116.0077.140404
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«14» 04 2004 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11604080
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
30 մարտի 2004 թվականի N 77-Ն
i
ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԱՌԱՆՁԻՆ ԽՄԲԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 5-ի «Հայրենական Մեծ պատերազմի վետերաններին, նրանց հավասարեցված անձանց և զոհվածների ընտանիքներին դրամական օգնության նշանակման և վճարման կարգը հաստատելու մասին» 207-Ն, 2004 թվականի փետրվարի 5-ի «Հաշմանդամ դարձած զինծառայողներին և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին դրամական օգնության նշանակման և վճարման կարգը հաստատելու մասին» N 208-Ն և 1997 թվականի հուլիսի 8-ի «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին», «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» և «Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու միջոցառումների և առանձին խմբերի քաղաքացիների արտոնությունների մասին» N 251 որոշումներով.
1. Հաստատել`
ա) ՈՒղևորատար տրանսպորտով առանձին խմբերի քաղաքացիներին երթևեկության արտոնությունները հաստատող վկայականները տալու կարգը` համաձայն հավելված 1-ի:
բ) Նախկին ԽՍՀՄ հերոսների, Սոցիալիստական աշխատանքի հերոսների, Հայաստանի ազգային հերոսների, Մարտական խաչի 1-ին և 2-րդ աստիճանի, ինչպես նաև «Փառքի» երեք աստիճանի շքանշաններով պարգևատրված անձանց և ծերանոցներում ու մանկատներում ապրող պետական լրիվ խնամքի տակ գտնվող անձանց մերձքաղաքային (մինչև 50 կմ) և ներքաղաքային ուղևորատար տրանսպորտով (բացի տաքսուց) անվճար երթևեկության արտոնությունները հաստատող վկայականի ձևը` համաձայն հավելված 2-ի:
գ) Հայրենական Մեծ պատերազմի տարիներին թիկունքում անձնազոհ աշխատանքի համար նախկին ԽՍՀՄ շքանշաններով և մեդալներով պարգևատրված անձանց և հինգ ու ավելի երեխա ունեցող ծնողներից որևէ մեկի ներքաղաքային ուղևորատար տրանսպորտով (բացի տաքսուց) անվճար երթևեկության արտոնությունները հաստատող վկայականի ձևը` համաձայն հավելված 3-ի:
դ) 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամների և բռնադատվածների ներքաղաքային ուղևորատար տրանսպորտով (բացի ավտոբուսից և տաքսուց) անվճար երթևեկության արտոնությունները հաստատող վկայականի ձևը` համաձայն հավելված 4-ի:
4. ՈՒժը կորցրած ճանաչել`
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարի 1997 թվականի հոկտեմբերի 13-ի «ՈՒղևորատար տրանսպորտով առանձին խմբերի քաղաքացիների երթևեկության արտոնությունների իրավունքը հաստատող վկայականների ձևի և դրանց տալու կարգը հաստատելու մասին» N 163 հրամանը:
ՀԱՎԵԼՎԱԾ 1
i
ՀՀ տրանսպորտի և կապի
նախարարի 30.03.2004 թ.
N 77-Ն հրամանի
ԿԱՐԳ
ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԱՌԱՆՁԻՆ ԽՄԲԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՏՐՄԱՆ
1. ՈՒղևորատար տրանսպորտով երթևեկության արտոնության իրավունքը հաստատող վկայական (այսուհետ` վկայական) ստանալու համար արտոնություն ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացին (այսուհետ` քաղաքացի) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտային փոխադրումներ» պետական ոչ առևտրային կազմակերպություն» (այսուհետ` կազմակերպություն) անձամբ կամ նրա կողմից լիազորված անձի միջոցով կամ փոստով պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը`
1) արտոնությունը հաստատող փաստաթղթի պատճենը.
2) անձնագրի պատճենը, իսկ մինչև 16 տարին չլրացած քաղաքացին` ծննդյան վկայականի պատճենը.
3) մեկ գունավոր լուսանկար (3x4 չափի):
2. Վկայականը քաղաքացուն տրվում է սույն կարգի 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերի բնօրինակների հետ համադրելու և անճշտություն չհայտնաբերելու դեպքում:
3. Վկայականը ստանալու համար սույն կարգի 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերի բնօրինակներն անձամբ կամ լիազորված անձի միջոցով ներկայացրած քաղաքացին (իր ցանկությամբ) վկայականը կարող է ստանալ նաև լիազորված անձի միջոցով կամ փոստով: Լիազորված անձը վկայականը ստանալու համար պետք է ներկայացնի լիազորագիրը և իր անձնագիրը:
4. Վկայականները պատրաստվում են համակարգչային եղանակով, լուսանկարը փակցված վիճակում ստորագրվում են կազմակերպության տնօրենի կողմից և կնքվում կազմակերպության կնիքով, ապա երեսպատվում պոլիմերային թաղանթով (լամինացիա):
5. Վկայականների համարակալումը կատարվում է`
1) Երևան քաղաքում հաշվառված քաղաքացիների վկայականները հնգանիշ թվով, սկսած 00001-ից հաջորդաբար մինչև 99999-ը.
2) մարզերում հաշվառված քաղաքացիների վկայականները կոտորակով, որի առաջին երկնիշ թիվը յուրաքանչյուր մարզի համար սահմանված պայմանական համարն է, իսկ երկրորդ քառանիշ թիվը սկսվում է 0001-ից հաջորդաբար մինչև 9999-ը:
6. Վկայականը տրվում է անվճար, սույն կարգով սահմանված փաստաթղթերը կազմակերպությունում մուտքագրվելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում:
7. Քաղաքացիներին վկայականների հատկացման համար փաստաթղթերի ընդունումը և վկայականների հանձնումը կատարվում է աշխատանքային բոլոր օրերին ժամը 9:00-13:00 և 14:00-18:00:
8. Վկայականները այլ անձի փոխանցելը, նվիրելը, օտարելը (վաճառելը) արգելվում է:
9. Վկայականը կորցնելու դեպքում այն անվավեր է ճանաչվում և քաղաքացին նոր վկայական ստանում է սույն կարգի պահանջներին համապատասխան:
10. Վկայականը օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում քաղաքացուն դրա կրկնօրինակը տրվում է ոչ պիտանի վկայականը հետ հանձնելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում:
11. Վկայականները տրվում են`
1) 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամներին բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի (ԲՍՓՀ) կողմից հաշմանդամության կարգավիճակի սահմանված ժամկետով.
2) մանկուց հաշմանդամներին` մինչև 18 տարին լրանալը.
3) մնացած խմբերի քաղաքացիներին` անժամկետ:
12. Կազմակերպության կողմից ուղևորատար տրանսպորտով առանձին խմբերի քաղաքացիների երթևեկության արտոնությունների իրավունքը հաստատող վկայականների հաշվառումն իրականացվում է հաշվառման մատյանում գրանցելով հետևյալ տվյալները`
1) հերթական համարը.
2) քաղաքացու ազգանունը, անունը, հայրանունը.
3) վկայականի համարը.
4) վկայականի տեսակը.
5) վկայականի տրման ամսաթիվը.
6) արտոնության հիմքը և արտոնությունը հաստատող փաստաթղթի տվյալները (անվանումը, համարը, տրման ամսաթիվը).
7) բնակության վայրը.
8) անձնագրի տվյալները (համարը, տրման ամսաթիվը, ում կողմից է տրված).
9) ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը.
10) քաղաքացու ստորագրությունը, կամ լիազորված անձի ազգանունը, անունը, անձնագրի սերիան, համարը, ստորագրությունը, կամ փոստով առաքելու ծանուցագրի տվյալները.
11) ծանոթություն:
13. ՈՒղևորատար տրանսպորտով առանձին խմբերի քաղաքացիների երթևեկության արտոնությունների իրավունքը հաստատող վկայականների հաշվառման մատյանի վարումը իրականացվում է թղթային և էլեկտրոնային, համաձայն Ձև 1-ի (կցվում է):
14. Հաշվառման մատյանում տվյալների հաշվառումը կատարվում է վկայականը տրամադրելուց հետո, վկայականների համարների հաջորդական հաշվառմամբ:
15. Վկայականը անվավեր ճանաչվելու կամ նորով փոխարինվելու դեպքում հաշվառման մատյանի «Ծանոթություն» սյունակում կատարվում է համապատասխան նշում:
16. Վկայականների տրամադրման փաստաթղթերը կազմակերպության կողմից արխիվացվում են թղթային և էլեկտրոնային (սկաներով տվյալների ընթերցման միջոցով) եղանակներով:
17. «Տրանսպորտային փոխադրումներ» ՊՈԱԿ-ի տնօրենին`
1) յուրաքանչյուր եռամսյակ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ ճշտել ուղևորատար տրանսպորտով երթևեկության արտոնության իրավունք ունեցող քաղաքացիների վերաբերյալ ցուցակները.
2) յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա մինչև 10-ը Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին ներկայացնել տեղեկատվություն վկայականների հատկացման վերաբերյալ:
18. Արտոնությունը կորցնելու հետևանքով սույն կարգի 17-րդ կետի 1-ին ենթակետում նշված ցուցակներից դուրս մնացած կամ մահացած քաղաքացիների վկայականները, ինչպես նաև գործողության ժամկետը լրացած կամ կորցրած վկայականները ճանաչվում են անվավեր և վկայականն անվավեր ճանաչելու վերաբերյալ կազմակերպությունը հայտարարություն է տեղադրում նախարարության ինտերնետային կայքէջում:
(1-ին հավելվածը փոփ. 26.09.11 թիվ 570-Ն, 16.12.11 թիվ 787-Ն հրամաններ)
Ձև 1
ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԱՌԱՆՁԻՆ ԽՄԲԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ
._____________________________________________________________________.
|Հ|ՔԱՂԱ- |ՎԿԱՅԱԿԱՆԻ|ԱՐՏՈՆՈՒ- |ԲՆԱ- |ԱՆՁՆԱԳՐԻ |ԾՆՆԴ- |ՔԱՂԱՔԱՑՈՒ |ԾԱ- |
|/|ՔԱՑՈՒ |_________|ԹՅԱՆ |ԿՈՒ- |ՏՎՅԱԼՆԵՐԸ |ՅԱՆ |ՍՏՈՐԱԳՐՈՒ-|ՆՈ- |
|Հ|ԱԶԳԱ- |Հ|Տ|ՏՐՄԱՆ|ՀԻՄՔԸ ԵՎ |ԹՅԱՆ |__________|ՕՐԸ, |ԹՅՈՒՆԸ, |ԹՈՒԹ|
| |ՆՈՒՆԸ, |Ա|Ե|ԱՄՍԱ-|ԱՐՏՈՆՈՒ- |ՎԱՅՐԸ|Հ|ՏԸՐ-|ՈՒՄ|ԱՄԻՍԸ,|ԿԱՄ |ՅՈՒՆ|
| |ԱՆՈՒՆԸ,|Մ|Ս|ԹԻՎԸ |ԹՅՈՒՆԸ | |Ա|ՄԱՆ |ԿՈՂ|ՏԱՐԵ- |ԼԻԱԶՈՐՎԱԾ | |
| |ՀԱՅՐԱ- |Ա|Ա| |ՀԱՍՏԱՏՈՂ | |Մ|ԱՄ- |ՄԻՑ|ԹԻՎԸ |ԱՆՁԻ | |
| |ՆՈՒՆԸ |Ր|Կ| |ՓԱՍՏԱԹՂԹԻ| |Ա|ՍԱ- |Է | |ԱԶԳԱՆՈՒՆԸ,| |
| | |Ը|Ը| |ՏՎՅԱԼՆԵՐԸ| |Ր|ԹԻՎԸ|ՏԸՐ| |ԱՆՈՒՆԸ, | |
| | | | | |(ԱՆՎԱ- | |Ը| |ՎԱԾ| |ԱՆՁՆԱԳՐԻ | |
| | | | | |ՆՈՒՄԸ, | | | | | |ՍԵՐԻԱՆ, | |
| | | | | |ՀԱՄԱՐԸ, | | | | | |ՀԱՄԱՐԸ, | |
| | | | | |ՏՐՄԱՆ | | | | | |ՍՏՈՐԱԳՐՈՒ-| |
| | | | | |ԱՄՍԱԹԻՎԸ)| | | | | |ԹՅՈՒՆԸ, | |
| | | | | | | | | | | |ԿԱՄ ՓՈՍՏՈՎ| |
| | | | | | | | | | | |ԱՌԱՔԵԼՈՒ | |
| | | | | | | | | | | |ԾԱՆՈՒՑԱԳՐԻ| |
| | | | | | | | | | | |ՏՎՅԱԼՆԵՐԸ | |
|_|_______|_|_|_____|_________|_____|_|____|___|______|__________|____|
|1| 2 |3|4| 5 | 6 | 7 |8| 9 | 10| 11 | 12 | 13 |
|_|_______|_|_|_____|_________|_____|_|____|___|______|__________|____|
| | | | | | | | | | | | | |
|_|_______|_|_|_____|_________|_____|_|____|___|______|__________|____|
| | | | | | | | | | | | | |
|_|_______|_|_|_____|_________|_____|_|____|___|______|__________|____|
| | | | | | | | | | | | | |
._____________________________________________________________________.
ՀԱՎԵԼՎԱԾ 2
i
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
30.03.2004 թ. N 77-Ն հրամանի
ՁԵՎԱՆՄՈՒՇ
2004 թվականի մարտ ամսից սկսած նախկին ԽՍՀՄ հերոսներին, Սոցիալիստական աշխատանքի հերոսներին, Հայաստանի ազգային հերոսներին, մարտական խաչի 1-ին և 2-րդ աստիճանի, ինչպես նաև «Փառքի» երեք աստիճանի շքանշաններով պարգևատրված անձանց և հերոսուհի մայրերին տրվող մերձքաղաքային ուղևորատար տրանսպորտով (մինչև 50 կմ) և ներքաղաքային ուղևորատար տրանսպորտով անվճար երթևեկության իրավունքը հաստատող վկայականի:
._________________________________________________________________________.
| ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏՐՎՈՒՄ Է |
| «ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ» ՊՈԱԿ |
| ՎԿԱՅԱԿԱՆ .____________. ՄԵՐՁՔԱՂԱՔԱՅԻՆ (մինչև 50 կմ)|
| | Լուսանկարի | ԵՎ ՆԵՐՔԱՂԱՔԱՅԻՆ |
|Ան- N 000000 | տեղը | |
|ժամ- | | ուղևորատար տրանսպորտով |
|կետ ԱԶԳԱՆՈՒՆ | | (բացի տաքսուց) |
| ԱՆՈՒՆ | | անվճար երթևեկելու համար |
| ՀԱՅՐԱՆՈՒՆ .____________. |
| ՀՀ Արտոնության հիմքը |
| զինանշան ՆՄՈՒՇ ._______________. |
| ._______________. |
| Կ.Տ. _________________ |
| «ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ» ՊՈԱԿ |
| տնօրեն |
| «---»------- 200--թ. ստորագրություն |
._________________________________________________________________________.
Վկայականի հիմնագույնը` սպիտակ
Վկայականի վրա արտոնության հիմքերի հապավումները
ՍԱՀ - Սոցիալիստական աշխատանքի հերոս
ՍՄՀ - Սովետական միության հերոս
ՀԱՀ - Հայաստանի ազգային հերոս
ՄԽՇ - Մարտական խաչի 1-ին և 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
ՓՇ - «Փառքի» երեք աստիճանի շքանշանակիրներ
ՊԽ - Ծերանոցներում, մանկատներում ապրող պետական լրիվ խնամքի տակ գտնվող անձինք
ՀՄ - «Հերոսուհի մայր» 10 և ավելի երեխաներ ծնած և դաստիարակած մայրեր
(2-րդ հավելվածը փոփ. 26.09.11 թիվ 570-Ն հրաման)
ՀԱՎԵԼՎԱԾ 3
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
30.03.2004 թ. N 77-Ն հրամանի
ՁԵՎԱՆՄՈՒՇ
Հայրենական Մեծ պատերազմի տարիներին թիկունքում անձնազոհ աշխատանքի համար նախկին ԽՍՀՄ շքանշաններով և մեդալներով պարգևատրված անձանց, ինչպես նաև 5 և ավել երեխա ունեցող ծնողներից մեկին ներքաղաքային ուղևորատար տրանսպորտով (բացի տաքսուց) անվճար երթևեկության իրավունքը հաստատող վկայականի:
._________________________________________________________________________.
| ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՏՐՎՈՒՄ Է |
| «ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ» ՊՈԱԿ |
| ՎԿԱՅԱԿԱՆ .____________. ՆԵՐՔԱՂԱՔԱՅԻՆ |
| | Լուսանկարի | |
|Ան- N 000000 | տեղը | ուղևորատար տրանսպորտով |
|ժամ- | | (բացի տաքսուց) |
|կետ ԱԶԳԱՆՈՒՆ | | անվճար երթևեկելու համար |
| ԱՆՈՒՆ | | |
| ՀԱՅՐԱՆՈՒՆ .____________. Արտոնության հիմքը |
| ՀՀ ._______________. |
| զինանշան ՆՄՈՒՇ ._______________. |
| _________________ |
| «ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ» ՊՈԱԿ |
| տնօրեն |
| «---»------- 200--թ. Կ.Տ. ստորագրություն |
._________________________________________________________________________.
Վկայականի հիմնագույնը` դեղին
Վկայականի վրա արտոնության հիմքերի հապավումները
ՀՊԹ- Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ թիկունքում անձնուրաց աշխատանքի համար և անբասիր զինվորական ծառայության համար նախկին ԽՍՀՄ շքանշաններով և մեդալներով պարգևատրված անձինք
ԲՄ - Բազմազավակ մայր (5 և ավել երեխա ունեցող ծնող)
ԲՀ - Բազմազավակ հայր (5 և ավել երեխա ունեցող ծնող)
(3-րդ հավելվածը փոփ. 26.09.11 թիվ 570-Ն հրաման)
ՀԱՎԵԼՎԱԾ 4
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
30.03.2004 թ. N 77-Ն հրամանի
ՁԵՎԱՆՄՈՒՇ
1-ին և 2-րդ խմբի հաշմանդամներին և բռնադատվածներին ներքաղաքային ուղևորատար տրանսպորտով (բացի ավտոբուսից և տաքսուց) անվճար երթևեկության իրավունքը հաստատող վկայականի:
._________________________________________________________________________.
| ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՏՐՎՈՒՄ Է |
| «ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ» ՊՈԱԿ |
| ՎԿԱՅԱԿԱՆ .____________. ՆԵՐՔԱՂԱՔԱՅԻՆ |
| | Լուսանկարի | |
|Ան- N 000000 | տեղը | ուղևորատար տրանսպորտով |
|ժամ- | | (բացի տաքսուց) |
|կետ ԱԶԳԱՆՈՒՆ | | անվճար երթևեկելու համար |
| ԱՆՈՒՆ | | |
| ՀԱՅՐԱՆՈՒՆ .____________. Արտոնության հիմքը |
| ՀՀ ._______________. |
| զինանշան ՆՄՈՒՇ ._______________. |
| _________________ |
| «ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ» ՊՈԱԿ |
| տնօրեն |
| «---»------- 200--թ. Կ.Տ. ստորագրություն |
._________________________________________________________________________.
Վկայականի հիմնագույնը` վարդագույն
Վկայականի վրա արտոնության հիմքերի հապավումները
I ԽՀ - 1-ին խմբի հաշմանդամ
II ԽՀ - 2-րդ խմբի հաշմանդամ
ԲԴ - բռնադատված
ՓԽ - փոխանցում խնամակալին
(4-րդ հավելվածը փոփ. 26.09.11 թիվ 570-Ն հրաման)
ՁԵՎ
ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԱՌԱՆՁԻՆ ԽՄԲԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ
._________________________________________________________________________.
|Հ|ՔԱՂԱՔԱՑՈՒ | ՎԿԱՅԱԿԱՆԻ |ԱՐՏՈՆՈՒԹՅԱՆ |ԲՆԱԿՈՒ-|ԱՆՁՆԱԳՐԻ |ԾՆՆԴ-|ԾԱՆՈ-|
|/|ԱԶԳԱՆՈՒՆԸ,| |ՀԻՄՔԸ ԵՎ |ԹՅԱՆ |ՏՎՅԱԼՆԵՐԸ |ՅԱՆ |ԹՈՒ- |
|Հ|ԱՆՈՒՆԸ, |____________|ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ|ՎԱՅՐԸ |_____________|ԱՄՍԱ-|ԹՅՈՒՆ|
| |ՀԱՅՐԱՆՈՒՆԸ|ՀԱ-|ՏԵ-|ՏԸՐ-|ՀԱՍՏԱՏՈՂ | |ՀԱ-|ՏԸՐ-|ՈՒՄ |ԹԻՎԸ | |
| | |ՄԱ-|ՍԱ-|ՄԱՆ |ՓԱՍՏԱԹՂԹԻ | |ՄԱ-|ՄԱՆ |ԿՈՂ-| | |
| | |ՐԸ |ԿԸ |ԱՄ- |ՏՎՅԱԼՆԵՐԸ | |ՐԸ |ԱՄ- |ՄԻՑ | | |
| | | | |ՍԱ- |(ԱՆՎԱՆՈՒՄԸ, | | |ՍԱ- |Է | | |
| | | | |ԹԻՎԸ|ՀԱՄԱՐԸ, ՏՐՄԱՆ| | |ԹԻՎԸ|ՏԸՐ-| | |
| | | | | |ԱՄՍԱԹԻՎԸ) | | | |ՎԱԾ | | |
|_|__________|___|___|____|_____________|_______|___|____|____|_____|_____|
|1| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 |
|_|__________|___|___|____|_____________|_______|___|____|____|_____|_____|
|_|__________|___|___|____|_____________|_______|___|____|____|_____|_____|
|_|__________|___|___|____|_____________|_______|___|____|____|_____|_____|
._________________________________________________________________________.
(ձևը լրաց. 26.09.11 թիվ 570-Ն հրաման)