Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԵՎ ՓԱԽՍՏԱԿԱՆՆ ...

 

 

328.0070.310804

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «31»         08           2004 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32804220

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԵՎ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ

 

24 օգոստոսի 2004 թվականի N 70-Ն

 

i

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԵՎ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն ՀՀ կառավարության 2002թ. հունիսի 20-ի «ՀՀ կառավարության գործավարության կարգը հաստատելու մասին» N 890-Ն որոշման 2-րդ կետի «բ» ենթակետի պահանջի`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության գործավարության կարգը` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատակիցներին ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ղեկավարվել վերոհիշյալ կարգով:

3. Վարչության աշխատակազմի ղեկավարին`

ա) ապահովել սույն կարգի 20 օրինակ բազմացումը և մեկական օրինակի հանձնումը վարչության ղեկավարությանը և վարչության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներին:

բ) Սույն կարգին ծանոթացնել վարչության աշխատակազմի նոր աշխատակիցներին:

4. Սույն կարգի կատարման հսկողությունը դնել վարչության աշխատակազմի ղեկավարի վրա:

5. Իրավաբանական և արտաքին կապերի վարչության պետ Պ. Աղաբաբյանին`

սույն հրամանն ուղարկել ՀՀ արդարադատության նախարարություն սահմանված կարգով որպես գերատեսչական նորմատիվային ակտ գրանցելու համար:

 

Հավելված

 

ՀՀ կառավարությանն առընթեր

միգրացիայի և փախստականների

վարչության պետի

2004 թվականի 24 օգոստոսի

N 70-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԵՎ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության (այսուհետ` ՄՓՎ) գործավարության կարգը:

2. ՄՓՎ գործավարության կազմակերպումն իրականացնում է ՄՓՎ աշխատակազմը (այսուհետ` աշխատակազմ):

3. Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներում գործավարության կազմակերպման և վարման համար պատասխանատու է ստորաբաժանման ղեկավարը:

4. Գաղտնի գործավարությունն իրականացվում է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 30-ի N 626 որոշմամբ հաստատված հրահանգի» պահանջներին համապատասխան:

 

II. ՄՓՎ ՍՏԱՑՎԱԾ ԹՂԹԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ, ԳՐԱՆՑՈՒՄԸ ԵՎ ՇԱՐԺԸ

 

5. Աշխատակազմում ստացված ամբողջ պաշտոնական և ոչ պաշտոնական թղթակցությունն ընդունվում և գրանցվում է աշխատակազմի քարտուղարությունում (այսուհետ` քարտուղարություն) ապարատածրագրային միջոցներով, որտեղ արտացոլվում են փաստաթղթի համառոտ բովանդակությունը, շարժը և կատարման ընթացքը:

Գրանցված փաստաթղթի 1-ին էջի ներքևի աջ անկյունում դրվում է դրոշմակնիք, որի վրա նշվում են մտից գրանցման համարը և ամսաթիվը:

Ստացված փաստաթղթի մտից գրանցման համարը բաղկացած է քարտուղարության դասակարգիչներով թղթակցին տրված պայմանանշանից և նրա հերթական համարից:

6. Քարտուղարությունում բացվում են ստացված բոլոր ծրարները (նաև էլեկտրոնային), բացի «Անձամբ» մակագրությամբ ծրարներից և անձնական էլեկտրոնային ստորագրությամբ փակված փաստաթղթերի էլեկտրոնային օրինակներից (ֆայլերից):

«Անձամբ» մակագրությամբ ծրարները (կամ ֆայլերը) չեն գրանցվում և փակ վիճակում հանձնվում են հասցեատիրոջը:

7. Քարտուղարության աշխատողները պարտավոր են ծրարը բացելիս ստուգել փաստաթղթի առկայությունը (ներառյալ հավելվածները), առդիր թերթերի քանակը, փաստաթղթերի համարները համեմատել ծրարի վրա նշվածների հետ:

Փաստաթղթերի կամ ֆայլերի պակասի կամ վնասված լինելու դեպքում կազմվում է ակտ 2 օրինակից, որոնցից մեկը մնում է քարտուղարությունում, երկրորդը կցվում է փաստաթղթին և ուղարկվում այն կազմակերպություն, որտեղից ստացվել է ծրարը:

Եթե ծրարում կամ ֆայլում հայտնաբերվում են սխալմամբ դրված փաստաթղթեր, դրանք նոր ծրարներով ուղարկվում են ըստ պատկանելության, փաստաթղթին կցելով այն ծրարները (նաև էլեկտրոնային), որոնցով դրանք ստացվել են` անհրաժեշտության դեպքում տեղյակ պահելով այն կազմակերպությանը, որտեղից ստացվել է ծրարը:

8. Ծրարները (նաև էլեկտրոնային), որոնցով ստացվել է թղթակցությունը, պահպանվում և փաթեթներին են կցվում այն դեպքում, երբ միայն ծրարի միջոցով կարելի է պարզել ուղարկողի հասցեն կամ, եթե ծրարի վրա փոստային դրոշմակնիքի ամսաթիվը նշանակություն ունի տվյալ նյութի ուղարկման ու ստացման ժամանակը որոշելու համար:

9. Մտից փաստաթղթերը, որոնք ստացվել են ՀՀ կառավարության համակարգչային ցանցով (այսուհետ` համակարգչային ցանց), պետք է հաստատված լինեն ուղարկողի կամ համապատասխան պաշտոնատար անձի էլեկտրոնային թվային ստորագրությամբ: Ստացված էլեկտրոնային օրինակը սահմանված կարգով ներկայացվում է ՄՓՎ պետին:

10. Յուրաքանչյուր փաստաթուղթ պետք է ունենա իր էլեկտրոնային պատճենը` ֆայլի ձևով ապարատածրագրային միջոցներով, որն ապահովում է դրա պատրաստող անձը կամ ստորաբաժանումը: Փաստաթղթի կամ դրա էլեկտրոնային պատճենի իսկությունն ապահովում է նույն անձը կամ ստորաբաժանումը, որը հավաստել է փաստաթուղթը` համապատասխան ստորագրություններով:

11. Փաստաթղթերի այն էլեկտրոնային օրինակները, որոնք հաստատված չեն էլեկտրոնային թվային ստորագրությամբ, բացի հաստատող և պատրաստող անձանց պաշտոններից ու ազգանուններից, լրացուցիչ պետք է պարունակեն ուղարկող օպերատորի ազգանունը: Բայց այդ դեպքում, փաստաթուղթը կունենա միայն պատճենի կարգավիճակ:

12. Այն դեպքում, երբ փաստաթուղթն ունի գաղտնիության աստիճան, անհրաժեշտության դեպքում պետք է վերծանվի հրահանգի համաձայն և հետո հանձնվի ՄՓՎ պետին:

13. Մտից փաստաթղթերը, որոնք ստացվել են թղթի կրիչի վրա, էլեկտրոնային ձևի ապարատածրագրային միջոցների օգնությամբ ենթակա են վերափոխման` հետագայում տվյալների շտեմարանում գրանցելու համար:

14. Հայաստանի Հանրապետության Նախագահից, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովից, Հայաստանի Հանրապետության կառավարությունից, Հայաստանի Հանրապետության վարչապետից ստացված նյութերն ու «Շտապ» թղթակցությունն անհապաղ գրանցվում ու հանձնվում են զեկուցման:

Մյուս թղթակցությունները գրանցվում են, օրվա ընթացքում ներկայացվում են ըստ պատկանելության օրվա վերջում ՄՓՎ պետին և ՄՓՎ պետի տեղակալներին:

15. ՄՓՎ մուտք եղած պաշտոնական գրությունները գրանցվելուց հետո զեկուցվում են ՄՓՎ պետին: ՀՀ օրենքների, ՀՀ Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ կառավարության որոշումների ու կարգադրությունների ստացված օրինակները հանձնվում են քարտուղարություն, որտեղ գրանցվում են և պահվում համապատասխան գործերում:

16. ՄՓՎ պետի հրամանները, վերջիններս չեղյալ հայտարարելու, փոփոխելու կամ ժամկետը երկարաձգելու մասին գրությունները քարտուղարության միջոցով ուղարկվում են վարչության աշխատակազմի կառուցվածքային այն ստորաբաժանումներին, որտեղ նախկինում նախապատրաստվել էր համանուն որոշումը:

17. ՄՓՎ մի կառուցվածքային ստորաբաժանումից մյուսին թղթակցության հանձնումը կատարվում է միայն քարտուղարության միջոցով:

18. Քարտուղարությունը գործին կցելու համար փաստաթուղթն ընդունում է այն դեպքում, երբ փաստաթղթին կից` կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից ներկայացված համապատասխան հիմնավորման վրա առկա է ՄՓՎ պետի, պետի տեղակալների, կամ աշխատակազմի ղեկավարի «Գործին» մակագրությունը, կամ նրա հանձնարարությամբ պատասխանատու աշխատողի կողմից, եթե վերջինս փաստաթղթի վրա նշում է ում է զեկուցել և ինչու է կցվում գործին:

19. Աշխատակազմի աշխատողները պատասխանատու են իրենց մոտ գտնվող փաստաթղթերի պահպանության համար և պարտավոր են խնամքով վերաբերել դրանց:

Չի թույլատրվում աշխատակազմում ստացված փաստաթղթերի բնագրային տեքստում կամ դրա ֆայլում որևէ նշում կատարել: ՄՓՎ աշխատակիցներին արգելվում է փաստաթղթերը ՄՓՎ-ից դուրս բերել:

20. Արձակուրդ գնալիս, երկարատև գործուղման մեկնելիս կամ այլ պատճառներով բացակայելիս աշխատողը պարտավոր է իր մոտ եղած անավարտ գործերի փաստաթղթերը հանձնել իրեն փոխարինողին կամ անմիջական ղեկավարին:

Աշխատանքից ազատվելիս, աշխատողը պարտավոր է իր մոտ գտնվող փաստաթղթերը հանձնել իրեն փոխարինողին կամ անմիջական ղեկավարին, լրացնել շրջանցիկ թերթիկ և այն հանձնել հաշվապահություն:

ՄՓՎ և ՄՓՎ աշխատակազմի ձևաթերթիկները, կնիքները, դրոշմակնիքները պատրաստվում են և գործողության մեջ են դրվում ՄՓՎ պետի թույլտվությամբ:

 

III. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

21. ՄՓՎ վերադաս մարմիններից մուտք գործած փաստաթղթերի կատարման համար սահմանվում են հետևյալ ժամկետները (եթե այլ ժամկետներ չեն նախատեսված)`

- լրացուցիչ ուսումնասիրություն չպահանջող հարցերի համար մինչև 5 օր,

- լրացուցիչ ուսումնասիրություններ, քննարկումներ պահանջող հարցերի համար` մինչև 10 օր:

22. ՄՓՎ մուտք գործած այլ փաստաթղթերի, դիմում-բողոքների համար (եթե այլ ժամկետներ չեն նախատեսված) սահմանվում են հետևյալ ժամկետները`

- լրացուցիչ ուսումնասիրություններ, հիմնավորումներ չպահանջող փաստաթղթերի, դիմում-բողոքների համար` մինչև 15 օր.

- լրացուցիչ ուսումնասիրություններ, հիմնավորումներ պահանջվողներին` մինչև 30 օր:

23. Առանձին դեպքերում կատարման ժամկետը կարող է երկարացվել միայն հանձնարարությունը տվող ղեկավարի կողմից` մինչև 15 օր ժամկետով:

24. Հայաստանի Հանրապետության օրենքները, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նորմատիվ բնույթի որոշումները, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերը և կարգադրությունները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումներն աշխատակազմի իրավաբանական և արտաքին կապերի վարչությունից, քարտուղարությունից դուրս տրվում են միայն ՄՓՎ աշխատողներին` վերադարձնելու պայմանով, կամ դրանց ֆայլերից օգտվում են միայն ՄՓՎ աշխատողները` իրենց պահանջով:

Աշխատակազմի իրավաբանական և արտաքին կապերի վարչությունից, քարտուղարությունից վերցված իրավական ակտերը ենթակա են 5-օրյա ժամկետում վերադարձման:

 

IV. ՄՓՎ ՀՐԱՄԱՆՆԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆ ՈՒ ԱՌԱՔՈՒՄԸ

 

25. Հրամանները մեքենագրվում են սահմանված ձևի բլանկի վրա, առանց ուղղումների և ջնջումների, հանձնվում են ֆինանսատնտեսական վարչություն, ՄՓՎ պետին կամ աշխատակազմի ղեկավարին ներկայացնելու համար:

26. Ֆինանսատնտեսական վարչությունում գրանցվող հրամաններին տրվում է հերթական համարներ, որը կատարվում է տարեսկզբից մինչև տարեվերջ:

27. Ֆինանսատնտեսական վարչությունը ըստ առաքվող կազմակերպությունների բազմացնում և ՄՓՎ կամ աշխատակազմի կնիքով կնքում է ՄՓՎ պետի կամ աշխատակազմի ղեկավարի կողմից ստորագրված հրամանները, կազմակերպում դրանց ժամանակին առաքումը:

28. ՄՓՎ պետի, նրա տեղակալների, աշխատակազմի ղեկավարի մոտ անցկացվող խորհրդակցությունների արձանագրությունները ստորագրվում են նախագահողի կողմից, համարակալվում և պահվում են համապատասխան ստորաբաժանումներում: Խորհրդակցություններում տրված հանձնարարականները ՄՓՎ պետի կողմից ստորագրվելուց հետո առաքվում են ըստ պատկանելության:

 

V. ԵԼԻՑ ԹՂԹԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ

 

29. Աշխատակազմում ելից փաստաթղթերը ստորագրվում են ՄՓՎ պետի, նրա բացակայության դեպքում` համապատասխան տեղակալների և աշխատակազմի ղեկավարի կողմից:

30. Ստորագրության ներկայացվող նամակին կցվում է երկրորդ օրինակը` նախագիծը պատրաստող աշխատողի նշագրով:

31. Նամակների տեքստի տակ, որոնց կցվում են լրացուցիչ նյութեր, նշվում են կցվող նյութի անվանումը, ամսաթիվը, համարն ու թերթերի թիվը:

32. Այն դեպքում, երբ նամակներն ուղարկվում են որպես վերադաս մարմիններից, պետական մարմիններից ու կազմակերպություններից ստացված գրությունների պատասխաններ, հասցեատիրոջ անվան տակ, վերևի ձախ անկյունում նշվում են այդ գրության ամսաթիվը և համարը: Նույն տվյալները պետք է ունենա էլեկտրոնային օրինակը:

33. Հասցեատերերի ստորագրությունները և առաքվող թղթակցության ցանկերը սահմանված կարգով պահվում են քարտուղարությունում:

34. Ելից թղթակցությունը բաց վիճակում հանձնվում է քարտուղարություն առաքելու համար` նշելով հասցեները:

35. Հեռագրերը հանձնվում են քարտուղարություն անհրաժեշտ քանակությամբ պատճեններով (հասցեատերերի թվին գումարած մեկ օրինակ գործի համար): Քարտուղարությունը հեռագրատանն է հանձնում հեռագրերի պատճենները: Հեռագրերի բնագրերը (ստորագրված օրինակը վիզայով) հեռագրատան դրոշմակնիքով պահվում է հեռագրի գործում:

36. Համակարգչային ցանցով ուղարկման ենթակա` համաձայնեցված և հաստատված փաստաթղթերը, որոնց տրված է ելից համարներ, և դրանց էլեկտրոնային պատճենները փոխանցվում են քարտուղարություն, որը փաստաթղթերն ուղարկում է հասցեատերերին:

37. Եթե հասցեատերն ունի համակարգչային ցանցի էլեկտրոնային փոստի հասցեն, փաստաթուղթը հաստատված էլեկտրոնային թվային ստորագրությամբ (որպես էլեկտրոնային իսկական օրինակ), համակարգչային ցանցով ուղարկվում է հասցեատիրոջը:

38. Փաստաթուղթն ուղարկելուց առաջ դրա էլեկտրոնային օրինակը պետք է գրանցվի ուղարկողի տվյալների շտեմարանում:

39. Եթե հասցեատերը միացված չէ համակարգչային ցանցին և չունի էլեկտրոնային փոստի իր սեփական հասցեն, ապա փաստաթղթի էլեկտրոնային օրինակը` հաստատված էլեկտրոնային թվային ստորագրությամբ, պետք է ուղարկվի մագնիսական սկավառակին գրանցված վիճակում` սուրհանդակային կամ այլ ծառայության միջոցով:

 

VI. ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ, ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾՆԵՐԻ, ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՀԱՅՑՈՂՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԲՈՂՈՔՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆ ՈՒ ԸՆԹԱՑՔ ՏԱԼԸ

 

40. Փախստականների, բռնի տեղահանվածների, փախստականի կարգավիճակ հայցողների և քաղաքացիների (այսուհետ` քաղաքացի) կողմից ստացված առաջարկությունները, դիմումները և բողոքները ստացման օրը գրանցվում են քարտուղարությունում:

41. ՄՓՎ իրավասու անձի կողմից քաղաքացիների անհատական ընդունելության ժամանակ (ընդունելությունը կատարվում է հատուկ կանոնակարգով) նրանց գրավոր առաջարկությունները, դիմումներն ու բողոքները նույնպես ենթակա են գրանցման` օրենքով սահմանված կարգով:

42. Կոլեկտիվ առաջարկության, դիմումի և բողոքի ստացման դեպքում գրանցվում է ընդգծված ազգանունը, իսկ դրա բացակայության դեպքում` առաջին ազգանունը:

43. Անանուն նամակները գրանցման ենթակա չեն և ոչնչացվում են օրենքով սահմանված կարգով: Միևնույն անձից միևնույն հարցով քննարկման համար տարբեր հասցեներով ուղարկված, ՄՓՎ-ում ստացված առաջարկությունները, դիմումները և բողոքները հաշվի են առնվում առաջին առաջարկության, դիմումի և բողոքի գրանցման պայմանանիշով` ավելացնելով հերթական համարը կոտորակի ձևով:

44. ՄՓՎ աշխատողները պարտավոր են ապահովել առաջարկություններում, դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերին բազմակողմանի և խորը ուսումնասիրությունը և մակագրության համաձայն ու սահմանված ժամկետներում տալ դրանց լուծումը:

45. Առաջարկությունները, դիմումները և բողոքները համարվում են լուծված, եթե քննության են առնվում նրանցում բարձրացված բոլոր հարցերը, նրանց վերաբերյալ ձեռնարկվում անհրաժեշտ միջոցներ և սպառիչ պատասխաններ:

46. Նամակների քննարկման արդյունքների մասին գրավոր կամ դիմողի համաձայնությամբ բանավոր տեղեկացվում է դրանց հեղինակներին: Այս նպատակով պատասխանը նախապատրաստվում է երկու օրինակից, որոնք ստորագրվում են իրավասու անձի կողմից և երկուսն էլ հանձնվում է քարտուղարություն: Առաջին օրինակը ուղարկվում է դիմողին, երկրորդ օրինակը համապատասխան աշխատողի նշագրով և նամակին առնչվող բոլոր նյութերով կցվում է գործին որոշումը կայացնողի «Գործին» մակագրությամբ:

47. Յուրաքանչյուր նամակի համար կազմվում է գործ` բաղկացած առաջարկության, դիմումի բողոքի պատճեններից և այլ փաստաթղթերից:

48. Վերահսկողության վերցրած նամակների պատասխանները ենթակա են քարտուղարությունում պարտադիր գրանցման: Այդ դեպքում նամակի վերջին էջի ներքևի աջ անկյունում դրվում է «Վերահսկողություն» դրոշմոցը կամ գրվում «Վերահսկողություն» բառը:

Պատասխան պայմանանիշը կազմվում է գրանցման պայմանանշանից և այն գործի համարից, որի մեջ կարվում է տվյալ հարցին վերաբերող գրագրությունը:

Պատասխանն ուղարկվում է վերադաս մարմնի այն ստորաբաժանմանը, որի վրա դրված է այդ նամակի նկատմամբ վերահսկողությունը:

49. Քաղաքացիների առաջարկությունների, դիմումների ու բողոքների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է քարտուղարությունը:

Նամակների ամբողջ շարժը գրանցվում է համակարգչում համապատասխան ծրագրի միջոցով (հակառակ դեպքում` մատյանների միջոցով) քարտուղարությունում և պահվում տվյալների շտեմարանում:

50. Փախստականի կարգավիճակ հայցողների փախստականի կարգավիճակ ստանալու մասին դիմումի ձևը և գրանցման կարգը սահմանվում է ՄՓՎ պետի հրամանով:

 

VII. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

 

51. ՄՓՎ քարտուղարություն են հանձնվում նախորդ տարվա մշտական և ժամանակավոր պահպանման ենթակա գործավարության բոլոր փաստաթղթերը:

52. ՄՓՎ քարտուղարությունում փաստաթղթերի պահպանումն իրականացվում է «Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան:

53. Չեն թույլատրվում գործերից փաստաթղթեր հանելը և դուրս տանելը: Խստիվ արգելվում է քարտուղարությունից բնօրինակ փաստաթղթերով գործերի դուրս բերումը: Անհրաժեշտության դեպքում քարտուղարությունից գործերի կրկնօրինակները կարելի է դուրս բերել միայն ՄՓՎ պետի, նրա տեղակալի, աշխատակազմի ղեկավարի կամ քարտուղարության պետի թույլտվությամբ:

54. Քարտուղարությունում գործերին կարելի է ծանոթանալ քարտուղարության արխիվի հարցերով զբաղվող մասնագետի թույլտվությամբ:

55. Արգելվում է վերադաս մարմիններից ստացված, ՄՓՎ կարգադրությունների բնօրինակներից պատճեններ հանելը, նրանցում ջնջումներ, ուղղումներ, գրառումներ կատարելը:

56. Քարտուղարության արխիվի հարցերով զբաղվող մասնագետը գործավարության փաստաթղթերն ընդունում է ըստ ցուցակների, ստորագրում է այդ ցուցակների բոլոր օրինակներում, նշում է դրանց ընդունման ամսաթիվը և քանակությունը: Ցանկի մեկ օրինակը տրվում է գործերը հանձնողին, մյուսները մնում են քարտուղարությունում:

57. Քարտուղարության արխիվի հարցերով զբաղվող մասնագետի կողմից ՄՓՎ գործավարության փաստաթղթերն ընդունելուց հետո նախապատրաստում է դրանք հետագայում սահմանված կարգով պետական արխիվ հանձնելու համար:

 

 

pin
Միգրացիայի եվ փախստականների
24.08.2004
N 70-Ն
Հրաման