱՏԱՐՄԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

28. ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի հրամանի կատարման հսկողության կազմակերպումը իրականացվում է աշխատակազմի քարտուղարության կողմից:

29. Նախարարի հրամանների և այլ բնույթի հանձնարարականների կատարումը ուսումնասիրելու հանձնարարությունները տրվում են նախարարի, նախարարի տեղակալների, աշխատակազմի ղեկավարի կողմից:

30. Նախարարի հրամանների, հանձնարարականների կատարման ստուգումն իրականացվում է աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներում:

31. ՈՒսումնասիրություններին կարող են ներգրավվել աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողները:

32. ՈՒսումնասիրությունների արդյունքներն ամփոփվում և ներկայացվում են զեկուցագրի կամ տեղեկանքի ձևով:

33. Հանձնարարությունը հսկողությունից հանվում է ներկայացված տեղեկանքի /զեկուցագրի/ հիման վրա` դրա համար ստանալով նախարարի, նրա տեղակալների, աշխատակազմի ղեկավարի թույլտվությունը:

 

V. ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ

 

34. Նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումները նախարարի հրամանների նախագծեր նախապատրաստելիս

- պահպանում են գործող օրենսդրության պահանջները, կատարողների առջև դնելով հստակ ձևակերպված խնդիրներ, նշելով հանձնարարականի կատարման ժամկետները և կատարող անձանց,

- հետևում են, որ նախարարին ներկայացվեն շահագրգիռ ստորաբաժանումների, հետ համաձայնեցված նախագծեր,

- ապահովում են նախարարի հրամանների ժամանակին նախապատրաստումը,

- հետևում են, որ նշագրերի, ինչպես նաև հրամանին կից փաստաթղթերի տակ դրվեն ամսաթվեր, նշագրողի պաշտոնը, անվանատառը և ազգանունը:

35. Աշխատակազմի օրենսդրության և իրավաբանական վարչությունը 2-օրյա ժամկետում ուսումնասիրում և քննարկում է հրամանի նախագիծը, անհրաժեշտության դեպքում ներկայացնում եզրակացություններ և առաջարկություններ:

36. Նախարարի հրամանների այն նախագծերը և նրան կից փաստաթղթերը, որոնց վերաբերյալ առկա են տարաձայնություններ, կարող են նախապես քննության առնվել նախարարի տեղակալների, աշխատակազմի ղեկավարի մոտ հրավիրվող խորհրդակցությունում:

Հրամանի նախագծի համար պատասխանատու կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը կազմում է խորհրդակցության մասնակիցների ցուցակը և ապահովում է նրանց մասնակցությունը:

37. Հրամանի նախագծի համար պատասխանատու աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումը ստացված առաջարկությունների և դիտողությունների հիման վրա լրամշակում է հրամանի նախագիծը, նրան կից փաստաթղթերը և այն ներկայացնում է աշխատակազմի քարտուղարություն նախարարի ստորագրմանը ներկայացնելու համար:

38. Նախարարի կողմից հրամանը ստորագրելուց հետո չի թույլատրվում նրանում կատարել ուղղումներ և լրացումներ:

39. Աշխատակազմի քարտուղարությունը ապահովում է նախարարի հրամանների առաքումը հասցեատերերին, կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից ներկայացված առաքման թերթին համապատասխան:

40. Նախարարի յուրաքանչյուր հրաման աշխատակազմի քարտուղարությունում գրանցվում է հրամանների գրանցամատյանում, դրվում է հերթական համարը` նշելով ամսաթիվը, ամիսը և տարեթիվը, միասնական համարակալման համաձայն, որը կատարվում է տարեսկզբից մինչև տարեվերջ:

Նախարարի կողմից ստորագրված հրամանի բնօրինակը կնքվում է աշխատակազմի կնիքով:

41. Քարտուղարության կողմից հրամանների լրացուցիչ օրինակներ չեն տրվում` առանց քարտուղարության պետի ցուցումի:

42. Նախարարի հրամանների բնօրինակները նրան կից նյութերով պահպանվում են աշխատակազմի քարտուղարությունում, «իսկ դրանց էլեկտրոնային պատճենները տեղավորվում են տվյալների շտեմարանում» և ըստ սահմանված կարգի մշակվում և հանձնվում են արխիվ` պահպանության:

 

VI. ԵԼԻՑ ԹՂԹԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ

 

43. Նախարարությունում ելից փաստաթղթերը ստորագրվում են նախարարի, նախարարի տեղակալների, աշխատակազմի ղեկավարի կողմից:

Ելից փաստաթղթերը, որպես կանոն, ձևակերպվում են հակիրճ: Նրանցում ամբողջությամբ պետք է պարունակվի արծարծվող հարցի, առաջադրվող խնդրի բուն էությունը, հստակ նպատակներն ու խնդիրները:

Եթե ելից փաստաթղթերի նախապատրաստումը հանձնարարված է մի քանի անձանց, ապա ներկայացման համար պատասխանատվությունը դրվում է առաջին հասցեատիրոջ վրա:

44. Նախարարին ստորագրության ներկայացվող նամակին կցվում է երկրորդ օրինակը, որը նշագրում է նախապատրաստող աշխատողը (աշխատողները), կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը, համապատասխան փոխնախարարը, աշխատակազմի ղեկավարը:

Ելից գրությունները ներկայացվում են իրենց հիմքերով:

45. Նամակների տեքստի տակ, որոնց կցվում են լրացուցիչ նյութեր, նշվում են կցվող նյութերի անվանումը, ամսաթիվը, համարը և թերթերի քանակը.

Օրինակ` Առդիր ՀՀ կառավարության 2002թ.

օգոստոսի 8-ի N 15 որոշում` 4 թերթից:

Ելից փաստաթղթերի վերջին էջում (եթե տեքստը մի քանի թերթից է) ձախ անկյան ներքևի մասում պարտադիր նշվում է կատարողի ազգանունը, հեռախոսի համարը:

46. Այն դեպքում, երբ նամակներն ուղարկվում են որպես ՀՀ Նախագահի աշխատակազմի, ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ կառավարության, ՀՀ վարչապետի, որոշումների հանձնարարականների, նախարարությունների, քաղաքապետարանի, մարզպետարանների և այլ գերատեսչությունների նամակների պատասխաններ, ապա հասցեատիրոջ անվան տակ վերևի ձախ անկյունում նշվում են այդ գրությունների ամսաթիվը և համարը:

Օրինակ` Ձեր 05.01.2002թ.

N 6/17

47. Նախարարի տեղակալները, աշխատակազմի ղեկավարը իրավասու են ստորագրելու առաքվող այն փաստաթղթերը, որոնք անմիջականորեն զեկուցվել են իրենց, ինչպես նաև իրենց հասցեագրված ընթացիկ փաստաթղթերը, որոնք մինչև հասցեատերերին առաքելը զեկուցվում են նախարարին և նոր առաքվում հասցեատերերին:

48. Նախարարությունից առաքվող փաստաթղթերը տպագրվում են նախարարության ձևաթղթի վրա:

49. Հեռագրերն ու հեռախոսագրերը առաքվում են միայն բնույթով շտապ հարցերի դեպքում:

Հեռագիրը, ֆաքսագիրը, մինչև ղեկավարության ստորագրության տալը, երեսի կողմից ներքևի ձախ անկյունում նշագրում են կատարողը, կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը և աշխատակազմի ղեկավարը կամ նրա տեղակալները:

50. Նամակի (հեռագրի) ելից համարը կազմված է պայմանանիշից և համարից: Հեռագրի համարը դրվում է տեքստի վերջում:

51. Ելից թղթակցությունը (2 օրինակից, հիմքերի հետ միասին) բաց վիճակում գրանցման և առաքման համար հանձնվում է աշխատակազմի քարտուղարություն, առաջին օրինակը ուղարկվում է համապատասխան հասցեատերերին, իսկ երկրորդ օրինակը` կից նյութերով, պահվում է քարտուղարությունում, միաժամանակ համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումում, հետագայում` ըստ սահմանված կարգի արխիվ հանձնելու համար:

Ծրարված թղթակցությունը գրանցվում է ցուցակում և սահմանված կարգով առաքվում հասցեատերերին:

52. ՀՀ կառավարություն, ՀՀ նախարարություններ, գերատեսչություններ և այլ կազմակերպություններ առաքված փաստաթղթերի կատարման հսկողությունը իրականացվում է նախարարության համապատասխան ստորաբաժանումների կողմից, իսկ ներսում դրանց կատարման հսկողությունը իրականացվում է քարտուղարության կողմից:

 

VII. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՖԱՔՍՈՎ ՍՏԱՑՎՈՂ ԵՎ ԱՌԱՔՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ԵՎ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ

 

53. Ֆաքսով առաքվող փաստաթղթերը նախարարի, նրա տեղակալների, աշխատակազմի ղեկավարի կողմից ստորագրվելուց հետո գրանցվում են քարտուղարությունում համապատասխան մատյանում և հանձնվում կապի հանգույց:

54. Ֆաքսով ստացվող փաստաթղթերը կապի հանգույցում համապատասխան մատյանում գրանցվելուց հետո հանձնվում են քարտուղարություն, որտեղ դրանք գրանցվում և ղեկավարությանը զեկուցվելուց հետո ստորագրությամբ հանձնվում են հասցեատերերին:

55. Կապի հանգույցին խստիվ արգելվում է ֆաքսով առաքվող և ստացվող փաստաթղթերը ընդունել կատարողներից և հանձնել հասցեատերերին` շրջանցելով քարտուղարությանը:

56. ՈՒղարկվող փաստաթղթերի /ֆաքսերի/ համար օգտագործվում է ձևաթուղթ:

 

VIII. ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԲՈՂՈՔՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆ ՈՒ ԸՆԹԱՑՔ ՏԱԼԸ

 

57. Քաղաքացիների կողմից ստացված առաջարկությունները, դիմումներն ու բողոքները ստացման օրը գրանցվում են աշխատակազմի քարտուղարությունում:

58. Գրանցման պայմանանիշը բաղկացած է հեղինակի ազգանվան առաջին տառից և ստացված դիմումների և բողոքների հերթական համարից:

59. Նախարարի, նախարարի տեղակալների, աշխատակազմի ղեկավարի, աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և մյուս իրավասու անձանց կողմից քաղաքացիների անհատական ընդունելության ժամանակ նրանց գրավոր և բանավոր դիմումներն ու բողոքները ենթակա են գրանցման` օրենքով սահմանված կարգով:

60. Կոլեկտիվ առաջարկության, դիմումի և բողոքի ստացման դեպքում գրանցվում է ընդգծված ազգանունը, իսկ դրա բացակայության դեպքում` առաջին ազգանունը:

61. Անանուն նամակները գրանցման ենթակա չեն և ոչնչացվում են օրենքով սահմանված կարգով:

Միևնույն անձից նույն հարցով քննարկման համար տարբեր հասցեներով ուղարկված և նույն պետական մարմնում ստացված առաջարկությունները, դիմումներն ու բողոքները հաշվի են առնվում առաջին առաջարկության, դիմումի ու բողոքի գրանցման պայմանանիշով` ավելացնելով հերթական համարը` կոտորակի ձևով:

62. Ստացված առաջարկությունները, դիմումներն ու բողոքները քարտուղարության պետի կողմից նախնական քննարկումից հետո, ներկայացվում են աշխատակազմի ղեկավարին կամ նրա տեղակալին:

63. Նախարարի, նախարարի տեղակալների, աշխատակազմի ղեկավարի մակագրությունների համաձայն` քաղաքացիների առաջարկությունները, դիմումներն ու բողոքները վերադարձվում են քարտուղարություն` տեղակալների և աշխատակազմի ղեկավարի օգնականներին, աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների քննարկմանը ուղարկելու համար:

Նամակների քննարկման արդյունքների մասին գրավոր կամ դիմողի համաձայնությամբ բանավոր տեղեկացվում է դրանց հեղինակներին:

Այդ նպատակով պատասխանը նախապատրաստվում է երեք օրինակից և երեքն էլ հանձնվում են աշխատակազմի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանում: Առաջին օրինակը նախարարի, նրա տեղակալների և աշխատակազմի ղեկավարի ստորագրությամբ ուղարկվում է համապատասխան վերադաս մարմին, երկրորդ օրինակը ուղարկվում է դիմողին, երրորդ օրինակը` համապատասխան աշխատողի նշագրումով կցվում է գործին:

64. ՈՒսումնասիրությունից և վերջնական քննարկումից հետո քաղաքացիների առաջարկությունները, դիմումներն ու բողոքները իրենց բոլոր նյութերի հետ միասին վերադարձվում են քարտուղարություն` աշխատակազմի ղեկավարի, կամ նրա տեղակալի «գործին» մակագրությամբ:

65. Յուրաքանչյուր նամակի համար կազմվում է գործ` բաղկացած առաջարկության, դիմումի ու բողոքի պատճեններից և այլ փաստաթղթերից:

66. Հսկողության տակ վերցված նամակների վերջին էջի աջ անկյունում դրվում է «հսկողություն» դրոշմոցը:

Քաղաքացիների առաջարկությունների, դիմումների ու բողոքների նկատմամբ հսկողությունը իրականացնում է քարտուղարությունը:

67. Նամակների ամբողջ շարժը գրանցվում է համակարգչում համապատասխան ծրագրի միջոցով (խափանման դեպքում քարտերի միջոցով) քարտուղարությունում և պահպանվում է տվյալների շտեմարանում:

 

IX. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

 

68. Աշխատակազմի, քարտուղարության և կառուցվածքային ստորաբաժանումների գործունեությամբ առաջացած այն փաստաթղթերը, որոնք ունեն քաղաքական, սոցիալական, տնտեսական նշանակություն և գիտապատմական արժեք, հանդիսանում են ազգային արխիվային ֆոնդի բաղկացուցիչ մասը և մինչև պետական արխիվ հանձնելը ժամանակավորապես պահվում են նախարարության արխիվում: Նախարարության արխիվ են հանձնվում ՀՀ կառավարության, ՀՀ վարչապետի որոշումները, և ՀՀ կառավարության նիստերի արձանագրության քաղվածքները:

69. Գործավարության համար պատասխանատու անձինք պարտավոր են ապահովել փաստաթղթերի պահպանումը: Փաստաթղթերի պահպանման կարգը և պայմանները սահմանվում են ՀՀ օրենսդրությամբ և պետական արխիվի հրահանգներով:

70. Անհրաժեշտության դեպքում աշխատակազմի արխիվից կարելի է օգտվել` գործերը դուրս բերել կամ դրանցից փաստաթղթեր պատճենահանել միայն աշխատակազմի ղեկավարի կամ քարտուղարության պետի թույլտվությամբ:

71. Աշխատակազմի արխիվը պահպանության համար փաստաթղթերը ընդունում է ըստ ցանկերի:

72. Աշխատակազմի արխիվային գործի մասնագետը քարտուղարության և կառուցվածքային ստորաբաժանումների գործերի ընդունման համար ստորագրում է ցանկերի բոլոր օրինակների վրա, նշում գործերի ընդունման ամսաթիվը և քանակը: Ցանկի մեկ օրինակը տրվում է գործերը հանձնողին, մյուսները մնում են աշխատակազմի արխիվում:

73. Աշխատակազմի արխիվում պահպանվող մշտական և ժամանակավոր ֆոնդերը մշակվում, դասակարգվում են ըստ ոլորտների և տարեթվերի:

74. Արխիվում գործերն ընդունելուց հետո նախապատրաստվում են` դրանք հետագայում սահմանված կարգով Պետական արխիվ հանձնելու համար:

 

 

pin
Էկոնոմիկայի / Տնտեսական զարգ. եւ նե
27.08.2004
N 144-Ն
Հրաման