041.0405.250604
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
25 հունիսի 2004 թվականի N 405-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզում ազգաբնակչության սոցիալական ծառայությունների մատուցման աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով`
i
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման հավելվածի 69-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«69. Շիրակի մարզպետարանի աշխատակազմ 187 2 -
այդ թվում`
կառուցվածքային ստորաբաժանումներ 129 2 -
առանձնացված ստորաբաժանումներ`
Գյումրի-1 սոցիալական ծառայության տարածքային
գործակալություն 14
Գյումրի-2 սոցիալական ծառայության տարածքային
գործակալություն 14
Ախուրյանի սոցիալական ծառայության տարածքային
գործակալություն 6
Ամասիայի սոցիալական ծառայության տարածքային
գործակալություն 5
Աշոցքի սոցիալական ծառայության տարածքային
գործակալություն 5
Արթիկի սոցիալական ծառայության տարածքային
գործակալություն 8
Մարալիկի սոցիալական ծառայության տարածքային
գործակալություն 6»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-ԻՆ