041.0318.100504
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
14 հունիսի 2004 թվականի N 384-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 802-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» N 802-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
i
որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության N 3-151 պաշտոնների անձնագրերի YI բաժնի 10-րդ կետի «ա» ենթակետում «քաղաքական կամ հայեցողական» բառերը փոխարինել «քաղաքական, հայեցողական կամ քաղաքացիական» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-ԻՆ