(ուժը կորցրել է 12.08.98 թիվ 493 որոշում)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
11 հոկտեմբերի 1991 թ. թիվ 605
i
ԽՍՀՄ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է.
/1-3 կետերը ուժը կորցրել են 01.05.92թ. թիվ 260 որոշում/
i
4.Կենսաթոշակային ֆոնդն ազատել ֆինանսահաշվարկային գործառնությունների համար նախատեսված բանկային մարմիններ մուծվող վճարներից:
5. Պետական բյուջեի հետ կենսաթոշակային ֆոնդի փոխհարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ:
Ձեռնարկությունների ու կազմակերպությունների կողմից իրենց տրամադրության տակ մնացող շահույթի հաշվին կենսաթոշակային ֆոնդին փոխանցված գումարները դիտվում են որպես բարեգործական նպատակներով կատարված ծախսեր:
6. Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի վարչությանը թույլատրել ստացված եկամուտների մինչև 1,5 տոկոսն օգտագործել համակարգի ծառայությունների պահպանման և զարգացման համար:
/խմբ. 05.08.93թ. թիվ 413 որոշում/
7. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհրդի և Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհրդի 1990 թվականի նոյեմբերի 28-ի «ԽՍՀՄ կենսաթոշակային ֆոնդի հայկական պետական բաժանմունքի կազմակերպման «թիվ 550 որոշումը: