Սեղմել Esc փակելու համար:
ՀՀՇՆ IV-11.03.02-04 (ՄՍՆ 3.02.02-2002...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀՇՆ IV-11.03.02-04 (ՄՍՆ 3.02.02-2002) «ՊԱՀԵՍՏԱՅԻՆ ...

 

 

117.0015.200404

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «20»         04           2004 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11704086

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

3 մարտի 2004 թվականի N 15-Ն

 

i

ՀՀՇՆ IV-11.03.02-04 (ՄՍՆ 3.02.02-2002) «ՊԱՀԵՍՏԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 10.1 հոդվածի և ՀՀ կառավարության 2003 թ. փետրվարի 20-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը քաղաքաշինության բնագավառում կառավարման պետական լիազորված մարմնի իրավասություն վերապահելու մասին» N 156-Ն որոշման համաձայն

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել և 2004թ. մայիսի 10-ից Հայաստանի Հանրապետության տարածքում գործողության մեջ դնել ՀՀՇՆ IV-11.03.02-04 (ՄՍՆ 3.02.02-2002) «Պահեստային շենքեր» շինարարական նորմերը` համաձայն հավելվածի:

2. 2004թ. մայիսի 10-ից Հայաստանի Հանրապետության տարածքում ուժը կորցրած ճանաչել ՍՆիՊ 2.11.01-85* «Պահեստային շենքեր» շինարարական նորմերը:

 

ՀՀՇՆ IV-11.03.02-04

(ՄՍՆ 3.02.02.02.)

 

Հավելված

ՀՀ քաղաքաշինության նախարարի

առ 03 մարտի 2004 թ.

թիվ 15-Ն հրամանի

 

ՊԱՀԵՍՏԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ՀՀՇՆ IV-11.03.02-04 (ՄՍՆ 3.02.02.02.)

 

Գործարկման թվականը 2004-05-10

 

1 ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1.1 Սույն նորմերը տարածվում են Գ 5.2 /ըստ ՀՀՇՆ II-8.04.01/ հրդեհային վտանգավորության դասի պահեստային շենքերի ու սենքերի նախագծման, շինարարության և շահագործման բոլոր փուլերի վրա, որոնք նախատեսված են նյութերի, արտադրանքի և հումքի պահման համար, այդ թվում` տեղաբաշխված այլ գործառական հրդեհային վտանգավորությամբ շենքերում և որոնք ներքին միջավայրում տրված հարաչափերի պահպանման համար չեն պահանջում առանձնակի շինարարական միջոցառումներ:

Սույն նորմերը չեն տարածվում հանքային չոր պարարտանյութերի և բույսերի պաշտպանության քիմիական միջոցների, պայթուցիկ, ճառագայթաակտիվ և ուժեղ գործող թունավոր նյութերի, այրվող գազերի, 70 կՊա /0,7 կգ/սմ3/ և ավելի ճնշմամբ տարաներով չայրվող գազերի, կաուչուկի, ցելուլոիդի, այրվող պլաստմասսայի, կինոժապավենի, ցեմենտի, բամբակի, ալյուրի, համակցված կերի, մորթու, մորթեղենի և մորթյա իրերի, գյուղատնտեսական արտադրանքի պահեստների և սենքերի, ինչպես նաև սառնարանների և հացահատիկի պահեստային շենքերի և սենքերի նախագծման վրա:

1.2 Այն դեպքում, երբ պահեստներում նախատեսվում է հաշմանդամների աշխատանքն օգտագործելու հնարավորություն, կախված հաշմանդամության տեսակից, անհրաժեշտ է պահպանել ՀՀՇՆ IV-11.03.01 համապատասխան կետերում նշված լրացուցիչ պայմանները:

 

2 ՆՈՐՄԱՏԻՎ ՀՂՈՒՄՆԵՐ

 

Սույն շինարարական նորմերում կատարված են հղումներ հետևյալ նորմատիվային փաստաթղթերին.

ՀՀՇՆ II-8.04-01-97 Շենքերի և կառուցվածքների հրդեհային անվտանգություն:

ՀՀՇՆ II-8.03-96 Արհեստական և բնական լուսավորում:

ՀՀՇՆ IV-11.03.01-04 (ՄՍՆ 3.02-01-2002) Արտադրական շենքեր:

ՀՀՇՆ IV-12.02.01-00 Ջեռուցում, օդափոխում և օդի լավորակում:

ՍՆիՊ 2.03.13-88 Հատակներ:

ՍՆիՊ 2.04.09-84 Շենքերի և կառուցվածքների հրդեհային ավտոմատիկա:

ՍՆիՊ 2.09.04-87 Ադմինիստրատիվ և կենցաղային շենքեր

«Հրդեհային անվտանգության կանոններ», հաստատված ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության 27.05.2003 թ. թիվ 524-Ն հրամանով:

 

3 ՏԵՐՄԻՆՆԵՐ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

Սույն նորմերում ընդունված են հետևյալ տերմիններն ու սահմանումները.

Թեքահարթակ` բեռնման-բեռնաթափման աշխատանքների իրականացման համար նախատեսված շինություն, որը մեկ կողմից հարակցում է պահեստի պատին, իսկ մյուս կողմից տեղադրված է երկաթգծի /երկաթուղային թեքահարթակ/ կամ ավտոմոտեցման /ավտոմոբիլային թեքահարթակ/ երկայնքով:

Կառամատույց` թեքահարթակի նմանությամբ շինություն, որն ի տարբերություն թեքահարթակի, նախագծվում է երկկողմանի և տեղադրվում է մեկ կողմից` երկաթգծի, մյուս կողմից` ավտոճանապարհի երկայնքով:

Բարձրաբերձ դարակաշարային պահում` պահեստավորում 5,5 մ ավելի բարձրությամբ դարակաշարերի վրա:

 

4 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

4.1 Սույն նորմերի և հրդեհային անվտանգության պահանջները հիմնված են ՀՀՇՆ II-8.04.01 ընդունված դրույթների և դասակարգման վրա:

4.2 Ըստ պայթյունահրդեհային և հրդեհային վտանգավորության պահեստների շենքերն ու սենքերը, կախված պահվող նյութերից, արտադրանքից, հումքից և նրանց փաթեթավորումից, ստորաբաժանվում են Ա, Բ, Վ1-Վ4, Գ և Դ կարգերի:

Այսուհետև «նյութ, արտադրանք և հումք» տերմինները միավորվում են «բեռներ» տերմինով:

Շենքերի և սենքերի կարգը սահմանվում է համաձայն «Հրդեհային անվտանգության կանոնների», հաստատված ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության 27.05.2003թ. թիվ 524-Ն հրամանով:

4.3 Վարչական, կենցաղային շենքերն ու սենքերը, նախատեսված պահեստներում աշխատող անձանց համար, անհրաժեշտ է նախագծել ըստ ՍՆԻՊ 2.09.04:

4.4 Պահեստային շենքերի ընդհանուր մակերեսի հաշվարկը անհրաժեշտ է կատարել ըստ ՀՀՇՆ IV-11.03.01:

4.5 Արտադրական շենքերում անընդհատ տեխնոլոգիական գործընթացի ապահովման նպատակով, տեխնոլոգիական նախագծման նորմերով սահմանված քանակի հումքի և կիսապատրաստուկների ծախսային ու միջանկյալ պահեստները կարող են անմիջականորեն տեղադրվել արտադրական սենքերում, բաց կամ ցանցապատ պաշտպանակով: Տեխնոլոգիական նախագծման նորմերում այդպիսի տվյալների բացակայության դեպքում նշված բեռների քանակն ընդունվում է հերթափոխում դրանց պահանջմունքից ոչ ավելի:

4.6 Շենքերում տարբեր կարգի սենքերի տեղաբաշխումը և դրանց մեկը մյուսից տարանջատումը, տարահանման ուղիներին և ելքերին ներկայացվող պահանջները, ծխահեռացման, անցախցերի, նախամուտք-անցախցերի, սանդղավանդակների և սանդուղքների ու տանիքի ելքերի նախագծային լուծումներն անհրաժեշտ է ընդունել ըստ ՀՀՇՆ II-8.04-01, ՀՀՇՆ IV-11.03.01 և ՀՀՇՆ IV-12.02.01:

4.7 Հրդեհի հայտնաբերման և մարման ինքնաշխատ կայանքների հրդեհի ազդարարման համակարգերը նախատեսվում են ըստ ՍՆիՊ 2.04.09 և «Հրդեհային անվտանգության կանոնների»:

 

5 ԾԱՎԱԼԱՀԱՏԱԿԱԳԾԱՅԻՆ ԵՎ ԿՈՆՍՏՐՈՒԿՏԻՎ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ

 

5.1 Պահեստային շենքերի ծավալահատակագծային լուծումները պետք է ապահովեն նրանց վերակառուցումը, բեռների պահեստավորման տեխնոլոգիայի փոփոխումը առանց շենքի նշանակալի վերակառուցման:

5.2 Պահեստային շենքերը բնակավայրերի տարածքում տեղաբաշխելու դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել շրջապատող կառուցապատման ճարտարապետական լուծումները:

5.3 Պահեստային շենքերի երկրաչափական հարաչափերը` հենամեջերի չափերը, սյուների քայլերը և հարկերի բարձրությունը, որոշվում են տեխնոլոգիական պահանջներից ելնելով, իսկ շարժունակ (գույքային) շենքերինը` ըստ ԳՕՍՏ 228.53:

5.4 Մեկ շենքում անհրաժեշտ է միավորել պահեստարանի, առաքման, ընդունման, տեսակավորման և բեռների կոմպլեկտավորման սենքերը, ինչպես նաև վարչական, կենցաղային և այլ սենքեր, եթե նրանք չեն հակասում տեխնոլոգիական, սանիտարական և հակահրդեհային պահանջներին:

5.5 Էներգետիկ և սանիտարատեխնիկական սարքավորանքը, շահագործման պայմաններից ելնելով, անհրաժեշտ է տեղադրել բաց հարթակների վրա, անհրաժեշտության դեպքում նախատեսելով տեղական ծածկ: Պահոցների և առաքման սենքերի հատակների մակերեսները չպետք է զբաղեցվեն ինժեներական սարքավորանքով:

5.6 Շենքի հարկերի քանակը և բարձրությունը /սույն նորմերի 1 աղյուսակում նշված սահմաններում/ անհրաժեշտ է ընդունել պահեստային սենքերը տարբեր հարկայնության շենքերում տեղաբաշխման տարբերակների տեխնիկատնտեսական ցուցանիշների համեմատության արդյունքների հիման վրա:

5.7 Պահեստային սենքերի բարձրությունը նշանակվում է պահեստային գործընթացում կիրառվող մեքենայացմանը համապատասխան: Հատակից մինչև կոնստրուկցիաների տակի և հաղորդակցուղիների ու սարքավորանքի ելուստված տարրերի բարձրությունը մարդկանց մշտական անցման և տարանցման ուղիների վրա պետք է լինի 2 մ ոչ պակաս:

5.8 Բարձրաբերձ դարակաշարային պահմամբ պահեստային միահարկ շենքերում, հիմնավորման դեպքում դարակաշարերի կոնստրուկցիան կարող է օգտագործվել ծածկերի հենարանների և արտաքին պատերի պատող կոնստրուկցիաների ամրացման համար:

5.9 Ա և Բ կարգի պահեստային շենքերի արտաքին պատող կոնստրուկցիաներն անհրաժեշտ է նախագծել դյուրանետվող` ըստ ՀՀՇՆ IV-11.03.01:

5.10 Սննդամթերքի պահման պահեստային սենքերում անհրաժեշտ է նախատեսել կրծող կենդանիների կողմից չքայքայվող նյութերից անսնամեջ պատող կոնստրուկցիաներ, արտաքին դռների, դարպասների և ելանցքերի կափարիչների հոծ և անսնամեջ փեղկեր, օդափոխության համակարգի օդատար խուղակների անցքերի փակման կայանքներ, պողպատյա ցանցով /12+12 մմ չափի բջիջներով/ ցանցապատերի տեղադրում հատակի մակարդակից 0,6 մ բարձրության սահմաններում տեղադրված օդատարների անցքերի և նկուղային հարկի պատուհանների վրա /պողպատյա ցանցով պաշտպանված կոնստրուկցիան պետք է լինի բացվող կամ հանվող/:

Նման պահեստային շենքերի նախագծերում անհրաժեշտ է նախատեսել խողովակաշարերի անցումների /պատերում, միջնորմներում և ծածկերում/ և սենքերի պատող կոնստրուկցիաների կցորդումների լցափակում:

Սննդամթերքի պահման համար նախատեսված սենքերում հատակների ծածկույթի համար ձյութ և ձյութային մածուկներ չեն օգտագործվում:

5.11 Պահեստային շենքերի սյուները և բացվածքների եզրակալերը հատակատրանսպորտի լարված շարժման դեպքում անհրաժեշտ է պաշտպանել մեխանիկական վնասվածքներից:

5.12 Բեռնման-բեռնաթափման թեքահարթակները և բեռնահարթակներն անհրաժեշտ է նախագծել հաշվի առնելով բեռները և բեռնման-բեռնաթափման մեխանիզմները մթնոլորտային տեղումներից պաշտպանելու պահանջները:

Երկաթուղային բեռնման-բեռնաթափման թեքահարթակի և կառամատույցի վրա տեղադրված ծածկարանը պետք է ծածկի երկաթգծի առանցքը 0,5 մ ոչ պակաս չափով, իսկ ավտոմոբիլային թեքահարթակի վրա տեղադրված ծածկարանը պետք է թեքահարթակի եզրից ոչ պակաս 1,5 մետրով ծածկի ավտոմոբիլային երթանցը:

5.13 Բեռնման-բեռնաթափման թեքահարթակի երկարությունն անհրաժեշտ է որոշել ելնելով պահեստի բեռնաշրջանառությունից և տարողությունից, ինչպես նաև շենքի ծավալահատակագծային լուծումներից:

Բեռնման-բեռնաթափման թեքահարթակի և կառամատույցի լայնությունը անհրաժեշտ է ընդունել տեխնոլոգիայի և բեռնման-բեռնաթափման աշխատանքների անվտանգության տեխնիկայի պահանջներին համապատասխան` ըստ 5.17 կետի:

5.14 Բեռնման-բեռնաթափման թեքահարթակների և կառամատույցների համար անհրաժեշտ է նախատեսել տարակենտրոնացված երկու սանդուղք կամ թեքամուտք:

5.15 Բեռնման-բեռնաթափման թեքահարթակի եզրի նիշն ավտոմոբիլային տրանսպորտի մոտեցման կողմից անհրաժեշտ է նախատեսել ճանապարհի երթևեկելի մասի մակերևույթից կամ բեռնման-բեռնաթափման հրապարակից 1,2 մ բարձր:

5.16 Բեռնման-բեռնաթափման թեքահարթակները և կառամատույցները երկաթուղային շարժակազմի համար անհրաժեշտ է նախագծել 1520 մմ ռելսամիջով երկաթուղիների կառուցվածքների և շարժակազմի մոտեցման եզրաչափերի վերաբերյալ ստանդարտին համապատասխան:

5.17 Հատակատրանսպորտային միջոցների անցման համար թեքամուտքի լայնությունը պետք է գերազանցի բեռնված տրանսպորտի միջոցների առավելագույն լայնությունը 0,6 մ ոչ պակաս: Փակ սենքում գտնվելու դեպքում թեքամուտքի թեքությունն անհրաժեշտ է ընդունել 16% ոչ ավելի, և 10% ոչ ավելի շենքից դուրս գտնվելու դեպքում:

5.18 Դարպասների, երկաթուղիների ներանցումների, երդիկների, ներքին ջրտարների, քիվապատերի և պատուհանների, երդիկների մաքրման ու նորոգման հարմարանքների տեղակայումը անհրաժեշտ է իրականացնել ըստ ՀՀՇՆ IV-11.03.01:

5.19 Պահեստային շենքերի ջերմաստիճանը, հարաբերական խոնավությունը և օդի շարժման արագությունն անհրաժեշտ է ընդունել ըստ բեռների պահպանման տեխնոլոգիայի, համաձայն ՀՀՇՆ IV-12.02.01:

5.20 Պահեստային շենքերի և սենքերի հատակների հիմքերի և ծածկույթի կոնստրուկցիան և նյութերն անհրաժեշտ է ընդունել հաշվի առնելով պահեստավորվող բեռների ընկալումը, հատակատրանսպորտի տեսակը և նրա մեխանիկական ազդեցության ուժգնությունը և փոշեանջատողականությունն ըստ ՍՆիՊ 2.03.13:

 

6 ՀՐԴԵՀԻ ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽՈՒՄԸ

 

6.1 Հրակայունության աստիճանը և կոնստրուկցիաների հրդեհային վտանգավորության դասը, պահեստային շենքի բարձրությունը և շենքի հարկի մակերեսը հրդեհային հատվածամասի սահմաններում անհրաժեշտ է ընդունել ըստ 1 աղյուսակի:

Հարակից հարկերի ծածկերի մեջ բաց տեխնոլոգիական անցքերի առկայության դեպքում, այդ հարկերի մակերեսների գումարը չպետք է գերազանցի 1 աղյուսակում նշված հարկի մակերեսը:

Պահեստային սենքերը ինքնաշխատ հրդեհաշիջման կայանքներով սարքավորման դեպքում, 1 աղյուսակում նշված հարկերի մակերեսները կարելի է ավելացնել 100%, բացառությամբ հրդեհային վտանգավորության բոլոր դասերի IV աստիճանի հրակայունության շենքերի:

Արտադրական շենքերում պահեստների տեղաբաշխման դեպքում պահեստային սենքերի հարկի մակերեսները /հարկերի քանակը/ հրդեհային հատվածամասի սահմաններում և դրանց բարձրությունը չպետք է գերազանցի 1 աղյուսակում բերված մեծություններին:

1 աղյուսակում սահմանված են նորմեր` շենքերի կարգերի և հրդեհային հատվածամասերի համար` նախատեսված շենքերի հրակայունության աստիճանի և հրդեհային վտանգավորության դասի տարբեր զուգորդումներով: Այլ զուգորդումների դեպքում, որոնք նախատեսված չեն սույն աղյուսակում, շենքի հարկի մակերեսը և բարձրությունն ընդունվում են տվյալ շենքի համար այդ կարգի ցուցանիշներից վատագույնը ըստ ՀՀՇՆ II-8.04.01 1.6-ի:

 

Աղյուսակ 1

 

._________________________________________________________________________.

|Պահեստի|  Շենքի   |  Շենքի  |   Շենքի    |   Հարկի մակերեսը, մ2, շենքի   |

| կարգը | բարձրու- |հրակայու-|կոնստրուկտիվ|     հրդեհային հատվածակողմի    |

|       | թյունը*, | նության | հրդեհային  |          սահմաններում         |

|       |    մ     |աստիճանը | վտանգավո-  |_______________________________|

|       |          |         | րությունը  |   միահարկ   |երկհարկ|բազմահարկ|

|_______|__________|_________|____________|_____________|_______|_________|

|       |     -    |  I,II   |     CO     |     5200    |   -   |    -    |

|       |__________|_________|____________|_____________|_______|_________|

|       |     -    |   III   |     CO     |     4400    |   -   |    -    |

|   Ա   |__________|_________|____________|_____________|_______|_________|

|       |     -    |   IV    |     CO     |     3600    |   -   |    -    |

|       |__________|_________|____________|_____________|_______|_________|

|       |     -    |   IV    |   C2,C3    |     75**    |   -   |    -    |

|_______|__________|_________|____________|_____________|_______|_________|

|       |    18    |  I,II   |     CO     |     7800    | 5200  |  3500   |

|       |__________|_________|____________|_____________|_______|_________|

|       |     -    |   III   |     CO     |     6500    |   -   |    -    |

|   Բ   |__________|_________|____________|_____________|_______|_________|

|       |     -    |   IV    |     CO     |     5200    |   -   |    -    |

|       |__________|_________|____________|_____________|_______|_________|

|       |     -    |   IV    |   C2,C3    |     75**    |   -   |    -    |

|_______|__________|_________|____________|_____________|_______|_________|

|       |    36    |  I,II   |     CO     |    10400    | 7800  |  5200   |

|       |__________|_________|____________|_____________|_______|_________|

|       |    24    |   III   |     CO     |    10400    |   -   |    -    |

|   Վ   |__________|_________|____________|_____________|_______|_________|

|       |     -    |   IV    |   CO,C1    |     7800    |   -   |    -    |

|       |__________|_________|____________|_____________|_______|_________|

|       |     -    |   IV    |   C2,C3    |     2600    |   -   |    -    |

|       |__________|_________|____________|_____________|_______|_________|

|       |     -    |    V    |     Չի     |     1200    |   -   |    -    |

|       |          |         |նորմավորվում|             |       |         |

|_______|__________|_________|____________|_____________|_______|_________|

|       |    Չի    |  I,II   |     CO     |Չի սահմանվում| 10400 |  7800   |

|       |սահմանվում|         |            |             |       |         |

|       |__________|_________|____________|_____________|_______|_________|

|       |    36    |   III   |   CO,C1    |Չի սահմանվում| 7800  |  5200   |

|   Դ   |__________|_________|____________|_____________|_______|_________|

|       |    12    |   IV    |   CO,C1    |Չի սահմանվում| 2200  |    -    |

|       |__________|_________|____________|_____________|_______|_________|

|       |     -    |   IV    |   C2,C3    |     5200    |   -   |    -    |

|       |__________|_________|____________|_____________|_______|_________|

|       |     -    |    V    |     Չի     |     2200    | 1200  |    -    |

|       |          |         |նորմավորվում|             |       |         |

|_________________________________________________________________________|

|* Սույն աղյուսակում շենքի բարձրությունը չափվում է 1-ին հարկի հատակից     |

|մինչև  վերին հարկի առաստաղը, ներառյալ տեխնիկական հարկը. առաստաղի         |

|փոփոխական բարձրության դեպքում ընդունվում է հարկի միջին բարձրությունը:    |

|I,II,III հրակայունության աստիճանի CO դասի շենքերի բարձրությունը չի       |

|նորմավորվում:                                                            |

|IV աստիճանի հրակայունության CO և  C1 դասի միահարկ շենքերի բարձրությունն  |

|ընդունել 25 մ ոչ ավել, C2 և  C3 դասինը` 18 մ ոչ ավելի /հատակից մինչև     |

|հենարանների վրա դրված ծածկի կրող կոնստրուկցիաների տակը/:                 |

|** Շարժունակ շենքեր:                                                     |

._________________________________________________________________________.

 

6.2 Բ և Վ կարգի բազմահարկ պահեստային շենքերն անհրաժեշտ է նախագծել 60 մ ոչ ավելի լայնությամբ:

6.3 Բազմահարկ շենքի առաջին հարկի մակերեսը կարելի է ընդունել միահարկ շենքի նորմերով, եթե առաջին հարկի ծածկը առաջին տիպի հակահրդեհային է:

6.4 Վ1- Վ3 արտադրական շենքերի պահեստային սենքերն անհրաժեշտ է անջատել այլ սենքերից առաջին տիպի հակահրդեհային միջնորմներով և երրորդ տիպի ծածկերով, իսկ արտադրանքը բարձր դարակաշարերում պահելու դեպքում առաջին տիպի հակահրդեհային պատերով և առաջին տիպի ծածկերով: Ընդ որում, արտադրական շենքերում տեղաբաշխված Վ1-Վ3 կարգի պատրաստի արտադրանքի պահեստներն անհրաժեշտ է տեղադրել արտաքին պատերին կից:

6.5 Բարձրաբերձ դարակաշարային պահման Վ կարգի պահեստային շենքերն անհրաժեշտ է նախագծել միահարկ, CO դասի I-IV աստիճանի հրակայունությամբ և ծխահեռացման համար ծածկի վրա տեղադրված երդիկներով և արտաձգման հորաններով:

Դարակաշարերը պետք է ունենան չայրվող նյութերից պատրաստված` վերձիգ ուղղությամբ 4 մ ոչ ավելի քայլով տեղադրված հորիզոնական էկրաններ:

Էկրանները պետք է ծածկեն դարակաշարի հորիզոնական ամբողջ կտրվածքը, այդ թվում նաև զույգված դարակաշարերի միջև եղած բացակները և չպետք է խոչընդոտեն բեռնման-բեռնաթափման աշխատանքների կատարմանը: Էկրանները, տարաների հատակները և տակդիրները պետք է ունենան 150 մմ քառակուսու կողմերով հավասարապես տեղադրված 10 մմ տրամագծով անցքեր:

Դարակաշարերի միջև յուրաքանչյուր 40 մ մեկ անհրաժեշտ է նախատեսել 2 մ ոչ պակաս բարձրությամբ և 1,5 մ ոչ պակաս լայնությամբ անցումներ: Դարակաշարի սահմաններում անցումներն անհրաժեշտ է անջատել դարակաշարի կոնստրուկցիաներից հակահրդեհային միջնորմներով: Արտաքին պատերի մեջ, դարակաշարերում թողնված լայնական անցումների տեղերում անհրաժեշտ է նախատեսել դռնատեղեր:

Ծխահեռացման հորանները /ելանցքերը/ անհրաժեշտ է տեղադրել դարակաշարերի միջև թողնված բացվածքների վերևից:

Դարակաշարերի խողովակավոր կրող կոնստրուկցիաները կարող են օգտագործվել հրդեհաշիջող նյութերի փոխադրման համար, եթե ապահովված են այդ կոնստրուկցիաների ամրության, թողունակության և հերմետիկության պայմանները:

6.6 Միևնույն հրդեհային վտանգավորությամբ բեռներով պահեստային սենքերի տեխնոլոգիական և սանիտարական պայմաններով միջնապատերով բաժանման դեպքում, միջնապատերի նկատմամբ պահանջները որոշվում են նախագծի տեխնոլոգիական մասում:

Բեռների պահման տեխնոլոգիական պահանջներով, բեռների առաքումը, ընդունումը, տեսակավորումը և կոմպլեկտավորումը թույլատրվում է տեղավորել անմիջապես պահեստարաններում, առանց նրանց միմյանցից բաժանելու: Ընդ որում, ապրանքագետների, փորձագետների, պահեստապետների, խոտանողների, հաշվառողների և օպերատորների աշխատանքային տեղերը կարելի է անջատել չնորմավորված սահմաններով հրակայունության և հրդեհային վտանգավորության դասի միջնորմներով /ոչ ավելի 1,2 մ մասով խուլ, ապակեպատ կամ ցանցե, հավաքովի-քանդովի և տարաշարժուն/:

6.7 Պահեստային շենքերի պահման սենքերի պատուհանների բացվածքների մակերեսը պետք է լինի հրդեհի դեպքում ծխահեռացման հաշվարկների մակերեսից ոչ պակաս, իսկ մյուս սենքերում ըստ ՀՀՇՆ IV-12.02.01:

Պահեստային սենքերը կարելի է նախագծել առանց պատուհանների` ծխահեռացման նախատեսման պայմանով:

Պատուհանների բացվածքներում ապակեբլոկների օգտագործման դեպքում, անհրաժեշտ է նախատեսել բացվող վերնափեղկեր, որոնց ընդհանուր մակերեսը որոշվում է հրդեհի ժամանակ ծխահեռացման հաշվարկով:

6.8 I, II, III, IV աստիճանի հրակայունության CO և C1 դասի հրդեհային վտանգավորության շենքերին կից թեքահարթակների և ծածկարանների կոնստրուկցիաներն անհրաժեշտ է ընդունել չայրվող նյութերից:

 

 

pin
Քաղաքաշինության կոմիտե /նախկին նախ
03.03.2004
N 15-Ն
Հրաման