041.0157.280497
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
28 ապրիլի 1997 թ. թիվ 157
ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
1995-1996 թվականներին բնական աղետներից տուժած Արագածոտնի մարզի Արագած, Շենավան, Հարթավան և Վարդենուտ գյուղերի բնակչությանը նյութական օգնություն տրամադրելու և նրանց կողմից ընթացիկ տարվա գարնանացանի աշխատանքների կատարմանն օժանդակելու նպատակով`
1. Ստեղծել կառավարական հանձնաժողով և հաստատել նրա անհատական կազմը (կցվում է):
2. Կառավարական հանձնաժողովին`
ա) 3-օրյա ժամկետում քննության առնել և հաստատել 1995-1996 թվականներին բնական աղետներից տուժած Արագածոտնի մարզի Արագած, Շենավան, Հարթավան և Վարդենուտ գյուղերի բնակչությանը նյութական օգնության տրամադրման և ընթացիկ տարվա գարնանացանի աշխատանքների կատարմանն օժանդակելու ծրագիրը.
բ) մեկամսյա ժամկետում զեկուցել Հայաստանի Հանրապետության վարչապետին կատարած աշխատանքների մասին:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1997 Թ. ԱՊՐԻԼԻ
28-Ի ԹԻՎ 157 ՈՐՈՇՄԱՄԲ
ԿԱԶՄ
ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Գ. Գամազյան - ՀՀ տարածքային կառավարման նախարար
(նախագահ)
Վ. Մովսիսյան - ՀՀ գյուղատնտեսության նախարար
Վ. Ավանեսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար
Հ. Հակոբյան - ՀՀ սոցիալական ապահովության նախարար
Լ. Բարխուդարյան - ՀՀ ֆինանսների նախարար
Ռ. Բագոյան - ՀՀ կառավարության մարդասիրական օգնության
կենտրոնական հանձնաժողովի նախագահ
Հ. Գրիգորյան - ՀՀ Արագածոտնի մարզպետ
Վ. Մարգարյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ագրարային
քաղաքականության վարչության պետ