Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈ ...

Ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   27.10.1999  -ից մինչեւ     -ը:
 

 

041.0130.090497

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 ապրիլի 1997 թ. թիվ 130

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը (կցվում են):

(1-ին կետը կառուցվածքի մասով ուժը կորցրել է 29.06.98 թիվ 378 որոշում)

(1-ին կետը նախարարության կանոնադրությունը հաստատելու մասով ուժը

կորցրել է 01.05.00 թիվ 233 որոշում)

i

2. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը` երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել առաջարկություններ նախարարության ատյանի (կոլեգիայի) անդամների պաշտոնների ցանկի վերաբերյալ:

/2-րդ կետը փոփ.08.07.97 թիվ 297 որոշում/

3. Ուժը կորցրած ճանաչել Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1984 թվականի հուլիսի 12-ի «Հայկական ՍՍՀ սոցիալական ապահովության մինիստրության կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 450 և 1991 թվականի հունիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր փախստականների հարցերի կոմիտեի կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 406 որոշումները:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1997 Թ. ԱՊՐԻԼԻ 9-Ի

ԹԻՎ 130 ՈՐՈՇՄԱՄԲ

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

 

(ուժը կորցրել է 01.05.00 թիվ 233 որոշում)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունը (այսուհետև` նախարարություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է համակարգի կառավարումը` ենթարկվելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը:

2. Նախարարությունը պատասխանատվություն է կրում բնակչության սոցիալական ապահովության ոլորտում վարվող քաղաքականության, դրա հեռանկարների և կառուցվածքային բարեփոխումների համար:

Նախարարությունը մասնակցում է Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի սոցիալական քաղաքականության մշակման աշխատանքներին և դրանց վերաբերյալ ներկայացնում համապատասխան առաջարկություններ:

3. Նախարարությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի որոշումներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով և կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումներով, Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարի հրամաններով ու սույն կանոնադրությամբ:

4. Սույն կանոնադրությունը սահմանում է նախարարության հիմնական լիազորությունները և դրանք իրականացնելու նպատակով նախարարության աշխատանքների կազմակերպման սկզբունքները:

5. Նախարարությունն իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք, դրոշմակնիք և ձևաթուղթ:

 

II. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

6. Նախարարության հիմնական խնդիրներն են`

ա) բնակչության զբաղվածության քաղաքականության մշակումն ու իրագործումը, դրա կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստումը.

i

բ) բնակչության զբաղվածության կարգավորման նպատակով աշխատաշուկայի ձևավորված պահանջներին համապատասխան հանրապետական և տարածքային զբաղվածության ծրագրերի մշակումն ու դրանց իրականացման նկատմամբ վերահսկողության ապահովումը.

գ) լրացուցիչ աշխատատեղերի ստեղծմանն աջակցելը` փոքր և միջին գործարարության զարգացման, ինչպես նաև պետությանը տրամադրվող վարկերի և օտարերկրյա մասնավոր ներդրումների միջոցով.

դ) զբաղվածության կենտրոնների կողմից բնակչության զբաղվածության վերաբերյալ օրենսդրության պահանջների կատարման կազմակերպումը և դրա նկատմամբ վերահսկողության իրականացումը.

ե) աշխատանքային իրավահարաբերությունների կարգավորման կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստումը և աշխատանքի պայմանների պետական փորձաքննության իրականացումը.

i

զ) պետական կենսաթոշակային ապահովության համակարգի կատարելագործման և կամավոր կենսաթոշակային ապահովության համակարգերի ձևավորման ուղղությամբ քաղաքականության մշակումը.

i

է) պետական կենսաթոշակների նշանակման ու վճարման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգի պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացումը.

/է ենթ. խմբ. 13.10.97 թիվ 470 որոշում/

ը) սոցիալական անհատական ապահովագրության վրա հիմնված սոցիալական ապահովության համակարգի ձևավորման ուղղությամբ քաղաքականության մշակումը.

թ) կարիքավոր ընտանիքների սոցիալական պաշտպանվածությանն ուղղված առավել նպատակային ու հասցեագրված հատկացումների մեխանիզմների մշակումը և այդ հարցերի վերաբերյալ օրենսդրության ստեղծման նպատակով առաջարկությունների նախապատրաստումը.

ժ) սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների կողմից սոցիալական պաշտպանվածության հանրապետական ծրագրերի իրականացման կազմակերպումը և վերահսկողության իրականացումը.

i

ժա) բնակչության բժշկասոցիալական փորձաքննության և հաշմանդամների վերականգնման, պրոթեզաոսկրաբուժական օգնության աշխատանքների կազմակերպումը, հաշմանդամներին անհրաժեշտ հարմարանքներով ապահովումը.

(6-րդ կետի ժա ենթ. փոփ. 27.10.97 թիվ 672 որոշում)

ժբ) ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի ուղղությամբ քաղաքականության մշակումը.

i

ժգ) բնակչության ներքին և արտաքին տեղաշարժերի միասնական քաղաքականության ձևավորման համար համապատասխան առաջարկությունների ու ծրագրերի նախապատրաստումը, այդ բնագավառում տեղեկատվության միասնական համակարգի ստեղծումը և դրանց ներդրման ապահովումը.

(6-րդ կետի ժգ ենթ. հանվել է 27.10.97 թիվ 672 որոշում)

ժդ) փախստականների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանն ուղղված ծրագրերի և դրանց իրականացման մեխանիզմների մշակումը.

(6-րդ կետի ժդ ենթ. հանվել է 27.10.97 թիվ 672 որոշում)

ժե) միայնակ տարեց քաղաքացիների խնամքի կազմակերպումը մասնագիտացված հաստատություններում, ինչպես նաև սպասարկման նոր ձևերի ներդրման վերաբերյալ առաջարկությունների մշակումը.

ժզ) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի նախագծերի սոցիալական քաղաքականության մասի քննարկմանն ու մշակմանը մասնակցելը.

ժէ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ խնդիրների իրականացումը:

 

III. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

7. Նախարարությունը ղեկավարում է նախարարը, որին Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխան պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ:

Նախարարն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով նախարարի հետ:

8. Նախարարը`

ա) ղեկավարում է նախարարության համակարգի գործունեությունը, պատասխանատվություն կրում նախարարության առջև դրված խնդիրների կատարման համար.

բ) սահմանում է նախարարի տեղակալների, նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների և աշխատողների իրավասությունները.

գ) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս ցուցումներ, որոնց կատարումը պարտադիր է համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների համար.

դ) պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում նախարարության աշխատակազմի աշխատողներին.

ե) հաստատում է նախարարությանը ենթակա ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների կանոնադրությունները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում դրանց ղեկավարներին.

զ) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում նախարարության կանոնադրությունը, աշխատակազմի կառուցվածքը և աշխատողների թվաքանակը.

է) խորհրդակցական և միանձնյա ղեկավարման սկզբունքների զուգակցման, ինչպես նաև գործերի վիճակի ու որոշակի առաջադրանքների կատարման համար պաշտոնատար անձանց իրավասության հստակ սահմանման հիման վրա քննարկում ու լուծում է համակարգի կառավարման կազմակերպման հարցերը.

ը) նախարարին կից ստեղծում է գիտնականներից և մասնագետներից կազմված սոցիալական հարցերով զբաղվող խորհրդակցական մարմին, որն իր նիստերում քննության է առնում սոցիալական ապահովության համակարգի զարգացման հիմնահարցերը.

թ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծում, վերակազմավորվում և լուծարում է համակարգի ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները.

ժ) մարզպետին ներկայացնում է առաջարկություն մարզպետարանի համապատասխան բաժնի, ծառայության ղեկավարի` զբաղեցրած պաշտոնին անհամապատասխանության վերաբերյալ.

ժա) Հայաստանի Հանրապետության նախարարների և գերատեսչությունների ղեկավարների հետ համատեղ, անհրաժեշտության դեպքում, արձակում է հրամաններ, հրահանգներ.

ժբ) սահմանված կարգով խրախուսում և կարգապահական ներգործության միջոցներ է կիրառում համակարգի աշխատողների նկատմամբ.

ժգ) անցկացնում է խորհրդակցություններ, պաշտոնական հանդիպումներ, որոնց վերաբերյալ կազմվում են արձանագրություններ, տրվում հանձնարարականներ.

i

ժդ) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում նախարարության ատյանի (կոլեգիայի) անդամների պաշտոնների ցանկը:

Նախարարության ատյանի կազմի մեջ են մտնում նախարարը (նախագահ) նախարարի տեղակալները` ի պաշտոնե, նախարարության այլ ղեկավար աշխատողներ.

ժե) կազմակերպում և ղեկավարում է նախարարության ատյանի և գործակարգավարական նիստերը, իրականացնում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:

/ 8 կետը փոփ. 08.07.97 թիվ 297 որոշում/

9. Նախարարության ատյանի նիստերում քննության են առնվում ոլորտի զարգացման հարցերը, սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի, Հայաստանի Հանրապետության օրենքների, այլ իրավական ակտերի, նախարարի հրամանների, հրահանգների նախագծերը, համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների գործնական ղեկավարման, աշխատողների ուսուցման կազմակերպման, ղեկավար կադրերի ընտրության ու տեղաբաշխման, նախարարության վարչությունների և բաժինների, համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների հաշվետվությունները և նախարարության լիազորությունների հետ կապված այլ հարցեր:

10. Նախարարության ատյանի նիստ գումարվում է առնվազն ամիսը մեկ անգամ, նախարարի կողմից հաստատված` ատյանի աշխատանքի կազմակերպման կարգին համապատասխան:

11. Ատյանի նիստերին նրա անդամների ներկայությունը պարտադիր է: Ատյանի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում են ատյանի անդամների կեսից ավելին: Ատյանի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ և կենսագործվում նախարարի հրամաններով:

12. Նախարարի և ատյանի անդամների միջև տարաձայնությունների առկայության դեպքում նախարարը կենսագործում է իր որոշումը` ծագած տարաձայնությունների մասին զեկուցելով Հայաստանի Հանրապետության վարչապետին, իսկ ատյանի անդամներն իրենց հերթին կարող են իրենց կարծիքը հայտնել Հայաստանի Հանրապետության վարչապետին:

i

13. Նախարարի բացակայության ժամանակ, նրա հանձնարարությամբ, նախարարի պարտականությունները կատարում է տեղակալներից մեկը:

(13-րդ կետը փոփ. 27.10.97 թիվ 672 որոշում)

14. Նախարարությունն իրականացնում է համակարգի պետական գույքի տնօրինման, տիրապետման և օգտագործման լիազորություններ, ապահովում այդ գույքի պահպանումը:

15. Նախարարությունը` կազմակերպում է աշխատակազմի և համակարգի աշխատողների մասնագիտական ուսուցում և որակավորման ստուգում, համակարգում է ղեկավար կադրերի ընտրության և տեղաբաշխման աշխատանքները:

16. Նախարարությունը կատարում է քաղաքացիների ընդունելություն, քննարկում նրանց դիմումներն ու գանգատները, ինչպես նաև դրանցում բարձրացված հարցերն ու առաջարկությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և նախարարի հրամաններին համապատասխան:

Վերլուծում և ամփոփում է նախարարությանը հասցեագրված` քաղաքացիների դիմումները, գանգատներն ու առաջարկությունները:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1997 Թ. ԱՊՐԻԼԻ 9-Ի

ԹԻՎ 130 ՈՐՈՇՄԱՄԲ

 

i

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

( ուժը կորցրել է 29.06.98 թիվ 378 որոշում)

 

Նախարարի աշխատակազմ

 

Կենսաթոշակային ապահովության վարչություն

 

Աշխատանքի և զբաղվածության վարչություն

 

Սոցիալական աջակցության վարչություն

 

Փախստականների և բնակչության տեղաշարժի գլխավոր վարչություն

 

Բարեփոխումների գլխավոր վարչություն

 

Կանանց, երեխաների հիմնահարցերի վարչություն

 

Հաշմանդամների հիմնահարցերի վարչություն

 

Տնտեսագիտական վարչություն

 

Շինարարության վարչություն

 

Համակարգչավորման բաժին
Արտաքին կապերի բաժին

 

Ընդհանուր բաժին
Հաշվապահական հաշվառման բաժին

 

Գործերի կառավարչություն

 

/փոփ. 04.12.97 թիվ 573 որոշում/

 

 

pin
ՀՀ Վարչապետ
09.04.1997
N 130
Որոշում