Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ Կ ...

18.02.2008 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   07.06.2006  -ից մինչեւ   18.02.2008  -ը:
 

(ուժը կորցրել է 17.03.08 թիվ 141-Ա որոշում)

i

041.0497.020804

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 օգոստոսի 2004 թվականի N 497-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 13-Ի N 201 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի մարտի 13-ի «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու մասին» 201 որոշումը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2004 թվականի օգոստոսի 2-ի

N 497-Ա որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

i

1. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամը (այսուհետ` հիմնադրամ) Հայաստանի Հանրապետությունում պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների (այսուհետ` սոցիալական վճարներ) հաշվառման, կենսաթոշակների նշանակման և վճարման, ինչպես նաև պետական սոցիալական ապահովագրության ծրագրերի ֆինանսավորման աշխատանքներն իրականացնող մարմին է:

(1-ին կետը փոփ. 30.012.04 թիվ 901-Ա որոշում)

2. Հիմնադրամն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և սույն կանոնադրությամբ:

3. Հիմնադրամը պետական հիմնարկ է, որն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, իր անվանմամբ և Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կնիք, դրոշմակնիք և ձևաթուղթ:

4. Հիմնադրամը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա բանկերում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է բացել հաշվարկային ու այլ հաշիվներ (այդ թվում` տարադրամային):

5. Հիմնադրամը Հայաստանի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

6. Հիմնադրամն օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված խնդիրների իրականացման համար ու դրանց համապատասխան կարող է կնքել քաղաքացիաիրավական գործարքներ:

7. Հիմնադրամը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, իր գործունեության խնդիրներին, Հայաստանի Հանրապետության կառավարության հանձնարարություններին ու իրեն ամրացված գույքի նշանակությանը համապատասխան` տիրապետում, օգտագործում և տնօրինում է այդ գույքը:

8. Հիմնադրամի անվանումն է`

հայերեն լրիվ` Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ.

հայերեն կրճատ` Սոցիալական ապահովագրության հիմնադրամ.

ռուսերեն լրիվ` Գօսուդառստվեննիյ ֆօնդ սօցիալնօգօ ստռախօվանիյա Րեսպուբլիկի Առմենիյա.

ռուսերեն կրճատ` Ֆօնդ սօցիալնօգօ ստռախօվանիյա.

անգլերեն լրիվ` State found of the social insurance Republic of Armenia.

անգլերեն կրճատ` Found of the social insurance:

9. Հիմնադրամի գտնվելու վայրն է` քաղ. Երևան, Նալբանդյան 13:

 

II. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

10. Հիմնադրամի նպատակներն ու խնդիրներն են`

i

ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սոցիալական վճարների հաշվառման և այդ միջոցների արդյունավետ ու նպատակային օգտագործման ապահովումը.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կենսաթոշակների նշանակման (վերահաշվարկման) և վճարման, ինչպես նաև պետական սոցիալական ապահովագրության ծրագրերի ֆինանսավորման աշխատանքների իրականացումը.

գ) պետական սոցիալական ապահովագրության ծրագրերի իրականացման համար հատկացված ֆինանսական միջոցների ծախսման նկատմամբ հսկողությունը.

դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ խնդիրների իրականացումը:

(10-րդ կետը փոփ. 30.012.04 թիվ 901-Ա որոշում)

11. Հիմնադրամի գործառույթներն են`

i

ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` սոցիալական վճարներ կատարողների հաշվառումը և կենսաթոշակային սոցիալական ապահովագրության ենթակա անձանց անհատական (անձնավորված) հաշվառման բազայի ձևավորումը և վարումը.

բ) (11-րդ կետի բ ենթակետն ուժը կորցրել է 30.012.04 թիվ 901-Ա որոշում)

գ) «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կենսաթոշակային սոցիալական ապահովագրություն իրականացնող լիազոր մարմնին վերապահված գործառույթների իրականացումը.

դ) (11-րդ կետի դ ենթակետն ուժը կորցրել է 30.012.04 թիվ 901-Ա որոշում)

ե) վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքին համապատասխան իրեն վերապահված գործերով վարչական վարույթի իրականացումը.

զ) համակարգում պաշտոններ զբաղեցնող անձանց մասնագիտական որակավորման բարձրացման, ատեստավորման, ղեկավար կադրերի ընտրության, վերապատրաստման ու տեղաբաշխման աշխատանքների կազմակերպումը.

է) «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան կազմակերպությունների, քաղաքացիների դիմումներին և բողոքներին` օրենքով սահմանված ժամկետում և կարգով ընթացք տալը, դրանցում հաղորդվող` հիմնադրամի գործունեության մեջ տեղ գտած խախտումների և թերությունների վերացման համար միջոցների ձեռնարկումը.

ը) գործատուների, կազմակերպությունների և ֆիզիկական անձանց կողմից կենսաթոշակի նշանակման և վճարման համար ներկայացված փաստաթղթերի հավաստիության` օրենքով սահմանված կարգով ստուգումների իրականացումը.

թ) բանկերից, ֆինանսավարկային կազմակերպություններից սոցիալական վճարներին վերաբերող փաստաթղթերն օրենքով սահմանված կարգով պահանջելն ու ստանալը.

ժ) հիմնադրամի գործունեությանն առնչվող օրենսդրական և այլ իրավական ակտերի մշակման աշխատանքներին մասնակցելն ու Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն առաջարկություններ ներկայացնելը.

ժա) պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի միջոցների նպատակային օգտագործման, ինչպես նաև կենսաթոշակների նշանակման և վճարման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնող պետական կառավարման լիազոր մարմինների պահանջով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված անհրաժեշտ փաստաթղթեր տրամադրելն ու նրանց գործունեությանն աջակցելը.

ժբ) օրենքով նախատեսված դեպքերում դատարան հայց ներկայացնելը.

ժբ.1) սոցիալական վճարների հաշվարկումը, հավաքագրումը և գանձումն ապահովող մարմնի հետ կենսաթոշակային սոցիալական ապահովագրության համար կատարվող պարտադիր վճարումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տեղեկատվության փոխանակումը.

ժգ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթների իրականացումը:

(11-րդ կետը փոփ. 30.012.04 թիվ 901-Ա որոշում)

 

III. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

i

12. Հիմնադրամի համակարգը կազմված է հիմնադրամի կենտրոնական ապարատից ու տարածքային մարմիններից:

Հիմնադրամի 51 տարածքային մարմիններն ստեղծվում են մինչև «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելու գործող վարչատարածքային բաժանմանը համապատասխան, և` Երևան քաղաքում:

(12-րդ կետը փոփ. 30.012.04 թիվ 901-Ա որոշում)

13. Հիմնադրամը համակարգի կառավարման հարցերը քննարկում և լուծում է կոլեգիալության և միանձնյա ղեկավարման սկզբունքների զուգակցմամբ:

i

14. Հիմնադրամի կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

15. Հիմնադրամի կառավարման բարձրագույն մարմինը խորհուրդն է, որը գործում է հասարակական հիմունքներով:

i

16. Խորհրդի կազմը բաղկացած է 11 անձից: Խորհրդի կազմի մեջ մտնում են Հայաստանի Հանրապետության վարչապետը (խորհրդի նախագահ), Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահը, Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնականը, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի տեղակալը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալը, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալը, գործատուների և աշխատողների շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների մեկական ներկայացուցիչ:

(16-րդ կետը փոփ. 10.03.05 թիվ 145-Ա որոշում)

i

17. Խորհրդի աշխատակարգը և խորհրդի անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

18. Խորհրդի իրավասություններն են`

i

ա) հիմնադրամի գործունեությանն առնչվող, ինչպես նաև սոցիալական վճարների դրույքաչափերի և կենսաթոշակների չափերի փոփոխությունների մասին օրենսդրական ու այլ իրավական ակտերի նախապատրաստական աշխատանքները կազմակերպելը.

բ) Հայաստանի Հանրապետության պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի, ինչպես նաև դրա կատարման մասին հաշվետվության նախագծերին հավանություն տալը.

գ) հիմնադրամի պահուստային ֆոնդի օգտագործման, տեղաբաշխման ուղղությունների որոշումը.

դ) երրորդ անձանց կողմից կատարված ներդրումների կատարման ծրագրերի հաստատումը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական բնագավառում քաղաքականություն իրականացնող մարմնի հետ.

ե) հիմնադրամի բյուջեով ապարատի պահպանման համար նախատեսված ծախսերի սահմանված կարգով վերաբաշխումը.

զ) հիմնադրամի աշխատակազմի (կենտրոնական ապարատի և տարածքային մարմինների) հաստիքները, նրանց պաշտոնային դրույքաչափերը, ինչպես նաև տարածքային մարմինների օրինակելի կանոնադրությունները հաստատելը.

է) հիմնադրամի գործունեության և խորհրդի որոշումների կատարման ընթացքի մասին հիմնադրամի հաշվետվությունները լսելը.

ը) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ գործառույթների իրականացումը:

(18-րդ կետը փոփ. 10.03.05 թիվ 145-Ա, 28.09.05 թիվ 737-Ա 30.12.04 թիվ 901-Ա, 06.06.06 թիվ 398-Ա որոշումներ)

i

19. Հիմնադրամի ընթացիկ գործունեությունը ղեկավարում է հիմնադրամի նախագահը, որը պատասխանատու է հիմնադրամի խնդիրների լուծման և գործառույթների իրականացման համար: Հիմնադրամի նախագահին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

(19-րդ կետը փոփ. 10.03.05 թիվ 145-Ա որոշում)

i

20. Հիմնադրամի նախագահի տեղակալներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` հիմնադրամի նախագահի առաջարկությամբ:

(20-րդ կետը փոփ. 10.03.05 թիվ 145-Ա որոշում)

21. Հիմնադրամի նախագահը`

i

ա) ղեկավարում է հիմնադրամի ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է հիմնադրամի` օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված խնդիրների լուծման ու գործառույթների իրականացման համար.

բ) սահմանում է հիմնադրամի նախագահի տեղակալների, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների իրավասությունների սահմանները.

գ) խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում է Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերին և կարող է կարծիք հայտնել քննարկվող հարցերի վերաբերյալ.

դ) հաստատում է հիմնադրամի աշխատակազմի (կենտրոնական ապարատի և տարածքային մարմինների) աշխատողների հաստիքացուցակները, պաշտոնի անձնագրերը և պահպանման ծախսերի նախահաշիվները.

ե) հաստատում է հիմնադրամի կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային կենտրոնների կանոնադրությունները.

զ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տնօրինում է հիմնադրամին ամրացված գույքը, տալիս է լիազորագրեր և կնքում պայմանագրեր.

է) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է հիմնադրամի աշխատակազմի աշխատողներին` բացառությամբ տարածքային կենտրոնների տեխնիկական աշխատողների.

ը) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, տալիս ցուցումներ, սահմանված կարգով խրախուսում համակարգի աշխատողներին և նրանց նկատմամբ կիրառում կարգապահական ներգործության միջոցներ.

թ) կազմակերպում է գործակարգավարական և այլ խորհրդակցություններ, ստորագրում նիստերի արձանագրությունները.

ժ) (21-րդ կետի ժ ենթակետն ուժը կորցրել է 30.012.04 թիվ 901-Ա որոշում)

i

ժա) ներկայացնում է հիմնադրամը Հայաստանի Հանրապետությունում, այլ պետություններում և միջազգային կազմակերպություններում.

ժբ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ.

ժգ) սահմանում է հիմնադրամի աշխատողների ատեստավորման կարգը և պայմանները, արձակում է ատեստավորման անցկացման վերաբերյալ հրամաններ, տալիս է հանձնարարականներ, հաստատում ատեստավորող հանձնաժողովի կազմը:

(21-րդ կետը փոփ. 29.06.05 թիվ 490-Ա, 31.08.05 թիվ 672-Ա, 03.10.05 թիվ 760-Ա 06.06.06 թիվ 398-Ա որոշումներ)

22. Հիմնադրամի նախագահի բացակայության դեպքում` հիմնադրամի նախագահի, իսկ հիմնադրամի նախագահի պաշտոնեական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում` խորհրդի նախագահի որոշմամբ հիմնադրամի նախագահին փոխարինում է հիմնադրամի նախագահի տեղակալներից մեկը կամ այլ պաշտոնատար անձ:

23. Հիմնադրամը սույն կանոնադրությամբ սահմանված խնդիրների լուծման հարցերում համագործակցում է պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների, օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների հետ:

 

IV. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՅԱՑՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ ԵՎ ԾԱԽՍՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

24. Հայաստանի Հանրապետության պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի մուտքերի աղբյուրներն են`

ա) ոչ հարկային եկամուտները`

սոցիալական վճարներ,

քաղաքացիներից և իրավաբանական անձանցից (բացառությամբ պետության, համայնքների, միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների) նվիրատվության կարգով ստացվող միջոցներ,

սոցիալական վճարումների կատարմանն առնչվող օրենսդրության խախտման համար (բացառությամբ վարչական իրավախախտումների) գանձվող տուգանքներ և տույժեր,

օրենքով և այլ իրավական ակտերով մուտքագրվող այլ եկամուտներ.

բ) կապիտալի գործառնություններից եկամուտները.

գ) պաշտոնական տրանսֆերտները`

պետական և համայնքների բյուջեներից տրամադրվող պաշտոնական տրանսֆերտներ,

միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների կողմից տրամադրվող պաշտոնական տրանսֆերտներ,

դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրներ` օրենքով սահմանված կարգով ներգրավվող փոխառու միջոցները և Հայաստանի Հանրապետության պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը:

25. Հայաստանի Հանրապետության պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեն պարտադիր սոցիալական ապահովագրության պետական ծրագրերն իրականացնելու համար անհրաժեշտ դրամական միջոցների ձևավորման և ծախսման որոշակի ժամանակահատվածի ֆինանսական ծրագիր է, որը հաստատվում է օրենքով:

26. Հայաստանի Հանրապետության պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի միջոցները ծախսվում են հետևյալ նպատակներով`

ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կենսաթոշակների և թաղման նպատակների վճարում.

բ) պետական սոցիալական ապահովագրության առանձին ծրագրերի ֆինանսավորում.

գ) բնակչության զբաղվածության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պետական ծրագրերի իրականացում.

դ) հիմնադրամի ընթացիկ գործունեության, դրա աշխատակազմի և համակարգի մարմինների պահպանման ու զարգացման ծախսերի ապահովում,

ե) հիմնադրամի նյութատեխնիկական բազայի ստեղծում և զարգացում,

զ) հիմնադրամի գործունեության մասին տեղեկատվության ապահովում և այլ միջոցառումների իրականացում:

i

26.1. հիմնադրամի բյուջեում նախատեսվում է պահուստային ֆոնդ, որը տվյալ տարվա բյուջեում չկանխատեսված, ինչպես նաև բյուջետային երաշխիքների ապահովման ծախսերի ֆինանսավորման աղբյուրն է: Հիմնադրամի բյուջեի ծախսային մասում պահուստային ֆոնդը ներկայացվում է առանձին հոդվածով:

Հիմնադրամի պահուստային ֆոնդի մեծությունը չի կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հիմնադրամի բյուջեի ծախսերի մեկ տոկոսը:

Պահուստային ֆոնդից հատկացումները կատարվում են հիմնադրամի խորհրդի որոշումների հիման վրա և դրանք ուղղվում են հիմնադրամի բյուջեով սահմանված ծախսերի ֆինանսավորմանը:

(26.1-րդ կետը լրաց. 28.09.05 թիվ 737-Ա որոշում)

27. Հայաստանի Հանրապետության պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի կատարումն իրականացվում է գանձապետական համակարգի միջոցով:

 

V. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

28. Հիմնադրամը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և ներկայացնում վիճակագրական հաշվետվություններ:

29. Հիմնադրամի հաշվապահական հաշվառումը կազմակերպվում, վարվում և հաշվապահական հաշվետվությունը կազմվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

30. Հիմնադրամը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և ժամկետներում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն է ներկայացնում պարտադիր սոցիալական ապահովագրության ծրագրերի իրականացմանը վերաբերող ֆինանսական և վարչական վիճակագրական տվյալներ:

 

VI. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

i

(VI գլուխն ուժը կորցրել է 30.012.04 թիվ 901-Ա որոշում)

 

VII. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

32. Հիմնադրամը կարող է վերակազմակերպվել կամ լուծարվել` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
02.08.2004
N 497-Ա
Որոշում