ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
«07» հունիսի 1995 թ. թիվ 144
«ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԲԼԱՆԿՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՀՀ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԲԼԱՆԿՆԵՐԻ ՆԵՐԿՐՄԱՆ ՈՒ ԻՐԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ» ԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով կարգավորել արժեթղթերի բլանկների ներկրման և իրացման գործընթացը
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ`
i
1. «ՀՀ տարածքում արժեթղթերի բլանկների պատրաստման և ՀՀ արժեթղթերի բլանկների ներկրման ու իրացման լիցենզավորման» կարգում ավելացնել նոր կետ հետևյալ բովանդակությամբ`
«1.6. Արժեթղթերի բլանկների ներկրման և իրացման գործունեությամբ կարող են զբաղվել նաև իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող արժեթղթերի շուկայի մասնակիցները` ֆոնդային բորսաները, ինվեստիցիոն ընկերությունները, թողարկման կազմակերպությունները, ինվեստիցիոն խորհրդատվական և բրոքերային գրասենյակները, (բացառությամբ ինվեստիցիոն հիմնադրամների)` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան թույլտվություն ստանալուց հետո:»
Գ Ր Ա Ն Ց Վ Ա Ծ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «20» 11 1996 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 20960075