Սեղմել Esc փակելու համար:
ՌԵԿՈՒԼՏԻՎԱՑԻՈՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՆԱԽԱՀԱՇՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՌԵԿՈՒԼՏԻՎԱՑԻՈՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ...

11.02.2013 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   11.06.2004  -ից մինչեւ   11.02.2013  -ը:
 

(ուժը կորցրել է 24.12.12 թիվ 365-Ն հրաման)

i

105.0095.110504

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «11»         05           2004 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10504111

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

15 ապրիլի 2004 թվականի N 95-Ն

 

i

ՌԵԿՈՒԼՏԻՎԱՑԻՈՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ԻՆԴԵՔՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 14-ի «Շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի օգտագործման և հատկացումների չափերի որոշման կարգը հաստատելու մասին» N 1128-Ն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետով

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հաստատել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցված (24.02.2004 թ. N 5/1-4-62-1777 գրություն) «Ռեկուլտիվացիոն աշխատանքների նախահաշվային արժեքների հաշվարկման և ինդեքսավորման կարգը» համաձայն հավելվածի:

 

Հավելված

ՀՀ բնապահպանության նախարարի

15 ապրիլի 2004 թ.

N 95-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՌԵԿՈՒԼՏԻՎԱՑԻՈՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ԻՆԴԵՔՍԱՎՈՐՄԱՆ

 

I. ԿԻՐԱՌՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԸ

 

1. Սույն կարգով սահմանվում է «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածով սահմանված շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին (այսուհետ` Դրամագլուխ) Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հանքային իրավունք կրողների (այսուհետ` Լիցենզառու) կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 14-ի «Շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի օգտագործման և հատկացումների չափերի որոշման կարգը հաստատելու մասին» N 1128-Ն որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված կարգի 2-րդ կետով նախատեսված ռեկուլտիվացիոն աշխատանքների նախահաշվային արժեքների հաշվարկման և ինդեքսավորման կարգը:

 

II. ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

2. Սույն կարգում տերմինները և սահմանումները կիրառվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 14-ի «Շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի օգտագործման և հատկացումների չափերի որոշման կարգը հաստատելու մասին» N 1128-Ն որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված կարգին համապատասխան:

 

III. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

3. Սույն կարգը կիրառվում է Լիցենզառուների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 14-ի «Շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի օգտագործման և հատկացումների չափերի որոշման կարգը հաստատելու մասին» N 1128-Ն որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված կարգի 2-րդ կետով նախատեսված ռեկուլտիվացիոն աշխատանքների նախահաշվային արժեքների հաշվարկման և ինդեքսավորման համար:

4. Կատարվող Աշխատանքների արժեքի կառուցվածքը ներկայացվում է հետևյալ բանաձևով`

 

Ա = Ծ + Շ + Հ

որտեղ`

Ա - արժեքն է

Ծ - ծախսերն են

Շ - շահույթն է

Հ - հարկերն են:

5. Աշխատանքների արժեքի մեջ մտնող ծախսերը` ելնելով շինարարական և այլ նորմաներից, խմբավորվում են հետևյալ կառուցվածքով`

 

Ծ = ՈՒԾ + ԱԾ + Ա

որտեղ`

Ծ - Աշխատանքների արժեքի մեջ մտնող ծախսերն են

ՈՒԾ - ուղղակի ծախսերն են

ԱԾ - անուղղակի ծախսերն են

Ա - այլ ծախսերն են:

6. ՈՒղղակի ծախսերին են վերաբերում անմիջապես աշխատանքի կատարման համար ծախսերը, այսինքն`

 

ՈՒԾ = Աշ + Ն + Մ

որտեղ`

Աշ - հիմնական բանվորների աշխատավարձն է և հատկացումներն աշխատավարձի

ֆոնդին սոցիալական ապահովագրության բոլոր տեսակներով

Ն - նյութերի, կառուցվածքների և պատրաստվածքների արժեքն է

Մ - մեքենաների և մեխանիզմների շահագործման ծախսերն են:

7. Անուղղակի ծախսերին են վերաբերում արտադրության կազմակերպման հետ կապված ծախսերը /կառավարման ապարատի և գծային աշխատակազմի (աշխղեկ, վարպետ, տեղամասերի պետեր և այլն) պահպանումը, ցածրարժեք գույքի մաշվածությունը, շենքերի և կառուցվածքների (ժամանակավոր և մշտական) ամորտիզացիան, վարձավճարը, պահպանման ծախսերը (ընթացիկ և կապիտալ վերանորոգման, ջրի, էլեկտրաէներգիայի, ջեռուցման, կապի և այլն), օժանդակ (հիմնական կազմի մեջ չմտած) բանվորների աշխատավարձը, սոցապահովագրության հատկացումները և այլ ծախսեր, որոնք հաշվի չեն առնված ուղղակի ծախսերի մեջ/:

8. Այլ ծախսերին են դասվում այն ծախսերը, որոնք հաշվի են առնում Աշխատանքների արժեքի վրա ազդող յուրահատուկ (ռեկուլտիվացիոն աշխատանքների կատարման վայրը, այդ աշխատանքների կազմակերպման հետ կապված ծախսերը, կլիմայական պայմանները, ռեկուլտիվացիոն աշխատանքներն իրականացնող կազմակերպության յուրահատկությունները) պայմանները:

 

IV. ՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ

 

9. Աշխատանքների արժեքի հաշվարկման համար, համաձայն ՀՀ քաղաքաշինության նախարարության 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության տարածքում գործող հանրապետական և միջպետական շինարարական նորմերի ցանկում ներառված նորմերի, կատարվում է ծախսերի ընտրանք` աշխատաժամանակի, մեքենաների և մեխանիզմների տեսակների և ժամանակի (հաշվի առնելով աշխատանքի պայմանների ազդեցությունը), նյութերի, պատրաստվածքների և կառուցվածքների պահանջարկը բնեղեն արտահայտությամբ:

Աշխատանքների արժեքի հաշվարկները իրականացվում են` ընդգրկելով հետևյալ ծախսատեսակները`

. աշխատավարձ

. նյութերի արժեքը

. մեքենաների և մեխանիզմների շահագործման արժեքը

. անուղղակի ծախսեր

. շահույթ

. այլ ծախսեր

. ավելացված արժեքի հարկ:

10. Աշխատավարձը հաշվարկվում է

 

Աշ= Տ x Դ x Գ

որտեղ`

Աշ - աշխատավարձի չափն է

Տ - աշխատատարությունն է մարդ/ժամերով (որոշվում է ելնելով կատարված աշխատանքների ծավալի միավոր աշխատաժամի նորմայից)

Դ - 1 ժամվա դրույքն է (որոշվում է միջին ամսական աշխատավարձը բաժանելով 173.1, միջին ամսական աշխատավարձի չափը հաշվարկվում է` ելնելով վերջին երեք տարիների կտրվածքով շահագործող կազմակերպությունում/կամ պայմանագրով աշխատող շինարարական կազմակերպությունում ձևավորված միջին դրույքաչափերից)

Գ - սոցապահովագրության հատկացումների գործակիցն է:

11. Նյութերի արժեքը հաշվարկվում է`

 

Ն = (Ն1 x Ա1 + Ն2 x Ա2 ... Նn x Աn) x Գ1 x Գ2 x Գ3

 

որտեղ`

Ն - նյութերի արժեքն է

Ն1, Ն2, Նn - նյութերի ծախսն է ըստ նորմերի

Ա - նյութերի, պատրաստվածքների և կառուցվածքների գներն են, ընդունվում են համաձայն գինը հիմնավորող փաստաթղթերի (հաշիվների)

Գ1 - այլ նյութերի չափը հաշվի առնող գործակիցն է

Գ2 - տրանսպորտային ծախսերը հաշվի առնող գործակիցն է

Գ3 - պահեստավորման-փաթեթավորման ծախսերը հաշվի առնող գործակիցն է

Գ1, Գ2 և Գ3 հաշվարկվում են ելնելով վերջին երեք տարիների կտրվածքով շահագործող կազմակերպությունում/կամ պայմանագրով աշխատող շինարարական կազմակերպությունում ձևավորված համապատասխան ծախսերի միջին մակարդակից:

12. Մեքենաների և մեխանիզմների շահագործման արժեքը հաշվարկվում է`

 

Մ = (Ժ1 x Ա1 + Ժ2 x Ա2...+ Ժn x Աn)

 

որտեղ`

Մ - մեքենաների և մեխանիզմների շահագործման արժեքն է

ժ1, ժ2, ժn - մեքենաների աշխատանքի ժամանակն է

Ա1, Ա2, Աn - 1 մեքենա/ժամի արժեքն է (շահագործող կազմակերպության հետ պայմանագրով կամ շինարարական կազմակերպությունների հետ պայմանագրով կամ շինարարական կազմակերպությունների պլանահաշվարկային գներով):

13. Անուղղակի ծախսերը հաշվարկվում են ուղղակի ծախսերի ընդհանուր արժեքի 5.3 տոկոսի չափով:

 

ՈՒԾ x 5.3

ԱԾ = ________________ 100

 

14. Շահույթը հաշվարկվում է բոլոր ծախսերի հանրագումարի 10 % - ի չափով:

 

(ՈՒԾ + ԱԾ) x 10.0

Շ = ___________________ 100

 

15. Այլ ծախսերը հաշվարկվում են`

 

Ա = Ժ + Ձ + Լ

որտեղ`

Ա - այլ ծախսերն են

Ժ - շինարարության համար կառուցվող ժամանակավոր շենքերի և կառուցվածքների կառուցման ծախսերն են, ընդունվում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության 2001 թվականի օգոստոսի 21-ի N 69 հրամանով հաստատված Շինարարության համար կառուցվող ժամանակավոր շենքերի և կառուցվածքների նախահաշվային նորմերով

Ձ - ձմեռային պայմաններում կատարվող աշխատանքների համար լրացուցիչ ծախսերն են, ընդունվում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության 2001 թվականի օգոստոսի 21-ի N 68 հրամանով հաստատված Շինարարական աշխատանքների վրա կլիմայական պայմանների ազդեցությունը հաշվի առնող նախահաշվային նորմերով

Լ - Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված այլ արտոնություններ և լրացուցիչ ծախսեր:

16. Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հարկերը հաշվարկվում են Աշխատանքների արժեքից, Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

17. Սույն կարգի համաձայն Աշխատանքների արժեքը հաշվարկվում է`

ա/ Լիցենզառուի կողմից` ինքնուրույն,

և/կամ Լիցենզառուի միջոցների հաշվին, պայմանագրային հիմունքներով` Լիցենզառուի կողմից ընտրված նախագծային ինստիտուտի կողմից:

18. Լիցենզառուի (նախագծային ինստիտուտի) կողմից կատարված նախնական հաշվարկները ձևակերպվում են համաձայն N 1 հավելվածի (ձև 1, 2):

19. Սույն կարգի համաձայն հաշվարկված Աշխատանքների արժեքը քննարկվում, փորձաքննություն է անցնում և հաստատվում է ուսումնասիրության և (կամ) հանքարդյունահանման աշխատանքների կատարման նախագծի հետ միասին` որպես նրա անքակտելի մաս:

20. Կատարված ռեկուլտիվացիոն աշխատանքների հաշվարկները ձևակերպվում են համաձայն N 2 հավելվածի (ձև 1, 2):

 

V. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԺԵՔԻ ԻՆԴԵՔՍԱՎՈՐՈՒՄԸ

 

21. Սույն կարգի համաձայն հաշվարկված Աշխատանքների արժեքը ինդեքսավորվում է Լիազոր մարմնի համաձայնությամբ Լիցենզառուի նախաձեռնությամբ, եթե նյութերի, պատրաստվածքների և կառուցվածքների համար շուկայական գներն Աշխատանքների արժեքի հաշվարկի հիմքում դրված գների համեմատ աճել են ավելի քան 10 տոկոսով:

22. Աշխատանքների արժեքի ինդեքսավորումը կատարվում է ինդեքսավորման պահին կատարված և Լիազոր մարմնի կողմից ընդունված ռեկուլտիվացիոն աշխատանքների կատարողականների արժեքային հանրագումարին գումարելով ինդեքսավորման պահին նախագծով նախատեսված ռեկուլտիվացիոն աշխատանքների բնեղեն տեսքով չկատարված (մնացորդային) ծավալների կտրվածքով նոր գների հիման վրա հաշվարկված Աշխատանքների արժեքի գումարը:

23. Ինդեքսավորված Աշխատանքների արժեքը քննարկվում, փորձաքննություն է անցնում և հաստատվում է սույն կարգի 19 -րդ կետին համապատասխան:

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 1

Ձև թիվ 1

 

Լիցենզառու .................................................

Ռեկուլտիվացիոն աշխատանքների անվանումը և իրականացման

վայրի հասցեն ...............................................

Օբյեկտի անվանումը ..........................................

 

ՀԱՇՎԱՐԿ

 

ռեկուլտիվացիոն աշխատանքների արժեքի

 

........................ 200 թ.

 

._________________________________________________________________________.

|Հ/Հ| Հիմնավորում | Աշխատանքների և  | Չափման  | Ծավալը | Արժեքը հազ. դրամ |

|   |             |ծախսերի անվանումը| միավորը |        |__________________|

|   |             |                 |         |        |Միավորի |Ընդհանուր|

|___|_____________|_________________|_________|________|________|_________|

| 1 |      2      |        3        |    4    |    5   |    6   |    7    |

|___|_____________|_________________|_________|________|________|_________|

|___|_____________|_________________|_________|________|________|_________|

|___|_____________|_________________|_________|________|________|_________|

._________________________________________________________________________.

Ընդամենը

 

Լիցենզառուի (Նախագծային ինստիտուտի)

    (Ա.Ա.Հ. պաշտոն, ստորագրություն)    պատասխանատու ներկայացուցիչ

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 1

Ձև թիվ 2

 

Լիցենզառու .................................................

Ռեկուլտիվացիոն աշխատանքների անվանումը և իրականացման

վայրի հասցեն ...............................................

Օբյեկտի անվանումը ..........................................

 

ԾԱԽՍԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ

 

........................ 19  թ.

 

._________________________________________________________________.

| Հ/Հ |       Ծախսատեսակների անվանումը       |  Արժեքը հազ. դրամ  |

|_____|______________________________________|____________________|

|  1  |                   2                  |          3         |

|_____|______________________________________|____________________|

|_____|______________________________________|____________________|

|_____|______________________________________|____________________|

|     |Ընդամենը                              |                    |

._________________________________________________________________.

 

Լիցենզառուի (Նախագծային ինստիտուտի)

    (Ա.Ա.Հ. պաշտոն, ստորագրություն)    պատասխանատու ներկայացուցիչ

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 2

Ձև թիվ 1

 

Լիցենզառու .................................................

Աշխատանք կատարողը ..........................................

Պայմանագրի թիվը ..................................... 200 թ.

Ռեկուլտիվացիոն աշխատանքների անվանումը և իրականացման

վայրի հասցեն ...............................................

Օբյեկտի անվանումը ..........................................

 

ՀԱՇՎԱՐԿ

 

Կատարված Ռեկուլտիվացիոն աշխատանքների ................ 200 թ.

 

__________________________________________________________________________

 Հ/Հ  աշխատանքների    աշխատանքների                կատարված է

       և  ծախսերի    և  ծախս. արժեքը  _____________________________________

       անվանումը                         աշխատանքների       հաշվետու    

                                            սկզբից      ժամանակահատվածում

                                      _____________________________________

                                         %   կատ. աշխ.    %    կատ. աշխ.

                                              արժեքը            արժեքը

__________________________________________________________________________

  1        2                3            4       5        6        7

__________________________________________________________________________

                     Ընդամենը

 

Կ.Տ ...................................................... հաշվարկ կատարող

(Լիցենզառուի աշխատակցի Ա.Ա.Հ. պաշտոն, ստորագրություն)

 

Կ.Տ ..................................................... հաշվարկ ընդունող

(Լիազոր մարմնի աշխատակցի Ա.Ա.Հ. պաշտոն, ստորագրություն)

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 2

Ձև թիվ 2

 

Լիցենզառու .................................................

Աշխատանք կատարողը ..........................................

Պայմանագրի թիվը ..................................... 200 թ.

Ռեկուլտիվացիոն աշխատանքների անվանումը և իրականացման

վայրի հասցեն ...............................................

Օբյեկտի անվանումը ..........................................

 

ՀԱՇՎԱՐԿ

 

Կատարված Ռեկուլտիվացիոն աշխատանքների

................................ 200 թ.

 

___________________________________________________________________________

 Հ/Հ աշխատանքների Հիմնա-  չափի  Միավորի           կատարված է

անվանումը   վորում միավոր արժեքը  ___________________________________

                                            հաշվետու        Աշխատանքների

                                         ժամնակաշրջանում       սկզբից`

                                                             ներառելով

                                                              հաշվետու

                                                           ժամանակաշրջանը

                                        ___________________________________

                                         քանակը կատ. աշխ. քանակը կատ. աշխ.

                                                 արժեքը           արժեքը

___________________________________________________________________________

  1       2          3      4      5       6        7        8       9

___________________________________________________________________________

                                Ընդամենը

 

Կ.Տ ...................................................... հաշվարկ կատարող

(Լիցենզառուի աշխատակցի Ա.Ա.Հ. պաշտոն, ստորագրություն)

 

Կ.Տ ..................................................... հաշվարկ ընդունող

(Լիազոր մարմնի աշխատակցի Ա.Ա.Հ. պաշտոն, ստորագրություն)

 

 

pin
Շրջակա միջավայրի /Բնապահպանության
15.04.2004
N 95-Ն
Հրաման