/ուժը կորցրել է 24.07.97 թիվ 293 որոշում/
i
040.0066.040497
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«4» ԱՊՐԻԼԻ 1997 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
4 ապրիլի 1997 թ. թիվ 66
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏՊԱԳՐՎՈՂ ԹԵՐԹԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1997 թվականի ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում տպագրվող թերթերի իրացման շրջանառություն ունեցող ձեռնարկությունները և անհատ ձեռներեցներին ազատել ավելացված արժեքի հարկից` Հայաստանի Հանրապետությունում տպագրվող թերթերի իրացման շրջանառության մասով: