Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 707 ՈՐՈ ...

 

 

041.0286.300404

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 ապրիլի 2004 թվականի N 286-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 707 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի հոկտեմբերի 3-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող ու իրականացվող` բնական պաշարների կառավարման և չքավորության նվազեցման ծրագրի կառավարման խորհրդի անհատական կազմը և կանոնադրությունը հաստատելու մասին» N 707 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

i

ա) որոշմամբ հաստատված ծրագրի կառավարման խորհրդի անհատական կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հաստատված է

ՀՀ վարչապետի

2001 թվականի հոկտեմբերի 3-ի

N 707 որոշմամբ

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԿԱՏՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՂ ՈՒ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ` ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՉՔԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

    Վ. Այվազյան            - ՀՀ բնապահպանության նախարար (խորհրդի նախագահ)

    Ս. Պապյան              - ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ

    Ա. Դարբինյան           - ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ

    Բ. Սարգսյան            - ՀՀ տարածքային կառավարման և  

                             ենթակառուցվածքների գործունեությունը

                             համակարգող նախարարի տեղակալ

    Ս. Գալստյան            - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

    Ս. Բարսեղյան           - ՀՀ Գեղարքունիքի մարզպետ

    Ա. Ղուլարյան           - ՀՀ Տավուշի մարզպետ

    Ռ. Դավթյան             - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարության

                             աշխատակազմի ճյուղային տնտեսական ծրագրերի

                             վարչության պետ

    Ա. Զիրոյան             - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի

                             կենսառեսուրսների կառավարման գործակալության

                             պետ

    Ա. Բադալյան            - «Բնական պաշարների կառավարման և  չքավորության

                             նվազեցման ԾԻԳ» պետական հիմնարկի տնօրեն».

 

բ) որոշմամբ հաստատված ծրագրի կառավարման խորհրդի կանոնադրության`

i

2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Խորհուրդն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2002 թվականի հուլիսի 1-ին ստորագրված N 3652 Էյ Էմ (AM) զարգացման վարկային (Բնական պաշարների կառավարման և չքավորության նվազեցման ծրագիր) ու Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2002 թվականի հուլիսի 1-ին ստորագրված Գլոբալ էկոլոգիական խնամառու հիմնադրամի ԹԻ ԷՖ (TF) 051022 Էյ Էմ (AM) դրամաշնորհի (Բնական պաշարների կառավարման և չքավորության նվազեցման ծրագիր) համաձայնագրերով և սույն կանոնադրությամբ».

26-րդ կետում «9» թիվը փոխարինել «10» թվով:

 

i

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
30.04.2004
N 286-Ն
Որոշում